Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Արտաքին տեսք
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ:
Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ:
Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ...