Jump to content

Որպես մի մրրիկ խոլ, ահեղամռունչ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որպես մի մրրիկ խոլ, ահեղամռունչ․․․

Որպես մի մրրիկ խոլ, ահեղամռունչ,
Որ տարերային անհաշտ ցասումով
Փչում է <ռազմի> շեփոր ոգեշունչ,
Մենավոր ուղին ճնշում սոսկումով,
Որպես շառաչը կատաղած ծովի,
Գոռ ալիքների երգը ապստամբ,
Որպես ճարճատող բոցերն հրդեհի,
Ու շանթեր նետող որոտ թուխպ ու ամպ՝
Տիեզերային դժվար երկունքի
Ցավն է գալարվում տիտան արգանդում․
Եվ ղողանջներով գոռ ահազանգի
Սաղմը կաշկանդող կապերը քանդում։
Եվ դաժան, դահիճ սերունդը մարդկան
Ցավի ղողանջից շշմած ու մոլոր՝
Կուզե արգելել ծնունդը մանկան։

1908 թ. 9 մարտի