Jump to content

Որսորդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

 

ՈՐՍՈՐԴ



Ձորերու մեջեն գետակ կը սողար,
Գետակին մեջը բադիկ կը լողար.
Բադիկը մայր է, ձագերը չորս դին
Ճըչալով ջըրի մեջ կըոստոստին։
Որսորդը տեսավ բադն ու ձագերը,
Կապարճեն հանեց սուր-սուր նետերը,
Աղեղան լարը քաշեց ... ու հանկարծ
Խղճաց ձագերուն. նետը ընկավ ցած: