Պայծառ են աստղերը…
Արտաքին տեսք
* * *
Պայծառ են աստղերը
Աստղերը շողուն են,
Սրտում իմ ըստվեր է,
Խավար է հոգում իմ։
Ուղին իմ խոտոր է
Ու միշտ ես մեկին եմ,
Տրտում ու մոլոր է,
Մոլոր է հոգին իմ…
Պայծառ են աստղերը
Աստղերը շողուն են,
Սրտում իմ ըստվեր է,
Խավար է հոգում իմ։
Ուղին իմ խոտոր է
Ու միշտ ես մեկին եմ,
Տրտում ու մոլոր է,
Մոլոր է հոգին իմ…