Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՉՎԵՐԹ
Լեռներս, նայեք, ահա թռչում են,
Մի գիշերվա մեջ թեւեր են առել,
Թեւ-թեւի տվել, կռունկներ դառել,
Լեռներս, նայեք, ահա թռչում են։
Ինչ որ մի կռունկ թե հանկարծ շեղվեց -
Ձայնում են հեռվից, ճվում-կանչում են
Եվ խմբի մեջ են ներառում իրենց.
Լեռներս, նայեք, ահա, թռչո՜ւմ են։
|
|