Ու խոսում է։
Կարմիր արմեյցիք 50
Լսում են զրույցը ձկնորսի։
Ձկնորսը— թեկուզ ծեր— սակայն
Եղել է բանակում Կարմիր։
Բայց պատմում է նրանց հիմա նա
Ձկնիկի մասին մի առ մի։ 55
— Առաջին ձուկն աշխարհում —
Ֆորելն է— ասում է— հայերի,
Ֆորելից լավ ձուկ— չիք,
— Իսկ հայե՞րը․․․
— Մարդ են։ Ոչինչ...
60
Հարցնում է էստեղ արմեյցին․—
— Կռվո՞ւմ են— ասում են— հայ ու թուրք․․․ Ձկնորսը.—
— Ճիշտ է,
Առաջ։ 65
Իսկ հիմա—ապրում են, ոնց որ դուք․․․
— Էդ առաջ էր, այո, երբ ցանցեր
Ու թակարդ էր դնում թագավորը․․․ Արմեյցին.—
Ուրեմն նրանց է՛լ 70
Հաշտեցրեց բանվորի դիկտատուրը․․․
Ասաց— ու նայեց դեպի ծովը։
Ձկնորսը՝ աչքը կարթին։
Ու տիրեց լռություն։
Խշշացող 75
Ծովային լռություն խրթին։
Աչքը միշտ հեռուն— ծովին,
Աչքերում կարոտ մի հրձիգ՝
Հարցրեց հնչուն ձայնով իր
Մի պահ անց երկրորդ արմեյցին.— 80
— էնտեղ է՛լ կան անթիվ մարդիկ,
Եվրոպում... բանվորին — էնտեղ բա՛նտ է․․․
Բայց ընչի՞ մեր գցած կարթին
Մոտ չեկավ, չընկավ Եվրոպա՛ն դեռ․․․
— Խե՜– խե՜֊խե՜— 85
Ժպտաց ծեր ձկնորսը.—
Եվրոպան հիմա— ոնց որ ձուկը․
Դեռ փորձում է...
Երկար կփորձի՛ դեռ...
Դեռ կտցում է... 90
Սպասի՛ր.
Եվրոպի բուրժույը
Որքան էլ արգելքներ բարդի —
Միևնույնն է —
էգուց ընկնելու է՛
95
Մեր ծերուկ Իլյիչի կարթին...
Ասաց — ու ժպտաց ծեր ձկնորսը։
Արմեյցիք նայեցին ծովին։
Աչքերում—
Եվրոպա՛ն էր—
100
Հեռու որսը թովիչ։
Բարձրանում է արևը։
Ու երկար
Դեռ նայում էին դեպի ծով
Երկու ռուս արմեյցի երկաթ 105
Ու ծերուկ,
Ռռւս մի ձկնորս։
Ծփում էր ծովը։
Աղմկում էր։
Ու ծովի ծփանքից հերսոտ 110
Իմ հոգուն երկա՜ր դեռ խոսում էր—
Երկաթե,
Ծեր մի ձկնորս.—
— Սպասի՛ր.
Եվրոպի բուրժույը 115
Որքան էլ արգելքներ բարդի
Միևնո՛ւյնն է՝
էգուց ընկնելու է
Մեր ծերուկ Իլյիչի կարթին։