Jump to content

Ողջույն հրաժարական Աշտարակի հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ողջույն հրաժարական Աշտարակի հետ

Ողջույն հրաժարական Աշտարակի հետ


(Նվեր Կ. Սադունյանցին, ուսանողին Մոսկովական
կայսերական համալսարանի)


Վերջին անգամ ես ճեմում եմ —
       Քո ծաղկազարդ ափերում,
Վերջին անգամ ես շրջում եմ
       Քո բարետես վաչքերում։
5 Հեռանում եմ ես քեզանից
       Դեպի հեռու երկիրներ,
Թողում եմ քեզ արտասվալից,
       Խոսք մի տալով ողբանվեր։
Որ ես երբեք չեմ մոռանալ
       10 Քեզ, քո դաշտերն սիրելի,
Որ քո խնամք չեմ ուրանալ,
       Խնամք ասեմ մայրենի։
Այլ հանապազ քեզ կառաքեմ
       Որդիական նամակներ,
15 Եվ ստեպ-ստեպ քեզ կնվիրեմ
       Մխիթարական իմ ժամեր։
Քասա՜խ, Քասա՜խ, իմ սիրելի,
       Քասախ պայծառ, պերճապսակ։
Վերջին անգամ ահ ողբալի
       20 Խմում եմ ջուրդ անուշակ։
Ո՜հ, աստվա՜ծ իմ, ընչո՞ւ համար
       Պատկերահան չեմ եղած,
       Որ այս վայրերս ծաղկադալար
       Նկարեի շքեղացած։
25 Ընչո՞ւ համար նրկարչական
       Վրձինը չէ իմ ձնռին,
Որ այս ջրերս շվեյցարական
       Գծագրեի քաղցրագին։
Շնորհակա՞լ են սիրտս և հոգիս
       30 Քեզնից, բնություն անվախճան,
Որ շնորհեցիր Քասախ գետիս
       Այսպես շքեղ տեսարան։
Վերջին անգամ, ո՞վ գյուղ սիրուն,
       Ողջունում եմ քեզ սիրով
35 Եվ գոչում եմ ես բարձրաձայն.
       «Տեղի՜ ծննդյանս, մնաս բարով»։
Ահա՜ եկավ, ահա՜ հասավ
       Հրաժարական ժամանակ,
Ո՜հ, կանչում է ինձ շտապավ,
       40 Ների՛ր, ների՛ր, Աշտարակ։