Jump to content

Ոչինչ այն չէ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՈՉԻՆՉ ԱՅՆ ՉԷ


Եվ ցուպը ճամփորդին ասաց.
-Թեպետ աշխարհի բոլոր ճանապարհներին միայն ես եմ
 հավատարիմ քո հենարանը, բայց երբ տուն ես հասնում,
դու միշտ մտնում ես ներս, ինձ թողնում դռան շեմին՝ մեն-մենակ։

Եվ փամփորդը ստվերին ասաց.
-Թեպետ արեւից ես եմ փրկում քեզ, պահում իմ թիկունքում,
բայց հենց որ մայր է մտնում արեւը, դու միանում ես խավարին
եւ ճանապարհս փակում իմ աչքին։

Եվ ստվերը սիրող զույգին ասաց.
-Թեպետ դուք ամենուրեք ստվեր եք փտնրում՝ աչքից հեռու,
իրար փարվելու-համբուրելու համար,
բայց միշտ երդվում եք միայն արեւով։

Ոչինչ այն չէ, ինչ է։

Ես ինչքան շատ եմ տանջել նրան, ում ցանկացել եմ, որ
աշխարհում ոչ մեկը ոչ մի ցավ չպատճառի։
Մինչդեռ ճանապարհը ճանապարհ է միայն... ցուպի ծայրին,
իսկ մութը մութ չէ,
այլեւ անզուգական զգացմունքների հանդիպման վայր։