Jump to content

Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 392 ]

ՈԻՂԵՐՁ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ


Սիրելի Միքայել Մազմանյանին

Ա


Մեր վարպետները հնուց տուֆ են սիրել ու մարմար,
Շունչ ներշնչող են եղել կարծր քարին ու հողին․—
Մեր վարպետները հնուց երգ են սիրել ու պայքար.
Մահ են բերել անքանքար, բութ ու տխմար

տիրողին.—

5 Ես խոնարհում եմ գլուխս հանճարի առջև ձեր

անճառ,

Ո՛վ վարպետներ, որ տվիք — ձև, կերպարանք մեր

հողին։—

Բ


Քաղաքներ էիք կառուցում, կամուրջներ, բերդեր

ու տներ,

Հոյակապ շենքեր, որ դրին հանճարեղ կնիքն իրենց

վառ

Ողջ ճարտար արվեստի վրա՝ Մասիսից մինչև

Միջագետք,

10 Մեր երկրից մինչև Արևմուտք՝ սնելով գոթականն

անմար..․

Ձեր ձիրքով թողիք աշխարհում դուք անանց և

անջինջ մի հետք

Եվ մնացիք հավիտյան քերթության վարպետներ

անմահ․․․

[ 393 ]

Գ


Աշխարհի ծայրերում բոլոր մենք գտնում ենք հիմա

բեկորներ,

Որ տաշած կողերի վրա աստղաձև խազեր են

կրում.—

15 Այդ կորած անուններն են ձեր, ո՜վ անանուն

վարպետներ,

Որ կերտել եք լուռ ու անցել — և ձեր շունչը թողել

դարերում.

Չի հաջողվում մեզ թեկուզ ձեր անունները գտնել,
Բայց գիտենք, որ ապրել եք դուք — գետնաքարշ,

խարխուլ խուղերում։

Դ


Ունեիք դուք չափ ու կշիռ, ունեիք ձիրք անհեղլի,
20 Որ նյութին տալիս էր վսեմ կերպարանք ու ձև

խորըզգա,

Թո՛ղ ձեզանից ուսանեմ ես այսօր գաղտնիքը գեղի,
Որ արվեստս լինի դաշնավոր, ինչպես ձեր

հմտությունն հսկա․

Ո՛ւժ ներշնչեք իմ երգին, որ ընթացքը իր չշեղի,
Որ ժառանգորդը դառնամ հանճարեղ արվեստի ձեր

ոսկյա։

Ե


25 Ուզում եմ աշակերտ լինել ձեզ և տիրել արվեստին

ձեր անհուն,

Որ տողերս լինեն մեջտեղից ձեր ոսկյա օրենքով

հատած,

Որ հանգերըս լինեն հարդարած ձեր արդար, անխաբ

թեզանով,

[ 394 ]

Եվ ձեր նուրբ քարերի նման՝ բառերս լինեն

սրբատաշ,

Թող ձեր հին շենքերի նման գործերս մնան

անանուն

30 Բայց լինեն դարի արևով և երկրի եղյամով

պատած․․․

Զ


Մի՞թե իմ մեջ է այսօր արթնացել հանճարը ձեր սեգ․
Ե՞ս եմ շառավիղն արդյոք ձեր, ո՜վ հանճարներ

մեր մեռած․

Թո՛ղ հուրհուրա իմ գրքում ձեր ոգու ցոլքը լուսե.
Թո՛ղ երգերում իմ այսօր, խոսքերում իմ — ձեր

ջանքը եռա՛։—

35 Ո՜վ մեր մեռած վարպետներ, իմ թախանձանքը

լսե՛ք.—

Ձեր անմահ կնիքը դրե՛ք — իմ անմար երգերի վրա...