Ով որ ճերմակ ծոց ունի...
Արտաքին տեսք
* * *
Ով որ ճերմակ ծոց ունի,
- թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
- ով տեսնու՝ սըրտիկն արունի.
Երթամ աղաչեմ զաստուած,
- լեղակին հունտըն հատանի.
Ո՛չ նա այլ կապոյտ հագնի,
- ո՛չ մանկան սիրտըն արունի: