Jump to content

Քեզ (Եղիշե Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Չարենց/Քեզից)

[ 17 ]

ՔԵԶ

«Է—Կա»—ում նստած
Վստահ.
Նայում ես ինձ։
Եվ
5 Դեպի սիրտս
Հաստատ
Արշավում է հայացրդ –
Ձի...

Չկա—
10 Սենյակը «է—Կա»֊ի։
Տոթ է։
Եկած գարաժից
Մի
Շոֆեր—
15 Արջ ահագին—
Կարդում է՝
«Ագիտ—
Բաժին»։

Այստե՞ղ է,
20 Օրիո՛րդ,

[ 18 ]

Հա՞..․
Օրիորդ չկա՛ ...
Ընկե՛ր...
Ու ծածկեց,որպես սև վահան —
25 Հայացքդ,
Դեմքդ,
Քեզ։

Հետո...
Մոտեցար վստահ։
30 Ասացիր։
Եվ ես —
Ահագին —
Աչքերիդ նժույգին նստած
Սրընթաց թռա միտինգ..․

35 Ուրիշ ի՞նչ...
Ոչինչ։
Խնդում։
Եվ
Մեկ էլ այն,
40 Որ դու—
Այնքան լա՛վն ես,
Զորեղ ի ծնե,
Որ կարող ես— գարա՛ժն ամբողջ
Աչքերիդ նժույգով թռցնել...