Jump to content

Չասված քանի, քանի բառի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Չասված քանի, քանի բառի
Բեռ է առել լռությունս...
Սակայն նույնն է,
Միեւնույնն է,
Դու մնում ես անդրդվելի,
Եվ չես գալիս,
եւ աշունը ցող է դնում
        աչքերիդ մեջ,
եւ չծնված մեր քայլերի
արձագանքը
կուտ է գնում սար ու ձորում։
Օրվա ձեռքից վրձինն առնեմ
ՈՒ մեր ճամփան գծեմ ինքս,
Որ նա նորից չպատկերի
         մեզ ճամփեքին՝
կանգնած ու լուռ,
Ո՛չ գնալիս...
Դուրս գանք, դուրս գանք այս «կատակից»,
քանի լույս կա,
         քանի դուռը չենք կորցրել։
Լռությունը՝
մեր իսկ ձեռքով մեր սիրո մեջ
        նետված նռնակ,
Լռությունից դուրս գանք,
գնանք։
Դու չե՞ս գալիս...
Հեռանում եմ օրվա գծած
        ճանապարհով։
Սերը ամռան վառվող օր է,
չգիտեմ ինձ ուր է տանում։
Ձեն-ձուն չկա
անտառի մեջ.
խաշամներում մի մոշահավ
շրշյուն-շրշյուն քջուջ անում
եւ չծլած
սերմեր է թաց հողից հանում...