Jump to content

Ոսկէ ձւիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ոսկէ ձւիկ


Պապ, տատի չալ հաւիկ ածեց ոսկէ մի ձըւիկ։

Տուր որ տւեց պապիկը, բայց չը ջարդեց ձըւիկը։

Տուր որ տւեց տատիկը, բայց չը ջարդեց ձըւիկը։

Մին էլ վազեց մկնիկը, պոչահարեց ձւիկը—ձըւիկն ընկաւ, կոտրւեց։

Լաց է լինում պապիկը, լաց է լինում տատիկը ու կռկռում է հաւիկը։

Մի լար, պապիկ, մի լար, տատիկ, նորից կածեմ ես մի ձըւիկ, ձըւիկ ձւեղէն... էլ չի լինի ոսկեղեն։