Jump to content

Ով որ ուզածը կ՚ըսե, չուզածն ալ կը լսե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ով որ ուզածը կ՚ըսե, չուզածն ալ կը լսե

8. ՈՎ ՈՐ ՈՒԶԱԾԸ Կ’ԸՍԵ, ՉՈՒԶԱԾՆ ԱԼ ԿԸ ԼՍԵ

Անլի տողեր կարդացի երեկվան Մանզումեի մեջ¹) ընդդեմ «Դրժումն» մակագրյալ և «Արմենակ»* ստորագրյալ հոդվածոց: Մանզումեի՝ ամեն ներհակ գրվածք պատալճա և պատասխանի անարժան կ՚ըլլան եղեր։ Կը գանիմ այդ տողերեն:

Միթե բուեն դայլայլիկ, կույր աչքեն լույս, խելագարեն տրտմաբանություն կամ դժնիկեն խաղող կ’սպասվի՞, որ ես ալ Մանզումեի խմբագրութենեն օրինավոր խոսք կամ պատասխան սպասեմ։

Դուք այդ տողերով ռամիկ մ’եք։ Մ․<եծապատիվ> Մանզումե, և ձեր լեզուն շատ ցեիոտ է այս անգամ․ այդ աղտոտ լեզվեն պատասխան սպասելն անգամ արդեն իմ զգաց

«Դրժումը» ի վսեմախոհ հեղինակը դժբախտարար չճանաչեմ։ Շլամիտ տեսությամբ մը զԱրմենակն ալ լեզվովը «Շահնազարյան» մը նկատելն ալ քիչ ծիծաղս չշարժեր շիաակը։ Մանզումե, դուք լեզուս զատելու համար պարտիք Հայր Արսենի2) «կոտրտած կաղամարով» մեկ քանի հոխա³) դեռ մյուրեպքեպ4) լզել։ Աքաղաղին զմարգարիտ «կուտեն» վար դասելեն՝ կը հետեվի՞ թե մարգարիտն արժեք չունի։ Պահ մ’ինքզինքնիս «Շահնազարյան» ենթագրելով (ըստ կարծյաց) եթե Արմենակ՝ Շ․[ահնազարյանը] Վարժ.[արանի] համար «ազ շերեֆ տեյիլ տիր»6) Մանզումեի պես «Մաքասաբան և քուտուղաբան») խմբագրի մալ Ագապ․[յան] Վարժ․[արան]ի Տնօրեն և Դաստիարակ լինելը ((հելպեթ չոգ շերեֆ տիր յա8)։ «Հուր՜ր՜ր՜րա9) Մանգումե»: մանս ու պատվույս դեմ է։ Ես զձեզ կշիռքի զարկի ձեր տարան հասարակության ցուցնելու համար10), և ոչ թե ի ձենջ պատասխանելու համար։ Դուք որչափ անգամ խոսիք մամլով, այնչափ անգամ մամլո դեմ կը հայհոյեք։ Վասնորո՝ անգղիական պաղությամբ մը լոկ կ’արհամարհեմ ձեր այդ հայհոյիչ լեզուն։

Հայկական վեհանձնությամբ ձեզ խրատ մ’ալ կուտամ. ազնվացեք, Մանզումե էֆենտի, և լվացեք ձեր այդ կեղտոտ լեզուն։ Ասկե զատ ուրիշ Ստամպոլ չի կա11):

Մի զլանաք, Տեր, երկտողիս երկու տող շնորհել։