Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Ու մնացած
օրերը հիմա
հաշվից դուրս են․
տարին անսկիզբ է
ու անավարտ․․․
Ու մի քիչ հեռու,
ու մի քիչ մոտիկ։
Ու մնացած
օրերը հիմա
կմնան ափերիս մեջ․
և
հողը
կշտկի վերքերը
մահվան,
և
բոլորս
հերթով
կհաղթենք մահին,
և նա․․․ և նա կմնա մենակ։
|
|