Ու լալիս էիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
...Ու կապտագույն...

Եղիշե Չարենց

Ու լալիս էիր —
Դո՞ւ էիր, թե ես...
Ու մազերդ հի՜ր[1]
Մարեցին կարծես...

Ես կանչում էի
Մշուշում, մուժում.
Ու չգիտեի —
Ի՞նչ էի ուզում...


  1. ծիրանագույն, կարմրավուն դեղին, երկնագույն կապույտ