Պատմութիւն հայոց
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ |
|
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ | |
ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ |
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Ի ԽՆԴՐՈՑ ՍԱՀԱԿԱՅ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՈՅ
ՑԱՆԿ ԱՌԱՋԻՆ ԳՐՈՑ
Պատասխանի թղթոյն սահակայ, և խոստումն կատարել զհայցուածս նորա:
Թէ ընդէր, վասն զի Քաղդէացւոց և Ասորեստանեայց մատենից ցանկագոյն են մեր իրք, ի յունականէն կամեցաւք մեք ցուցանել:
Յաղագս անիմաստասէր բարուց առաջնոցն մերոց թագաւորաց և իշխանաց:
Յաղագս զի ոչ սակս Ադամայ և այլոց նահապետացն միաբանեցան այլքն ի պատմագրաց:
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ
[խմբագրել]
ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ
Ա
Պատասխանի թղթոյ Սահակայ, եւ խոստումն կատարել զհայցուածս նորա:
Մովսէս Խորենացի յաղագս մերոյս ի սկզբան յայսմ բանիցս Սահակայ Բագրատունւոյ խնդալ:
Զանսպառ խաղացմունս ի քեզ աստուածայնոցն շնորհացն և զանդուլ հոգւոյն ի վերայ քոց իմացուածոցդ զշարժունս ծանեայ ի ձեռն գեղեցիկ խնդրոյս, յառաջ քան զմարմնոյդ՝ զհոգւոյդ ընկալեալ զծանօթութիւն, որ սիրելի իսկ իմոց ախորժակացս է, առաւել ևս սովորութեանցս: Վասն որոյ ոչ միայն գովել արժան է զքեզ, այլ և ի վերայ քո աղօթել՝ առ ի լինել քեզ միշտ այսպիսի:
Զի եթէ վասն բանին մեք, որպէս ասի, պատկեր Աստուածոյ, և դարձեալ՝ Առաքինութիւն բանականին է խոհականութիւն, և քո յայսոսիկ անհատ ցանկութիւն՝ ապա ուրեմն գեղեցիկ մտածութեամբ զխոհականութեանդ քո վառ և բորբոք պահելով զկայծակն՝ զարդարես զբանն, որով մնաս առ ի լինելն պատկեր. ի ձեռն որոյ և զայսորիկ զսկզբնատիպն ասիս ուրախացուցանել, գեղեցկ և չափաւոր մոլութեամբ յայսոսիկ մոլեալ և զակատեալ:
Առ որով տեսնեմ և զայս, զի եթէ որք յառաջ քան զմեզ և կամ առ մեօք եղեն հարուստք և իշխանք աշխարհիս Հայոց, ոչ ընդ ձեռամբ անկելոց իւրեանց արդեօք գտելոց իմաստնոց զայսպիսեացս հրամայեցին կարգել զյիշատակս բանից, և ոչ արտաքուստ ուստեք այսոցիկ ի ներքս ածել խորհեցան օժանդակութիւնս իմաստից, և զքեզ այժմ այսպիսի եղեալ ծանեաք, – ապա ուրեմն յայտ է, թէ ամենեցուն քան զքեզ նախագունիցն ճանաչիս վեհագոյն, և բարձրագունից արժանաւոր գովութեանց, և յայսպիսի պատկանաւոր դնիկ յարձանագրութիւնս բանից:
Յաղագս որոյ հեշտաբար ընկալեալ զքո խնդիրդ՝ աշխատասիրեցայց ածել ի կատարումն, յանմահ յիշատակ թողուլ զայս քեզ և որ զկնի քո գալոց են ազգք. զի ազգի ես նախնականի, և քաջ և արգասաւոր՝ ոչ միայն ի բանս ևի պիտանաւոր խոհականութիւնս, այլ և ի մեծամեծ և ի բազում գործս արժանափառս. զորս յիշատակեսցուր ի կարգի պատմութեանս, յորժամ զորդի ի հօրէ ծննդաբանելու ազգաբանիցեմք զբովանդակն, իսկ զՀայաստանեայցս նախարարութիւնս, զամենեցուն գուսան և զզիարդն յայտնելով համառօտ և հաւաստի, որպէս ի յունականս կայ ի պատմութիւնս:
Բ
Թէ ընդէ՛ր, վասն Քաղդէացւոց եւ Ասորեստանեայց մատենից ցանկագոյն են մեր իրք, ի յունականէն կամեցաք մեք ցուցանել:
Եւ ընդ այս մի որ զարմասցի, եթէ բազում ազգաց լեալ մատենագիրք, որպէս ամենեցուն է յայտնի, մանաւանդ Պարսից և Քաղդէացւոց, յորս առաւել ազգիս մերոյ գտանին բազում ինչ իրաց յիշատակք, մեք զՅունացն միայն յիշեցաք զպատմագիրս, և անտի զյայտարարութիւն մերոյ ազգաբանութեանս խոստացաք յանդիման կացուցանել: Քանզի ոչ թագաւորքն Յունաց միայն՝ որպէս զաշխարհակալութեանն, այսպէս և որ ինչ իմաստութեան ջանք՝ փոյթ յանձին կալան աւանդել Յունաց յետ զառտնին իւրեանց յարմարել իրս, – որպէս և Պտղոմէոս, որ և եղբայրասէր, պէտ արարեալ զամենայն ազգաց զմատեանս և զվէպս ի յոյն լեզու փոխարկեաց,–
(Բայց մի՛ ոք աստանօր զմեզ անուսումն համարեալ բամբասիցէ իբրև զանվարժս ոմանս և զտգէտս, որպէս թէ Եգիպտացւոց լեալ թագաւոր՝ մեր այժմ զնա յունաց գրեցաք: Քանզի նուաճեալ նորա և զՅոյնս ընդ իւրով ձեռամբ՝ անուանեցաւ Աղէքսանդրի և Յունաց թագաւոր, որպէս և ոչ մի ոք ի Պտղոմեանցն կամ յայլոցն տիրելոցն Եգիպտացւոց անուանեցաւ ոք երբէք. որ և վասն առաւել յունասէր բասր ունելոյ՝ ի յոյն լեզու զաշխատութիւն իւր ժողովեաց: Է և այլ բազում այսպիսի ինչ պատճառ վասն ասելոյն մեր զնա Յունաց թագաւոր. այլ վասն համառօտելոյ զճառս՝ բաւական լիցի ասացեալս վասն նորա:)– այլ և բազում արք անուանիք և իմստութեան պարապեալք ի յունաց աշխարհէն՝ հոգացան ոչ միայն զգիրս զիւանացն այլոց ազգաց թագաւորացն և զմեհենիցն յեղուլ ի յոյն բան, որպէս գտանեմք զայն, որ և զԲերոսոսն յայս յորդորեաց զայր քաղդէացի և զվարժ ամենայն իմաստութեամբ, – այլ և զմեծամեծս և զզարմանալոյ արժանաւորս յարուեստից. և ուրեք ուրեք գտեալ աշխատութեամբ, հաւաքեալ փոխեցին ի յոյն լեզու, որպէս զԱ. առ Ք. և զԹ առ Փ. և զԿ. առ Ե. և զՇ առ Թ.: Եւ ժողովեալ զայսոսիկ արանց, զորոց և մեք զանուանսն հաւաստի գիտեմք՝ նուիրեցին ի փառս Հելլենացւոց աշխարհին: Եւ գովելիք են, որպէս իմաստասիրեցեալքն, յաղագս ջանին և իմաստութեանն առ ի յայլոց լինելոյ գտակք, առաւել ևս որք ընկալան և պատուեցին զայսպիսի զիւրաս իմաստից: Վասն որոյ և զբոլոր իսկ զՅոյնս ոչ դանդաղիմ մոյր կամ դայեակ ասել իմաստից:
Եւ վասն առ ի յունաց զրուցաբանսն զակնարկութիւն մերոյ պիտոյիցս առնելոյ՝ բաւական է այսչափ:
Գ
Յաղագս անիմաստասէր բարուց առաջնոցն մերոց թագաւորաց եւ իշխանաց:
Կամիմ զանիմաստասէր բարս առաջնոցն մերոց նախնեացն ոչ առանց յիշատակի բամբասանաց թողուլ, այլ աստէն իսկ, ի սկզբան մերոյ գործառնութեանս, զվասն նոցա կշտամբութեան յարմարել զբանս: Զի թէ արդարև արժանի գովութեան այնք ի թագաւորաց իցեն, որք գրով և պատմութեամբ զիւրեանցն հաստատեալ կարգեցին զժամանակս, և զգործս իմաստութեան և զքաջութիւն իւրաքանչիւր արձանացուցին ի վէպս և ի պատմութիւնս՝ ըստ նոցանէ և պարապեալքն այսպիսում ճգնութեան դիւանագիրք մատենից՝ ներբողականաց ի մէնջ արժանի եղեն ասից. ի ձեռն որոց և մեք յընթեռնուլն զառ ի նոցանէ շարածս բանից՝ ըստ աշխարհօրէն կարգաց իմաստնանալ ասիմք, և քաղաքականս ուստնել կարգս, յորաժամ զայսպիսի ընթերցասիրիցեմք իմաստութեան ճառս և զրուցատրութիւնս, որք են Քաղդէացւոց և Ասորեստանեայց, Եգիպտացւոց և Հելլենացւոց. առ այսոքիւք և փափագիցեմք ևս արդեօք իմաստութեան արանցն այնոցիկ, որ զայսպիսի փոյթ յանձին կալան,– ապա ուրեմն ամենեցուն մեզ յայտնի է թագաւորացն մերոց և այլոց առաջնոցն առ ի յիմաստն տխմարութիւն, և անկատարութիւն ոգւոյն բանականի: Զի թէպէտ և եմք ածու փոքր, և թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, և զօրութեամբ տկար, և ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ՝ սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս, և արժանի գրոյ յիշատակի, զոր և ոչ մի ոք ի նոցանէ պէտ յանձին կալաւ մատենագրել: Արդ՝ այնոքիկ, որ և ոչ անձանց խորհեցան բարիառնել, և անուն յիշատակի յաշխարհի թողուլ, զի՞ արդեօք և մեղադրութիւն մեր այնպիսիեացն ի ճահ պատահիցէ, զևս մեծագոյնս ի նոցանէ պահանջել և որ ինչ հնագոյն քան զնոսա:
Այլ ասիցէ ոք արդեօք. վասն ոչ լինելոյ գիր և դպրութիւն ի ժամանակին, կամ վասն պէս պատերազմացն, որ կուռ զմիմեանց զկնի ի վերայ գային: Այլ ոչ արդարև այսոքիկ կարծեցեալ լինի. քանզի գտանին և միջոցք լեալ պատերազմացն, և գիր Պարսից և Յունաց, որովք այժմ գիւղից և գաւառաց, ևս և իւրաքանչիւր տանց առանձնականութեանց, և հանուրց հակառակութեանց և դաշանց այժմ առ մեզ գտանին անբաւ գրուցաց մատեանք, մանաւանդ որ ի սեպհական ազատութեան պայազատութիւն: Այլ ինձ թուի, որպէս այժմ՝ և առ հինսն Հայաստանեայցս լեալ անսիրելութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց: Վասն որոյ աւելորդ է մեզ և այլ յաղագս արանց անրանից, թուլամտաց վայրենեաց ճառել:
Բայց ընդ քո յոյժ զարմացեալ եմ ընդ մտացդ ծննդաբերութիւն, որ ի սկզբանցն մերոց ազգաց մինչև ցայժմուսս միայն գտար զայսպիուոյ մեծէ իրէ բուռն հարկանել, և մեզ խոյզ խնդրոյ առաջի արկանել–երկար և շահաւոր գործով զազգիս մերոյ կարգել զպատմութիւնն ճշդիւ՝ զթագաւորացն և զնախարարականաց ազգաց և տոհմից, թէ ով յումմէ, և զինչ իւրաքանչիւր ոք ի նոցանէ գործեաց, և ով ոք ի ցեղիցս որոշելոց ընտանի և մերազնեայ, և ոյք ոմանք եկք ընտանեցեալք և մերազնացեալք. և զգործս և զժամանակէ անկարգ ամբարտակին շինուածոյ մինչև ցայժմ.–գեղեցիկ զայս քեզ համարեալ ի փառս և անջան հեշտութիւն:
Առ որ այսչափ միայն ասացից. միթէ մատեան մերձ կայցէ ինձ, որպէս առի ի Յովբ, կամ դպրութիւն քոց հայրենեացն, որով նմանագոյնս արդեօք Երբայեցւոցն պատմագրաց՝ ի վերուստ ի քեզ իջուցանիցեմ անսխալ, կամ ի քէն և յայլոց սկսեալ՝ անդր ի վեր հանիցեմ ի սկիզբն: Բայց սակայն սկսայց թէպէտ և ջանիւ. միայն թէ շնորհակալ ոք մերոցս գտանիցի աշխատութոանցս: Եւ սկսայց՝ յորոց և այլքն, որք յեկեղեցւոջ և ոյք Քրիստոսի, աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս, բայց եթէ զկնիսն՝ ժամանակս ինչ արդեօք և զարս յայանիս, որում և աստուածայինքն ի ճահ զայցեն պատմութիւնք բանից. մինչև ի հարկէ երթեալ հասանիցեմք ի հեթանոսականսն զրուցատրութիւնս. սակայն և ի նոցանէ՝ զոր ինչ հաւաստին կարծեմք, առնուլ:
Դ
Յաղագս զի ոչ սակս Ադամայ եւ այլոց նահապետացն միաբանեցան այլքն ի պատմագրաց:
Յաղագս Արմատոյն հանուր մարդկութեանս, կամ թէ հաճոյ ումեք թուիցի ասել ծայրին, պարտ էր մեզ սակաւ ինչ անցանել բանիւ, թէ ընդէր հակառակ Հոգւոյն խորհեալ՝ անմիաբանեցան այլքն ի պատմագրաց, զԲերոսեայ ասեմ, զԲազմավիպէն և զԱբիւդենայ. կամ զնոյն ինքն զՆաւակառուցէն և զայլոց նահապետացն, ոչ միայն վասն անունաց և ժամանակաց, այլ և վասն ոչ սկիզբն զառ ի մէնջ հաւտարմացեալս կարգելոյ ազգի մարդական:
Քանզի ասէ վասն նորա Աբիւդենոս հանգոյն այլոցն այսպէս. «Եւ զնա ամենախնամն Աստուած եցոյց հովիւ և առաջնորդ ժողովրդեանն»: Յետ որոյ ասէ. «Թագաւորեաց Աղովբոս շարս տասն», որ լինին ամք երեսուն և վեց հազար: Նոյնպէս և յաղագս Նոյի այլով անուամբ վարին և ժամանակօք անբաւիւք. թէպէտ և վասն ջրոյն սաստկութեան և վասն ապականութեան երկրի՝ զոյգ հոգևորացն բարբառին բանից. նոյնգունակ ր զթիւ նահապետացն տասն՝ Քսիսութրեաւ հանդերձ թուեն: Որ ոչ միայն ըստ բոլորման առ ի յարեգականէ չորեքժամանակեան ըստ մեզ լինոյ տարւոյն՝ հեռանայ յամաց մերայնոցն,–մանաւանդ թէ և յաստուածայնոցն,– այլ և ոչ որպէս Եգիպտացիքն զլուսնականսն հաշուեն ծագմունս. նա և ոչ, զառ ի գիցն ոմանց առացեալս թէ տարիս ոք վարկցի՝ զուգեալ համեմատէ անհուն թուոց առարկութեանցս առ ի հաւասարել ճշարտութեանն, երբեմն նուազ և երբեմն սաստիկ զհաւաքումն գումարելով: Արդ օրէն էր մեզ աստանօր զկարծիս նոցա յայտնել ըստ կարողութեան, թէ զինչ իւրաքանչիւր ոք ի նոցանէ խորհեցան այսպէս զայսոսիկ գրել. այլ վասն երկարութեան առաջիկայ գործոյս՝ այլում տեղւոյ և ժամանակի զայսոսիկ թողեալ, հատուցուք աստանօր զբանս, սկսանելով յաղագս այսորի՝ որպէս և հաւատացեալ եմք:
Ադամ նախաստեղծ. սա կեցեալ ամս երկերիւր և երեսուն՝ ծնանի զՍէթ. Սէթ կեցեալ ամս երկերիւր և հինգ՝ ծնանի զԵնովս: Սորա երկունքն յարձանագրութեանցն ընդդէմ երկուց հանդերձելոցն, արպէս ասէ Յովսեպոս. թէպէտ և ուրն անյայտ է: Ենովս, որ առաջին յուսացաւ կոչել զԱստուած:
Եւ ընդէ՞ր արդեօք այս, և կամ վասն որո՞ց պատճառանաց նախ սա յուսացեալ կոչելոյ զԱստուած, և կամ ո՞րպէս կոչելն իմանի: Քանզի է Ադամ ճշմարտապէս աստուածաստեղծ, և սա ի բերանոյ Աստուծոյ առեալ ասի պատուէր, այլ և յանցուցեալ և ի թագստեան եղեալ՝ զՈ՞ւր ես–ն յԱսոտուծոյ և ոչ յայլմէ ումեքէ հարցանի. սապէս և զվճիռ վարկին ի նորին բերանոյ լսէ: Իսկ յետոյ և Աբէլ մերձաւոր և ծանօթ Աստուածոյ լեալ՝ պատարագ մատուցանէ, և ընկալեալ լինի: Արդ՝ սոցա այսպէս յընդունելութիւն և ի ծանօթութիւն Աստուծոյ լեալ՝ ընդէ՞ր առաջին սա ասի կոչել զԱստուած, և այս՝ յուսով: Արդ՝ զայլսն վասն սորա ի տեսութեանց ի հրաւիրեալն մեր յուղարկեսցուք տեղի. իսկ որ առ ձեռն պատրաստն է՝ ասասցուք:
Քանզի ի պատուիրանազնցութեան գտեալ առաջինն ի մարդկանէ ի դրախտէն և յԱստուծոյ, չարին աղագաւ, որպէս ասացեալ է, զտանի արտասահմանեալ: Զկնի և ընտանեգոյնն Աստուածոյ յորդւոցն Ադամայ՝ ի հարազատէն իւրմէ սպանանի յեղբօրէ: Յետ որոյ ոչ բանի ինչ աստուածայնոյ և ոչ յայտնութեան ինչ իրիք եղելոյ, ի տարակուսանս և յանյուսութիւն ազգ մարդական հատեալ լինի, այլ և յինքնեան հաճոյ արդարև գործս. յորոց միջի սա քաջայոյս եղեալ ուղութեամբ հանդերփ կոչէ զԱստուած: Իսկ կոչելդ կրկնակի իմանի կամ անուանել որպէս զմոռացեալ, կամ յօգնականութիւն կարդալ: Արդ՝ անուանեալն որպէս զմոռացեալ՝ ոչ է չ դէպ. զի բազմութիւն ամաց ընդ մէջ անցեալ, որ ի մոռացումն նոցա զԱստուածդ ածէր զանուն և կամ զնոյն ինքն՝ որոյ անունն, և ոչ դարձեալ մահու և թաղման դեռ ևս յԱստոծոյ ստեղծեալն հասեալ էր: Ապա ուրեմն յօգնականութիւն կոչէ սա զԱստուած:
Սա կեցեալ ամս հարիւր և իննսուն՝ ծնանի զԿայինան. Կայինան կեցեալ ամս հարիւր և եօթանասուն՝ ծնանի զՄաղաղայէլ. Մաղաղայէլ կեցեալ ամս հարիւր վաթսուն և հինգ՝ ծնանի զՅարեդ. Յարեդ կեցեալ ամս հարիւր վաթսուն և երկու՝ ծնանի զԵնովք. Ենովք կեցեալ ամս հարիւր վաթսուն և հինգ՝ ծնանի զՄաթուսաղայ: Սա յետ ծնանելոյն զՄաթուսաղայ՝ ամս երկերիր արժանի և հաճոյ վարս ստացեալ, որպէս գիտէ որ հաճեցաւն, փոխեալ ասի ի միջոյ ամբարշտաց. զորոյ զպատճառն յետոյ հատուցուք: Մաթուսաղայ կեցեալ ամս հարիւր վաթսուն և հինգ՝ ծնանի զՂամեք. Ղամեք կեցեալ ամս հարիւրութսուն և ութ՝ ծնանի որդի, և անուանէ զնա Նոյ:
ՅԱՂԱԳՍ ՆՈՅԻ
Եւ ընդէ՞ր արդեօք զսա միայն որդւոյ անուամբ յորջորջեաց, իսկ վասն այլոցն ամենեցուն պարզաբար ասաց, թէ ծնան. զորմէ ընդդէմ իմն մարգարէանայ հայրն. «Սա, ասէ, հանգուսցէ զմեզ ի գործոց և ի տրտմութենէ ձեռաց և յերկրէ՝ զոր անէծ տէր Աստուած»: Որ եղև ոչ հանգիստ, այլ ջնջումն որ ինչ միանգամ ի վերայ երկրի: Ինձ թուի՝ հանգուցանելն դադարեցուցանել է. իսկ դադարեցուցանելն՝ զամբարշտութիւն և զչարիս, սատակմամբ մարդկան զազրագործաց դարուն երկրորդի: Քանզի գեղեցկաբար ասաց, թէ «ի գործոց մերոց», որ է յանօրէնութեանց, «և ի տրտմութենէ ձեռաց», որովք կատարեմք զպղծութիւնս: Բայց և հանգչին արդարև ըստ այսմ մարգարէութեան ոչ ամենեքին, այլ կատարեալքն յառաքինութեան ոգիք, յորժամ չարիք որպէս հեղեղաւ ջնջեալ մաքրին, իբր առ Նոյիւ մոլեալքն ի չարիս: Իսկ որդւոյ անուամբ մեծարեաց զնա Գիր՝ իբրև զյայտնի և զնշանաւոր և զարժանաւոր ժառանգ հայրենեացն առաքինութեանց:
Ե
Յաղագս հաւասար գալոյ ազգաբանութեան երից որդւոցն Նոյի զԱբրահամ եւ ցՆինոս եւ ցԱրամ. եւ թէ Նինոս ոչ է Բէլ եւ ոչ որդի Բելայ:
Եւ այս յայտնի է ամենեցուն զի դժուարահաւաք և տաժանելի է որպէս գիւտ ժամանակացն ի սկզբանէ մինչև առ մեզ՝ առաւել ևս գիւտ նախարարականաց ազգաց ծննդոց յերից որդւոցն նոյի, ցորքան կամք իցեն խուզել ումեք ըստ իւրաքանչիւր դարուց: մանաւանդ զի աստուածայնոյն Գրոյ զիւրսն ի բաց հատեալ յինքն սեպհական ազգ՝ ելիք գայլոցն իբր զարհամարհելեացն և իւրոց անարժան կարգելոց բանից: Զորոց մեք սկսեալ ճառեսցուք՝ որքան է կարողութիւն, որպէս գտաք զհաւաստին ի հնոց պատմութեանց, մերով մասամբ ամենևին անսուտ: Իսկ դու, ով ուշիմ ընթերցասէրդ, հայեաց աստանօր ընդ հաւասարութիւն կարգի երից ազգաացդ մինչև ցԱբրահամ, ցՆինոս և ցարամ, և զարմացիր:
Սեմ կեցեալ ամս հարիւր, յետ երկուց ամաց ջրհեղեղին, ըստ աստուածային բանից, ծնանի զԱրփաքսաթ:
ՍԵՄ
Սեմ ամս հարիւր՝ ծնանի զԱրփաքսաթ.
Արփաքսաթ ամս հարիւր երեսուն և հինգ՝ ծնանի զԿայինան.
Կայինան ամս հարիւր և քսան՝ ծնանի զՍաղայ.
Սաղայ ամս հարիւր և երեսուն՝ ծնանի զԵբեր.
Եբեր ամս հարիւր երեսուն և չորս՝ ծնանի զՓաղեկ.
Փաղեկ ամս հարիւր երեսուն և երիս՝ ծնանի զՌազաւ.
Ռագաւ ամս և երեսուն՝ ծնանի զՍերուք.
Սերուք ամս հարիւր և երեսուն՝ ծնանի զՆաքովր.
Նաքովր ամս եօթանասուն և ինն՝ ծնանի զԹարայ.
Թարայ ամս եօթանասուն՝ ծնանի զԱբրահամ:
ՔԱՄ
Քամ ծնանի զՔուշ.
Քուշ ծնանի զՄեստրայիմ.
Մեստրայիմ ծնանի զՆեբրովթ.
Նեբրովթ ծնանի զԲաբ.
Բաբ ծնանի զԱներիս.
Աներիս ծնանի զԱրբէլ.
Արբէլ ծնանի զՔայազ.
Քայազ ծնանի զմիւս Արբէլ.
Արբել ծնանի զՆինոս.
Նինոս ծնանի զՆինուաս:
ՅԱԲԵԹ
Յաբեթ ծնանի զԳամեր.
Գամեր ծնանի զԹիրաս.
Թիրաս ծնանի զԹորգոմ.
Թորգոմ ծնանի զհայկ.
Հայկ ծնանի զԱրամանեակ.
Արամանեակ ծնանի զԱրամայիս.
Արամայիս ծնանի զԱմասիայ.
Ամասիայ ծնանի զԳեղամ.
Գեղամ ծնանի զՀարմայ.
Հարմայ ծնանի զԱրամ.
Արամ ծնանի զԱրայն գեղեցիկ:
արդ զԿայինան չորրորդ ի Նոյէ ամենայնք ի ժամանակարգրացն գրեն, ր ի Սեմայ երրորդ: Նոյնպէս և զԹիրաս՝ չորրորդ ի Նոյէ, իսկ ի Յաբեթայ երրորդ. թէպէտ և ըստ մերում թագաւորութեանս ոչ ուրեք ի բնագրի գտանի: Իսկ զՄեստրայիմ չորրորդ ի նոյէ և երրորդ ի Քամայ՝ ոչ ի մերում թարգմանութեանս և ոչ ի ժամանակագրացն ուրեք կարգեալ գտանեմք: Այլ այսպէս զսա կարգեալ գտաք ի յուշմագունէ և յընթերցասիրէ ումեմնէ Ասորւոյ. և հաւատարիմ թուեցաւ մեզ ասացեալն: Քանզի Մեստրայիմդ է Մեծրայիմ, որ իմանի Եգիպտոս. և բազումք ի ժամանակագրաց զՆեբրովթ, որ է Բէլ, եթովպացի գոլ ասելով՝ հաւանեցուցին զմեզ այսպէս հաւաստի լինել, յաղագս բնակութեան սահմանացն ընդ Եգիպտոս:
Յետ որոյ ասասցուք և զայս. զի թէպէտ և ամք ժամանակաց ծննդոցն Քամայ մինչև զՆինոս ոչ ուրեք գտանին թուեալ, և կամ թէ առ մեզ ոչ հասեալ, այլ հաւատեաւ և ոչ նորին ինքեան Նինոսի, իսկ մերոյ Յաբեթի ամենևին, ոչ,–սակայն ասացեալ ազգաբանութիւնդ հաւաստի է, երեցուցն ցեղիցն մետասան գոլով ցԱբրահամ և ցՆինոս և ցմեր Արամ. զի Արայն երկոտասաներերդ՝ է յետ Նինոսի, մանուկ տիովք վախճանեալ: Եւ է ճշմարիտ, և մի ոք յերկուասցի. քանզի պատմէ մեզ զայսոսիկ ի յոլով իրս հաւատարիմն Աբիւդենոս, և ասէ այսպէս. « Նինոս Արբեղայ, Քայաղայ, Արբեղայ, Անեբայ, Բաբեայ, Բելայ»: Նոյնպէս և զմերն՝ ի Հայկայ մինչև ցԱրայն գեղեցիկ, զոր եսպան կաթոտն Շամիրամ՝ թուէ այսպէս. Արայն գեղեցիկ՝ Արամայ, հարամայ, Գեղամայ, Ամասեայ, Արամայիսայ, Արամանեակայ, Հայկայ, որ եղև հակառակ Բելայ, միանգամայն և կենախուզ: Եւ զայս մեզ Աբիւդենոս յիւրումն առաջնում առանձնականի իմն մանր ազգաբանութեան ասէ. զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին:
Այսոցիկ վկայէ և Կեփաղիովն. քանզի ասէ ի միում գլխոցն այսպէս.«Մանր զամնեյն ի սկզբան մերոյ աշխատութեանս սկսաք գրել զազգաբանութիւնսն ի դիւանացն արքունի. այլ առաք հրաման ի թագաւորաց՝ թողուլ զաննշանից և զվատաց արանց ի հնոցն ի զյիշատակն, և գրել միայն զքաջս և զիմաստունս և զաշխարակալս նախնիս, և մի յանպէտս զժամանակս մեր ծախել», և զայսն:
Այլ այս մեզ ամենևին օտար և արտաքոյ ճշմարտութեան, որք զՆԻնոս որդի Բելայ ասեն, կամ թէ նոյն ինքն Բէլ. զի ոչ ազգաբանութիւնն ր ոչ ամացն ժաղավումն այսոցիկ վկայէ: Բայց եթէ ըստ նշանաւոր և անուանի՝ լինոյ՝ ոք պատեհ համարեալ այսպէս կարգիցէ զհեռին մօտաւոր:
Եւ գտաք զայսոսիկ արդարև յունաց դպրութեամբ. զի թէպէտ և Յոյնք ինքեանք ի Քաղդէացւոցն փոխեցին յիւրեանց լեզուն, և թէպէտ և Քաղդէացիք ինքնակամ յօժարութեամբ և կամ ի հրամանէ թագաւորաց հարկեալ զայս իրագործել, որպէս Առիոս ոմն և այլք բազումք« սակայն մեք Յունաց համարիմք, որպէս ի նոցանէ ուսեալք:
Զ
Յաղագս թէ ինչ որ հաւասար, եւ է ինչ որ օտար ի մովսիսէ պատմեն այլքն հնախօսք, եւ յաղագս Ոլիմպիոդորայ փիլիսոփայի անգիր հին զրուցացն:
Զհաւաստին որչափ կարացեալ ի բազմացն ընտրեալ բանից՝ կարգեցաք զծնունդ երից որդւոցն Նոյի յԱբրահամ և ցՆինոս և ցԱրամ. որում ոչ զոք ընդդիմանալ կարծեմ ի միտս ունողացն. բայց եթէ զճշմարտութեանն ոք խորհելով քակել զոճ՝ յառասպելս զճշմարիտ բանս ախորժելով փոփոխել փութասցէ: Եւ յայսոսիկ իւրաքանչիւր միտք որպէս կամին՝ ուրախասցին:
Այլ եթէ շնորհակալ և մերոցս տքնութեանց և ջանից լինիցիս, ով ուսումնասէր դու և յայսոսիկ զմեզ աշխատեցուցանօղ, անցից սակաւ բանիւք յիշատակաց յաղագս որոյ վերագոյնդ կարգեցաւք, թէ որպէս առաջինքն ի վիպասանացն յաղագս այսորիկ հաճեցան շարագրել. թէպէտ և ոչ ունիմ այժմ ասել, յամբարանոցս մատենից թագաւորացն այսպէս արդեօք գտեալ, եթէ ըստ ախորժելոյ որպէս կամեցան իւրաքանչիւրքն փոփոխել զանուանս և զզրոյցս և զժամանակս, և կամ վասն այլ զինչ և իցէ պատճառանաց: Բայց որպէս ի սկզբանն երբեմն ճշմարտեն, երբեմն ստեն–որպէս նախաստեղծին, ոչ առաջին մարդ ասելով զնա, այլ թագաւոր, սոյնպէս անուն խժական նմա և աննշանակ կոչելով, և ամս տալով երեսուն և վեց հազր, իսկ թուով նահապետացն և ջրհեղեղին յիշատակաւ՝ զոյգ և հաւասար Մովսիսի,– նոյնպէս և յետ ջրհեղեղւն երիս կարգելով արս անուանիս յառաջ քան զաշտարակաշինութիւնն, զկնի նաւարկութեանն Քսիսութեայ ի հայս՝ ճշմարտեն. իսկ անուանցն փոփոխմամբ և բազմօք այլովք ստեն:
Բայց ես այժմ ուրախացայց, հաւ առնելով առաջիկայիցս իմոց բանից ի սիրելւոյն իմմէ և քան զշատս արդարախօսողէ, ի Բերոսեանն Սիբիլլայ: «Յառաջ քան զբուրգն, ասէ, և զբազմաբարբառն լինել ձայն ազգի մարդկան և զկնի նաւարկութեանն Քսիսութրեայ ի Հայս՝ Զրուանն և Տիտանն և Յապետոսթէ լինէին իշխանք երկրի»: Որ ինձ թուին Սեմ, Քամ, Յաբեթ:
«եւ ի բաժանել սոցա, ասէ, զամնեայն տիեզերս ընդ իւրեանց իշխանութեամբ՝ հարստացեալ տիրէ ի վերայ երկոցունցն ևս Զրուանն»: Զոր աստ ուրեմն Զրադաշտ մոզ, արքայ Բակտրիացւոց, որ էՄեղաց, սկիզբն և հայր աստուածոցն ասաց լինել. և բազում այլ ինչ զնմանէ առասպելեաց, զոր անտեղի է մեզ այժմ երկրորդել:
«Արդ՝ ի բռնանալ, ասէ, Զրուանայ՝ ընդդիմացան նմա Տիտանն և Յապետոսթէ, ի մարտ պատերազմի ընդ նմա գրգռելով, վասն զի թագաւորեցուցանել զորդիս իւր ի վերայ ամենեցուն խորհէր: Եւ յայսպիսում խռան յափշտակեաց, ասէ, Տիտանն զմասն ինչ ի ժառանգութենէ սահմանացն Զրուանայ: Աստ ի մէջ անցեալ քոյր նոցա Աստղիկ՝ համոզեալ դադարեցուցանէ զաղմուկն, և յանձն առնուն թագաւորել Զրուանայ. բայց դաշինս ուխտից և երդմանց ի միջի հաստատեն, սպանանել զամնեյան արու՝ որ ծնանիցի Զրուանայ. զի մի ազգաւ ի վերայ նոցա թագաւորեսցէ: Ուստի և արս հզօրս ի Տիտանացն ի վերայ ծննդոց կանանց նորա կարգէին: Եւ սպանեալ զերկուս ոմանս վասն երդմանն և ուխտին հաստատուն՝ կալոյ՝ խարհին այնուհետև քոյր նոցա Աստղիկ հանդերձ կանամբք Զրուանայ, հաւանեցուցանել զոմանս ի Տիտանացն՝ ապրեցուցանել զայլ մանուկս, և յարևմուտս կոյս յուղարկել ի լեառնն, որ անուանեալ կարդային Դիւցընկէց, իսկ այժմ կոչի Ոլիմպոս»:
Արդ՝ զայսոսիկ այլ ոք թէպէտ առասպելս, թէպէտ –շմարտութիւն հաշուեալ համարեսցի՝ բայց որպէս ես հաւանեալ եմ, բազում ինչ ճշմարիտ է: Քանզի և որ Կիպրացւոց Կոստանդեայ եպիսկոպոս Եպիփանոս ի հերձուածոցն Յանդիմանութեան, յորաժ ճշմարիտ և արդարադատ զԱստուած ձեռնարկէ ցուցանել, և վասն ջնջելոյ որդւոցն Իսմայէլի զեօթն ազգսն ասէ այսպէս, եթէ արդարադատապէս Աստուած զազգսն զայնոսիկ ջնջեաց յերեսաց որդւոցն Իսմայէլի. զի ի բաժին որդւոցն Սեմայ հասեալ էր երկիր կալուածոցս այսոցիկ, և բռնութեամբ Քամայ ի վերայ եկեալ յափշտակեաց զերկիրն: Իսկ Աստուծոյ իրաւունս պահեալ զերդման ուխտին՝ վրէջ հատուցանէ ազգին Քամայ, ի բաց դարձուցանելով զժառանգութիւնն՝ որդւոցն Սեմայ: Այլ զՏիտանսն և զՌափայիմսն յիշեն աստուածային Գիրք:
Բայց պարտէ մեզ զոմանց անգիր հին զրոյցս, որ պատմեալ եղեն վաղ ուրեմն ի մէջ իմաստնոցն Յունաց, (և հասին մինչև ի մեզ այս զրոյցք ի Գորգի և ի Բանան անուն կոչեցելոց, ևս երրորդ ոմն Դաւիթ), թէպէտ և յոյժ սակաւուք՝ երկրորդել: Յորոց մի ոմն ի նոցանէ, վարժեալ փիլիսոփայութեամբ, ասէր այսպէս, թէ «Ո՛վ ծերք, յորժամ էի ի մէջ յունաց զիմաստութիւն վարժելով՝ եղև ի միում աւուր, զի վասն աշխարհագրութեանց և բաժանմանց ազգաց ի մէջ արանց իմաստնոց և հմտագունից բան ճառիւր. ոմանք այլազգաբար և ոմանք այլաբանաբար զրոյցս մատենից տային. իսկ որ կատաևելագոյնն էր ի նոսա, Ոլիմպիոդորոս անուն, այսպէս ասաց. «Պատմեցից ձեզ, ասէ, և զրոյց անգիրս յաւանդութենէ ի մեզ հաեալ, զորս և բազումք ի գեղջկաց զրուցեն մինչև ցայժմ: Մատեան լեալ զՔսիսութրեայ և զորդւոց նորա, որ այժմ ոչ ուրեք երևի, յորում, ասեն, կարգ լեալ բանից այսպիսի: Յետ նաւելոյն Քսիսութրեայ ի Հայս և դիպելոյ ցամաքի, գնայ ասէ, մի յորդւոց նորա կոչեցեալն Սեմ ընդ արևմուտս հիւսիսոյ դիտել զերկիրն, և դիպեալ դաշտի միում փոքու առ երկայնանստւ միով լերամբ, գետոյ ընդ մէջ նորա անցանելով, ի կողմանս Ասորեստանի, դադարէ առ գետովն երկլուսնեայ աւուրս, և անուանէ յանուն իւր զլեառնն Սիմ, և դառնայ անդրէն յարևելս հարաւոյ, ուստի եկն: Իսկ ի կրտսերագունից որդւոցն նորա Տարբան անուն, երեսուն ուստերօք և հնգետասան դստերօք և նոցին արամբք մեկնեալ ի հօրէն՝ բնակէ անդէն ի նոյն գետեզեր, յորոյ անուն և զգաւառն անուանէ Տարաւն, և զանուն տեղւոյն, ուր բնակեցաւն՝ կոչէ Յրոնս. զի անդ զառաջինն սկիզբն եղև բաժանելոյ արդւոց նորա ի նմանէ:–Նորին դարձեալ և առ եզերք սահմանացն Բակտրիացւոց ասէին բնակել սակաւ աւոևրս, մնացեալ և մի ոմն յորդւոց նորա անդ: Քանզի կողմանք արևելից Զրուան զսեմ կոչեն, և Զարուանդ զգաւառն անուանեալ ասեն մինչև ցայժմ»:
Բայց առաւել յաճախագոյն հինքն Արամազնեայց ի նուագս փանդռան և յերգս ցցոց և պարուց զայսոսիկ ասեն յիշատակաւ: Եւ այսոքիկ զբոյցք սուտ և կամ թէ արդարև լեալ՝ մեզ չէ ինչ փոյթ: Այլ վասն գիտելոյ քեզ զամենայն, որ ինչ ի լրոյ և որ ինչ ի գրոց՝ անցանեմ ընդ բնաւն ի գիրսս յայսոսիկ, զի իմասցիս զառ քեզ պարզմտութիւն իմոց խորհրդոցս:
Է
Յայտարարութիւն սակաւուք, թէ ըստ արտաքնոցն առացեալ Բէլդ՝ ըստ աստուածային բանից ճշմարտութեամբ է Նեբրովթ:
ԶԲելայ, առ որով նախնին մեր Հայկ՝ բազումք բազում ինչ այլ ընդ այլոյ պատմեն. բայց ասեմ զԿռոնոսդ անուն և զԲէլ՝ Նեբրովթ լեալ. որպէս Եգիպտացիք թուեն հաւասար Մովսիսի՝ Հեփեստոս, Արեգակն, Կռոնոս, որ է Քամ, Քուշ, Նեբրովթ, թողեալ զՄեստրային: ԶԻ առաջին ասեն իւրեանց մարդ լեալ զՀեփեստոս և գտակ հրոյ: (Եւ ընդէ՞ր սա գտակ հրոյ, և կամ Պրոմեթէոս գողացեալ առ ի յաստուածոցն զհուր և շնորհեալ մարդական,– որ է այլաբանութիւն,– ոչ բերէ ասել կարգ բանիս): Որում և հարստութեանցն Եգիպտացւոց կարգ, և ամացն ժողոովումն ի Հովուացն հարստութենէ մինչև ցՀեփեստոս՝ վկայէ հաւասար Եբրայեցւոց լեալ, որ է ի Յովսեփայ ժամանակացն մինչև ցՍեմ, Քամ և զՅաբեթ:
Եւ այսոքիկ բաւական ասել այսչափ: Զի եթէ զամենայն եղեալսն յաշտարակագործութենէն մինչև առ մեզ ի հասողութիւն քեզ ի մերումս ածել ջանասցուք պատմութեան, ե՞րբ ապա յըղձալին քո հասանիցեմք զրուցաց պատմութիւնն. մանաւանդ զի առաջիկայս մեր երկար է գործ, և ժամանակ մահկանացուաց սուղ և անյայտ: Այլ սկսեալ ցուցից քեզ զմերն, թէ ուստի և որպէս:
Ը
Թէ ո՛վ կամ ուստի՛ զայսպիսի եգիտ զրուցաբանութիւնս:
ԶԱրշակ մեծ, արքայ Պաչսից և Պարթևաց, որ և ազգաւ իսկ Պարթև, ապստամբեալ* ասեն ի Մակեդոնացւոց և թագաւորեալ ի վերայ ամենայն արևելից և Ասորեստանեայց, և սպանեալ զԱնտիոքոս թագաւոր ի Նինուէ՝ հնազանդեցուցեալ զամնեայն տիեզերս ընդ իւրով ձեռամբ: Սա թագաւորեցուցանէ զեղբայր իւր զՎաղարշակ ի վերայ աշխարհիս Հայոց, պատեհ համարեալ այսպէս իմն անշարժ իւրոյ թագաւորութեանն մնալ: Եւ քաղաք թագաւորութեան տայ նմա զՄծբին, և սահմանս հատանէ նմա զմասն ինչ յարևմտեայ Ասորւոց և զՊաղոստին և զԱսիա և զամենայն Միջերկրեայս և զԹետալիա, ի ծովէն Պոնտոսի մինչև ի տեղին՝ ուր Կաւկաս յարևմտեանն յանգի ի ծով, և զԱտրպատականս, «և այլ որչափ միտք քո և քաջութիւն հասանիցեն. զի սահմանք քաջաց, ասէ, զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի»:
սորա կարգեալ զիշծանութիւն իւր մեծապէս, և հաստատեալ զթագաւորութիւն իւր՝ կամ եղև գիտել սորա, թէ ոյք արդեօք և որպիսի արք տիրեալ ի վերայ աշխարհիս Հայոց մինչև ցնա. զքաջա՞ց արդեօք եթէ զվատաց անցեալ ունիցի զտեղի: Եւ գտեալ զոմն ասորի Մար Աբաս Կատինայ, այր ուշիմ ի վարժ քաղդէացի և յոյն գրով, զոր յղէ առ եղբայրն իւր Արշակ Մեծ արժանի ընծայիւք, բանալ նմա զդիւանն արքունի: Եւ գրէ առ նա ձև բանից օրինակ զայս.–
Թ
Թուղթ Վաղարշակայ արքայի Հայոց առ Մեծն Արշակ արքայ Պարսից:
«Արշակ թագաւոր երկրի և ծովու, որոյ անձն և պատկեր–որպէս և իսկ–մեր աստուածոց, իսկ բախտ և պատահումն ի վեր քան զամենայն թագաւորաց, և մտաց լայնութիւն՝ որչափ երկնի ի վերայ երկրի. Վաղարշակ կրտսեր եղբայր քո և նիզակակից, որ քէն կարգեալ արքայ հայոց. Ողջ լեր ամենայն յաղթութեամբ:
«Քանզի պատուէր ընկալայ ի քէն՝ քաջութեան և ամենայն իմաստութեան հոգ տանել՝ ոչ երբէք անփոյթ արարեալ զքոյովն անցի զխրատու, այլ խնամ տարեալ հոգացայ ամենայնի, որչափ միտք և հասողութիւն բաւեցին: Եւ այժմ ի քումմէ խնամակալութենէ զետեղեալ զթագաւորութիւնս՝ խորհուրդ ի մտի եդի գիտել, թէ ոյք ոմանք յառաջ քան զիս իցեն տիրեալ աշխարհիս Հայոց, և ուստի նախարարութիւնքս որ աստ կան: Զի ոչ կարգք ինչ աստ լեալ յայտնի, և ոչ մեհենից պաժտամունք. և գլխաւորաց աշխարհիս առաջինն յայտնի է, և ոչ վերջինն, և ոչ այլ ինչ օրինաւոր, այլ խառն ի խուռն ամենայն և վայրենի:
«Վասն որոյ աղաչեմ զքո տէրութիւնդ, հրամայեալ բանալ զդիւանդ արքունի ընդդէմ առնդ եկելոյ առաջի քոյոյ հզօր տէրութեանդ. զի գտեալ զընձալին եղբօր քոյ և որդւոյ՝ բերցէ փութաօէս. և զմեր հեշտութիւն, որ լեր երևելիդ բնակութեամբ ի մէջ դից»:
Եւ ընկալեալ Արշակայ Մեծի զգիրն ի ձեռաց Մար Աբայն Կատինալ՝ մեծաւ լրջութեամբ հրամայէ առջի առնեալ նմա զդիւանն արքունի որ իՆինուէ, միանգամայն և ուրախացեալ ընդ այսպիսի միտս ունեալ եղբօր իւրոյ, որում զկէս թագաւորութեան իւրոյ հաւատացեալ էր: Եւ խուղեալ նորա զամենայն մատեանն՝ գտանէ մատեան մի հելլենացի գրով, յորոյ վերայ էր, ասէ, վերնագիր այսպիսի:
ՍԿԻԶԲՆ ՄԱՏԵՆԻՆ
«Այս մատեան հրամանաւ Աղեքսանդրի ի Քաղդէացւոց բարբառոյ փոխեալ ի յոյն, որ ունի զբուն հնոց և զնախնեացն բանս»:
Որոյ սկիզբ լեալ ասէ զԶրուանն և զՏիտանն և զՅապետոսթէ, յորումն և զիւրաքանչիւր ոք ի ծննդոց երից նախաարարականաց այսոցիկ արանց, զարս անուանիս, կարգաւ շարադասեալ յիւրաքանչիւր տեղիս մինչև ցբազում ամս:
Յայսմ մատենէ Մար Աբաս Կատինայ զմերոյ ազգիս միայնհանեալ զպատմութիւն հաւատի՝ բերէ առ Վաղարշակ արքայ ի Մծբին յոյն և ասորի գրով: Զոր առեալ անձնագեղոյն և քաջաղեղանն արին Վաղարշակայ, կորովաբանոյն և հանճարեղի, առաջին իւրոյ գանձուն համարելով՝ դնէ յարքունիսն ի պահեստի մեծաւ զգուշութեամբ, և զմասն ինչ յարձանի հրամայէ դրոշմել: Յորմէ մեր հաւաստի ի վերայ հասեալ կարգի զրուցացս՝ երկրորդեմք այժմ քում հարցասիրութեանդ,ձգելով զմեր բնիկ նախարարութիւնս մինչև զՔաղդէացւոց Սարդանապաղզոս, և ևս մօտագոյն: Յորում է սկիզբն բանիցն այսպիսի.
«Ահեղք և երևելիք առաջինքն ի դից, և աշխարհի մեծամեծ բարեաց պատճառք, որ սկիզբն աշխարհի և բազմութեան: Եւ ի սոցանէ հատեալ գտան ազգ սկայիցն անհեղեղք, յաղթնդամք մարմնով և վիթխարիք. որք յղացեալ ամբարտաւանութեամբ՝ ծնան զամբարիշտ խորհուրդ աշտարակաշինութեանն, և նոյն լինէին ի գործ անկեալք. յոր հողմ ահագին իմն և աստուածային շնչեցեալ ի դիցն ցասմանէ՝ ցրէ զամբարտակն, և մարդկանն անլուր բարբառս իւրաքանչիւր ումեք բաշխեալ, աղմուկ շփոթի ի մէջ արկանէին: Յորոց մի էր Յապետոսթեանն Հայկ, անուանի և քաջ նախարար, կորովաձիգ և հաստաղեղն»:
Եւ այս կարգ զրուցաբանութեան դադարումն առցէ. զի հանդէս է մեր՝ ոչ զպատմութեանն ողջաբանութիւն գրել, այլ ջանալ ցուցանել զառաջինսն մեր և գրուն հին նախնիս: Արդ ի նոյն մատենէ սկսեալ ասացից. Յապետութէ, Մերոդ, Սիրաթ, Թակլադ. որ է Յաբեթ, գոմեր, Թիրաս, Թորգոմ: Յետ որոյ նոյն ժամանակագիր յառաջ մատուցեալ ասէ. Հայկ, Արամանեակ, և զայսն ի կարգի, զորոց յառաջագոյն ասացաք:
Ժ
Յաղագս ապստամբութեանն Հայկայ:
Այս, ասէ, հայկ գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ: Սա ի մէջ սկայիցն քաջ և երևելի լեալ, և ընդիմակաց ամենեցուն, որք ամբառնային զձեռն՝ միապետել ի վերայ ամենայն սկայիցն և դիւցազանց: Սա խրոխտացեալ ամբարձ զձեռն ընդդէմ բռնութեանն Բելայ, ի տարածանել ազգի մարդկան ընդ լայնութիւն ամենայն երկրի, ի մէջ բազմակոյտ սկայիցն, անհուն խօլաց և ուժաւորաց: Քանզի անդ մոլեգնեալ այր իւրաքանչիւր, սուր ի կող ընկերի իւրոյ ձգելով՝ ջանային տիրել ի վերայ միմեանց. ուր պատահմունք ի դէպ ելանէին Բելայ՝ բռնանալ ունել զամնեայն երկիր: Որում ոչ կամեցեալ հնազնադ լինել Հայկայ յետ ծնանելոյ զորդի իւր զԱրամանեակ ի Բաբելոնի՝ չու արարեալ գնայ յերկիրն Արարադայ, որ է ի կողմանս հիւսիսոյ, հանդերձ որդւովք իւրովք և դստեևօք և որդւոց որդւովք, արամբք զօրաւորօք, թուով իբրև երեքհարիւր, և այլովք ընդոծնօք և եկօք յարեցելովք ի նա և բոլոր աղխիւ: Երթեալ բնակէ ի լեռնոտին միում ի դաշտավայրի, յորում սակաւք ի մարդկանէ յառաջգոյն ցրուելոցն դադարեալ բնակէին. զորս հնազանդ իւր արարեալ Հայկ՝ շինէ անդ տուն բնակութեան կաուածոց և տայ ի ժառանգութիւն Կադմեայ որդւոյ Արամանեկայ: Այս արդարացուցանէ զանգիր հին ասացեալ զրոյցս:
«Եւ ինքն խաղայ, ասէ, այլով ընդ արևմուտս հիւսիսոյ. գայ բնակէ ի բարձրաւանդակ դաշտի միում, և անուանէ զանուն լեռնադաշտին հարք, այս ինքն թէ հարք են աստէն բնակեալք՝ ազգի տանն թորգոմայ: Շինէ և գիւղ մի, և անուանէ յիւր անուան Հայկաշէն»: Յիշի և աստանօր ի պատմութեանս՝ ի հարաւոյ կողմանէ դաշտիս այսորիկ, առ երկայնանստիւ միու լերամբ, բնակեալ յառաջագոյն արք սակաւք, ինքնակամ հնազանդեալ դիւցազինն: Արդարացուցանէ և այս զասացեալ զրոյցս անգիրս:
ԺԱ
Յաղագս պատերազմին եւ մահուանն Բելայ:
Եւ յառաջ մատուցեալ զբանս իւր ասէ, թէ ի հաստատել Տիտանեանն բելայ զթագաւորութիւն իւր առ ամենեսեան՝ առաքէ ի կողմն հիւսիսոյ զմի ոմն յորդւոց իւրոց առ Հայկ արամբք հաւատարմօք, գալ նմա ի հնազանդութիւն և կեալ խաղաղութեամբ: «Բնակեցեր, ասէ, ի մէջ ցրտութեան սառնամանեաց. այլ ջեռոջցեալ մեղկետ զցրտութիւն սառուցեալ քո հպարտացեալ բարուցդ, և հնազանդեալ ինձ՝ կեաց ի հանդարտութեան, ուր հաճոյ է քեզ յերկրիս իմում բնակութեան»: Եւ ի բաց դարձուցեալ Հայկայ զպատգամաւորսն բելայ՝ խստութեամբ պատասխանեաց: Դառնայ առաքեալն անդրէն Բաբելովն:
Ապա զօրաժողով լինի ի վերայ նորա Տիտանեանն Բէլ ամբոխիւ հետևակ զօրաց, գայ հասանէ ի հիւսիսի, յերկիրն Արարադայ, մերձ ի տունն Կադեմեայ: Փախստական լինի Կադմոս առ Հայկլ, քաջընթացիկս առաջի իւր առաքէ.«Գիտեա,ասէ, ով մեծդ դիւցազանց, զի դիմեալ գայ ի վերայ քո Բէլ յաւրեժիւք քաջօք և երկնադիզօք հասակօք սկայիւք մրցողօք: Եւ իմացեալ իմ զմերձ լինելն նորա ի տուն իմ՝ փախեայ, և գամ աւասիկ տագնապաւ: Արդ՝ աճապարեա խորհել զոր ինչ գործելոց ես»:
Իսկ Բէլն, յանդուգն և անճոռնի զօրութեամբ ամբոխին, որպէս յորձան ինձ սաստիկ ընդ զառ ի վայր հեղեղեալ՝ փութայր հասանել ի սահմանս բնայութեանն Հայկայ, ի սիրտ և ի մարմին վստահացեալ արանց զօրաւորաց: Աստ ուշիմ և խոհեմ սկայն, քաջագանգուրն և խայտակնն, աճապարեալ հաւաքէ զորդիս իւր և զթոռունս, արս քաջս և աղեղնաւորս, թուով յոյժ նուազունս, և զայլսն ևս որ ընդ իւրով ձեռամբ. հասանէ ձկունս: Եւ կոչեցեալ զզօրս իւր՝ ասէ ցնոսա. «Յելանելն մեր հանդէպ ամբոխին Բելայ՝ դիպել ջանասցուք տեղւոյն, ուր անցեալ կայցէ ի մէջ խռան քաջացն Բէլ: Զի կամ մեռցուք, և աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ՝ ցրուեսցի ամբոխն, և մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք»:
Եւ յառաջ կոյս անցեալ բովանդակ ասպարէզս՝ հասանեն ի միջոց ինչ դաշտաձև՝ լերանց բարձրագունից: Եւ յաջմէ ջուրաց հոսանաց ի բարձրաւանդակում կուռ կալով ի տեղւոջ, ի վեր զերեսս ամբարձեալ՝ երևեցաւ նոցա բազմութիւն անկարգ հրոսակի ամբոխոյն Բելայ, ցան և ցիր յանդուգն յարձակմամբ ընդ երեսս երկրին սուրալով. իսկ Բէլ հեզ և հանդարտ ամբոխիւ մեծաւ ի ձախմէ ջուրցն ի վերայ ոստոյ միոյ, իբրև ի դիտանոցի: Ծանեաւ Հայկ զխումբ վառելոյ ջոկատին, յորում Բէլ առաջի ամբոխին եկեալ հասեալ ընտրիւք և վառելովք ոմամբք. և երկար միջոց ճանապարհի ընդ նա և ընդ ամբոխն: Եւ ինքն գլխանոց ագուցեալ երկաթի, նշանաւորօք վերջիւք, և տախտակս պղնձիս թիկանց և լանջաց, և պահպանակս բարձից և բազկաց. գօտևորեալ զմէջսն, և յահեկէ զսուրն երկսայրի. և նիզակ անարի ի ձեռին իւրում աջոյ, և յահեկումն վահան, և ընտիրք յաջմէ և ի ձախմէ: Եւ տեսեալ Հայկին զՏիտանեանն կուռ վառեալ, և զարս ընտիրս ընդ նմա աջինս և ահեկինս՝ կարգէ զԱրամանեակն երկու եղբարբք ընդ աջմէ, և զԿադմոս և զայլս երկուս յորդւոց իւրոց ի ձախմէ, զի արք կորովիք էին յաղեղն և ի սուսեր. և ինքն առաջի, և զայլս հրոսակին զկնի իւր կարգեաց. երեքանկիւնի իմն կարգեաց ձևով, հանդարտ յառաջ մատուցեալ:
Եւ հասեալ երկոցուցն կողմանց սկայիցն ի միմեանս՝ ահագին դղրդմունս ի վերայ երկրի առնէին շահատակելով,, և ահս պակուցանողս տարազուք յարձակմանցն սկայազունքն զմիմեամբք արկանէին: Անդ ոչ սակաւք յերկոցունց կողմանց արք յաղթանդամք բերանոյ սրոյ դիպեալք՝ տապալ յերկիր կործանէին, և մարտն յերկոցունց կողմանց մնայր անպարտելի: Զայսպիսի անակնունելի դիպուած տարակուսանաց տեսեալ արքայն Տիտանեան զարհութեցաւ, և ի նոյն բլուր ուստի էջն՝ վերջոտնեալ ելանէր. քանզի խորհէր ի միջոցի ամբոխին ամրանալ, մինչև հասցէ բովանդակ զօրն, զի միւսանգամ ճակատ յօրինեսցէ: Զայս իմացեալ աղեղնաւորին Հայկայ՝ յառաջ վարէ զինքն, մօտ հասանէ յարքայն, լի քարշէ զլայնալիճն, դիպեցուցանէ զերեքթևեանն կրծից տախտակին, և շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ՝ յերկիր հարսի սլաքն. և այսպէս ճոխացեալն Տիտանեան կործանի յերկիր զարկուցեալ, և փչէ զոգին: Իսկ ամբոխն տեսեալ զայսպիսի ահագին գործ քաջութեան՝ փախեան իւրաքանչիւի դէպ երեսաց իւրեանց: Եւ վասն ասորիկ այսչափ բաւական լիցի ասել:
Բայց զտեղի ճակատուն շինէ դաստակերտ, և անուն կոչէ Հայք, վասն յաղթութեան պատերազմին. այսորիկ աղագաւ և գաւառն այժմ անուանի Հայոց ձոր: Իսկ զբլուրն, ուր քաջամարտկօքն անկաւ Բէլ՝ անուանեաց Հայկ Գերեզմանս. որ այժմ ասին Գերեզմանակք: Բայց զդիակն Բելայ պաճուճեալ դեղովք, ասէ, հրամայէ Հայկ տանել ի Հարք, և թաղել ի բարձրաւանդակ տեղւոջ, ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց: Իսկ աշխարհս մեր կոչի յանուն նախնւոյն մերոյ Հայկայ՝ Հայք:
ԺԲ
Յաղագս որ ի Հայկայ ազգք եւ ծնունդք, եւ թէ զի՛նչ իւրաքանչիւր ոք ի նոցանէ գործեաց:
Բազում ինչ զկնի այսորիկ պատմի ի մատենին. այլ մեէ՝ որ ինչ պիտոյն մերոյ հաւաքմանս է շարեսցուք:
Զկնի այսորիկ դառնալ ասէ Հայկին ի նոյն տեղի բնակութեան, և Կադմեայ թոռին իւրում բազում ինչս յանկարծէ պատերազմին պարգևէ, և յիւրոց ընդոծնացն արս անուանիս: Հրամայէ զնոյն տեղի բնակութեան ունել նմա զառաջնոյ իւրոյ տանն, և ինքն երթեալ դադարէ յանուանեալ դաշտին Հարք: Սա կեցեալ ամս՝ ծնանի զԱրամանեակ ի Բաբելոնի, որպէս վերագոյն ասացաք: Յետ որոյ կեցեալ և այլ ևս ամս ոչ սակաւս՝ մեռանի, յանձն առնելով զբովանդակ ազնն Արամանեկայ որդւոյ իւրում:
Իսկ նորա թողուլ զերկուս յեղբարց իւրոց, զԽոռ և զՄանաւազ, ամենայն աղխիւն իւրեաց ի կոչեցեալն Հարք, և զորդի Մանաւազայ զԲազ. յորոց Մանաւազ ժառանգէ զՀայք, իսկ որդի նորա Բազ՝ յարևմտից հիւսիսոյ զեզր ծովուն աղւոյ, և զգաւառն և զծովն անուանէ իւրով անուամբ: Եւ ի սոցանէ ասեն լեալ զնահապետութիւնս Մանաւազեան և զԲզնունեաց, և Որդունին անուանեալ, որք աստ ուրեմն յետ սրբոյն Տրդատայ բարձեալ ասին միմեանց պատերազմաւ: Իսկ Խոռն ի կողմանս հիւսիսոյ բազմանայ, կարգէ զշէնս իւր. և ի նմանէ ձգեալ ասի մեծ նախարարութիւն ազգին Խոռխոռունեաց, արք քաջք և անուանիք, որպէս և որք առ մեօք են այժմ երևելիք:
Իսկ Արամանեկայ առեալ զամենայն բազմութիւնն՝ խաղայ յարևելս հիւսիսոյ, և երթեալ իջանէ ի խորին դաշտավայր մի, ի բարձրագագաթանց պարսպեալ լերանց, գետոյ կարկաջասահի յարևմտից ընդ մէջ անցանելով: Եւ զդաշտ արևելից գոգցես իմն իբրև որսայսեալ, ձիգ յարեգակն կոյս զերկայնութիւն պարզեալ. և առ ստորոտովք լերանցն բազումք ականակիտ բխեալ աղբիւրք, որք գետոց հաւաքումն հեզաբար: Առ սահմանօք նոցա, ծնիւք լերամբք և եզերօք դաշտին՝ պատանիք ոմանք իբր առ երիտասարդուհեօք ճեմիցին. այլ հարաւայինն արեգակնաճեմ լեառն, սպիտակափառ ունելով գագաթն, ուղղորդ յերկնէ բուսեալ, երեքօրէիւ, որպէս ասաց ոմն ի մերոցն, քաջագօտւոյ առն շրջապատեալ –անապարհաւ, և առ փոքր ի շեշտումն անկեալ, ծեր ոմն արդարև լեառն ի մէջ երիտասարդացեալ լերանցն: Յասմ խորութեան դաշտի բնակեալ Արամանեկայ՝ շինէ զմասն ինչ ի հիւսիսոյ կողմանէ դաշտին, և զոտն լերինն ի նոյն կողմանէ, զլեառնն անուանէ յանկագոյն յիւր անուն Արագած, և զկալուածսն՝ ոտն Արագածոյ:
Բայց սքանչելի իմն ասէ պատմագիրն, թէ ի յոլով տեղիս գտանէին բնակեալք ի մարդկանէ յերկրիս մերում ցան և ցիր սակաւք յառաջ քան զգալուստ բնկին մերոյ նախնւոյն Հայկայ:
Այս Արամանեակ կեցեալ ամս՝ ծնաւ զԱրամայիս. և յետոյ կեցեալ ամս շատ՝ մեռաւ: Իսկ որդի նորա Արամայիս շինէ իւր տուն բնակութեան ի վերայ ոստոյ միոյ առ եզերբ գետայն, և անուանէ զնա յիւր անուն Արմաւիր. և զանուն գետոյն յանուն թոռին իւրոյ Երաստայ՝ Երասխ: Եւ զորդի իւր զՇարայ, զյոլովածին և զշատակեր, առաքէ ամենայն աղխիւ իւրով ի դաշտ մի մօտաւոր, արգաւանդ և բերրի, յորում գնան ջուրք ոչ սակաւք, ի թիկունս հիւսիսոյ լերինն, որ անուանեցաւ Արագած. յորոյ անուն և զգաւառն ասեն անուանեալ Շիրակ: Վասն որոյ թուի արդարանալ առասպելին որ ասի ի մէջ գեղջկաց. «Թէ քո Շարայի որկորն է՝ ասեն. մեր Շիրազայ ամբարքն չեն»: Այս Արամայիս կեցեալ ամս՝ ծնանի զորդի իւր զԱմասիա. ի վերայ որոյ կեցեալ և այլ ևս ամս մեռաւ:
Ամասիա բնակեալ յԱրմաւիր՝ յետ ամաց ծնանի զԳեղամ, և յետ Գեղամայ զՓառոխ արի և զՑոլակ: Եւ յետ ծնանելոյ զսոսա՝ անցանէ զգետովն մերձ ի լեառնն հարաւոյ, և շինէ անդ առ խոշիւք լեռնոտինն մեծապէս ծախիւք երկուս տունս, զմին յարևելս կոյս, մօտ յակունս աղբերցն, որ առ ստորոտով լերինն ելանեն. իսկ զմիւսն յարևմուտս կոյս առն ճանապարհի: Եւ ետ զնոսա ի ժառանագութիւն երկուց որդւոց իւրոց, արւոյն Փառոխի և կայտառին Ցոլակայ. յորս բնակեալ՝ յիւրեանց անուն զտեղիս կոչեցին, ի Փաոխայ՝ Փառախոտ, և ի Ցոլակայ՝ Ցոլակերտ: Բայց զլեառնն՝ Ամասիա անուանէ իւրով անուամբ Մսիս. և ինքն դարձեալ յԱրմաւիր՝ եկաց ամս սակաւս, և մեռաւ:
Իսկ Գեղամ յետ ամաց անցանելոյ ծնաւ զՀարմայ յԱրմաւիր. և թողեալ զՀարմայ յԱրմաւիր հանդերձ որդւովք բնակել, և ինքն գնաց զմիւս լերամբն արևելեան հիւսիսոյ, յեզր ծովակի միոյ: Շինէ զեզր ծովակին, և թողու անդ բնակիչս. և յիւր անուն և սա զլեառնն անուանէ Գեղ, և զշէնսն՝ Գեղարքունի, որով կոչի և ծովն: Աստ ծնաւ զորդի իւր զՍիսակ, զայր սէգ և անձնեայ, բարեգեղ, կորովաբան և գեղեցկաղեղն: Սմա զմեծ մասն ընչից իւրոց տուեալ և ծառայս անձինս բազումս՝ սահմանս հատանէ նմա ժառանգութեան ի ծովէն ընդ արևելս մինչև զդաշտ մի, ուր գետն Երասխ հատեալ զքարանձաւս լերանց՝ անցանէ ընդ խորխոմս ձիգս և նեղս, ահագին դնդնչմամբ իջանէ ի դաշտն: Աստ բնակեալ Սիսակ՝ լնու շինութեամբ զսահմանս բնակութեան իւրոյ. և զաշխարհն կոչէ իւրով անուամբն Սիւնիք. այլ Պարսք յըստակագոյնս ևս Սիսական կոչեն: Ի սորա ծննդոց աստ ուրեմն Վաղարշակ, որ առաջին ի Պարթևաց արքայ Հայոց, գտեալ արս անուանիս՝ ռեարս աշխարհին կարգէ, որ է Սիսականդ ազգ. և զայս առնէ Վաղարշակ՝ ի պատմութենէն ստուգեալ: Այլ այս թէ որպէս է, յիւրում տեղւոջ պատմեսցուք:
Բայց ինքն Գեղամ դառնայ անդրէն ի դաշտ անդր, և առ ոտամբ նորին լերինն ի ձորակի միում ամրոջ շինէ ձեռակերտ մի, և կոչէ զանուն նորա Գեղամի, որ յետոյ ի Գառնկայ թոռանէ նորա անուանեցաւ Գառնի: Ի սորա ծննդոց աստ ուրեմն առ Արտաշիսիւ թոռամբ Վաղարշակայ ոմն Վարաժ անուն պատանի լեալ, աջող յորս եղջերուաց և այծեմանց և վարազուց, դիպաձգութեամբ նետից կորովի. զսա ի վերայ որսոց արքունականաց կարգէ, և շէնս պարգևէ նմա առ եղերբ գետոյն, որ անուանեալ կոչի Հրազդան: Եւ ի սմանէ ասեն լինել զտունն Վարաժնունի: Այս Գեղամ, որպէս ասացաք, յետ ամաց կենաց իւրոց ծնաւ զՀարմայ. յետ որոյ կեցեալ և այլս ևս՝ և մեռաւ: Եւ հրամայեաց որդւոյ իւրում Հարմայ բնակել յԱրմաւիր:
Այս Հայկ որդի Թորգոմայ, որդւոյ Թիրասայ, որդւոյ Գամերայ, որդւոյ Յաբեթի, նախնի Հայաստանեայց. և այս ազգք նորա և ծնունդ և աշխարհ բնակութեան նոցա. և յայսմ հետէ սկսան, ասէ, բազմանալ և լնուլ զերկիրն:
Իսկ Հարմայ կեցեալ ամս՝ ծնաւ զԱրամ:
Արամայ բազում գործք քաջութեան պատմին մարտից նահատակութեան, և ընդարձակել զսահմանս Հայոց յամենայն կողմանց. յորոյ անուն և զաշխարհս մեր անուանեն ամենայն ազգք, որպէս Յոյքն՝ Արամէն, իսկ Պարսիկք և Ասորիք՝ Արմէնիկք: Բայց զընդարձակութիւն պատմութեան սորա և զգործս քաջութեան, թէ զիարդ կամ առ որով ժամանակաւ, թէ կամիցիս՝ արտաքոյ այսորիկ գրոց կարգեսցուք, և կամ թողցուք. ապ թէ ոչ՝ ի սմին:
ԺԳ
Յաղագս ընդ արեւելեայս պատերազմին եւ յաղթութեանն, եւ մահուան Նիւքարն Մադեսայ:
Եւ վասն զի հաճոյ թուեցաւ մեզ զաշխատութիւնն, որ ի վերայ քոյ հրամանիդ, համարել հեշտութիւն, քան զառ ի յայլոցն որ ի կերակրոց և յըմպելեաց լինի խրախճանութիւնք՝ հաւանեցաք անցանել սակաւուք և ընդ կարգ բանից պատերազմացն որ ի Հայկեանն Արամայ: Սա այր աշխատասէր և հայրենասէր եղեալ, որպէս ցուցանէ նոյն պատմագիր, լաւ համարէր զմեռանելն ի վերայ հայրենեացն, քան թէ տեսանել զորդիս նորա տիրել արանց օտարաց:
Այս Արամ, սակաւուք ամօք յառաջ քան զտիրելն Նինոսի Ասորեստանեայց և Նինուէի, նեղեալ յազգացն որ շուրջ զիւրեաւ՝ ժողովէ զբազմութիւն ընտանի արանց քաջաց և աղեղնաւորաց, և որք ի տէգ նիզակի կամակարողք, նորատիք և հարուստք յոյժ և յաջողաձեռնութիւն իսկ, և երեսաւորք ի սիրտ և ի պատրաստութիւն պատերազմի, իբր թէ բիւրս հինգ: Պատահէ Մեդացւոցն երիտասարդաց, որոց առաջնորդէր Նիւքար ոմն ասացեալ Մադէս, այր հպարտ և պատերազմասէր, որպէս ցուցանէ նոյն ինքն պատմագիրն, յեզերս սահմանացն Հայոց: Որոց միանգամ քուշանաբար հինիւ սմբակակոխ արարեալ զսահմանս Հայոց՝ ծառայեցոյց ամս երկուս: Որում յանկարծօրէն ի վերայ հասեալ Արամ յառաջ քան զծագել արեգական՝ սատակեաց զբազմութիւն ամբոխիցն, և զնոյն ինքն զՆիւքարն զկոչեցեալն Մադէս ձերբակալ արարեալ ածէ յԱրմաւիր, և անդ ուրեմն ի ծայրս աշտարակի պարսպին ցից վարեալ երկաթի ընդ ճակատն, յորումն վարսել հրամայէ, ի տեսիլ անցաւորաց և ամենայն եկելոց անդր. և զաշխարհն նորա մինչև ի լեառնն անուանեալ Զարասպ՝ ի ծառայութեան հարկի կալաւ մինչև ցթագաւորութիւնն Նինոսի ի վերայ Ասորեստանի և Նինուէի:
Իսկ Նինոս թագաւորեալ ի Նինուէ՝ յիշատակ զնախնւոյն իւրոյ զԲելայ ունէր ի մտի, ի զրուցաց ուսեալ. և զայս խորհէր հատուցանել յամս ձիգս, նկատել որսալ զյաջողութիւն աւուրց, բառնալ ջնջել զամենայն ճետ սերմանեալ յարանց քաջին Հայկայ: Այլ երկիւղ կասկածանաց խարդաւանակ լինելոյ իւրոյ թագաւորութեանն զայսպիսիս համարեալ իրագործութիւնս՝ ծածկէ զչարութիւնն, և հրամայէ նմա զնոյն իշխանութիւն անկասկածաբար ունել. և համարձակութիւն տայ նմա վարսակալ ածել մարգարտեայ, և երկրորդ նորա կոչել: Այլ այս շատասցի ասել այսչափ. քանզի չթողացուցանէ զմեզ որ առաջիկայս է իր՝ յեզերումն յամել այսր պատմութեան:
ԺԴ
Յաղագս ընդ Ասորեստանեայս կռուոյն եւ յաղթութեանն, եւ Պայպայն Քաաղեայն, եւ Կեսարու, եւ առաջին եւ այլոց անուանեալ Հայոց:
Կարգեսցուք դոյզն յիշատակօք բանից և որ ինչ զկնի այսորիկ յարևմուտս սորա գործք քաջութեան պատմին ի նոյն մատենի, և որ ընդ Ասորեստանեայս կռիւն. զպարտճառս և զզօրութիւն իրացն միայն յայտնելով, և զերկարութիւն գործոյն համառօտ բանիւ յանդիման կացուցանելով:
Նոյն այս Արամ, յետ վճարելոյ ճակատուն որ ընդ արևելեայս՝ խաղայ նոյն զօրութեամբ զկողմամբք Ասորեստանի. գտանէ և անդ զոմն ապականիչ երկրին իւրոյ, չորիւք բիւրովք վառելովք հետևակօք և հինգ հազար հեծելազօրու, Բարշամ անուն յազգէ սկայիցն, որոյ սաստկագոյնս նեղեալ հարկաց խստութեամբ՝ անապատ զբովանդակ շրջակայն իւր առնէր: Սմա ճակատու պատերազմի ի դիմի հարեալ Արամ, հալածական ընդ մէջ Կորդուաց ի դաշտ Ասորեստանի արկանէ, զբազումս ի նոցանէ սատակելով. իսկ բարշամ առաջի զինակրաց նորա պատահեալ՝ մեռանի: Եւ զայս Բարշամ վասն իւրոց արութեան բազում գործոց աստուածացուցեալ պաշտեցին Ասորիք ժամանակս յոլովս: Իսկ զմեծ մասն դաշտացն Ասորեստանի կալաւ ի ծառայութեան հարկի Արամ բազում ժամանակս:
Այլ որ ինչ յարևմուտս կոյս ընդ Տիտանեանսն է սորա գործ քաջութեան՝ ասել կայ մեզ առաջի: Աստ յարևմուտս շարժեալ ի վերայ առաջնոյն չորիւք բիւրովք հետևակազօրու և երկու հազար հեծելովք՝ հասանէ ի կողմանս Կապադովկացւոց, ի տեղի մի, որ այժմ ասի Կեսարիա: Եւ քանզի զարևելեանն և զհարաւայինն նուաճեալ, յանձնեալ էր ի ձեռն երկուց զեղիցս այսոցիկ, Սիսակեանցն զարևելս, և որք ի Կադմեայ տանէն՝ զԱսորեստանին՝ ոչ ինչ այնուհետև կասկած շփոթից ուստեք ունէր: Վասն որոյ յերկարեալ ժամանակս լինել յարևմուտս՝ պատահէ նմա Պայապիս Քաաղեայն Տիտանեան պատերազմաւ, որ բռնացեալ ունէր զմիջոց երկուց ծովուց մեծամեծաց, զՊոնտուն և զՈվկիանու: Որում ի դիմի հարեալ վանէ, փախստական արկանելով ի կղզի ինչ ասիական ծովուն: Եւ իւր թողեալ զոմն Մշակ անուն յազգէ իւմէ և բիւր մի ի զօրացն ի վերայ աշխարհին՝ և ինքն դառնայ ի Հայս:
Բայց հրաման տայ բնակչաց աշխարհին՝ ուսանել զխօսս և զլեզուս հայկական. վասն մինչև ցայսօր ժամանակի անուանեն Յոյնք զկղիմայն զայն Պռոտին Արմենիան, որ թարգմանի Առաջին Հայք:
Եւ զդաստակերտն, զոր շինեաց յանուն իւր Մշակ կողմնապետն Արամայ, ձոքրագունիւք պարսպեալ որմովք, անուանէին հինք աշխարհին՝ Մաժաք, որպէս ոչ կարելով ուղախօսել. մինչև յետոյ յոմանց ընդարձակագոյն շինեալ՝ անուանեցաւ Կեսարի: Ըստ նմին օրինակի ի տեղեացն այնոցիկ մինչև ցբուն իւր սայհմանսն, զբազում անբնակ երկիր ելից բնակչօք, որք Երկրորդ և Երրորդ անուանեցան Հայք, այլ և Չորրորդ: Այս է առաջին և ճշմարիտ պատճառն վասն անուանելոյ զարևմտեան մեր կողմն Առաջին և Երկրորդ, այլ և Երրորդ և Չորրորդ Հայք: Իսկ որ այլ ի յոմանց ասի ի յունական կողմանսն՝ մեզ ոչ է հաճոյ. այլոց որչափ կամք իցեան:
Արդ սա այսպէս հզօր և անուանի եղեալ՝ յանուն սորա մինչև ցայսօր, որպէս ամենեցուն յայտնի է, որ շուրջ զմեօք զագք զաշխարհս մեր անուանեն: Բազում և այլ գործք քաջութեան ի սմանէ գտանին կատարեալ, այլ մեզ բաւական լիցի ասացեալս:
Բայց թէ ընդէր այսոքիկ ի բուն մատեանս թագաւորացն կամ ի մեհենիցն պատմութիւնս ոչ յիշատակեցան, մի ոք ընդ այս երկբայացեալ տարակուսեսցի: Մի՝ զի յառաջ զՆինոսի ժամանակ թագաւորութեանն է, յորում ոճոք այսպիսի իրաց փոյթ յանձին ունէր. երկրորդ՝ զի ոչ հարկ ինչ և ոչ պէտք կարևորք էին նոցա՝ զազգաց օտարաց և զաշխարհաց ի բացեայ և զհամբաւս հինս և զզրոյցս նախնականս յիւրեանց թագաւորաց կամ մեհենից մատեանս գրել մանաւանդ զի և ոչ պարծանք ինչ նոցա և ոչ բարգաւաճանք՝ օտար ազգաց քաջութիւն և գործք արութեան: Բայց թէպէտ և ոչ ի բուն մատեանսն, սակայն որպէս Մար Աբաս Կատինայ պատմէ՝ ի փոքուց ոմանց և յաննշանից արանց, ի գուսանականէն այս գտանի ժողովեալ ի դիւանի արքունեաց: Ասէ և այլ իմն պատճառս նոյն այր, թէ, որպէս ուսայ՝ հպարտ և անձնասէր գոլով Նինոս, և կամելով զինքն միայն աշխարհակալութեան և ամենայն քաջութեան և աւութեան ցուցանել սկիզբ՝ հրամայէ զբազում մատեանս և զզրոյցս առաջնոցն, տեղեաց տեղեաց և ուրուք ուրուք գործոց քաջութեան, այրել, իսկ որ առ իւրովք ժամանակօք՝ դադարեցուցանել, և որ ինչ վասն իւր միայնոյ՝ գրել: Այլ զայս աւելորդ եղև մեզ երկրերդել:
Բայց Արամ յետ ամաց կենաց իւրոց ծնաւ զԱրայն. յետ որոյ և այլս բազումս կեցեալ ամս՝ մեռաւ:
ԺԵ
Յաղագս Արայի, եւ մահուան նորա պատերազմաւ ի Շամիրամայ:
Արայ սակաւ ամօք յառաջ քան զվախչանելն Նինոսի խնամակալեաց իւրոց հայրենեացն, նոյնպիսում շնորհի արժանաւորեալ ի Նինոսէ՝ որպէս և հայրն իւր Արամ: Բայց վաւաշն այն և բորբորիտոնն Շամիրամ ի բազում ամաց լուեալ զգեղեցկութենէ նորա՝ ցանկայր հասանել. այլ ոչ ինչ յայտնապէս զայսպիսիս իշխէր գործել: Իսկ յետ վախճանելոյն, կամ փախստական լինելոյն Նինոսի ի Կրետէ, որպէս հաւանեալ եմ, համարձակ պատուելով Շամիրամայ զախտն՝ առաքէ հրեշտակս առ Արայն գեղեցիկ՝ ընծայիւք և պատարագօք, բազում աղաչանօք և խոստմամբ պարգևաց, գալ առ նա ի Նինուէ, կամ առնուլ կնութեան և թագաւորել ի վերչայ ամենայնի՝ որոց տիրէր և Նինոս, և կամ կատարել զկամս ցանկութեան նորա և դառնալ մեծաւ պատարագօք և խաղաղութեամբ ի տեղի իւր:
Եւ ի բազում անգամ երթևեկութեան հրեշտակագնացութեանն լինել, և յոչ հաւանել Արային, ի սաստիկ ցասման լեալ Շամիրամայ՝ ի վախճանի պատգամաւորութեանն առնու զբազմութիւն զօրաց իւրոց, և փութայ երթայ հասանել յերկիրն Հայոց ի վերայ Արայի: Բայց որչափ ի դիմացն էր նշանակեալ, ոչ այնչափ ի ապանանել զնա և ի հալածել փութայր, քան թէ ի նուաճել կամ զբռամբ ածել, զի լցցէ զկամս ցանկութեան իւրոյ. զի առ յոյժ ցանկականի մոլեգնութեանն, ի բանսն որ զնմանէ՝ որպէս ի տեսութիւն շամբաշութեմբ վառեալ էր: Գայ հասանէ տագնապաւ ի դաշտն Արայի, որ և յանուն նորա անուանեալ Այրարատ: Եւ լինել ճակատուն՝ պատուէր տայ զօրապետաց իւրոց, թէ դէպ լինիցի՝ հնարել ապրեցուցանել զԱրայն: Իսկ ի լինել մարտին՝ հարկանի զօրն Արայի մեռանի և արայ ի պատերազմին ի մանկացն Շամիրամայ: Դիակապուտս առաքէ տիկինն յետ յաղթութեանն ի տեղի ճակատուն, խնդրել ի մէջ դիականցն անկելոց զըղձալին իւր և զտարփածուն: Գտանն զԱրայն մեռեալ ի մէջ քաջամարտկացն, հրամայէ գնել զնա ի վերնատուն ապարանիցն:
Իսկ ի գրգռել միւսանգամ զօրացն Հայոց ի մարտ պատերազմի ընդ տիկնոջն Շամիրամայ, քինախնիդիր լինել մահուանն Արայի՝ ասէ. «Հրամայեցի աստուածոցն իմոց լեզուլ զվէրս նորա, և կենդանասցի»: Միանգամայն և ակն ունէր դիւթութեամբ վհկութեան իւրոյ կենդանացուցանել զԱրայ, ցնորեալ ի տռփական ցանկութենէն: Իսկ իբրև նեխեցաւ դի նորա՝ հրամայէ ընկենուլ ի վիհ մեծ և ծածկել. զմի ոմն ի հոմանեաց իւրոց զարդարեալ ունելով ի ծածուկ՝ համբաւէ զնմանէ այսպէս. «Լիզեալ աստուածոցն զԱրայ և կենդանացուցեալ լցին զփափագ մեր և զհեշտութիւն. վասն որոյ առաւոլ յայսմ հետէ պաշտելիք են ի մէնջ և փառաւորեալք, իբրև հեշտացուցիչք և կամակատարք»: Կանգնէ և նոր իմն պատկեր յանուն դիւց, և մեծապէս զոհիւք պատուէ, ցուցանելով ամենեցուն, իբր թէ այս զօրութիւն աստուածոցն կենդանացուցին զԱրայ: Եւ այսպէս համբաւեալ զնմանէ ի վերայ երկրիս հայոց, և հաւանեցուցեալ զամենեսեան՝ դադարեցուցանէ զխազմն:
եւ որ ինչ յաղագս Արայի՝ կարճառօտիւ և այսչափ շատ լիցի յիշատակել: Սա կեցեալ ամս՝ ծնաւ զԿարդոս:
ԺԶ
Թէ որպէս յետ մահուանն Արայի Շամիրամ շինէ զքաղաքն եւ զամբարտակ գետոյն եւ զիւր տունն:
Իսկ զկնի այսպիսեաց իրաց յաջողութեանց դադարեալ Շամիրամայ աւուրս ինչ սակաւս ի դաշտին, որ անուանեալ ոչ կոչի յանուն Արայի այրարատ, ելանէ ի լեռնակողմանս երկրի հարաւակողմանն, քանզի ժամանակ ամառային էր, զբօսնուլ կամելով ի հովիտս և ի դաշտ ծաղկաւէտս: Եւ տեսեալ զգեղեցկութիւն երկրի և զօդոցն մաքրութիւն և զաղբերացն յստակագոյն բղխմունս և զկարկաջահոսութիւն գետոց բարեգբացից՝ «Պարտ է մեզ, ասէ, յայսպիսում բարեխառնութեան օդոց և մաքրութեան ջուրց և երկրի, քաղաք և արքունիս շինել բնակութեան, որպէս զի զչորրորդ մասն ի բոլորմանէ տարւոյն, որ է ամառնային եղենակ, ըստ ամենայն բարեվայելչութեան անցուցանիցեմք ի Հայս, և զայլս ևս երիս որոշմունս օդոցն զովութեան տածիցեմք ի Նինուէ»:
Եւ անցեալ ընդ բազումս ի տեղեաց՝ գայ հասանէ յարևելից կողմանէ յեզր ծովակին աղւոյ. և տեսեալ առ եզերբ ծովուն երկայնաձև բլուր մի, որոյ նիստ երկայնութեանն ի մուտս կոյս արեգականդ, սակաւ ինչ առիկողեալ ի հիւսիսոյ, իսկ միջօրեայ կողմանէ դէպ ուղիղ առ երկին հայելով՝ քարանձաւ կանգուն անշեղ. և ի սմանէ զհարաւով բացագոյն հովիտ իմն դաշտաձև և երկայնաձիգ յարևելից կողմանէ լերինն իջանելով յեզր ծովուն, ընդարձակ և գեղեցիկ ձորաձև, որոյ ընդ մէջն հոսանք ջուրց բարեհամաց ի լեռնէն իջանելով, ի ծործորոց և ի հովտաց քամեալք, և ի հիմանց փեղկից լերանց միաւորեալք ի ծաւալումն գետոց պերճանային. և շէնք ոչ սակաւք ի հովտաձև ևորակին, յաջմէ և յահեկէ ջուրցն յօրինեալք. և յարևելից կողմանէ հաճեցեալ բլրոյն՝ լեառն մի փոքրագոյն:
Աստ իմն ակնակառոյց լեալ այրասիրտն այն և կաթոտն Շամիրամ, հրաման տայ չորից բիւրոց և եկուց հազարաց արանց անարուեստից գործաւորաց յասորեստանեայց և յայլոց իշխեցելոց, և վեց հազար իւրոց ընտրելոց յամենայն արուեստաւոր գործաւորաց փայտի և քարի, պղնձոյ և երկաթոյ, որք ամենևին կատարեալք իցեն յարուեստագիտութեան, ածել անխափան ի փափագեալ տեղին. և գործն հաւասար հրամանին առնոյր զկատարումն: Եւ վաղվաղակի ածեալ լինէին բազմութիւն խառնազանչից գործաւորացն և բազմարուեստից հանճարեղաց իմաստնոցն: Եւ հրամայէ նախ զամբարտակ գետոյն ապառաժիւք և մեծամեծ զիմօք շինել, կրով և աւազով մածուցեալ, անբաւ լայնութեամբ և բարձրութեամբ. որ կայ հաստատուն, որպէս ասեն, մինչև ցայսօր ժամանկի:
Եւ ի պատառուածս նոյն ամբարտակի գետոյն այժմ, որպէս լսեմք, մարդիկ աշխարհին ի հէն և ի գաղթականս փախստեամբ ամրանան, իբր ի ծայրս քարանձաւաց լերանց ամրացեալք: Եւ եթէ զփորձ առնուլ դէպ ումեք լինիցիէ և ոչ իբր պարսատկաց քար մի արժանաւոր ի շինուածոյ ամբարտակին խլել ոք զօրեսցէ, թէև մեծաւ աշխատութեամբ ջանայցէ: Եւ ի հեղուսուածս արուեստին որ զքարամբքն՝ հայեցեալ ուրուք, որպէս ճարպոյ ինչ հեղման հայեցողացն երևեցուցանէ կարծիս: Եւ այսպէս ընդ բազում ասպարէզս անցուցեալ զամբարտակն՝ հասուցանէ ի նկատեալ տեղի քաղաքին:
Եւ անդ հրամայէ զամբոխն ի բազումն դասս որոշել, և ի վերայ իւրաքանչիւրոց դասուց զընտիրս ի ճարտարացն վարդապետս կարգել. և այսպէս ի սաստիկ ճգնութեան պահեալ՝ յետ սակաւ ամաց կատարէ զհրաշալին ամրագունիւք պարսպօք հանդերձ դրամբք պղնձակերտիւք: Շինէ և ընտիր ընտիրս և բազումս ի մէջ քաղաքին ապարանս ի պէս պէս քարանց և ի գունից զարդարեալս, կրկնայարկս և եռայարկս, և ըստ պատեհի իւրաքանչիւր՝ արեգակնակս. և գեղեցկագունիւք և ընդարձակ փողոցիւք զկողմանս քաղաքին որոշելով: Շինէ և զչքնաղս ոմանս և զզարմանալոյ արժանաւորս ըստ պիտոյից միջոցաց քաղաքին լուալիս: եւ զմասն ինչ գետոյն ընդ մէջ քաղաքին բաշխեալ անցուցանէ ի սպաս ամենայն պիտոյից և յարբուցմունս բուրաստանաց և ծաղկոցաց. և զայլն զեզերբ ծովակին յաջմէ և յահեկէ՝ քաղաքին և բովանդակ շրջակային յարբուցումն: Եւ զամենայն արևելեան և զհիւսիսային և զհարաւային կողմանս քաղաքին զարդարէ դաստակերտօք, և սաղարթիւք ծառոց վարսաւորաց, զանազանեալք ի պտուղս և ի տերևս. և բազումս բազմաբերս և զիներերս ի նմա տնկեաց ովիտս: Եւ ամենայնիւ հոյակապ և հռչակաւոր զպարսպեալն յօրինէ, և անթիւ բազմութիւն մարդկան ի ներքս բնակեցուցանէ:
Իսկ զծայր քաղաքին և որ ինչ ի նմա հրաշակերտութիւնք՝ բազմաց ի մարդկանէ ոչ հասու լեալ, և ոչ պատմել է կարողութիւն: Զորոյ պարսպեալ զգագաթնն՝ դժուարամուտս ոմանս և դժոխելանելիս ի նմա յօրինէ շինուածս արքայանիստս, և ծածուկս իմն ահագինս: Որոյ որպիսութիւն դրութեանն յօրինուածոյ ոչ ի լսելի մեր հասեալ ճշմարտութեամբ յումեքէ, և ոչ մեք ի պատմութիւնս հիւսել հաւանիմք. այլ ասեմ միայն,թէ ամենայն թագաւորականաց գործոց, որպէս լուաք, առաջին և վեհագոյն համարեալ:
Իսկ զընդդէմ արեգական անձաւին, ուր և ոչ գիծ մի երկաթով այժմ վերագրել ոք կարէ, զայսպիսի կարծրութիւն նիւթոյ պէս պէս տաճարս և սենեակս օթից և տունս գանձուց և վիհս երկարս, ոչ գիտէ ոք, թէ որպիսեաց իրաց պատրաստութիւն հրաշակերտեաց: Իսկ զամենայն երեսս քարին իբրև գրչաւ զմոմ հարթեալ՝ բազում գիրս ի նմա գրեաց. որոյ հայեցուածն միայն զամենայն ոք ի զարմանս ածէ: Եւ ոչ միայն այս, այլ և ի բազում տեղիս յաշխարհին Հայոց արձանս հաստատեալ, նովին գրով յիշատակ ինչ իւր հրամայէ գրել. և ի բազում տեղիս սահմանս նովին գրով հաստատէր:
Արդ՝ որ ինչ յաղագս Շամիրամայ գործոց որ ի Հայս՝ ասացեալ է:
ԺԷ
Յաղագս Շամիարամայ, թէ է՛ր աղագաւ կոտորեաց զորդիս իւր. եւ թէ ո՛րպէս փախստական լինի ի Զրադաշտէ մոգէ ի Հայս, եւ մեռանի ի Նինուասայ որդւոյ իւրմէ:
Սա հանապազ յամառնայինսն ի խաղալն իւրում ի կողմանս հիւսիսոյ ի քաղաքն ամարաստանի զոր շինեաց ի Հայս՝ կողմնապետ և վերակացու Ասորեստանի և Նինուէի թողու զԶրադաշտ մոգ և նահապետ Մարաց: Եւ զայս այսպէս բազում ժամանակս կարգեալ Շամիրամայ՝ ամենևին հաւատայ նմա յարդարել զիւր իշխանութիւնն:
Եւ բազում անգամ յանդիմանեալ յորդւոց իւրոց վասն սաստիկ և վաւաշ պոռնկական բարուց իւրոց՝ կոտորէ զամենեսեան, և ապրի կրտսերագոյնն միայն, որ Նինուաս: Բարեկամաց և հոմանեաց իւրոց պարգևելով զամենայն իշխանութիւն և զգանձս՝ ոչ ինչ վասն որդւոց իւրոց փոյթ յանձին ունէր: Քանզի և այրն նորա ՆԻնոս ոչ, որպէս ասի, մեռեալ թաղեցաւ ի նմանէ ի Նինուէ յարքունիսն, այլ իմացեալ զախտասէր բարս նորա և զչարասէր, թողեալ զթագաւորութիւնն՝ փախստական անկանէր ի Կրետէ: Իսկ ի հասակ և ի միտս հասեալ որդւոց նորա՝ յիշեցուցանեն նմա զայս ամենայն, կարծելով ցածուցանել զնա ի դիւական պակշոտութենէն, և աւանդել զիշխանութիւնն և զգանձս՝ որդւոց իւրոց: Ընդ որ առաւել զայրագնեալ՝ սատակէ զամենեսեան. և մնայ միայն, որպէս վերագոյնն ասացաք, Նինուաս:
Իսկ ի լինել սխալանաց ինչ զրադաշտի առ տիկինն, և հակառակութեան ի ներքս անկանել, և պատերազմ ի վերայ նորա յարուցանէ Շամիրամ. քանզի բռնանալ ի վերայ ամենայնի խորհէր մարն: Եւ ի սաստկանալ պատերազմին՝ փախստական լինի Շամիրամ յերեսաց Զրադաշտ ի Հայս: Աստ ժամանակ զրէժխնդրութեան պատեհ գտեալ Նինուասայ՝ սպանանէ զմայրն և ինքն թագաւորէ ի վերայ Ասորեստանի և Նինուէի: Ահա ասացաք և յաղագս մահուանն Շամիրամայ, թէ ուստի և որպէս:
ԺԸ
Յաղագս թէ հաւատի նախ լեալ պատերազմն Շամիրամայ ի հնդիկս, եւ զկնի մահ նորա որ ի Հայս:
Ունիմ ի մտի զԿեփաղիոնին, վասն ոչ տալ զմեզ բազմաց ծաղրել, զի ասէ ի բազմաց այլոց նախ յաղագս ծննդեանն Շամիրամայ, և ապա զպատերազմն Շամիրամայ ընդ Զրադաշտի և զյաղթելն Շամիրամայ, և ապա ուրեմն զպատերազմն հնդկաց: Այլ հաւաստի մեզ թուեց որ ի Մար Արայն Կատինայն է քննութիւն քաղդէական մատենից քան զայսոսիկ. քանզի սճով իմն ասէ զպատճառս պատերազմին յայտնէ: Իսկ առ այսոքիւք և առասպելք աշխարհիս մերոյ զբազմահմուտ Ասորին արդարացուցանեն՝ աստ ուրեմն զմահն ասել Շամիրամայ, և զհետևակ փախուստն, զպասքումնն և ի զիղձս ջրոյն և զարբումնն, այլ և ի մօտ հասանել սուսերաւորաց՝ և զյուռութոն ի ծով, և բան ի նմանէ. «Ուլունք Շամիրամայ ի ծով»: Այլ թէ ախորժես առասպել՝ Շամիրամ քար առաջին քան զՆիոբէ: Արդ այս շատ է. բայց մեք որ ինչ զկնի այսորիկ:
ԺԹ
Որ ինչ մահուանն Շամիրամայ:
Յարմարեայ զամենայն կարգեցից քեզ ի գիրսս յայսոսիկ զազգիս մերոյ աւազագոյն արս և զխաննիս, և որ ինչ վասն նոցա զրոյցք և իրականութիւնք իւրաքանչիւր, ոչ ինչ կամաց մտածական և ոչ ինչ անպատշաճ ի սմա յօրինելով բան, այլ որ ինչ ի գրոց իսկ. ըստ նմանեացն ապա և որ ինչ ի բանից արանց իմաստնոց և յայսոսիկ քաջախոհաց, յորոց մեք արդարապէս ջանացաք հաւաքել զհնագրութիւնս: Եւ ասեմք լինել արդարաբար ի պատմութեանս յայսմիկ ըստ մերոյ յօժարութեան և ուղղամտութեան. իսկ ըստ որոց հաւաքումնն՝ Աստուծոյ լինել յայտնիս, և մարդկան գովելիս կամ բասրելիս. մեք այնոցիկ օտար և ի բաց կացեալ: Բայց զուգութիւն բարբառոց և հաւատարութիւն թուոյ կարգի պատանեացն՝ զճշմարտութիւն աշխատասիրութեանս մերոյ ակնարկէ: Եւ այսոցիկ այսպէս կարգելոց, կամ հաւաստի և կամ գոյզն ինչ կասեալ յարդարոյն՝ սկսայց քեզ և որ ինչ զկնի այսոցիկ ի Հիւսման պատմութենէ Պիտոյից:
Արչդ՝ յետ մահուան Շամիրամայ ի Զամեսեայ որդւոյ իւրմէ, որ է Նինուաս, որ եղև յետ սպանանելոյն զԱրայն այսպէս հաւաստեաւ գիտասցուք զկարգ բանից: Թագաւորէ Նինուաս, սպանեալ զմայրն հեշըասէր և խաղաղական կեցեալ. և առ սովաւ Աբրահամու աւուրք բաւեալք:
(Ի)
Համեմատութիւն ծննդաբանութեան ազգիս մերոյ ընդ Եբրայեցւոցն եւ ընդ Քաղդէացւոց մինչեւ ցՍարդանապաղդոս, որ կոչէր Թօնոս Կանկողերոս:
ԵԲՐԱՅԵՑՒՈՑ
Իսահակ.
Յակոբ.
Ղևի.
Կահաթ
Ամրամ.
Մովսէս.
Յեսու:
Ի սմանէ յառաջ՝ ոչ ըստ ազգի, այլ ըստ յառաջադիմութեան արանց. զի ամենեքեան յԱբրահամէ: Ի սատակել սորա զՔանանացիս՝ անցի ի սմանէ փախստականք յԱգռաս, նաւելով ի Թարսիս. և այս յայտնի է դրոշմամբն, որ յարձանսն Ափրիկեցւոց աշխարհին գրեալ կան մինչև ցայսօր արդարապէս այսպէս. «իՅեսուայ գողոյ փախուսեալ՝ մեք նախարարք Քանանացւոց եկաթ բնակել աստ»: յորոց մի և Քանանիդառ պատուանագոյն մեր ի Հայս: Եւ ստուգեալ հաւաստի գտաք զսերունդս ազգին Գնթունեաց ի սմանէ առանց հակառակութեան լեալ. զայս և բարք արանց ազգին յայտնեն՝ Քանանաից գալ:
Գոթոնիէլ.
Աւովդ.
Բարակ.
Գեդէոբ.
Աբրիմելէք.
Թովդայ.
Յայիր.
Եփթայի.
Եսեբովն.
Եղովն.
Ղաբդոն.
Սամփսոն.
Հեղի.
Սամուէլ.
Սաւուղ.
Դաւիթ, և որ ի կարգին:
ՔԱՂԴԷԱՑՒՈՑ
Արիոս.
Առալիոս, /որ/ Ամիւռոս.
Քսերքսէս, /որ և/ Բաղէոս.
Առմամիթռէոս.
Բելոքոս.
Բալէոս.
Աղտադոս.
Մամիթոս.
Մառքաղէոս.
Սփերոս.
Մամիդոս.
Սպարեթոս.
Ասկատաղէս.
Ամինտէս.
Բելոքոս.
Բաղոտոռէս.
Ղամպառիտէս.
Սուսառիս.
Ղամբառիս.
Պաննիաս.
Սոսառմոս.
Միթռէոս.
Տևտամոս.
Տևտէոս.
Թինևս.
Դեոկիւղոս.
Եւպաղմոս.
Ղաւոսթենիս.
Պեռիտիադէս.
Ոփռատիոս.
Փռատինիս.
Ակռազանիս.
Սարդապաղոս:
ՀԱՅՈՑ
Արայեան Արայ:
Սա մերոյ Արայի որդի, Արայ ի Շամիրամայ կոչեցեալ, և զգործ վերակացութեան աշխարհիս նմա հաւատացեալ: Իսկ նորա՝
Անուշաւան.
Պարէտ.
Արբակ.
Զաւան.
Փառնակ.
Սուր:
Առ սովու Յեսու որդի Նաւեայ:
Հաւանակ.
Վաշտակ.
Հայկակ:
Զսմանէ ասեն լինել առ Բելոքոսիւ և ամբոխս իմն արարեալ անխորհուրդս և մեռանել ի նմին:
Ամպակ.
Առնակ.
Շաւարշ.
Նորայր.
Վստամկար.
Գոռակ.
Հրանտ.
Ընձաւք.
Գզակ.
Հօրոյ.
Զարմայր:
Սա օգնական Պռիմու ի Տևտամայ առաքեալ ընդ եթովպացի զօրուն՝ մեռանի ի քաջացն Հելլենացւոց:
Պերճ.
Արբուն.
Բազուկ.
Հոյ.
Կայպակ.
Սկայորդի:
Ի (ԻԱ)
Վասն արայետնն Արայի, եւ սորա որդի Անուշաւան Սօսանուէր:
Այլ Անդրէն իսկի կենդանութեան իւրում Շամիրամ զծնեալն ի Նուարդայ ի սիրելի կնոջէն Արայի, որ էր երկոտասան ամաց մնացեալ ի մահուանն Արայի, վասն առաջին իւրոց խանդաղատանացն որ առ Արայն գեղեցիկ՝ կոչէ զանուն նորա Արայ, և կարգէ զնա ի վերակացութիւն աշխարհիս, մտերմութեամբ հաւատացեալ ի նա. զորմէ և մեռանել ասեն ընդ Շամիրամայ ի պատերազմին:
Բայց յարէ զկարգ բանից զկնի այսորիկ օրինակ զայս: Արայեանն Արայ մեռանի ընդ Շամիրամայ ի պատերազմին, թողլով արու զաւակ ամենահարուստ և շատահանճար յիր և ի բան՝ զԱնուշավանն Սօսանուէր: Քանզի ձօնեալ էր ըստ պաշտամանց ի սօսիսն Արամանեկայ որ յԱրմաւիր. զորոց զսաղարթուցն սօսաւիւն,ըստ հանդարտ և կամ սաստիկ շնչելոյ օգոյն, և թէ ուստի շարժումն՝ սովորեցան ի հմայս յաշխարհիս Հայկազնաց, և այս ցբազում ժամանակս:
Այս Անուշաւան բաւական ժամանակս արհամարհութիւն կրեալ ի Զամեսեայ՝ տուայտի ի գրանն արքունի, իսկ օգնեալ ի բարեկամաց՝ շահի զմասն ինչ աշխարհիս, հարկահանութեամբ խնամել, զկնի ապա և զբոլորս: Այլ կարի շատ լինի, եթէ զամենայն որ ինչ արժանն իցէ՝ ասիցեմք ի ճառիս զնախակարգելոց արանց զբանս և զգործս:
ԻԱ (ԻԲ)
Որ ի Սկայորդւոյն Պարոյր՝ առաջին ի Հայս թագաւորէ, օգնական լինի Վարբակայ Մարի, բառնալով զթագաւորութիւնն ի Սարդանապալլայ:
Թողլով զոչ կարևորագոյնսն ի բանից՝ ասասցուք որ ինչ հարկաւորն է: Վերջին սոցա, որք առ Ասորեստանեայց թագաւորութեամբն և որք ի Շամիրամայ և կամ թէ ի Նինոսէ՝ զմերս ասեմ Պարոյր առ Սարդանապալլաւ, որ ոչ փոքր ինչ օգնականութիւն տուեալ գտանի Վարբակայ Մարի, բառնալով զթագաւորութիւնն ի Սարդարապալլայ:
Եւ այժմ ահա զուարչացայց, ոչ փոքր ինչ կրելով խնդութիւն, հասելով ի ռեղիս, յորում մերոյ իսկ նախնւոյն սերունդք ի թագաւորութեան հասանեն յաստիճան: Վասն որոյ արժան է մեզ աստանօր մեծ գործ կատարել, և բազումս ասել առարկութիւնս ճառից. զորոց մեզմէն իսկ զհիմունս այսպիսեաց բանից ընթեռնուլ արժանաւորեցաւք ի չորս հագնեգութիւնս, զարգասաւորին ի բանս և զիմաստնոյն իսկ և ի մէջ իմաստնոց իմաստնագունին:
Քանզի Վարբակէս գաւառաւ մեդացի, ի փոքւնց կողմանց ի ծագաց գաւառին ամրագունի, խորամանկգոյն ի կենցաղավարութեան և ի մարտս երեսաւոր, ծանուցեալ զանմարդի բարս և զհեշտասէր թուլամորթութիւն յուլութեան Թոնոյն Կոնկողեռայ՝ խտացուցանէ բարուցն և ձեռացն առատութեամբ ի քաջաց և ի պիտանեաց արանց բարեկամս, որովք և աշխարհակալութիւնն Ասորեստանի առ այնու ժամանակաւ վարիւր յայտնապէս մեշաւ հաստատութեամբ: Յինքն և զքաջն մեր նախարար յանգուցանէ զՊարոյր, թագաւորութեան շուք և ձև նմա խոստանալով: Եւ բազում զմբոխ արի արանց, և որք ի տէգ նիզակի և յաղեղն և ի սուսեր աջողաձեռնագոյն՝ գումարէ. և այսպէս զթագաւորութիւնն ի Սարդանապալլայ յինքն առեալ՝ տիրէ Ասորեստանի և Նինուէի: Բայց վերակացու զայլս թողլով ասորեստանի՝ փոխէ զթագաւորութիւնն ի Մարս:
Այլ այս եթէ առ այլ այլազգաբար պատմի՝ մի ինչ սքանչանար: Զի որպէս վերագոյն ուրեմն յառաջին ճառսն ամբաստանեցաւք զառաջնոցն մերոցն նախնեացն անիմաստասէր բարուց և ախորժակաց՝ այս հանդիպի և աստանօր: Քանզի և որք ի հօրէն Նաբուգոդոնոսորայ գործք, գրեցան յիւրեանց յիշողութեանցն վերակացւոց. իսկ մերոցն, ոչ այս պիսի ինչ խորհեցելոցն, մնացին նշանակեալ ի վերջինսն: Ապա եթէ ասիցես, ուստի՞ մեզ և զնախնեացն մերոց գիտել զանունս զյսպէս, իսկ զբազմաց և զգործս՝ ասեմ. ի հնոց դիւանաց քաղդէացւոց, Ասորեստանեայց և Պարսից, վասն մտելոց անուանց և գործոց նոցա ի քարտէ արքունի, իբրև գործակալաց և վերակացուաց աշխարհիս ի նոցանէ կացուցելոց և մեծաց կողմնակալաց:
ԻԱ (ԻԳ)
Կարգ թագաւորաց մերոց եւ համար նոցունց որդի ի հօրէ առնլով:
Արդ՝ այժմ անցից ի թիւ մերոց արանց, մանաւարնդ թէ թագաւորաց, մինչև ցտէրութիւնն Պարթևաց: Քանզի ինձ այսոքիկ արք ի մերոց թագաւորաց են սիրելիք, որպէս բնիկք և իմոյ արեան առուք և հաւաստի հարազատք:Եւ սիրելի էր ինձ՝ յայնժամ գալ Փրկչին և զիս գնել, և առ նորօք յաշխար զմուտն իմ լինել, և նոցա տէրութեամբն խրախճանալ, և յարդեացս ապրել վտանգիցս: Այլ վաղ ուրեմն փախեաւ ի մէջն պատահումն այն, թէ արդեօք և վիճակ: Բայց արդ ես առ օտարաց թագաւորութեամբն կացեալ՝ ընդ նոցայն զմերս ազգի ածից զկարգ թագաւորացն, զի մերոյ աշխարհիս բնիկք պսկաւորք արք այնոքիկ, զորոց զանուանսն ի ներքոյ դրոշմեսցուք:
Եւ զի արդարև զայնու ժամանակաւ էր ազգիս մերոյ թագաւորութիւն՝ վկայէ և Երենիտ մարգարէ ի բանս իւր, հրաւ իրելով ընդդէմ բաբելոնի ի պատերազմ.«Հրաման տուր, ասէ, Այրարատեան թագաւորութեանն առ այնու ժամանակաւ:
Այլք մեք զկարգն կանովնելով, առընթեր և զՄարաց թագաւորսն:
ՄԱՐԱՑ ԱՌԱՋԻՆ
Վարբակէս
Մօդակիս
Սօսարմոս
Առտիկաս
Դէովկիս
Փռաւորտիս
Կւաքսարէս
Աժդահակ:
ԻՍԿ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ Ի ՎԱՐԲԱԿԱՅ ՄԱՐԷ ՊՍԱԿԵԱԼ
Պարոյր, որդի Սկայորդւոյ
Հրաչեայ
Սա Հրաչեայ կոչի վասն առաւել պայծառերես և բոցակնագոյն իմն լինելոյ: Առ սովաւ ասեն կեցեալ զՆաբուգոդոնոսոր արքայ Բաբելացւոց, որ գերեց զՀրեայս: Եւ սորա ասեն զմի ի գլխաւորաց Եբրայեցւոցն գերելոց խնդրեալ Նաբուգոդոնոսորայ՝ Շամբաթ անուն, ածեալ բնակեցոյց յերկրիս մերում մեծաւ պատուով. ի սմանէ ասէ պատմագիրն լինել զազգն Բագրատունեաց, և հաւաստի է:Բայց թէ որպիսի ջան եղև թագաւորացն մերոց՝ զնոսա ի պաշտօն կռոցն խոնարհեցուցանել, և կամ թէ քանիք և ոյք ոմանք ի նոցանէ որք աստուածպաշտութեամբ վճարեցին զկեանս յետոյ պատմեսցուք ոճով:Քանզիասելն ոմանց անհաւասիտի մարդոց, ըստ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագագիր ազգդ Բագրատութեաց լինել:þ Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հաւանիր. զի և ոչ մի շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ՝ որ զարդարութիւն ակնարկէ. զի ի բայ բանից և անոճ յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ: Բայց ծանիր, զի Սմբատդ անուն, զոր յաճախ Բագրատունիք ի վերայ պատանեաց կոչեն՝ ճշմարտութեամբ Շամբաթ է, ըստ նախնինի իւրեանց խօսիցն, որ է եբրայեցի:
Փառնաւազ
Պաճոյճ
Կոռնակ
Փառոս
Միւս Հայկակ
Երուանդ սակաւակեաց
Տիգրան:
Քանզի և զվերջին Երուանդ և զՏիգրան ի սոցանէ ըստ յուսոյ կոչեցեալ ասեմ արդեօք. ոչ կարի հեռագոյն գոլով ժամանակին, յիշեաց ոք զանուանս զայսոսիկ:
ԻԱ (ԻԴ)
Յաղագս որդւոց Սենեքերիմայ, եւ թէ Արծրունիք եւ Գնունիք եւ բդեաշխն անուանեալ Աղձնեաց՝ ի նոցանէ են սերեալք եւ ի նոյն ճառի՝ եթէ Անգեղ տունն ի Պառքամայ:
Այլ յառաջ քան զձեռնարկելն մեր ի բանսն որ յաղագս մեծին Տիգրանայ, որ իններորդ ի բնաց մերոց պսակաւորաց էր, հուժկու, անուանիև յաղթող ընդ այլ աշխարհակալս՝ ճառեսցուք որ ինչ կարեւորագոյնն է ոճոյ բանիս: Եւ ի մոռացումն եկն արդեօք յաղագս Սենեքերիմայ. քանզի ութսուն, աւելի կամ պակաս, ամօք յառաջ քան զթագաւորութիւնն Նաբուդոդոնոսորայ էր Սենեքերիմս կացեալ արքայ Ասորեստանի. որ զԵրուսաղէմ պաշարեաց առ Եզեկիայի: Հրէից առաջնորդաւ. զոր սպանեալ որդւոց նորա Ադրամելեքայ և Սանասարայ՝ եղին փախստկան առ մեզ:
յորոց զմինն յարևմտից հարաւոյ աշխարհիս մերոյ, մերձ ի սահմանս նորին Ասորեստանի, բնակեցուցանէ Սկայորդինմեր քաջ նախնին, այս ինքն է զՍանասարն. և ի սմանէ աճումն և բազմասերութիւն լեալ՝ լցին զՍիմն ասացեալ լեառն: Իսկ պերճքն գլխաւոքն ի նոցանէ յետոյ ուրեմն մտերմութիւն վասակոց առ թագաւորսն մեր ցուցեալ՝ զբդեշխութիւն կողմանցն արժանաւորեցան առնուլ: Իսկ Արդամոզանն յերևելից հարաւոյ նորին կողմանն բնակեալ. ի սմանէ ասէ պատմագիրն լինել զԱրծբունիս և զԳնունիս:Արդ՝ յիշելոյն մեր զՍենեքերիմ այս էր պատճառն:
Բայց զԱնգեղ տունն ասէ նոյն պատմագիր ի Պասքամայ ումեմնէ ի Հայկայ թոռնէ լինել:
ԻԱ (ԻԵ)
Յաղագս Տիգրանայ, թէ որպիսի ամենայնմիւ:
Բայց անցցուք այսուհետև որ ինչ յաղագս Տիգրանայ և որ ի նմանէ գործք: Քանզի սա ամենեցունց թագաւորացն մերոց հարստագոյն և խոհեմագոյն, և արանցն այնոցիկ և ամենեցուն քաջ: Որ և Կիւրոսի աջակցեալ, զՄարացն ի բաց բառնալով զիշխանութիւնն, և զՅոյնս ոչ սակաւ ժամանակս ընդ իւրեաւ նուաճեալ հնազանդէր: Եւ զսահմանս մերոյ բնակութեանս ընդարձակեալ՝ ի հինսն մեր հասուցանէր յեզերս ծայրից բնակութեան, և ամենեցունց որ առ իւրովքն էին ժամանակօք՝ նախանձելի, զկնեացս ըղձալի ինքն և ժամանակ իւր:
Զի ո՞ ոք ի ճշմարիտ արանց, և որոց ի բարս արութևան և խոհականութեան սիրելութիւն կայցէ, սորա յիշատակօքն ոչ արճասցի, և յորդորեսցի այսպիսի այր լինել: Արանց կացեալ գլուխ և արութիւն ցուցեալ՝ զազգս մեր բարձրացոյց, և զընդ զծով կացեալսս՝ լծադիրս և հարկապահանջս կացոյց բազմաց. մթերս ոսկւոյ և արծաթոյ և քարան պատուականաց և զգեստուց և պէս պէս գունից և անկուածոց՝ արանց միանգամայն և կանանց՝ հասարակաց բազմացոյց. որովք ագեղագոյնքն իբրև հասարակ դիւցազնացեալք: Հետևակամարտքն ի վերայ ուսոց ձիոց բերեալք, և պարսաւորքն առ հասարակ դիպաղեղունք, և շերտաւորքն ի սուսեր և ի տէգ նիզակի վառեալք. մերկքն վահանօք և զգեստուք երկաթեօք պարածածկեալք: Որոց ի մի վայր հասելոց բաւական էր տեսիլ միայն, և որ ի նոցայն պահպանակաց և զինուց փայլմունք և շողիւնք՝ զթշնամիսն արտահալածել: Խաղաղութեան և շինութեան բերող, իւղով և մեղու զամենայն հասակ պարարեալ:
Զայս և որ այլ այսպիսի բազումք, եբեր մերոյ աշխարհիօս խարտեաշս այս և աղեբեկ ծայրիւ հերաց Երուանդեանս Տիգրան, երեսօք գունեան և մեղուակն, անձնեայն և թիկնաւէան, առոգաբարձն և գեղեցկոտն, պարկեշտն ի կերակուրս և յըմպելիս, և ի խրախ–անութիւնս օրինաւոր. զորմէ ասէին ի հինսն մեր, որք փանդռամբն երգէին, լինել սմա և ի ցանկութիւնս մարմնոյ չափաւոր, մեծիմաստ և պերճարան, և յամենայն որ ինչ մարդկութեան՝ պիտանի: Եւ զի՞նչ ինձ ի գիրսս յայսոսիկ արդեօք իցէ բան սիրելի, քան թէ որ յաղագս սորա էին գովեստք և պատմութիւնք յերկարել: Արդարադատ և հաւասարասէր կշիռս ունելով յամենայնի՝ զամենայն ուրուք զկենցաղ՝ մտացն լծակաւ կշռէր: Ոչ ընդ լաւագոյնսն խանդայր, և ոչ զնուաստսն արհամարհէր, այլ ամենեցուն հասարակաց հնարէր զխնամոցն իւրոց ի վերայ տարծանել զգեստս:
Սա նախ յառաջագոյն դաշնաւոր եղեալ Աժդահակայ, որ ի Մարաց էր, տայ նմա զքոյր իւր Տիգրանուհի կնութեան, ընձիւք խնդրելով զնա Աժդահակայ: Քանզի ասէր. կամ ի ձեռն այսպիսւոյ մերձաւորութեան սէր հաստատուն առ Տիգրան ունել, կամ դիւրաւ այսպէս դաւաճանել զնա ի սպանումն: Զի էր նմա խէթ կամաց իւրոց, մարգարէութիւն իմն յոչ կամաց լեալ նմա առաջիկայ դիպուածն իւր:
ԻԱ (ԻԶ)
Վասն երկիւղի կասկածանացն Աժդահակայ ի միաբանութենէ սիրոյն Կիւրոսի եւ Տիգրանայ:
Բայց էր նիւթ այսպիսւոյ խոհականութեան դաշնաւորութիւն մտերմութեանն՝ որ ի Կիւրոսէ առ Տիգրան. յորմէ բազում անգամ և ախտ քնոյ ի բաց փախուցեալ լինէր յԱժդահակայ յիշատակաւս այսուիկ. և խորհրդակցաց իւրոց անդուլ առնէր հարցումն վասն այսպիւոյ պատճառի. «Ո՞րպիսի հնարիւք լուծանել կարասցուք, ասէ, զկապ սիրոյ պարսկայնոյն և հայկազինն բազմաբիւրաւորի»: Եւ յայսպիսում շփոթման խորհրդոց հասանէ նմա առաջիկայիցն յայտնութիւն ի ձեռն անրջականաց իմն նախատեսութեանց, օրինակաւս այսուիկ, ասէ՝ որ պատմէն:
ԻԱ (ԻԷ)
Թէ որպխէս ի խիթի լինելով Աժդահակայ՝ զառաջիկայ իւր դիպուածն տեսանէ սքանչելի երազով:
Էր, ասէ, յաւուրսն յայնոսիկ ոչ սակաւ ինչ վտանգ՝ որ ի Մարացն Աժդահակայ, ի միաբանութենէն Կիւրոսի ի Տիգրանայ: Վասն որոյ և ի սաստկութենէ ծփանաց խորհրդոց լինէր նմա ի տեսլեան երազոցն երևութանալ ի քուն գիշերոյ, զոր ոչ երբէք յարթնութեան ետես աչօք, և ոչ ի լուր ականջաց լուաւ: Ուստի և ընդոստ ի քնոյն լինելով՝ ոչ յամէ ըստ սովորութեն կարգին ի ժամ խորհրդականութեանն. այլ այն ինչ գիշերոյն ժամս ունելով ոչ սակաւս՝ ձայնէ զխորհրդակիցսն. և տրտում երեսօք յերկիր հայելով ի խորոց սրտին մռնչէ յոգւոցհանութեամբ: Եւ ի զվասն էրն ի խորհրդակցացն հարցանիլ՝ յերկարէ ժամս ինչ զպատասխանիսն, և ուրեմն հեծութեամբ սկիզբն արարեալ յայտնէ զամենայն, որ ի ծածուկս սրտին խորհուրդ և կասկած, ընդ նմին և գիրս ահագին տեսլեանն:
«Էր ինձ, ասէ, ով սիրելիք, լինել այսօր յերկրի անծանօթում, մերձ ի լեառն մի երկար յերկրէ բարձրութեամբ, որոյ գագթնն սաստկութեամբ սառնամանեաց թոջէր պատել. և ասէին գոգցես յերկրին Հայկազանց զայս լինել: Եւ ի նայել իմ յերկարագոյն ի լեառնն՝ կին ոմն ծիրանազգեստ, երկնագոյն ունելով զիւրեաւ տես, նստեալ երևեցաւ ի ծայրի այնպիսւոյ բարձրութեան, աչեզ, բարձրահասակ և կարմրայտ, երկանց ըմբռնեալ ցաւովք: Եւ ի յերկարագոյնս նայել իմ յայնպիսի երևումն և ի հիացման լինել՝ ծնաւ յանկարծ կինն երիս կատարեալս ի դիւցազան հասակաւ և բնութեամբ: Առաջինն զերանսն ածեալ ի վերայ առիւծու՝ սլանայր յարևմուտս, և երկրորդն ի վերայ ընծու՝ ի հիւսիսի հայելով. իսկ երրորդն զվիշապ անարի սանձեալ՝ ի մերոյս վերայ շահատակեալ յարձակէր տէրութեանս:
«Եւ ի մէջ խառնից այսպիսեաց երազոց, թուէր ինձ կալ ի վերայ տանեաց իմոց արքունեացս, և զնոյն ինքն վերին երեսս յարկացս տեսանել գեղեցկօք և բազմագունիւք զարդարեալ շատուանօք, և զսպակողսն մեր զդիսն հրաշատեսիկ տեսեամբ ի վերայ կացեալս. և զիս ձեօք հանդերձ պատուել զնոսա զոհիւք և խնդրովք: Եւ յանկարծ ի վեր նայեցեալ, զայն որ ի վերայ վիշապին հեծեալ էր այր, արծուոյ իմն արդարև սլացեալ թևովք տեսի յարձակեալ, որ մօտ հասեալ՝ խարհէր կոծանել զդիսն: Իսկ ես Աժդահակ խտրոց ընդ մէջ անկեալ՝ յիս զայսպիսի ընկալայ զյարձակումն, մարտ ընդ սքանչելւոյն առնելով դիւցազինն: Եւ նախ ի տէղ նիզակաց զմարմինս երկաքանչիւրոցս յօշելով, վտակս արեան ի վայր հոսեցուցաք, և զարեգակնատես երեսս ապարանիցս արեան հոսեալ ցուցաք ծով: Այսպէս և զկնի այլովք զինուք ժամս ոչ սակաւս:
«Բայց զի՞նչ օգուտ ինձ և խօսիցս երկարութիւն զի վախճան գործոյն՝ իմն էր կործանումն. ուստի և ի քրտան սաստկութեան յայսպիսւոյ եղեալ տագնապէ՝ փախեաւ յինէն քունն, և այսուհետև ոչ թուիմ կենդանի: Զի ոչ այլ ինչ նշանակէ երևութիցս շարժումն, եթէ ոչ որ ի հայկազնեանն Տիգրանայ հասանելոց է մեզ բռնութեան յարձակումն: Բայց ո՞վ արդեօք, յետ աստուածոցն օգնականութեան, բանիւ և գործով մեզ օգուտ խորհելով, ոչ զինքն կարծիցք թագաւորակից մեր լինել»:
Եւ բազում ինչ ի խորհրդակցացն լուեալ օգտութեան մտածութիւն՝ շնորհակալութեամբ պատուէ զնոսա:
ԻԱ (ԻԲ)
Յաղագս որ ի խորհրդակցացն բան, զկնի ապա եւ որ ինչ իւր մտածութիւն, եւ նոյնևետայն գործն:
«Բազում ինչ հանճարով և իմաստութեամբ ի ձէնջ լուեալ, ասէ, ով սիրելիք, ասացից և որ ինչ իմ յետ աստուածոցն օգնականութեան յայսոսիկ օգտակարագոյն բան և մտածութիւն: Քանզի ոչ ինչ առ թժնամեացն զգուժութիւն վեհագոյն բերէ օգնականութիւն, և ծանօթութիւն նոցայց առաջի արկելոց գործոց՝ քան թէ որ ի ձեռն սիրով դաւելոյն զկորուստ խորհեսցի: Եւ զայս դարձեալ ոչ ի ձեռն գանձուց, և ոչ ի ձեռն բանից պատրողաց այժմ մեզ հնարաւորութիւն է կատարել, եթէ ոչ որպէս կամք են ինձ այժմ գործել: Եւ այն է նիւթ կատարման խորհրդոյս և հնարք որոգայթիցս, գեղեցիկն ի կանայս և խոհեմն, քոյր նորա Տիգրանուհի: Զի այսպիսիքս իսկ արտուաքուստ և եկամուտ հարագատութիւնք համարձակ զդաւելն ի ձեռն երթևեկութեան անյայտաբար ընդարձակ մարթեցուցանիցեն վարժել. կամ յանկարծօրէն իւրոց մտերմաց, ընչիւք և խոստմամբ պատուոց, տալ հրաման խողխողել սրով և կամ հնարիւք դեղոց, և կամ զմտերիմս նորա և զկուսակալս գանձիւք ի նմանէ բաց մերկանալ, և այսպէս իբրև զանզօր տղայ ի բուռն առցուք»:
Եւ ազող համարեալ բարեկամացն զայսպիսի խորհուրդ՝ նիւթեն և զգործն: Ի ձեռն միոյ ուրումն ի խորհրդակցացն տուեալ բազմութիւն գանձուց՝ ի ձեռն թղթոյ, օրինակաւս այսուիկ, յուղարկէ:
ԻԱ (ԻԹ)
Թուղթ Աժդահակայ. յետ եւ յօժարութիւն Տիգրանայ, յուղարկումն Տիգրանուհեայ ի Մարս:
«Գիտէ սիրել եղբայրութիւնդ քո, ոչ ինչ օգտակարագոյն ի կեանսաշխարհիս ի դիցն մեզ պարգևեալ քան զսիրելեաց բազմութիւն, և այս՝ իմաստնոց արդեօք և հզօրագունից. զի այսպէս և արտաքուստ ոչ ի վերայ համարձակին խռովութիւնք, և եկեալքն վաղվաղակի հերքին. իսկ ի ներքս ոչ զմուտն յումեքէգտեալ այսպիսւոյ չարութեան՝ հալածեալ լինին: Արդ՝ զայսպիսի շահ օգնութեան, որ ի բարեկամութենէ լինի, տեսանելով՝ խորհեցայ ևս հաստատուն և խորագոյն զսէրն որ ի միջի մերում է, հաստատել. զի երկոքեան յամենայն կողմանց ամրացեալքն՝ ողջ և անշարժ զտէրութիւն մեր կալցուք: Եւ այս լինի ի տալն քում զօրիորդդ հայոց մեծաց, զքոյր քո Տիգրանուհի, ինձ կնութեն. թէ արդեօք և բարի համարեսցիս դմա, զի թագուհեաց թագուհի լիցի: Ողջ լեր, թագակից մեր և սիրելի եղբայր»
Եւ առանց յերկարելոյ զբանս ասցից: Գայ առաքեալն և կատաէ յաղագս օրիորդին գեղեցկի.զի յանձն առեալ Տիգրանայ՝ տայ զքոյր իւր Տիգրանուհի Աժդահակայ կնութեան: Եւ չև ևս գիտելով զառ ի նմանէ դաւաճանութիւնն՝ յուղարկէ զքոյր իւր որպէս օրէն թագաւորաց, Զոր առեալ Ժդահակայ, ոչ միայն վասն նենգին որ ի սրտի իւրում այլ և վասն գեղեցկութեանն, առաջին իւրոց կանանցն կարգէ և զչարութիւնն ի ներքոյ ոստայն հինու:
ԻԹ (Լ)
Եթէ ո՛րպէս յայտնեցաւ նենգութիւնն եւ գրգռեցաւ մարտն. յորումն եւ մահն Աժդահակայ:
Զկնի այսորիկ ասէ, թէ ի հաստատել աժդահակայ զՏիգրանուհի ի տիկնութիւն, ոչ ինչ առանց նորա ի թագաւորութեան իւրում գործէր. այլ բերանով նորա կարգէր զամենայն, և հրամանի նորաամենեցուն հնազանդ լինել հրամայէր: Եւ յօրինեալ զայս այսպէս՝ սկսանի նմա մեղմով պատրանս մատուցանել. «Ոչ գիտես, ասէ, եթէ եղբայր քո Տիգրան խանդացաւ զտիկնութիւնդ քո ի վերայ Արեց, ի կնոջէ իւրմէ ի Զարուհեայ գրգռեալ: Եւ զի՞նչ լինիցի այն, եթէ ոչ նախ ինձ մեռանել, և ապա լինել զԶարուհի ի վերայ Արեաց և զաստուածուհեաց ունել զտեղի: Բայց արդ՝ ընտրելի է քեզ զմի յայսցանէ. կամ լինել եղբայրասէր, և կործանումն խայտառակելի յանդիման Արեաց յանձն առնուլ, կամ զանձին իմանալով զբարի՝ խորհուրդ օգտակար ի մէջ բերել և յաղագս առաջիկայիցն հոգալ»:
Բայց էր ի մէջ այսպիսւոյ խորամանկութեան թագուցեալ և զմեռանեալն Տիգրանուհեայ, եթէ ոչ ինչ ըստ կամաց խորհիցի մարազմեռանելն Տիգրանուհեայ, եթէ ոչ ինչ ըստ կամաց խորհիցի մարտպարսացւոյն: Այլ իմացեալ խորագիտոյ գեղեցկին զայսպիսի դաւաճանութիւն՝ պատասխանի առնէ սիրոյ բանս Աժդահակայ, և արագագոյն ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւնն:
Եւ ձեռնարկէ այնուհետև ի գործն ի ձեռն պատգամաւորութեան, գալ նոցա ի տեսութիւն միաբանութեան ի տեղի միջոց սահմանաց երկոցունց թագաւորութեանցն. իբր բան ինչ և գործ հարկաւոր հասեալ, որ ի ձեռն գրոյ և հրեշտակութեան կատարել ոչ է կարողութիւն, եթէ ոչ և դէմք երկոցունց հանդէպ լինիցին: Այլ գիտելով Տիգրանայ զառաքելոյ իրին կատարումն՝ ոչ ինչ յորոց խորհէրն Աժդահակ՝ ծածկէ, այլ ի ձեռն գրոյ յայտնէ որ ինչ ի նորայն խորութեն սրտի: Եւ յայտնեալ այսպիսւոյ ճարութեան՝ ոչ ինչ էր այնուհետև բան և խորամանկութիւն, որ զայսպիսի առադաստէր զչարութիւն, այլ յայտնի այնուհետև գրգռէր խազմն:
Եւ ժողովէ արքայն Հայոց ի սահմանացն Կապադովկացւոց, և որչափ ընտիրք Վրաց և Աղուանից, և զամենայն ընտիրս Հայոց Մեծաց և Փոքրունց: Եւ խաղայ ամենայն զօրութեամբ իւրով զկողմամբք Մեդացւոց: Վտանգ այնուհետև հարկ առնէ Աժդահակայ՝ պատահել պատերազմաւ հայկազինն ոչ փոքր ինչ ամբոխիւ: Եւ երկայնէր հակառակութիւնն մինչև յամիսս հինգ. քանզի հիւանդանայր գործն արագ և առողջ, յորաժ զմտաւ զծէր Տիգրան յաղագս քեռն իւրոյ սիրելւոյ: Զի այսպէս իմն զելս իրացն հնարէր յարդարել, զի ապրելոյ ճար լիցի Տիգրանուհեայ: Պատահէ և այս, ժամ մարտին մերձենայ:
Բայց գովեմ զքաջ նահատակն իմ զնիզակաւորն և զամենևին բոլոր անդամովք համեմատն և ի գեղեցկութիւն հասակի աւարտեալ. քանզի առոյգ, ամենայնի, ըստ իրեարս պատշաճեալ, և ուժով ոչ զոք ունելով իւր զոյգ: Եւ զի՞ երկայնեմ զբանս քանզի ի լինի մարտին նիզակաւ օրինակ իմն որպէս զջուր հերձեալ զերկաթի ամուր հանդերձն՝ շամփրէ զԱժդահակ յընդարձակ տէգ նիզակին, և յամփոփել միւսանգամ զձեռնն՝ արտաքս զկէս մասն թոքոցն հանդերձ զինուն ի զուրս բերէ: Բայց մարտն էր սքանչելի. զի քաջք դիպեալ քաջաց՝ ոչ վաղվաղակի թիկունս ի միմեանց դարձուցանէին. վասն որոյ յերկարեալ քարշէր գործ պատերազմին մինչև ի ժամս ձիգս: Իսկ վախճան գործոյն առնէր մահն Աժդահակայ. և այսպիսի դիպուածս ի բարերախտութիւն յաւելեալ՝ փառս յաճախէր Տիգրանայ:
Լ (ԼԱ)
Յաղագս յուղարկեաց զքոյր իւր Տիգրանուհի ի Տիգրանակերտ. եւ վասն Անուշայ, առաջին կնոջն Աժդահակայ, եւ բնութեն գերւոյն:
Պատմի և այս, թէ զկնի այսպիսի իրաց կատարման՝ յուղարկէ թագաւորապէս զքոյր իւր Տիգրանուհի մեծաւ ամբոխիւ ի Հայս, յաւանն՝ զոր շինեաց յիւր անուն Տիգրան, որ է Տիգրանակերտ, և զգաւառսն զայնոսիկ ի ծառայութիւն նմա հրամայէ: Եւ անուանեալ կողմանցն այնոցիկ ազատութիւն ի զարմից սորա ասէ լեալս, իբր թագաւորական զարմս:
Իսկ զԱնոյշ զառաջին կինն Աժդահակայ, և զբազումս ի սերմանէն Աժդահակայ աղջկունս, հանդերձ պատանեկօք և բազմութեմբ գերեացն, որչափ թէ աւելի քան զբիւր մի, բնակեցուցանէ յարևելեայ ուսոյ մեծի լերինն մինչև ի սահմանս գողթան, որ են Տամբատ, Ոսկիողայ, Դաժգոյքն, և որ այլք առ եզերբ գետոյն դաստակերտք, յորոց մինն է Վրանջունիք, մինչև հանդէպ ամրոցին Նախճաւանու. և զերիս աւանսն, զԽրամ և զՋուղայ և զԽորշակունիս իսկ ի միւս կողմանէ գետոյն. զբոլոր դաշտն, որոյ գլուխն Աժդանական, մինչև ցնոյն ինքն ամուրն Նախչաւանու: Բայց զնախասացեալ կինն Անոյշ բնակեցուցանէ որդւովք իւրովք յանդորրութեան սպառուածի փլածին մեծի լերինն: (Զորմէ լեալ ասեն յահագին իմն շարժմանէ. զոր պատմեն՝ որք բազմաշրջութեամբ հրամանաւ Պտղոմեայ ասպարիսօք զբնակութիւնս մարդական չափեցին, այլ և մասն ինչ գծով և զանբնակս յայրեցածէն մինչև զՔիմիւռոն): Իսկ պաշտօնեայս տայ Անուշայ ի նոյն Մարաց , որ առ ոտամբ լերինն բնակեցան:
Յայտնեն զայս ճշմարտապէս և թուելեացն երգք, զոր պահեցին ախորշելով, որպէս լսէմ, մարդիկ կողմանն գինևէտ գաւառին Գողթան. յորս շարին բանք երգոցն զԱրտաշիսէ և զորդւոց նորա, յիշելով այլաբանաբար և զզարմիցն Աժդահակայ, վիշապազունս զնոսա կոչելով. զի Աժդահակդ՝ ի մեր լեզուս է վիշապ: Այլ և ճաշ ասեն գործեալ Արգաւանայ ի պատիւ Արտաշիսի, և խարդաւանակ լեալ նմին ի տաճարին վիշապաց: Այլ և Արտաւազդայ ոչ գտեալ, ասեն քաջի որդւոյն Արտաշիսի, տեղեկիկ ապարանից ի հիմնանալն Արտաշատու՝ նա անց, ասէ, գնաց և շինեաց ի մէջ Մարաց զՄարակերտ. որ է ի դաշտին՝ որ անուանել կոչի Շարուայ: Այլ և տենչայ, ասեն, Սաթինիկ տիկին տենչանս՝ զարտախուր խաւարատ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ:
Եւ արդ՝ ո՞չ արդեօք առաւել աստանօր զարմասցիս ի վերայ մերոյ ճշմարտապատմութեանս, թէ որպէս յայտնեցաք զանյայտ իրս վիշապաց, որք են յԱզատն ի վեր ի Մասիս:
ԼԱ (ԼԲ)
Թէ ոյք ոմանք սորա զարմք, եւ ոյք ի սմանէ որոշեալ ցեղք:
Հաւաստի պատմել զբուն և զառաջին Տիգրանն և որ ինչ ի նմանէ գործք՝ սիրելի, որպէս ինձ պատմողիս ի մէջ իմոց բանից որ ինչ յաղագս Երուանդեանս Տիգրանայ բանք՝ եղիցի և քեզ ընթերցողիդ, որպէս այրն և գործք, այսպէս և զնմանէ բանք: Վասն որոյ սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան–Հայկ, Արամ, Տիգրան,. քանզի ըստ քաջացն՝ ազգք քաջք. իսկ միջոցքն՝ որպէս դէպ ումեք թուիցի կոչել:Բայց ըստ դիւցազնութեանն կարծեաց՝ ճշմարիտ է ասելս մեր: Ոչ Արամազդ ոք, այլ կամեցողսն. յորոց մի է Կունդ ոմն Արամազդ: Այսպէս և բազումք անուանեալք Տիգրան, մի է և միայնակ սա ի հայկազանցս, որ զԱժդահակ սպան, և զտուն նորա ի գերութիւն վարեաց և զԱնոյշ մայրն վիշապաց. օժանդակ՝ կամօք և յօժարութեամբ զԿիւրոս ունելով՝ զիշխանութիւնն Մարաց և Պարսից յինքն յափշտակեաց:
Սորա որդի Բաբ, Տիրան, Վահագն, զորմէ ասեն առասպելք աշխարհիս. «Երկնէր երկին, երկնէր երկիր, երկնէր և ծովն ծիրանի. երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ. ընդ եղեգան փոխ ծուխ ելանէր, ընդ եղեգան փող բոց ելանէր. և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. նա հուր հեր ունէր, ապա թէ բոց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք»: Զայս երգելով ոմանց փանդռամբ, լուաք մերովք իսկ ականջօք: Յետ որոյ և ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա և յաղթել, և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութիւնսն նմա երգէին: Այլ ասեն զսա և աստուածացեալ. և անդրի ի Վրաց աշծարհին զսորա չափ հասակին կանգնեալ՝ պատուէին զոհիւք: Եւ սորա են զարմք Վահունիք. ի սորա կրտսեր որդւոյն Առաւանայ Առաւենեանք: Սորա Առաւան, սորա ներսեհ, սորա Զարեհ. ի սորա զարմից և որ Զարեհաւանիցն կարգան ազգք: Իսկ սորա առաջին Արմոգ, սորա Բագամ, սորա Վահան, սորա Վահէ: Սա ընդվզեալ՝ մեռանի յԱղեքսանդրէ մակեդոնացւոյ:
Յայսմ հետէ մինչև ցթագաւորութիւնն Վաղարշակայ ի Հայս՝ ոչ ինչ ճշմարտագոյն ունիմ պատմել քեզ. քանզի շփոթ իմն ամբոխից լեալ՝ այր գարամբ ելանէին տիրել աշխարհիս. և վասն այսորիկ զիւրամուտ ի Հայս լեալ Արշակ Մեծ՝ թագաւորեցուցանէ զեղբայր իւր զՎաղարշակ ի վերայ աշխարհիս Հայոց:
ԼԱ (ԼԳ)
Թէ Եղիական պատերազմն առ Տեւտամաւ. եւ մեր Զարմայր ընդ Եթովպացի զօրուն լինել սակաւուք, եւ ի նոյն մահ:
Երկունք այսոքիկ են, որք աշխարութիւն տագնապաւ մեզ ի վերայ ի քումմէդ հասուցանեն հարցասիրութենէ– համառօտասիրուևթիւն, աևագաբանութին. և այսոքիկ՝ պերչք և պայծառք, պղտոնականք իբր եղանել բանք. հեռի ի ստութենէ, և լի որ ինչ ընդդէմ ստութեան. և գայսոսիկ յառաջին մարդոյն մինչև զքեզ առ շամայն պատմել: Եւ այսոցիկ ի միասին ակնարկութեամբ ի քննել ական զամենայն կացուցանել՝ ոչ այսպէս հաստատէ, այլ աւուրս որոշէ և կարգս ի ստեղծուածս. քանզի են ոմանք առաջնոյ և ոմանք երկրորդի և երրորդի և այլոցն աւուրց ստեղծուածք: Եւ այսու մեզ այսպիսի իմն ակնարկէ կարգս վարդապետութիւն Հոգւոյն: Իսկ զքո փափագ արտաքոյն այսպիսւոյ աստուածայնոյ տեսանեմք սահմանի, զի արդար և բնաւ և առ ժամայն ամենայնք քեզ եղիցին ասացեալ: Այլ առ ի մէնջ այսոքին կամ յերկար, և քեզ ըստ կամաց, կամ փոյթ, և քեզ ոչ հաչելիք: Զի այսպէս ի քոյ հապճեպելոյ ահա ոչ ինչ յաղագս Մակեդոնացւոյն, և ոչ վասն Եղիականին ի կարգին նշանակեցաք, այլ զօդեմք աւասիկ: Ոչ ունիմք ասել, օմաստո՞ւն կամ անհանճար աստանօր լինել մեզ հիւն, պատկանաւո՞ր կամ աչ՝ զայնոցիկ այժմ ուրեմն զկնի հեղուսելով բանս, զկարևորսն և մերոյս արժանի շարադրութեանս:
Եւ ո՞յք արդեօք այսպիսեաց ճառից առաջինք, եթէ ոչ որք ի Հոմերոսէ պատմին. այն, որ վասն Եղիականին պատմի պատերազմին առ Տևտամաւ Ասորեստանեայց: Եւ մեր Զարմայր ի ծառայութեան Ասորեստանեայց սակաւուք ընդ Եթովպացի զօրուն օգնական Պռիամու, և անդ ի քաջացն Հելլենացւոց վիրաւորեալ մեռանի. այլ կամիմ յԱքիլլեայ, և մի յայլմէ ումեքէ ի քաջացն:
ԿԱՏԱՐԵՑԱՆ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ:
Ի ՊԱՐՍԻՑ ԱՌԱՍՊԵԼԱՑ
Յաղագս Բիւրասպեայ Աժդահակայ:
Բայց զի՞նչ արդեօք տարփանք քեզ՝ և Բիւրասպեայ Աժդահակայ փծուն և անճոռնի առասպելքն իցեն. և կամ է՞ր սակս զմեզ Պարսից անյարմար և անոճ բանից, մանաւանդ թէ առաւել վասն անբանութեան, առնես աշխատ, և անբարի առաջնոյ նորա բարերարութեան, և դիւաց նմա սպասաւորութեան, և ոչ վրիօեցուցանել կարելոյ զվրիպեալն և զսուտն. և ուսոցն համբութումն, և անդուստ վիշապացն ծնունդ, և յայնմ հետէ չարութեան յաճախութիւն, ծախսել զմարդիկ ի պէտս որովայնի: Իսկ ապա և Հրուսենայ ումեմն զնա կապել սարեօք պղնձեօք, և ի լեառնն տանել, որ կոչի Դըմբաւընդ: Այլ և ի ճանապարհի ննջելն Հրուդենայ, և Բիւրասպեայ քարշելն ի բլուրն, և զարթչելն Հրուդենայ, և տանել զնա յայրս ինչ լերինն և կապել, և զինքն անդրի ընդդէմ նորա հաստատել. յորմէ պակուցեալ՝ հնազանդեալ կայ շղթայիցն, և ոչ զօրէ ելանել և ապականել զերկիր:
Զի՞նչ քեզ այսոքիկ կարօտութիւն առասպելք սուտք, կամ զի՞նչ պէտք անմիտ և անհաճար բանից յարմարանք: Մի՞ արդեօք յունական պերճ և ողորկ առասպելքն իցեն հանդերձ պատճառաւ, որք զճշմարտութիւն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թաքուցեալ: Այլ ասես՝ մեզ պատճառս տալ անբանութեան նոցա, և զարդարել զանզարդսն: Նոյն առ ի յինէն քեզ բան. զի՞նչ այսոքիկ կարօտութիւնք. ո՞րպիսի իղձք՝ անբաղձալւոյ իրիք բաղձալ և մեզ յաւելուլ աշխատութիւն: Այլ տացուք զայսոսիկ՝ մանկականի քոյոց տիրոց և անհասութեան խակութեանդ լեալ տարփանք: Վասն որոյ եղիցի և աստանօր լնուլ մեզ զփափագ կամաց քոց:
Ստորագրութիւն, որ ինչ սակս Բիւրասպեայ հաւաստին:
Զպղատոնականն համարձակագոյն այժմ բարբառիմ. «իսկ արդ արդեօք իցէ՞ սիրելւոյ այլ ոք ես. քանզի և չէ իսկ ոք»: Զի ի վերայ այլոց անհնարիցն, հնարաւոր վասն քո արարելոց մեր, կատարեմք, և զայս. զի զորոց ատեմք զբանս և զգործս, և այնոցիկ մանաւանդ թէ լուրն զլսելիս մեր տաղտկացուցանէր՝ այօր ձեռամբ իմով շարագրեմ զայնոսիկ, միտս անմտութեան նոցա տալով, և զկարի վաղուց նոցա իրս և նոցա անհասանելիս աւասիկ յայտնեմ. միայն թէ և քեզ այսոքիկ ուրախութիւն և կամ շահ օգնութեան: Այլ ծանիր զատելութիւն մեր առ այսպիսի բան, զի ոչ յառաջինսն մեր ասացեալ գիրս, և ոչ ի վերջին բանս արժանաւորեցաք շարել, այլ զատ և որիշ: Եւ սկսայց այսպէս:
Ասացեալն ի նոցանէ Բիւրասպի Աժդահակ՝ առ Նեբրովթաւ նախնի նոցա: Քանզի ի բաժանել լեզուացն ընդ ամենայն երկիր, ոչ խառն ի խուռն և ոչ անառաջնորդ այս լինէր. այլ աստուածայնով իմն ակնարկութեամբ գլխաւորք և ցեղապետք որոշեալք զիւրաքանչիւր սահմանս ժառանգեցին կարգաւ և զօրութեամբ: Եւ զայս Բիւրասպեայ հաւաստի անուն ճանաչեմ ես Կենտաւրոս Պիւռիդայ, ի քաղդէականի գտեալ մատենի: Սա ոչ քաջութեամբ քան թէ հարստութեամբ և ճարտարութեամբ զցեղապետութիւն ազգին իւրոյ ունէր, հնազանդեալ Նեբրովթայ. և հասարակաց զկենցաղս կամէր ցուցանել ամենեցուն, և ասէր՝ ոչ ինչ իւր առանձին ումեք ունել պարտ է, այլ հասարակաց: Եւ ամենայն ինչ նորա յայտնի էր բան և գործ. և ի ծածուկ ինչ ոչ խորհէր, այլ զամենայն յանդիման արտաքս բերէր լեզուաւ զծածուկս սրտին: Եւ զել ւ զմուտ բարեկամացն որպէս ի տուընջեան նոյնպէս և ի գիշերի սահմանէր: Եւ այս է առաջին նորա ասացեալ անբարի բարերարութիւնն:
Այլ քանզի աստեղաբանութեամբ հզօր եղեալ՝ յօժարեցաւ ուսանել և զկատարեալ չարութիւնն. և այսոքիկ անկարելիք նմա. քանզի որպէս վերագոյնն ասացաք՝ սովորութիւն ունէր պատրանաց աղագաւ առ բազումս՝ ոչ ինչ ի ծածուկ գործել, և զայնպիսի վերջին և կատարեալ չարութիւն յայտնի ուսանել կարողութիւն ոչ էր: Հնարի այսպիսում ուսման դառնութեան հնարս, – ցաւս ինչ յորովայնի ունել բաղբաղէր չարաչարս, որ ոչ այլով իւիք, քան թէ բանիւ իմն և անուամբ սոսկալեաւ բժշկիցի, զոր վայրապար լսել ումեք ոչ է կարողութիւն: Եւ այս սովորեալ, որ զչարութիւնն նիւթէր, ուսուցանէր նմա ի տան և ի հրապարակս. անկասկած զգլուխն ի վերայ ուսոցն Բիւրասպեալ դնելով և խօսելով յականջսն՝ ուսուցանէր զանբարի արուեստն. զոր յառասպելին՝ մանուկ սատանայի, ասեն, սպասաւորելով լինէր կամակատար. և ապա վասն որոյ պարգև ի նմանէ խնդրեալ՝ համբուրէր զուսսն:
Իսկ վիշապացն բուսումն, կամ կատարելապէս վիշապանալն Բիւրասպեայ, որ ասի, է այս: Քանզի անբաւ մարդիկ սկսաւ զոհել դիւաց. մինչև տաղտկանալ ի նմանէ բազմութեանն և միաբանեալ ամենեցուն և հալածել, և փախչել նմա նախասացեալ լերինն կողմանս. և ի սաստիկ վարելոյն զնա՝ թօթափեցաւ ամբոխ նորա ի նմանէ: Յայս վստահացեալ վարողացն զնա՝ հանգեան աւուրս ինչ զտեղեօքն: Իսկ Բիւրասպեայ ժողովեալ զցրուեալսն՝ յանկարծօրէն հասանէ ի վերայ, վնաս սաստիկ առնելով, այլ յաղթէ բազմութիւնն, և փախստական լինի Բիւրասպի. և հասեալ սպանեն զնա մերձ ի լեառնն, և ընկենուն ի վիհ մեծ ծծմբոյ:
ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ
[խմբագրել]ԲԱՆ ՄԻՋԱԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ
ՄԵՐՈՑՆ ՆԱԽՆԵԱՑ
Ա
Գրեմ քեզ այժմ և որ ինչ առանձին մերոյ աշխարհիս գործք, երկրորդ առնելով գիրս, սկսեալ ի թագաւորութենէն Աղեքսանդրի, մինչև ցթագաւորութիւն սրբոյ և քաջի առնն մեծին Տրդատայ, կարգաւ, որ ինչ եղեալ աստ գործ քաջութեան և արութեան, իմաստից և կարգաց միոյ միոյ ուրուք ի նոցանէ, որք յարքայէն Պարսից յԱրշակայ և ի Վաղարշակայ եղբօրէ նորա, զոր մերոյ ազգիս թագաւորեցոյց. և որ ինչ որք յետ նորա եղեն թագաւորք աշխարհիս մերոյ ի նորին սերմանէ, որդի ի հօրէ առնելով զտէրութիւնն՝ անուանեցան Արշակունիք յԱրշակայ. աւելորդքն յազգ և ի բազմութիւն աճեցեալք, և միակն ըստ կարգի հետևանայ ի թագաւորութիւն: Բայց գրեմ կարճ ի կարճոյ՝ որ ինչ մեզ անկն է, զաւելորդսն թողում: Քանզի բաւական է յաղագս այլոց ազգաց որ ինչ ի բազմաց ասացեալ եղև:
Յետ տիրելոյ ամենայն տիեզերաց Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, որդւոյ Փիլիպպեայ և Ոլոմպիադայ, որ էր քսան և չորրորդ յԱքիղդայ, բազմաց տալով զտէրութիւնն կտակաւ, զի ամենեցուն իշխանութիւն՝ Մակեդոնացւոցն անուանեսցի՝ ինքն մեռանի: Զկնի որոյ թագաւորեաց Բաբելովնի Սելևկիոս, զյոլովից կորզելով զիշխանութիւն. ուստի և զՊարթևս հնազանդեաց մեծաւ պատերազմաւ, և կոչեցաւ Նիկանովր այնորիկ աղագաւ: սորա տիրեալ ամս երեսուն և մի՝ թողու զթագաւորութիւնն որդւոյն իւրում Անտիոքայ, անուանեցելոյն Սաւատէր, ամն ինն և տասն: Զսա յաջոչդէ Անտիոքոս, ասացեալն Թեւոս, ամս տասն. և ի մետասաներորդին ապստամբեն Պարթևք ի ծառայութենէ Մակեդոնացւոցն: Ուստի և թագաւորեաց Արշակ Քաջ, որ էր ի զաւակէ Աբրահամու, ի Քետուրական ծննդոց, առ ի հաստատել բանին Տեառն առ Աբրահամ, թէ «թագաւորք ազգաց ի քէն ելցեն»:
Բ
Թագաւորել Արշակայ եւ որդւոցն. պատերազմ ընդ Մակեդոնացիս եւ սէր ընդ Հռովմայեցիդ:
Որպէս ասացաք՝ յետ վաթսուն ամի մահուանն Աղեքսանդրի՝ թագաւորէ ի վերայ Պարթևաց Արշակ Քաջ ի քաղաքին, որ կոչի Բահդ Առաւօտին, յերկրին Քուշանաց: Եւ տայ պատերազմունս սաստիկս յոյժ, թափելով յինքն զամենայն արևելեայս: Հալածէ և ի Բաբելովնէ զՄակեդոնացւոց իշխանութիւնն: Լսէ և զզօրանալն Հռովմայեցւոց ի վերայ ամենայն արևմտից և ծովու, և թէ ի Սպանիացւոց թափեցին զբովսն, ուստի ոսկի և արծաթն հատանի. և զԳաղատացիս հարեալ ընդ հարկաւ արարին, և զթագաւորութիւնն Ասիացւոց: Հրեշտակս առաքեալ խնդրէր զդաշնաւորութիւն, զի օգնեսցեն Մակեդոնացւոց. ոչ տալով հարկս, այլ պատարագս միայն ամի ամի հարիւր քանքարոյ:
Այսպէս տիրեալ ամս երեսուն և մի. ր յետ նորա Արտաշէս որդի նորա ամս քսան և վեց: Զսա պայազատէ նորին որդի Արշակ, որ կաչեցաւ Մեծ. պատերազմի ընդ Դեմետրեայ և որդւոյն Դեմետրեայ Անտիգոնեայ. քանզի ի վերայ նորա եկն ի Բաբելովն մոկեդոնական զօրու, և պատերազմեալ՝ ի գերութիւն ըմբռնեցաւ. զոր կալեալ Արշակայ՝ տարաւ ի Պարթևս հանդերձ երկաթեղէն կապանօք, ուստի և Սիրիպինդէսն կոչեցաւ: Այլ իմացեալ ողբօր նորին Սիդիացւոյ Անտիոքայ զգնալն Արշակայ՝ գայ ունի զԱսորիս: Իսկ Արշակայ երկոտասան բիւրու անդրէն դարձեալ, և Անտիոքոս ի սաստիկ ձմերայնոյն հերքեալ՝ պատահի նմա պատերազմաւ յանձուկ տեղիս, և կորչի հանդերձ զօրօքն. և Արշակ տիրէ երրորդ մասին աշխարհիս, որպէս յիրականացն պատմութեանց Հերոդոտեայ է ուսանել ի չորրորդէն, որ յաղագս բաժանելոյ զբոլոր երկիրս յերիս մասունս, և կոչել զոմն Եւրոպէ, և զոմն Լիբիէ, և զոմն Ասիայ, որում և տիրեաց Արշակ:
Գ
Թագաւորեցուցանել զՎաղարշակ աշխարհիս Հայոց:
Ի ժամանակին յայնմիկ թագաւորեցուցանէ զեղբայր իւր զՎաղարշակ աշխարհիս Հայոց, զհիւսիսի և զարևմուտս տալով նմա սահմանս: Սա, որպէս յառաջնում մերում մատենին գրեցաք, այր քաջ և խոհեմ՝ ընդարձակ տիրեաց ի վերայ սահմանաց իւրոց, և կարգս կենցաղականս, որչափ մարփէր, սահմանեաց աշխարհիս. և նախարարութիւնս և նոցին նախարարութեանցն նահախետութիւնս հաստատեաց զարս պիտանիս, որք ի զաւակաց նախնւոյն մերոյ Հայկայ և յայլոց:
Քանզի յետ սանձահարելոյ զՄակեդոնացիս և դադարելոյ պատերազմացն՝ սկիզբն առնէ բարեգործութեանց Պարթևն քաջ. նախ և առաջին փոխարէն բարեաց հատուցանելով առնն զօրաւորին և իմաստնոյ, որ ի Հրէիցն՝ Շամբատայ Բագրատ. տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշակունեաց. և որ ի նմանէ ծնեալ ազգ՝ լինել կոչմամբ յանուն նորա Բագրատունի, որ է այժմ մեծ նախարարութիւն և մէջ աշխարհիս: Քանզի այս Բագրատ նախաձեռն ընծայ ըստ կամաց մատոյց զինքն Վաղարշակայ յառաջ քան զօատերազմունսն Արշակայ ընդ Մակեդոնացիսն, և սա ի դրան արքունի: Իսկ ի ծայրս հայրերէն պօսից կողմնակալ, իշխան բիւրուց և հազարաց, յարևմուտից կուսէ:
Բայց զարձցուք անդրէն ի վեր, պատմելով յաղագս պատերազմին Վաղարշակայ ընդ Պոնտացիս, և որ ի Փռիւգիայ, և վասն յաղթութեանն:
Դ
Եթէ որպէս միաբանեալ Վաղարշակայ զքաջս Հայոց ի կարգս զօրու՝ խաղայ ի վերայ Մակեդոնացւոցն մտերմաց:
Յետ պատերազմին Արշակայ ընդ Մակեդոնացիս և ունելոյ զԲաբելոն և զարևելս և զարևմուտս Ասորեստանի՝ միաբանէ և Վաղարշակ զօր բազում յԱտրպատականէ և ի Հայոց, որ ի միջոցի աշխարհիս, արս անուանիս և քաջս, և զկոչեցեալն Բագարատ, և որք ընդ նովաւ քաջք, և ծովեզերեայսն մանկունս, որք ի Գեղամայ և ի Քանանացւոց, և Շաբայի ծնունդք և գուշարայ, և առ թեր Սիսակեանսն, և զԿադմեանսն և զՆոցա մերձաւորսն, որպէս թէ զկէս մասն աշխարհիս: Հասանէ ի միջոց աշխարհիս, վերագոյն քան զակունս մօրին մեծի, յափն Երասխայ, մօտ յԱրմաւիր որ ասի բլուր. աւուրս շատս առնելով անդ, որպէս պարտ է ասել. զի ոչ գիտէին զկարգս ինչ:
Եւ աստի միաբանեալ զբոլոր կողմանս աշխարհիս՝ հասանէ առ սահմանօքն Խաղտեաց: Քանզի Ղազիկայ, Պոնտոս, Փռիւդիայ, Մաժաք և այլք, ոչ գիտելով զհամբաւ պատերազմին Արշակայ՝ առ Մակեդոնացւոց օետութիւնն զմիաբանութիւն դաշտանցն հաստատուն պահէին: Վասն որոյ ոմն Մորփիւղիկեայ միաբանեալ զասացեալ կողմանս զայսոսիկ, և գրգռի ի պատերազ ընդ Վաղարշակայ: Բայց պատահեն միմեանց առ բարձրաւանդակի միոջ բլրով քարագագաթնիւ, որ այժմ ասի Կողոնիայ. և մօտեալք առ միմեանս ձիգ ասպարիսօք միջոցացն՝ ամբանան կողմանքն երկրոքին բովանդակ աւուրս:
Ե
Պատերազմ Մորփիւղիկեայ եւ մկնդահար մահ:
Զկնի անցանելոյ բազում աւուրց ամբանալոյ կողմանցն երկոցունց, գրգիռ պատերազմ. ի մերմէ կողմանէս դիմեալ. վասն որոյ յարդարէ կամաւ կամ ակամայ Մորփիւղիկեան դիւրոյ կողման ճակատն, հասանէ յանդուգն յարձակմամբ: Քանզի այր սրտեայ էր և անդամովք երկար և ընդ իւեարս պատշաճ, զոյգ մարմնոյն և ոյժ սաստիկ ունելով, ամրացեալ պղնձով և երկաթով, և այլովք ընտիր վառելովք, ոչ սաստիկ ինչ թոջով՝ տապաստ յերկիր արկանէր արս ընտիրս և քաջս ի մանկանցն Վաղարշակայ. և ջանայր անցանել հասանել յարքայն Հայոց ի մէջ խմբի մեծի և զինու ամրացելոյ: Եւ մօտ անցեալ՝ աջողեցաւ ձգել զսուինն. քանզի էր կորովի և երկայնաձիգ, հեռի զաշտէսն արձակեալ, որպէս ի թռիչս սրթև հաւուց: Այլ ոչ ինչ կարի յամենցին ընդ մէջ անցանել արք քաջք և անուանիք ի զարմիցն Հայկայ և ասորեստանւոյն Սենեքերիմայ. և հարեալ աշտէիւք զքաջն՝ սատակէին և զզօրսն առաջի արկեալ՝ ի փախուստ դարձուցանէին. բազում վտակս արեան հեղեալ զերկիրն ոռոգանէին իբրև հեղեղօք անձրևաց: Եւ յայնմ հետէ դադարեալ խաղաղէր երկիրն, նուաճեալ ընդ ձեռամբ Վաղարշակայ, և մակեդոնացւոց դադարէր գոռն:
Զ
Եթէ որպէս կարգեաց Վաղարշակ զարեւմուտս եւ զհիւսիսի մերոյ աշխարհիս:
Եւ այսպէս կատարեալ՝ կարգէ զկողմանս Մաժաքայ և զՊոնտացիս և զԵգերացիս. դառնայ զհիւսիսեաւ առ ստորոտովն Պարխարայ ընդ մէջ Տայոց, ի զիջին և ի մառախլուտ տեղիս մայրեաց և ի լօռաւէտս. գեղեցիկ իմն կարգելով զերկիրն, հաւասարելով զլեռնայինն և զջերմահոտն ի բարեխառն և ի զուգագեղ վայելչութիւն իւրոոյ թագաւորութեանն. ամառնային ժամանակին հովանոցս պատրաստելով, յորաժ զհիւսիսեաւ երթիցէ: Գոմս զերկուս տափարակսն անտառախիտս հանդերձ լերամբքն կազմելով, և որսոց տեղիս, և զջերմութիւնն Կողայ՝ ի մարմանդս այգեաց և բուրաստանաց: Այլ խտրեմ աստ վասն սիրելի առնն յայտնի գրել զամենայն և մանրապատում. զի անցի միայն զտեղիսն նշանակելով հաւատի, և զոճն ի բաց թողեալ, վասն զկապ սիրոյ զհրաշալւոյն անխղելի պահելոյ:
Եւ աստ կոչեցեալ զվայրենի եկամուտ ազգն, որ ի դաշտին հիւսիսոյ և որ զստորոտով մեծի լերինն Կաւկասոյ, և որ ի հովիտս կամ ի ձորս երկայնաձիգս խորացեալս, ի լեռնէն որ զհարաւով՝ իջեալ մինչ ի դաշտաբերանն մեծ. պատուէր տալով զաւազակութիւն և զմարդադավութիւն ի բաց քեցել յինքեանց, և հրամանաց և հարկաց արքունի հպատակ լինել. որպէս զի միւսանգամ տեսեալ զնոսա՝ առաջնորդս և իշխանս հանդերձ արամբք իմաստնովք և վերակացուօք յիւրմէ: Եւ ինքն արձակեալ զարեմտեայ բազմութիւնն՝ իջանէ ի տեղիս խոտուէտս մերձ ի սահմանն Շարայի. զոր հինքն Անփայտ և վերին Բասեան կոչէին. իսկ յետոյ վասն հատուածի Վզընդուկ Բուլղարայի Վնդայ, բնակելոյ ի տեղիսն՝ յանուն նորա անուանեցաւ Վանանգ. և անուանք շինիցն յանուն եղբարց և զարմից նորա անուանեալ կոչին մինչև ցայժմ:
Իսկ ի ցրտանալ հիւսիսոյ և ի դառն հողմ փչելոյ, խաղայ իջանէ ի դաշտն մեծ. և անդ զափամբ մօրին մեծի բանակի ի տեղւոջ, ուր գետն մեծ ի ծովակէն հիւսիսոյ սկիզբն առեալ՝ իջանէ և խառնի ի մօրն մեծ: Եւ անդ կարգեալ զզօրս աշխարհիս, և թողեալ յինքենէ վերակացուս, և իւր առեալ զամենայն գլխաւորսն՝ չուէ ի Մծբին:
Է
Յորինուածթագաւորութեանն. եւ թէ ուստի զնախարարութիւնսն կարգեաց, թորպէս եւ զիարդ կենցաղավարել հրամայեաց:
Այս դրուագ մեխ, և հաւաստի պատմութեամբ լի, և արժշանի բանից ողորկագունից և յոլովից: Քանզի ինչ աստ կարգաց և յորինուածոց տանց, ազգաց, քաղաքաց, և որ ինչ շուրջ զթագաւորութեամբն զօրաց, զօրապետաց, կողմանց կողմակալաց, և որ նմա այսոցիկ:
Արդ՝ նախ և առաջին օրինադրէ թագաւորն զինքն և զտուն իւր, սկիզբն առնելով ի գլխոյ իւրմէ և ի թագէ: Եւ զկոչեցեալն Բագարատ, որ ի Հրէիցն, շնորյակալութիւն նմա վասն յառաջագոյն անձնատուր ձեռնտուութեանն առ թագաւորն և միամտութեանն և քաջութեաննմ զյառաջասացեալ տանուտիրական պատիւն ազգին պարգևելով. և իշխել նմա թագ ի գլուխ գնել թագաւորին, և կոչել թագադիր, այլ և ասպետ. և առանց ոսկւոյ և ականց, զկտսեր մարգարիտն երեքտակեան վարսակալ ածել՝ յորաժ յարքունիս և ի տան թագաւորին շրփիցի:
Եւ զգեցուցանողս իւր ղձեռէս ի զաւակէ Քանանացւոց. և անուն կոչէ ազգին Գնթունիս, ոչ գիտեմ էր աղագաւ: Եւ թիկնապահս իւր, զինու հանդերձ, ի զաւակացն Խոռայ Հայկազնոյ, արս ընտիրս և քաջս, նիզակաւորս և սուսեաւորս, և գլուխ նահապետութեան նոցա զՄազխազ ոմն այր բարի և սրտեայ: Բայց անուան ազգին զնախնականն պահէ: Իսկ զԴատ ի զաւակէ Գառնայ, որ Գեղամայ, ի վերայ որսոց արքունականաց կարգէ: Որոյ որդի եղեալ Վարժ՝ յանուն նորա անուանի ազգք. բաց այս զկնի, յաւուրս Ատաշիսի: Եւ զԳաբաղ ոմն անուն ի վերայ կուտից, և զԱբէլ սպասաբար և գահաբար. և շէնս պարգևէ նոցա, յորոց անուն կոչին. սապէս և նախարարութիւնքն՝ Աբեղեանք և Գաբեղեանք:
Եւ գուդս և պահապանս դրան արքունի կարգէ զչորս, զմի մի իւրաքանչիւր բիւրովք վառելովք ի նոյն ի հին ի զարմից թագաւորացն՝ որք ի մերոյ նախնւոյն ի Հայկայ, որք բուն ոստանն անուանեալ, որք ընդ ժամանակս ժառանգութիւն ի հարանցն ընկալեալ գիւղս և դաստակերտս: Իսկ աստ ուրեմն Պարսից թագաւորութեանն, որպէս լսեմ. այլս ոմանս յարուցեալ գունդս և ոստան անուանեալ, ոչ գիտեմ թէ վասն սպառելոյ ազգին առաջնոյ, թէ վասն ընդիմութեան իրիք արդեօք շկապեալ և ի բաց ընկեցեալ՝ զազգն՝ զայլս ի տեղի նոցա յարութին գունդս՝ անուամբ արքունի: Այլ առաջինն հաստատ ի զարմից թագաւորացն առաջնոց, որպէս և այժմ ի Վրաց աշխարհին, որ Սէփէծուլն կոչի, Նա և ներքինիս հրամայէ ի նոյն ազգէ խզել. և նահապետ նոցա զՀայրչ իշխան մասին յԱտրպատականէ մինչև զՃուաշ և զՆախճաւան, և նահապետութեան ազգին սա մեծարոյ: Բայց թէ որպէս կամ ուր սորա իրք անցին անյիշատակելի, ես ոչ գիտեմ:
Ը
Երկրորդ թագաւորութեան լինել ի զաւրակէ Աժդահակայ Մարաց թագաւորին:
Բայց յետ կարգելոյ զտուն թագաւորին՝ երկրորդ թագաւորութեանն լինէր ի զաւակէ Աժդահակայ, Մարաց եղելոյ թագաւորի, որ այժմ Մուրացեանդ կոչեն:Քանզի ոչ ասեն նահապետաց ազգին՝ Մուրացեան տէր, այլ Մարացւոցն տէր: Եւ թողու ի վերայ նորա զամնեայն շէնս որք ի գերութենէն Մարաց: Եւ յարևելից կողմանէ, զեզերբ հայկական խօսիցս, կողմնակալս բիւրաւորս զերկուս ի ցեղից տանց նահապետութեանց, զՍիսակեանսդ և որ ի Կադեայ տանէն, զորոց զանուանսն ի միում ի յառաջագունից ասացեալ ճառիցն կարգեցաք:
Յետ սորա մեծ և անուանի և բազմաբիւր զարևելից հիւսիսոյ կողմանն կարգէ կողմնակալութիւն՝ զայր անուանի և յամենայն գործ մտաւորութեան և հանճարոյ առաջին, զԱռան առ մեծ գետովն, որ հատանէ զդաշտն մեծ, որ անուանի Կուր: Բայց զայս գիըեա, զի զցեղս զայս մեծ և անուանի մոռացումն եղև մեզ յառաջնումն մատենին յիշատակել, զգունդն որ ի Սիսակայ, որ ժառանգեաց զդաշտն Աղուանից և զլեռնակողմն նորին դաշտի, իգետոյն Երասխայ մինչև ցամուրն որ ասի Հնարակերտ. և աշխարհն յանուն քաղցրութեան բարուց նորա անուանեցաւ Աղուաք. զի աղու ձայնէին զնա: Եւ ի սորա ծննդոց այս Առան անուանի և քաջ կարգեցաւ կողմնակալ բիւրաւոր ի Պարթևէն վաղարշակայ: Ի սորա զաւակաց ասեն սերեալ զազգն Ուտէացւոց և Գարդմանացւոց և Ծաւդէացւոց և Գարգարացւոց իշխանութիւնսն:
Իսկ Գուշարայ, որ յորդւոցն Շարայի, ժառանգեաց զլեառն Մթին, որ է Կանգարք, և զկէս մասինն Ջաւախաց, զԿողբ, զԾոբ, զՁոր, մինչև ցամուրն Հնարակերտ: Բայց զտէրութիւնն ոցայ, և զսեպհականութիւնն Տաշարաց կարգէ Վաղարշակ ի զաւակացն Գուշարայ Հայկազնոյ: Իսկ ընդդէմ լերինն Կաւկասայ կողմնակալ հիւսիսոյ կարգէ զմեծ և զհզօր ազգն, և նահապետութեանն անուն կարդայ բդեաշխ Գուգարացւոց, որ էր լեալ ի զաւակէ Միհրդատայ, Դարեհի նախարարի. զոր ածեալ Աղեքսանդրի՝ թողու իշխան ի վերայ գերութեանն ի վերիացւոց ազգացն, զոր էած Նաբուգոդոնոսոր, որպէս Աբիւդենոս պատմէ այսպէս ասելով. «Մեծազօրն Նաբուգոդոնոսոր, որ ուժգնագոյն էր բան զՀերակլէս, ի Լիբիացւոց և ի Վերիացւոց աշխարհն զօրաժողով լեալ հասանէր և վանեալ վկանդեալ ընդ ձեռամբ նուաչէր. և զմասն մի ի նոցանէ յաջակողմն Պոնտոսս ծովու տարեալ բնակեցուցանէր»: Եւ է Վերիայն յեզր երկրի յարևմուտս: Իսկ ի հովիտին մեծի Բասենոյ կարգէ նահապետութիւն զՈրդունին անուանեալ, որ ի զաւակացն Հայկայ:
Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ, վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արևմտից. և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն: Բայց եթէ կամիս՝ ստեմ և ես յաղագս նորա անյաջ և փցուն, որպէս և Պարսիկք վասն Ռոստոմայ Սագչկի հորիւր և քսան փղոց ոյժ ասեն ունել: Քանզի կարի իմն անյարմար թուէին և նմա երգ բանից վասն ուժեղութեանն և սրտեայ լինելոյն. որք ոչ Սամսոնի և ոչ հերակլեայ և ոչ Սագճկին յարմարին այս զրոյցք: Քանզի երգէին նմա բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, և ճեղքել ըստ կամաց մեծ և փոքր. և քերել եղնգամբքն և կազմել արպէս տախտակ, և գրել նոյնպէս եղնգամբք իւրովք արծուիս և այլս այսպիսի: Եւ յեզեր ծովուն Պոնտոսի դիպեալ նաւաց թշնամեաց՝ դիմէ ի վերայ. և ի խաղալն նոցա ի խորն իբրև ասպարէզս ութ, և սա ոչ ժամանեալ նոցա՝ առնու, ասեն, վէմս բլրաձևս, և ձգէ զկնի. և ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք ոչ սակաւք, և ամարձումն ալեացն, որ ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաւսն բազում մղոնս: Ո՜հ, կարի է առասպելս, այլ և առասպելաց առասպել: Բայց քեզ զի՞ է. քանզի էր արդարև սաստիկ հզօր և այսպիսեաց զրուցաց արժանի:
Բայց զկնի դորա հաստատէ զմեծ նախարարութիւնն Ծոփաց ի Չորրոդն կոչեցեալ Հայս: Այլ և զնախարութիւնն Ապահունեաց և զՄանաւազեանն և զԲզնունականն ի նոյն զաւակացն Հայկայ. իբնակչացն գտեալ զպերճագոյնսն՝ տեարս կարգէ, յանուն շինից և գաւառաց կոչելով:
Այլ մոռացաք և զդժնեայ անուանեալ այր, զոր ոչ կարեմ հաւաստեաւ ասել, ի Հայկա՞յ եթէ յառաջադունից քան զնա եղելոց յաշխարհիս, զոր հին զրոյցքն պատմեն լինել. բայց էր այր քաջ: Զսա կարգէ սակաւ արամբք զլեառնն և որսալ զքօշսն, որք անուանեցան Սլկունիք: Այսպէս և ի նոյն իրս և զՄիանդակն անդառնալի. և ի սմանէ Մանդակունիք:
Բայց յորդւոցն Վահագնի գտեալ արս, որք ինքնակամ խնդրեցին զմեհենից պաշտամունսն՝ պատուէ մեծապէս, ի ձեռն տալով նոցա զքրմութիւնն. և կարգէ ընդ առաջին նախարարութիւնսն, և անուն կոչէ Վահունիս: Սապէս և զԱռաւենեանսն և Զարեհաւանեանսն գտեալ ի զարմից առաջնոց թագաւորացն՝ կարգէ ի նոյնանուանս աւանս:
Եւ զՇարաշան ի տանէ Սարասարայ հաստատէ բղեաշխ մեծ և կուսակալ յարևմտից հարաւոյ, յեզերս սահմանացն Ասորեստանի, առ ափն Տիգրիս գետոյ, գաւառս պարգևելով զԱրձն և որ շուրջ զնովաւ, և զլեառնն տաւարոս, որ և Սիմ, և զԿղեսուրն ամենայն:
Իսկ զմոկացին ի նոյն գաւառէ գտեալ այր, որ ունէր ընդ իւրեաւ սրիկայս բազումս՝ նախարարութիւն հաստատէ: Նոյնպէս և զԿորգուացիս և զԱնձևացիս, և զԱկէացիս ի նոյն գաւառաց: Իսկ զՌշտունիս և զգողթնեցիս գտի պատմեալ ի Սիսականէն արդարև հատուած. ոճ գիտեմ, թէ յանուն արա՞նցն զգաւառսն անուանեալ, և թէ յանուն գաւառաց զնախարարութիւնսն կոչեցեալ:
Իսկ յետ այսր ամենայն մեհեան շինեալ յԱրմաւիր՝ անդրիս հաստատէ արեգական և լուսին և իւրոց նախնեացն: Եւ աղերսեալ որ ի Հրէիցն Շամբատայ Բագարատ, որ և թագադիր և ասպետ, հանդերփ հարկեցուցանող բանիւք, թողուլ զօրէնս հրէութեանն, և պաշտել զկուռս. զոր ոճ առեալ յանձն՝ ըստ կամաց թողու զնա արքայն Վաղարշակ:
Հրաման տայ և զքաղաքն Շամիրամայ նորոգել, և յայլ բազում տեղիս շինել քաղաքս բազմաբնակս, և շէնս գլխաւորս և մարդախիտս:
Եւ օրէնս իմն հաստատէ ի տան թագաւորութեան իւրոյ, և ժամս որոշէ ելից և մտից և խորհրդոց և խրախճանութեանց և զբօսանաց* Եւ կարգս զինուորութեանց, և նոցունց առաջինս և երկրորդս և երրորդս, և որ ի կարգին: Եւ յիշեցուցանողս երկուս ի ձեռն գրոյ. այլ ոմն զբարի յիշողութիւնս առնելու, և այլ ոմն զվրէժխնդրութեանցն: Եւ բարւոյ յիշեցուցանողին հրաման տայ՝ ի բարկութեանն արքայի և յանիրաւ հրամանս՝ յիշեցուցանել զիրաւն և զմարդասիրելն: Իրաւարարս ի տանն արքունի, իրաւարարս և ի քաղաքս և յաւանս: Հրաման տայ՝ և քաղաքացեաց մարդական արգոյ և պատիւ լինել առաւել քան զգեղջկաց. և գեղջկաց պատուել զքաղաքցիս որպէս զիշխանս և քաղաքացեաց մի կարի առ գեղջկօքն պերճանալ, այլ եղբայրաբար վարիլ, վասն բարեկարգութեան և աննախանձոտ կենաց, որ է շինութեան և խաղաղութեան կենաց պատճառք. և որ ինչ նման այսոցիկ:
Եւ քանզի բազում ունէր ուստերս՝ պատշաճ վարկաւ ոչ ամենեցուն առ իւր կալ ի Մծբին. վասն որոյ առաքէ զնոսա բնակել ի գաւառն Հաշտենից, և ի ձորն նորին սահմանակալ, որ է արտաքոյ Տարօնոյ. ի նոսա թողլով զշէնս ամենայն, հանդերձ յաւելուածով մտից առանձինն և ռոճկաց կարգելոց յարքունուստ: Եւ միայն զառաջին որդին իւր, որ կոճէր Արշակ, պահէ առ իւր ի համար թագաւորութեան, և զնորին ուստր, զոր անուանեաց Արտաշէս և յոյժ սիրեաց. քանզի էր արդարև տղայն կայտառ և հզօր մարմնով. որպէս զի կարծիս հայեցողացն տալ՝ որ ի նմայն աճելոց էին արութիւնք: Եւ եղև այս յայնմ հետէ և առ յապայ օրէնք ի մէջ Արշակունեաց– միոյ որդւոյ բնակել ընդ արքայի՝ փոխանորդ լինել թագաւորութեանն, և այլոց ուստերաց և դստերաց գնալ ի կողմանս Հաշտենից՝ յազգին ժառանգութիւն:
Բայց Վաղարշակ յետ այսպիսեաց արութեանց և բարեկարգութեանց մեռանի ի Մծբին, թագաւորուեալ ամս քսան և երկուս:
Թ
Յաղագս մերայ Արշակայ Առաջնոյ եւ նորին գործոց:
Արշակ որդի Վաղարշակայ թագաւորէ ի վերայ Հայոց ամս երեքտասան. նախանձաւոր և հետևող հայրենեացն լեալ առաքինութեանց՝ բազում կարգս ուղութեան գործեաց. պատերազմելով ընդ Պոնտացիս, և նշանակ եթող ծովուն մեծի. զնիզակն իւր ասեն, զբոլորատէգ որ էր արեամբ զեռնոց մխեալ, ձգեալ ի հետևակուց՝ խորագոյնս նստոյց յերկանաքար արձանին, զոր կանգեաց ի ծովեզերն: Զայս արձան բազում ժամանակս պատուեցին Պոնտացիք որպէս զառ ի յաստուածոցն գործ: Իսկ ի գոռալն Արտաշիսի միւսանգամ ընդ Պոնտացիս՝ ընկեցեալ ասեն զարձանն ի ծով:
Ի սորա աւուրս աղմուկ մեծ լեալ ի գօտիս մեծի լերինն Կաւկասու յաշխարհին Բուլղարաց, և բազումք ի նոցանէ հատուածեալք եկին յաշխարհս մեր, և բնակեցան ի ներքոյ Կողայ, յարգաւանդահող և ի հացուաւէտ տեղիս մինչև ի ժամանակս բազում:
Ի սմանէ նեղեալ որդիք Բագարատայ վասն զկուռս պաշտելոյ՝ երկուք ոմանք ի նոցանէ սրով կատարեցան արիաբար ի վերայ հայրենի օրինացն. զոր ոչ պատկառեմ ասել հետևող լինել Անանիանց և Եղիազարեանց: Բայց այլքն յանձն առնուն այսչափ միայն, ի շաբաթու հեծանել յորս ի պատերազմունս, և զմանկունս թողուլ անթլփատս, յորաժ լինիցին. քանզի անկինք էին: Եւ հրամայեցաւ յԱրշակայ՝ մի տալ նոցա կանայս յամենայն նախարարութեանց, եթէ ոչ ուխտ պայմանի դիցեն՝ թողուլ զթլփատութիւնն: Զոր յանձն առնուն զերկուս զայս միայն, այլ ոչ և զերկրպագութիւն կռոց:
Աստանօր սպառին բանք ծերունւոյն Մար Աբայ Կատինայ:
Ժ
Եթէ ուստի եգիտ զպատմութիւնն զկնի մատենիցն Մար Աբայ Կատինայ:
Սկիզբն արասցուք պատմել քեզ ի հինգերորդ գրոց Ափրիկանոսի ժամանակագրի, որում զկայէ Յովսեպոս և Հիւպողիտայ և այլք բազումք ի Յունաց: Քանզի նա բովանդակ փոխադրեաց որ ինչ ի քարտէսս դիւանին Եդեսիայ, որ Ուռհայ, որ յաղագս թագաւորացն մերոց պատմէր. որ մատեանքն ի Մծբնայ էին փոխեալ անդր և ի Սինոպայ Պոնտեոսէ ի մեհենական պատմութեանցն: Մի ոք անհաւատասցի, քանզի և մեղէն իսկ ականատես եղաք այնմ դիւանի:Եւ վկայ քեզ ի մօտոյ երաշխաւորեսցէ գիրք Եւսերի Կեսարացւոյ, զոր ետ թարգմանել երանելի վարդապետն մեր Մաշտոց ի հայ լեզու: Խնդիր արասցես թեանն յերեքտասաներորդ թուին, զի վկայէ յԵղեսիայ դիւանին լինել ամենայն գործոց առաջնոց թագաւորացն մերոց մինչև ցԱբգար, ր զկնի Աբգարու մինչև ցԵրուանդ: Որ և այժմ կարծեմ գտանի պահեալ ի նոյն քաղաքի:
ԺԱ
Յաղագս մերոյ Արտաշիսի Առաջնոյ եւ յափշտակելոյ զնախագահութիւն:
Արտաշէս թագաւորէ հայոց փոխանակ Արշակայ հօր իւրոյ ի քսան և ի չորրորդ ամի Արշականայ Պարսից արքայի. և յառաջադէմ եղեալ՝ ոչ զերկրորդականն ունի գահ, այլ զաւագութեանն թեկն ածէ. որում հաւանեալ, յանձն առնու: Արշակ տալ նմա զնախագահութիւնն: Քանզի էր այր հպարտ և պատերազմասէր որ և արքունիս իւր ի Պարսից աշխարհին շինաց, և դրամ առանձին զիւր պատկերն հարկանէր. և զԱրշական ընդ իւրով ձեռամբ կացուցանէր թագաւոր Պարսից, որպէս զՏիգրան որդի իւր՝ Հայոց:
Բայց տայ զՏիգրան որդի ցպատանի ոմն Վարաժ անուն, որդի դատայ, որ ի զաւակէ Գառնկայ՝ որ ի գեղամայ, քանզի էր պատանին նշաւակ ի նետաձգութիւն կորովութեան, ուսուցանել զՏիգրան: Անա իշխան արքունականացն արարեալ որսոց, և շէնս պարգևեալ նմա զՀրազդան գետով՝ յանուն նորա կոչի ազգն Վարաժնունի: Բայց զդուստր իւր զԱրտաշամայ տայ կին Միհրդատայ աւմեմն Վրաց բդեշխի մեծի, որ էր ի զաւակէ Միհրդատայ, Դարեհի նախարարի, զոր կացուցեալ էր Աղեքսանդրի ի վերայ գերութեանն Վերիացւոց աշխաչհին, որպէս յառաջն պատմեցաք. և հաւատայ նմա զկողմնակալութիւն հիւսիսային լերանցն և Պոնտոս ծովու:
ԺԲ
Խաղալն Արտաշիսի յարեւմուտս, եւ ձերբակալ առնել զԿրիւսոս, եւ աւարել ընձեռել հայոց զպատկերս կռոց:
Յայնժամ հրաման տայ Արտաշէս՝ զօր յարուցանել յարևելից և ի հիւսիսոյ բազում յոյժ. մինչև ոչ գիտել նմա զհամարն, այլ յանցս և յիջևանս քար ըստ մարդաթուի կարկառ՝ նշան բազմութենն թողուլ:Եւ խաղայ այնուհետև յարևմուտս, և ձերբակալ առնէ զԿրիւսոս թագաւոր Լիւդացւոց:
Եւ գտել յԱսիայ պղնձաձոյլ ոսկեզօծ պատկերս զԱրտեմիդեայ և զՀերակլեայ և զԱպողոնի՝ տայ բերել յաշխարհս մեր, զի կանգնեսցեն յԱրմաւիր: Զոր առեալ քրմապետացն, որ էին յազգէն Վահունեաց՝ զԱպողոնին և զԱրտեմիդայն կանգնեցին յԱրմաւիր. իսկ զՀերակլեայն զառնապատկերն, որ արարեալ էր ի Սիկիւղեայ և ի Դիպինոսէ կրետացւոյ, զՎահագն իւրեանց վարկանելով նախնի՝ կանգնեցին ի Տարօն, յիւրեանց սեպհական զիւղն յԱշտիշատ, յետ մահուանն Արտաշիսի:
Բայց Արտաշիսի նուաչեալ զցամաքս միջոցաց ծովուցն երկոցունց՝ լնու զՈվկիանոս բազմութեամբ նաւաց, ծառայեցուցանել կամելով զբոլոր արևմուտս: Քանզի մեծ յոյզք խռովութեանց ի Հռովմ՝ ոչ ոք ընդդիմանայ նմա հզօրապէս: Այլ ոչ գիտեմ ասել յորպիսի ազդմանէ, ահագին իմն աղմուկ լեալ շփոթից և բազմութեան զօրացն զմիմեանս կոտորեալ. իսկ Արտաշէս փախուցեալ մեռանի, որպէս ասեն՝ յիւրոց զօրացն, թագաւորեալ ամս քսան և հինգ:
Բայց և յԵլլադայ առեալ պատկերս զԴիոսի, զԱրտեմիդեայ, զԱթենայ, զՀեփեստու, զԱփրոդիտեայ՝ տայ բերել ի Հայս. որք ոչ ժամանեալ միջամուխ լինել յաշխարհս՝ լսեն զրօթ մահուանն Արտաշիսի. և փախուցեալ ընկենուն զպատկերսն յամրոցն յԱնի. և քուրմք զնոցին զհետ լինելով, դադրեն առ նոսա:
ԺԳ
Վկայութիւնք տիեզերակալութեանն Արտաշիսի եւ կապելոյն զԿրիւսոս, յայլոց պատմագրաց:
Զայս ասացեալ պատմագրացն Յունաց, ոչ միոյ կամ երկուց, այլ բազմաց. ընդ որ տարակուսեալ մեր՝ բազում խոյզ խնդրոյ արարաք: Քանզի լուաք ի պատմութեանց ոմանց՝ Կիւրոսի սպանեալ զԿրիւսոս և բարձեալ զթագաւորութիւնն Լիւդացւոց: Եւ դարձեալ պատմի առարկութիւնն Կրիւսեայ և նեքտանեբայ. և է Նեքտանեբոսս այս վերջին թագաւոր Եգիպատացւոց, ի Մանեթոսէ պատմեալ, զոր ոմանք հայր աղեքսանդրի ասացին: Եւ գտանեմք զժամանակս կրիւսոսի երկերիւր ամաւ յառաջ քան զնեքտանեբայն, իսկ զՆեքտանեբայ ժամանակս աւելի ևս երկերիւր ամաւ յառաջ եղեալ քան զառաջնոյն Արտաշիսի թագաւորի Հայոց:
Բայց քանզի բազումք են, որ ասեն զԿրիւսոս մերոյ Աչտաշիսի կալեալ, և ոճու իմն պատեմ՝ ես հաւանեալ եմ: Քանզի ասէ Պոլիկրատէս այսպէս. «Վեհ ինձ Արտաշէս Պարթև քան զՄակեդոնացին Աղեքսանդր, զի կալով յիւրում աշխարհին՝ իշխեաց Թեբայ և Բաբելոնի. ւ չև ընդ Ալիւս զետ անցեալ՝ զլիւդական սատակեաց զզօրս, և կալաւ զԿրիւսոս. և յառաջ քան յԱսիայ հասանելն՝ յԱտտիկէ զղեկին քարոզեցավ: Աւագ բախտին. միայն թէ ի տէրութեանն և ոչ ի փախստեան էր վախճանեալ»:
Հանգոյն զմին ասէ Եւազարոս. «Փոքր Աղեքսանդրի և Դարեհի պատերազմն առ Արտաշիսի բաղդատեալ. քանզի նոցայն ոչ ի փոշւոյն մաքուր երևէր լոյս տուընջեանն. այլ սա ծածկեաց նետաձգութեամբն և ստուերացոյց զարեգակն, ձեռագործ գիշեր զմիջօրէիւ արարեալ: Ոչ փախստեայ՝ համբաւարեր Լիւդացւոցն թողեալ. այլ և զթագաւորն նոցին զԿրիւսոս ի տապակի հրամայեաց կացուցանել: Վասն սորա և ոչ ուղխք զգետն ստուարացուցին, արբմամբն ի ձմեռնային նուազութիւն իջուցանելով. վասն զի և զթուոցն եցոյց տակր լինել՝ բազմութեամբ զօրացն, մինչ զի չափոյ պէտք եղեն առաւել քան զհամարոյ: Նա ընդ այս ոչ հպարտացաւ, այլ արտասուեաց ասելով. «Աւա՜ղ փառացս անցաւորի»:
Գրէ և Սկամադրոս այսպէս. «Խաբկանք լինէին հպարտացելոյն Լիւզացւոց Կրիւսեայ՝ Պիւթիայ հարցուկն պատասխանելով. «Կրիւսոս անցեալ ընդ Ալիւս գետ՝ քակեսցէ զիշխանութիւնս»: Զոր նորա զօտարաց կարծեցեալ՝ զինքն քակէ. քանզի կալեալ զնա Պարթևին արտաշիսի հրամայեաց հանել յերկաթեղէն տապակ: Իսկ կրիւսոսի յիշեալ զբանսն սողոնի Աթենացւոյ, ասէ յիւր լեզուն.«Ո՜վ Սողոն Սողոն, գեղեցիկս բարբառեցար, ոչ երանել զբարեբախտութիւն մարդոյ մինչև ի վախճան»: Եւ լուեալ որք մերձն կային՝ պատմեցին Արտաշիսի, եթէ զնոր ոմն աստուած կորդայ Կրիւսոս: Եւ զթացեալ Արտաշիսի՝ հրամայեաց ածել. և հարցեալ և ուսեալ, թէ զի՞նչ է որ աղաղակեացն՝ հրամայեց ներել զտանջանսն»:
Գրէ և Փղեգոնիսս.«Ամենեցուն թագաւորաց հուժկու եղեալ Պարթևն Արտաշէս, ոչ միայն զԼիւդացի վանեալ և զԿրիւսոս կապեալ, այլ յԵրէսպոնտոս և ի Թրակէ զտարեցն փոխեաց զբնութիւն. ծովագնաց ընդ երկիր բերել լինէր, և ընդ ծով հետևակելով. Թեռաղացւոցն սպառնալով, և համբաւն հիացուցանէր զՀելլենականն: Կործանեաց զԼակեդեմոնացիս, փախոյց զՓոկէացիս. Ղովկբացիք անձնատուրք եղեն, Բիւտացիք մասն են ի կազմածոյ նորա. առ հասարակ նմա Ելլադայ մատուցանէր զահն: Յետ փոքր ժամանակի աղէտք անցին զամենեքումբք. ոչ այնքան թշուառացաւ կիւրոս ընդ Մասքութս պատերազմելով, ոչ այսպիսի կիրս կրեաց Դարեհ ի Սկիւթացւոցն փախուստն, և ոչ Կամբիւսէս նոցա զգանձս և զխորանս, միայն կենդանի փախուցեալ մազապուր: Այլ սա մեծամեծ յաղթանակօք պանծեալ՝ ի յիւրոց զօրացն խողխողի»:
Արդ՝ ես հաւատարմութեան արժանի համարիմ զայսոսիկ պատմութիւնս. և զայն Կրիւսոս, որ առ Կիւրոսիւ և կամ Նեքտանեբաւն պատմին, կամ սուտ լեալ և կամ միով անուամբ բազում թագաւորաց վարեալ, որպէս յոլովից է սովորութիւն:
ԺԴ
Յաղագս թագաւորութեանն Տիգրանայ Միջնոյ եւ ընդդէմ կալոյ զօրացն Յունաց, եւ զմեհեանսն շինելոյ, եւ արշաւանս առնելոյ ի Պաղեստին:
Յետ Արտաշիսի Առաջնոյ թագաւորէ Տիգրան որդի նորա ի քառասուն և յիններորդ ամի Արշականայ թագաւորի Պարսից: Եւ ժողովեալ զզօրս Հայոց՝ ընդդէմ երթայ զօրացն Յունաց, որք յետ մահուանն Արտաշիսի հօրն իւրոյ և ցրուելոյն զօրացն՝ հետամուտ լեալ դիմեալ գային յաշխարհս մեր: Որաց ընդդէմ պատահեալ Տիգրանայ՝ արգելեալ ի վերջ նահանջէ: Եւ ի քեռայր իւր Միհրդատ հաւատացեալ զՄաժաք և զհոգս Մէջերկրայցն և զօր բազում թողեալ առ նմա՝ դառնայ յաշխարհս մեր:
Առաջին գործ զմեհեանսն շինել կամցաւ: Իսկ քրմացն, որ եկեալ էին ի յունաց, զմտաւ ածեալ, զի մի ի խորագոյն Հայս վարիցին՝ պատճառեցան ըղձութիւնս, իբր թէ դիրքն անդրէն կամիցին զբնակիլն: Որում հաւանեալ Տիգրան, կանգնեաց զՈղիմպիական պատկերն Դիոսի յամուրն յանի, և զաթենայն ի Թիլ, և զԱրտեմիդայ զմիւս պատկերն յերիզայ, և զԵփեստուն ի Բագայառինջ: Բայց զափրոդիդեայ զպատկերն, իբրև հերակլեյ տարփաւորի, առ նորին պատկերին Հերակլեայ հրամայեաց կանգնել յաշտից տեղիսն: Եւ ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնել զպատկերն հերակլի, զառաքեալն ի նորին հօրէ՝ ընկենու զնոսա ի քրմութենէն, և զգիւղն յարքունիս առնու, յորում պատկերքն կանգնեցան:
Եւ այսպէս մեհեանս շինեալ, և առաջի մեհենիցն բագինս կանգնեալ, զոհս ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել հանդերձ երկրպագութեամբ. զոր յանձն արանց ազգին Բագրատունեաց. յորոց զմիոյ ուրումն զլեզուն հատեալ, որում անուն էր Ասուդ, վասն պատկերացն անարգանաց՝ ոչ այլ իք խոշտանգէ. քանզի յանձն առին ուտել ի զոհիօցն արքայի և զմիս խոզի, թէպէտ և ոչ ինքեանք զոհեցին երկրպագութեամբ: Վասն որոյ առնու ի նոցանէ ի բաց զիշխանութիւն զօրուն. բայց միայն զթագակապ ասպետութիւնն ոչ հանէ: Ինքն իջանէ ի Միջագետս, և գտեալ անդ զԲարշամինայ զպատկերն, զոր ի փղոսկրէ և ի բիւրեղէ կազմեալ անդ զԲարշամինայ զպտակերն, զոր ի փղոսկրէ և ի բիւրեղէ կազմեալ էր արծաթովէ հրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան:
Եւ նոյն հետայն դիմէ յաշխարհն Պաղեստինացւոց՝ վրէժս պահանջել ի Պտզոմայիդ Կղէպատրայ յաղագս Գիոնիսի որդւոյ նորա առ հայր իւր յանցանաց: Առեալ գերի բազում և Հրէից՝ նստի շուրջ զՊտղոմայիդ քաղաքաւ: Իսկ դշխոյն Հրէից Աղեքսանդրիայ, որ ևՄեսադինայ, որ էր լեալ կին Աղեքսանդրի, որդւոյ Յոհաննու, որդւոյ Շմաւոնի, եղբօր Յուդայ Մակաբէի, որ զայնու ժամանակաւ ունէր զթագաւորութիւնն Հրէից, ինչս բազումս տալով՝ դարձոյց զնա անտի: Քանզի էր լուեալ և համբաւ, թէ Վայկուն ոմն անուն յեղուզակ խռովէր զերկիրն Հայոց, զլեառն ամուր կալեալ, որ մինչև յանուն լեղուզակին կոչին Վայկունիք:
ԺԵ
Դիմումն ի մեզ Պոմպէի Հռոմայեցւոց զօրավարի եւ առնույն զՄաժաք, եւ մահն Միհրդատայ:
Յայնմ ժամանակի Պոմպէոս Հռոմայեցւոց զօրավար բազմօք եկեալ հասեալ ի ՄԻջերկրեայս՝ զՍկաւրոս սպարապետ իւր յԱսորիս առաքէ՝ տալ պատերազմ ընդ Տիգրանայ: Որոյ եկեալ, և ոչ պատահեալ Տիգրանայ: Որոյ եկեալ, և ոչ պատահեալ Տիգրանայ, քանզի էր դարձեալ յիւր աշխարհի վասն խուճապանաց յեղուզակին: Անցեալ Սկաւրոսի ի Դամասկոս, և տեսեալ զքաղաքն առեալ ի մետեղայ և ի ղուղայ՝ զնոսա հալածեալ անտի, ինքն ի Հրէաստան փութայր հասանել ի վերայ Արիստաբուղի, յօգնականութիւն եղբօր նորա երիցու, Հիւրկանու քահանայապետի, որդւոյ Աղեքսանդրի:
Իսկ Պոմպէի պատերազմեալ ընդ Միհրդատայ՝ տեսանէ սաստիկ ընդդիմակացութիւն և ահագին մարտս, և վտանգի յոյժ. սակայն բազմութեանն յաղթեալ՝ փախստական լինի Միհրդատ ի կողմանս Պոնտոսի: Յորմէ իբրև զերծեալ Պոմպէոս, որում ակն ոչ ունէր, և առեալ զՄաժաք, և կալեալ զորդի նորա զՄիհրդատ՝ նստուցանէ զօր ի քաղաքին. ինքն ոչ հետամուտ լինի նմա, այլ ընդ Ասորիս ի Հրէաստան փութայ հասանել: Եւ ի ձեռն հօրն Պիզատոսի Պոնտացւոյ զՄիհրդատ սպանանէ թունաւոր դեղովք: Վկայէ այսմ բանիս և Յովսեպոս ի Ճառին, որ վասն ապրսամին պատմէ, այսպէս ասելէվ. «Պոմպէի հուպ զԵրիքով հասանեն աւետիք մահուանն Միհրդատայ»:
ԺԶ
Յաղագս յարձակելոյն Տիգրանայ ի վերայ զօրացն Հռոմայեցւոց, եւ խոյս տալ Դաբիանոսի, եւ արձակելոյնզմանուկն Միհրդատ:
Իսկ թագաւորն Հայոց Տիգրան զգերութիւնն Հրէից նստուցեալ յԱրմաւիր և յաւանին Վարդգէսի, որ ի վերայ Քասաղ գետոյ, և զյեղուզական բնաջինջ արարեալ ի լեռնէն, և զսուգն Միհրդատայ կատարեալ՝ խաղայ գնայ յԱսորիս ի վերայ զօրացն Հռոմայեցւոց, առ ի վրէժս պահանջել: Ընդդէմ նորա գայ Գաբրիանոս սպարապետ զօրացն Հռոմայեցւոց զոր թողեալ էր Պոմպէի ի դառնալն իւրում ի Հռոմ. և Գաբրիանոս ոչ իշխեաց ի դիմի հարկանել Տիգրանայ, դառնայ յԵփրատայ յԵգիպտոս, զՊտղոմէոս ունելով պատճառս: Եւ գաղտ ի հաշտութիւն խօսեցեալ ընդ Տիգրանայ՝ տալ զքեռորդին նորա զպատանին Միհրդատ, զորդին Միհրդտայ, զոր կալեալ էր Պոմպէի ի մաժաք, ասելով թէ գաղտ գնաց:
ԺԷ
Պատերազմ Կրասոսի, եւ սատակումն նորի ի Տիգրանայ:
Զկասկած առեալ Հռոմայեցւոցն՝ զԳաբրիանոս փոխեն և զԿրասոս փոխանակ առաքեն. որոյ եկեալ և առեալ զամենայն գանձս գտեալս ի տաճարին Աստուածոյ յԵրուսաղեմ՝ խաղայ ի վերայ Տիգրանայ: Եւ անցեալ ընդ Եփրատ՝ սատակի ամենայն զօրօքն հանդերձ ի պատերազմելն ընդ Տիգրանայ: Զորոյ զգանձսն ժողովեալ Տիգրանայ դառնալ ի Հայս:
ԺԸ
Թէ որպէս Կասսիոս ընդիմակաց եղեւ Տիգրանայ. եւ ապստամբելն Միհրդատայ, եւ շինել զկեսարիա:
Զչարեալ Հռոմայեցւոց՝ առաքեն զԿասսիոս անթիւ զօրօք: Սա եկեալ և ընդդէմ կացեալ, չտայ թյլ զօրացն Հայոց անցանել ընդ Եփրատ և ասպատակել յԱսորիս:
զայսու ժամանակաւ թերահաւատութիւն լեալ Տիգրանայ ի պատանին Միհրդատ, ոչ զիւրն կարծելով քեռորդի, չտայ նմա մասն ինչ իշխանութեան, այլ և ոչ զիւր աշխարհն Վրաց: եւ Միհրդատայ արհամարհութիւն կրեալ ի քեռւոյն իւրմէ Տիգրանայ՝ ապստամբութեամբ անկանի առ Կեսար. իշխանութիւն գտեալ ի նմանէ զՊերգեայ քաղաքի, զօրավիգն օգնականութեան լինի Անդիպատրոսի հօր Հերովդի, Կեսարու հրամանաւ: Սա շինէ զՄժաք ընդարձակագոյն և պայծառ շինուածովք, և անուանէ Կեսարիայ ի պատիւ կեսարու: Եւ յայնմ հետէ բարձեալ. լինի իշխանութիւնն Հայոց քաղաքէն յայնմանէ:
ԺԹ
Յաղագս մմիաբանութեանն Տիգրանայ եւ Արտաշիզի, եւ առաքել ասպատակ ի պաղեստինէ. եւ զերութիւն Հիւրկանու քահանայապետի եւ այլ բազմութեան Հրէից:
Յետ այսր ամենայնի ի հիւանդութեան եղեալ Տիգրանայ՝ աղերսէ ի սէր զԱրտաշեզ արքայ Պարսից, յաղագս հպարտութեան հօրն՝ հանելով ի նոցանէ զնախագահութիւնն: Իսկ սա իւրովք կամօք զերկրորդականն ունելով ըստ իրաւանց՝ դարձուցանէ ի նա զնախագահութիւնն. և ի հաշտութիւն ածեալ զԱրտաշէզ՝ առնու ի նմանէ զօր յօգնականութիւն ինքեան: Յայնմ ժամանակի առեալ Տիգրանայ զԲարզափրան նահապետ Ռշտունեաց նախարարութեանն՝ սպարապետ կացուցանէ զօրացն Հայոց և պարսից և առաքէ ի վերայ զօրացն Հռոմայեցւոց, հրաման տուեալ զբնակիչս աշխարհին ասորւոց և Պաղեստինացւոց ի հաշտութիւն հաւանութեան խօսել: Նմա ընդ առաջ լինի ոմն Պակարոս անուն, որոյ հայրն թագաւոր լեալ Ասորւոց, և ինքն խնամի անտիգոնեայ Արիստաբուղեանց: Եւ եկեալ առ Բարզափրան նահապետ ռշտունեաց և սպարապետ Հայոց և պարսից՝ խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ և հազար քանքար ոսկւոյ, զի օգնեսցէ նոցա՝ ընկենալով թագաւորութենէ Հրէից զՀիւրկանոս, և թագաւորեցուցանել զԱնտիգոնոս*
Իբրև ետես Հիւրականոս Հրէից քահանայապետ և թագաւոր, և Փասայեղոս եղբայր Հերովդի, եթէ զզօրս Հռոմայեցւոց փախստական արարեալ, զոմանս ի ծով, զոմանս ի քաղաքս, խաղաղութեմբ ընդ երկիրն անցանէր Բարղափրան՝ խօսին և ինքեանք զխաղաղութիւն առ բարղափրան: Եւ նա զԳնէլ ոմն, որ էր տակառապետ արքային հայոց, յազգէն Գնունեաց,առաքէ յԵրուսաղէմ հանդերձ հեծելազօրու, իբր թէ ի պատճառս խաղաղութեան, բայց ի գաղտնիս՝ օգնել Անտիգոնեայ: Եւ Հիւրկանոս զտակառապետն ամենայն զօրօքնոչ ընդունէր յԵրուսաղէմ, այլ միայն հինգ հարիւր հեծելով: Եւ տակառապետին դաւով խրատ տուեալ Հիւրկանու՝ զի առ Բարզափրան երթիցէ վասն աւերածոյ աշխարհին. և ինքն խոստանայր լինել բարեխօս: Եւ Հիւրկանու երդումն խնդրեալ ի Բարզափրանայ՝ երդնու նմա յարեգակն և ի լուսին և յամենայն պաշտամունս իւրեանց երկայնիս և երկրայինս, և յարև Արտաշէզի և Տիգրանայ: Ընդ որ վստահացեալ Հիւրկանոս՝ թողու զՀերովդէս ի վերայ Երուսաղեմի, և Փասայելոյս զերէց եղբայր հերովդի առեալ՝ ընդ իւր՝ գայ առ Բարզափրան ի ծովեզրն, ի զեօղն որ կոչի Եքտիպոն*
Եւ Բարզափրան խորամանկութեամբ պատուէր զնոսա և ինքն յանկարծակի գնացեալ անտի՝ մնացելոց զօրացն հրաման տայր՝ ի բուռն առնուլ զնոսա և ի ձեռն Անտիգոնի մատնել: Եւ Անտիգոնոս ի վերայ հիւրկանու անկեալ՝ զականջս նորա ատամամբքն ի բաց կտրէր. զի թէ և այլ ժամանակ փոխեսցի՝ անհնար լիցի նմա զքահանայապետութիւնն ունել. քանզի օրենքն զողջանդամսն հրամայեն կացուցանել քահանայս: Եւ Փասայել եղբայր հերովդի իւրով զարկեալ զգլուխ իւր զքարի՝ առաքեցաւ բժիշկ յԱնտիգոնեայ, իբր թէ բժշկել զնա. ելից զվէրն նորա թունաւոր դեղովք և վախճանեցոյց:
Եւ Բարզափրանայ հրաման տուեալ Գնէլոյ տակառապետին արքայի Հայոց յԵրուսաղեմ զՀերովդէս որսալ. իսկ Գնէլ զՀերովֆէս արտաքս քան զպարիսպն ելանել պատրէր. զոր չառեալ յանձն հերովդի, այլ և ոչ ևս կալ ի քաղաքին իշխեաց, երկուցեալ ի պատառմանէ Անտիոգոնեանցն, ի գիշերի ի ծածուկ ընտանեօքն հանդերձ առ Եդոմայեցիդ փախչէր. ի մասագան յամուրն թողեալ զընտանիսն՝ ինքն ի Հռոմ փութայր հասանել: Բայց զօրքն հայոց ձեռնտուութեամբ Անտիգոնենցն յԵրուսաղէմ մտանէին՝ ոչ ինչ ումեք վնասեալ, բայց միայն զՀիւրկանու զինչսն առնուին աւելի քան զերեքարիւր քանքար: Եւ ընդ գաւառն ասպատակեալ՝ զհիւրկանեանսն առեալ աւերէին. զՄարիսացւոց քաղաքն զերի առեալ, թագաւոր կացուցանէին զԱնտիգոնոս: Եւ կապեալ զՀիւրկանոս ածեն տիգրանայ հանդերձ գերութեամբն. և Տիգրան հրաման տայ Բարզափրանայ նստուցանել զգերին Հրէից որ ի Մարսացւոց՝ ի քաղաքն Շամիրամայ: Եւ Տիգրանայ ոչ աւելի բաւեալ քան զերեամ յետ այնորիկ՝ վախճանի, թագաւորեալ ամս երեսուն և երիս:
Ի
Այլ պատերազմ Հայոց ընդ աօրս Հռոմայեցւոց եւ պարտումն Սիղոնի եւ Բենդիդեայ:
հերովդէս անցեալ ի Հռովմ՝ առաջի Անտոնիոսի և Կեսարու և սինկղիոսին զինքեան միամտութիւն առ Հռոմայեցիսն պատմէ, և թագաւոր Հրէաստանի յԱնտոնիոսէ եղեալ՝ առնու իւր զօրավիգն օգնականութեան զԲենդիդիոս սպարապետ Հռոմայեցւոց զօրօք, ի պատերազմել ընդ զօրս Հայոց և քակել զԱնտիգոնոս: Որոյ հասեալ յԱսորիս, փախստական առնէ զզօրս Հայոց, և զՍիղոն թողեալ ընդդիմակաց Հայոց մերձ ի յԵփրատ, և զՊակարոս սպանեալ՝ դառնայ յԵրուսաղէմ ի վերայ Անտիգոնի: Իսկ Հայոց միւսանգամ օգնականութիւն ի Պարսից գտեալ՝ դիմեալ ի վերայ Սիղոնի փախստական զնա ի Բենդիդիոս արկանեն. հեղմունս արեանց առնելով անբաւս:
ԻԱ
Եթէ զիարդ Անտանիոս իւրովի դիմեալ ի վերայ զօրացն Հայոց, առնու զՇամշատ:
Զչարեալ Անտոնիոս՝ իւրովի հասանէ ամենայն զօրօք Հռոմայեցւոց և հասեալ Շամշատ լսէ զմահն Տիգրանայ. և առեալ զքաղաքն, և թողել զՍովսիոս զօրավիգն Հերովդի, մարտ դնել ընդ Երուսաղեմի ի վերայ Անտիգոնի՝ ինքն ի ձմերոցն գնայ յԵգիպտոս: Փութայր հասանել ըստ շամբշութեան առն կնամոլոյ, ցանկութեամբ վառեալ ի Կղէոպատրայ դշխոյն Եգիպտացւոց: Այս Կղէոպատրայ դուստր էր Պտղոմէոս Դիոնիսի, թոռն Պտղոմայիդ Կղէոպատրեայ, և սիրելի յոյժ հերովդի. վասն որոյ առաւել ևս յանձնէ Անտոնիոս զՀերովդէս Սովսիայ: Որ և մարտուցեալ իսկ քաջապէս՝ առնու զԵրուսաղէմ. և սպանեալ զԱնտիգոնոս՝ թագաւորեցուցանէ զՀերովդէս ամենայն Հրէաստաաի և Գալիլեայ:
ԻԲ
Յաղագս թագաւորելոյն Արտաւազդայ, եւ պատերազմել ընդ Հռոմայեցիս:
Հայոց թագաւորէ Արտաւազդ որդի Տիգրանայ: Սա ժառանգեցուցանէ զեղբարս իւր և զքորս ի գաւառս Աղւոյ ովտի և Առբերանոյ, թողլով ի նոսա զմասն արքունի որ ի շէնսն այնց գաւառաց, հանդերձ առանձինն մտից և ռոճկաց, ըստ օրինակի ազգականացն որ ի կողմանս Հաշտենից, որպէս զի լինել նոցա պատուականագոյն և առաւել թագաւորազն քան զայնս Արշակունիս. միայն օրինագրէ որ կեալ յԱյրարատ ի բնակութիւնս արքայի:
Բայց այլ ոչ ինչ գործ արութեան և քաջութեան եցոյց. այլ ուտելեաց և ընպելեաց պարապեալ, մօրից և եղեգնապուրակաց թափառեալ շրջէր և առապարաց, զիշավայրիս և զխոզս արածելով. զիմաստութենէ և զքաջութենէ և զբարի յիշատակաց արարեալ, ծառայ և ստրուկ որովայնի արդարև լինելով՝ զաղբիւս մեծացուցանէր: Սա բասրելով յիւրոց զօրացն վասն առաւել պղերգութեանն և սաստիկ որկրամոլութեանն, մանաւանդ զի զՄիջագետս Անտոնիոսի հանել էր ի նանէ, այրացեալ՝ հրաման տայր զօր յարութանել զբիւրաւորս Ատրպատական նահանգին և զբնակիչս լերինն Կաւկասու հանդերձ Աղուանիւք և Վրօք. խաղայ իջանէ ի Միջագետս, և հալածականս առնէ զզօրս Հռոմայեցւոց:
ԻԳ
Ձերբակալ առնել զԱրտաւազդ Անտոնեայ:
Մռնչեալ առիւծաբար գազանութեամբ Անտոնիոս, առաւել ևս թունեալ ի Կղէոպոտոյ, քանզի քէն պահէր վասն լլկանաց իւրոյ հանոյն, որ ի Տիգրանայ. և ոչ միայն Հայոց, այլ բազմաց այլոց թագաւորաց լինէր մահաբեր, զի նոցայնոցն տիեսցէ իշխանութեանց: Սակս որոյ բազում թագաւորս սպանեալ Անտոնիոս՝ ի Կղէոպատրայ հաւատայ զնոցա իշխանութիւնս, բայց ի Տիւրոսէ և ի Սիդովնէ, և որ միանգամ ընդ Ազատ գետովն էին: Եւ առեալ զբազմութիւն զօրացն՝ զիմէ ի վերայ Արտաւազդայ. և անցեալ ընդ Միջագետս՝ կոտորէ անհնարին զզօրս Հայոց և ձերբակալ առնէ զարքայն նոցա: Եւ դարձեալյԵգիպտոս, պարգևէ Կղէոպատրայ զԱրտաւազդ որդի Տիգրանայ, հանդերձ բազում ընչիւք յանկարծ պատերազմին:
ԻԴ
Յաղագս թագաւորելոյն Արշամայ, եւ զառաջինն մասնաւոր հարկիլ Հայոց Հռոմայեցւոց եւ արձակումն Հիւրկանու, եւ վասն նորին վտանգ ազգին Բագրատունեաց:
Ի քսաներորդի ամի, ի կատարումն աւուրց թագաւորութեանն Արշէզի, ժողովեալ զօրքն Հայոց հրամանաւ նորին թագաւորեցուցին ի վերայ ինքեանց զԱրջամ, որ Արշամ, որդի Արտաշիսի, եղբայր Տիգրանայ, հայր Աբգարու: Զստ ոմանք յԱսորւոց կոչեցին Մանովայ, ըստ յոլովից սովորութեան՝ կրկին ունելով անուանս. որպէս Հերովդէս Ագրիպպաս, և որպէս Տիտոս Անտոնինոս և կամ Տիտոս Յուստոս: Բայց քանզի ի նմին ամի վախճանեցաւ Արշէզ, թողլով զթագաւորութիւնն Պարսից որդւոյն իւրումն Արշաւրի, մարկան փոքրկան յոյժ և տղայոյ՝ ոչ ոք էր օգնէր Արշամայ՝ ընդդէմ կալ Հռոմայեցւոց. խոսի ընդ նոսա ի հաշտութիւն խաղաղութեան, տալով զհարկս ի Միջագետաց և ի կողմանց Կեսարու ի ձեռն Հերովդի: Այս եղև սկիզբն Հայոց մասնաւոր մտանել ընդ հարկաւ Հռոմայեցւոց:
Զայսու ժամանակաւ եղև մեծ զասումն Արշամայ ի վերայ Ենանոսի ասպետ, զոր գերեալ էր Բարզափրանայ Ռշտութւոյն յաւուրս Տիգրանայ: Իսկ Ենանոս պատճառի առ արքայի, ասելով եթէ փրկանս խոստացաւ հարիւր քանքար. ակն ունելով առնուլ ի նմանէ. և յանձն էառ տալ: Վասն որոյ ժամագրութիւն ի վերայ նորա սահմանէ Արշամ: Եւ նորա առաքեալ զմի յեղբարց իւրոց ի Հրէաստան, որում անուն էր Սենեքիայ, առ Հիւրկանոս, զի տայցէ ինչս յաղագս իւրոյ փրկութեանն:Եւ երթեալ առաքեալն յԵնանոսէ՝ պատահէ սպանեալ զհիւրկանոս հերովդի, զի մի ինչ դաւ լիցի թագաւորութեան նորա: Արդ՝ իբրև եհաս ժամադրութիւնն, և չտայ զգանձս փրկանացն Հիւրկանու Ենանոս՝ բարկանայ ի վերայ նորա Արշամ, և ընկեցալ ի պատուոյն՝ հրամայէ գնել ի բանտի:
Յայնմ ժամանակի քսութիւն զնմանէ մատուցանէ արքայի Զօրայ նահապետ ազգին Գնթունեաց, ասելով.«Գիտեա, արքայ, զի ապստամբել ի քէն կամեցաւ Ենանոս, խորհուրդ ընդ իս բերելով, զի երդումն խնդրեսցուք ի Հերոդէէ թագաւորէ Հրէաստանի, իբր ընդունել զմեզ և տալ ժառանգութիւն ի բնակ երկրի մերում. քանզի նորակտուտ ծանակեցաք յաշխարհիս յայսմիկ: Եւ իմ ոչ առնելով յանձն՝ ասեմ զնա. Ընդէ՞ր պատրիմ զրուցօք վաղնջուց և պառաւեալ առասպելօք, պաղեստինացիս զմեզ վարկանելով: Եւ նորա անյուսացեալ յինէն՝ նմին իրի առաքեաց զքահանայապետն Հիւրկանոս, և առաւել ևս ի Հերովդէէ անյուսացաւ. այլ ոչ մեկին ի դժգոհութեան բարուցն՝ եթէ ոչ արքայդ աճապարեսցես նմա»: Այսմ քսութեան հաւատացեալ արքային Արշամայ՝ հրամայեաց տանջանս պէսպէս ի վերայ Ենանոսի կուտել. և վախճան գործոյն– կամ թողուլ ի սպառ զօրէնս հրէութեան, և երկիր պագանել զրեգական, և պաշտել զկուռս արքայի, ընդ որ վստահացեալ արքայի տացէ նմա զնոյն իշխանութիւն, կամ կախել զփայտէ և բնաջինջ լինել ազգի նորա: Եւ սպանեալ յազգականացն առաջի նորա, որում անուն էր Սարիայ, և առ ընթեր զորդիսն մատուցեալ ի տեղի սպանմանն, որոց անուանքն Սափատիայ և Ազարիայ՝ յերկիւղէ մահուան որդւոցն և ի թախանձելոյ կանանց կատարէ զկամս արքայի հանդերձ ամենայն ազգատոհմիւն, և յառաջին պատիւն իւր հաստատի: Սակայն ոչ ամենևին վստահանայ ի նա արքայ. այլ իւր հաստատի: Սակայն ոչ ամենևին վստահանայ ի նա արքայ. այլ առաքէ ի հայս, հաւաստելով նմա զաշխարհն, զի ի Միջագետաց միայն հեռացուսցէ զնա:
ԻԵ
Գժտութիւն ընդ Հերովդի Արշամայ եւ ակամայ հնազանդութիւն:
Յետ այսորիկ եղև խռովութիւն ի մէջ հերովդի արքայի Հրէաստանի և մերոյ արքային արշամայ: Քանզի Հերովդէս, յետ բազում գործոց արութեանց ձեռնամուխ լինի ի բարեգործութիւնս, շինուածս բազումս առնելով յոլու քաղաքաց, սկսեալ ի Հռոմէ մինչև ցԴամասկոս: Խնդրեաց ի յԱրշամայ բազմութիւն արանց անարուեստից գործաւորաց, որովք զԱսրորւոց զԱնտիոքայ զանանց և զանկոխ հրապարական ի խոհերացն և ի տղմոց՝ լցցէ: Զոր չառել յանձն Արշամայ՝ զօրս ժողովէ ընդդիմանալ հերովդի. և ի ձեռն հրեշտակաց յղէ առ կայսրն ի Հռոմ, զի մի զնա ընդ իշխանութեամբ Հերովդի արասցէ: Իսկ կայսրն ոչ միայն զԱրշամ չազատէ յիշխանութենէն, այլ և զամենյան Միջերկրեայս նմա հաւատայ:
Յայնմ ժամանակի Հերովդէս զաներ Աղեքսանդրի որդւոյն իւրոյ, որ էր հօրէ Տիմոնէ և ի մօրէ ի թագաւորութենէ Մարաց, ի զաւակէ դարեհի Վշտասպեաց, ընդ իւրով ձեռամբ թագաւոր Միջերկրեյցն կացուցանէր, առեալ իւր ի սպասաւորութիւն գունդ ի Գաղատացւոց և ի Պոնտացւոց: Տեսեալ զայն Արշամայ՝ երկրպագէ Հերովդի իբրև տեառն ամենայնիւ իսկ, տալով նմա զոր խնդրէրն գործաւորս. որովք լցեալ զհրապարակսն անտիոքացւոց քսան վտաւանաւ երկայնութեամբ, յատակեց սպիտակ կճեայ սալայատակօք, զի ուխաւորք յատակացն զիւրագոյնս կարգեցին, առ ոչ ինչ վնաս առնել քաղաքին: Բայց Արշամայ վարեալ զթագաւորութիւնն ամս քսան, վախճանեցաւ:
ԻԶ
Թագաւորութիւն Աբգարու, եւ մտանել բոլորովիբ Հայոց ընդ հարկաւ Հռոմայեցւոց եւ պատերազմ ընդ զօրս Հերովդի, եւ սպանանել զեղբօրորդի նորա զՅովսէփ:
Թագաւորէ Աբգար որդի Արշամայ ի քսաներորդ ամի Արշաւրիարքայի Պարսից: Այս Աբգարոս կոչէր աւագ այր, վասն առաւել հեզութեանն և իմաստութեանն..որում յետոյ և տիքն զայս ոչ կարելով ուղղախօսել յունաց և Ասորւոց՝ կոչեցին Աբգարոս: Ի սորա երկրորդ ամի թագաւորութեանն հարկին Հռոմայեցւոց բոլորովիմբ ամենայն կողմանքն Հայոց: Քանզի հրաման ել յԱւգոսոս կայսերէ, որպէս ասի ի Ղուկայ աւետարանին, աշխարհագիր առնել ընդ ամենյն տիեզերս. վասն որոյ և ի Հայս առաքեալ գործակալք Հռոմայեցւոց, բերելով ըզպատկերն Աւգոստոսի կայսեր՝ կանգնեցին յամոնյն մեհեանս: Զայսու ժամանակաւ լինի ծնեալ Փրկիչն մեր Յիսուս Քրիստոս որդի Աստուծոյ:
Զսմին աւուրբք լինի խռովութիւն ի մէջ Աբգարու և Հերովդի: Քանզի Հերովդի հրամայեալ զիւր պատկերն հուպ ի կայսերական պատկերն կանգնել ի մեհեանս Հայոց. զոր չառեալ յանձն Աբգարու՝ պատչառս ի վերայ նորա յուզէ Հերովդէս: Առաքէ զզօրս Թրկացւոց և Գերմանացւոց ասպատակաւ հինից յերկիրն Պարսից, հրաման տուեալ ընդ աշխարհն Աբգարու անցանել: Իսկ Աբգարու ոչ հաւանեալ՝ ընդ դիմանայ ասելով, եթէ անապատ է հրաման կայսեր անցանել զօրացդ ի յերկիրն Պարսից: Ընդ որ դառնացեալ հերովդէս՝ անձամբ ինչ ոչ կարէր վճարել, պէսպէս ցաւոց զնա ըմբռնեալ, –վասն զի ի Քրիստոս համարձակեցաւ՝ որդանց ի նմա եռացեալ–որպէս պատմէ Յովսեպոս. առաքէ զեղբօրորդի իւր զՅովսէփ, որում տուեալ էր զդուստր իւր, որ էր յառաջ կին Փերուրի եղբօր իւրոյ: Եւ նորա առեալ զբազմութիւն զօրացն՝ հասանէ յաշխարհն Միջագետաց, պատահէ Աբգարու ի զօրանիստ գաւառի Բուգնան. և մարտուցեալ մեռանի, և զօրքն փախստական լինի: Նոյն հետայն վախճանի և Հերովդէս, և Հրէից ազգապետ՝ զԱրքեղայոս նորին որդի Աւգոստոս կացուցանէ:
ԻԷ
Շինուած Եդեսեայ քաղաքի, եւ յիշատակումն սակաւուք ազգի մերոյ Լուսաւորիչն:
Զկնի ոչ բազում աւուրց վախճանի Աւգոստոս, և փոխանակ նորա թագաւորէ Հռովմայեցւոց Տիբեր. և Գերմանիկոս կեսար եղեալ՝ ձաղէ զառաքեալսն ի Հռովմ զիշխանսն Արշաւրի և Աբգարու, յաղագս պատերազմին նոցա, յորում սպանին զեղբօրորդին Հերովդի: Ընդ որ խստացեալ Աբգարու, խորհի ապստամբութիւն և պատրաստութիւն պատերազմի: Յայնժամ շինէ քաղաք զտեղի պահպանութեն գնդին Հայոց, ուր յառաջագոյն զգուշանային Եփրատու ի Կասսիոսք, որ կոչի Եդեսիայ. և փոխէ ի նա զարքունիս իւր որ ի Մծբին, և զամենյն կուռս իւր, զՆաբոգ և զԲէլ և զԲաթնիքաղ և զԹարաթայ, և զմատեանս մեհենից վարժարանին, և միանգամայն զդւիւանս թագաւորացն:
Յետ այր մեռեալ Արշաւիր՝ թագաւորէ ի վերայ Պարսից Արտաշէս որդի նորա: Արդէ թէպէտ և ոչ է կարգ պատմութեանս ի ժամանակի, և ոչ ըստ կարգի զոր ասելս ձեռնարկեցաք, այլ քանզի սերունդք Արշաւիր թգաւորին են որք Հայոց ազինս հաւատոց եղեն առիթ, և հարազատութիւն Արտաշիսի որդւոյն նորա՝ սկիզբն արասցուք յաղագս պատուականութեան մարդականն, նախակարգեալ ի գիրսս առընթեր Արտաշիսի զի իմասցին որք ընթեռնունն, եթէ համազգիք քաջին են: Իսկ զկնի ապա նշանակեսցուք և զժամանակ գալստեան հարցն նոցա ի Հայս, որք են Կարենեանք և Սուրենեանք, յորմէ սուրբն Գրիգոր, և յորմէ Կամսարկանք, յորժամ ի շարի կարգին հասանիցեմք ի ժամանակս թագաւորին որ զնոսա ընկալաւ:
Բայց Աբգարու ոչ յաջողեցաւ խորհուրդն ապստամբութեան. զի խռովութիւն անկեալ ի մէջ ազգականաց իւրոց, թագաւորութեանն Պարսից՝ զօր ժողովեալ անդր չուէր ի համոզել և ի դադարեցուցանել զնոսա:
ԻԸ
Յաղագս երթալոյն Աբգարու յարեւելս եւ թգաւորեցուցանելոյ Պարսից զԱրտաշէս. եւ թէ զիարդ կարգեաց զեղբարս իւր, յորոց մեր Լուսաւորիչն եւ նորին ազգակիցքն:
Երթեալ Աբգարու յարևելս՝ գտանէ թագաւորեալ Պարսից զԱրտաշէս որդի Արշաւրի, և ընդդիմացեալ նմա զեղբարս իւր. քանզի նա խորհէր ազգաւ ի վերայ նոցա թագաւորել, և նոք ոչ առնուին յանձն: Վասն որոյ պաշարեալ զնոսա Արտաշիսի և երկիւղ մահու եդեալ ի վերայ նոցա՝ բազում պատառմունք և անմիաբանութիւնք ի մէջ զօրացն և այլոց ազգականացն լինէին: Քանզի էին Արշաւրի թագաւորի որդիք երեք և դուստր մի. առաջին նոյն ինքն արքայն Արտաշէս, երկրորդն՝ Կարէն, երրերդն՝ Սուրէն, և քոյր նոցին՝ որ անուանեալ կոչի Կոշմ, կին զօրավարին ամենյն Արեաց ի հօրէն կարգեալ:
Իսկ Ագարու համոզեալ զնոսա խաղաղանալ, ի մէջ ամենեցուն հաստատէ զայս ինչ սահմանելով. թագաւորել Արտաշիսի հանդերձ ծննդովք իւրովք՝ որպէս և խորհեցաւ, և զեղբարսն անուանել Պահլաւս՝ յանուն քաղաքին իւրեանց և աշխարհին մեծի և քաջաբերոյ. որպէս զի լինել նոցա պատուականագոյն և առաջին քան զամենայն նախարարութիւնս պարսից, որպէս արդարև զարմս թագաւորաց: Եւ դաշինս և երդմունս ի միջի հաստատել, զի թէ լիցի սպառել զարմից Արտաշիսի ի պատանեաց՝ նոքա մատիցեն ի թագաւորութիւնն: Եւ արտաքոյ զեղի նորա թագաւորեցելոյ՝ զեղս որոշել զնոսա երիս, կոչմամբ այսպիսեաւ. Կարենի Պահլաւ, Սուրենի Պահլաւ, և զքոյրն՝ Ասպահապետի Պահլաւ, յառնն տանուտէրութենէ զանունն որոշեալ:
Եւ ասեն զսուրբն Գրիգոր ի Սուրենենանն Պահլաւէ, և զԿամսարականս և Կարենեանն Պահլաւէ: Այլ զայս զալոյն զորպիսութիւն ի կարգին պատմեսցուք. միայն նշանակելով այժմ առ ընթեր Արտաշիսի, զի ծանիցես զազգս զայս մեծ, թէ հաւաստի արիւն Վաղարշակայ են, այս ինքն զարմ Արշակայ մեծի,եղբօր Վաղարշակայ:
Եւ այսոցիկ այսպէս կարգելոց և զգիր ուխտին ընդ իւր առեալ Աբգարու՝ դառնայ ոչ մարմնով, այլ չարաչար ցաւովք ախտացեալ:
ԻԹ
Դարձ Աբգարու յարեւելից, եւ տալ օգնականութիւն Արետայ ի մարտ ընդ Հերովդի չորրորդապետի:
Իբրև դարձաւ Աբգար յարևելից՝ լուաւ նա զՀռոմայեցւոց, թէ ի կասկածանս անկեալ են վասն նորա, ոպրէս թէ զկնի զօրու գնաց յարևելս: Վասն որոյ գրեաց առ գործակալս Հռոմայեցւոց զպատճառս երթալոյն իւրոյ ի Պարսս, միանգամայն և զգիր ուխտին, որ ընդ Արտաշէս և ընդ եղբարս նորա՝ տայ տանել: Եւ նոքա ոչ հաւատացին նմա. վասն զի և թշնամիք չարախօսէին զնմանէ, Պիղատոս և հերովդէս չորրորդապետ Լիսանիա և Փիլիպպոս: Իսկ Աբգարու եկեալ ի քաղաքն իւր յԵդեսիայ՝ միաբանեաց ընդ Արետայ արքայի Պատրիացւոց սատարա տալով նմա ի ձեռն Խոսրանայ ուրումն Արծրունւոյ՝ մարտնչել ընդ Հերովդի: Քանզի նախ զդուստրն Արետայ արքայի կին առեալ Հերովդի, և ապա անարգեալ ի բաց եթող, և զՀերովդիադայ մեկնեալ յառնէ իւրմէ եհան կենդանւոյն, յաղագս որոյ ստէպ յանդիմանեալ ի Յովհաննէ Մկրչէ՝ այնր աղագաւ եսպան զՅովհաննէս Մկրտիչ: Եւ պատերազմ ընդ նա և ընդ Արետ վասն անարգանաց դստերն. յորում սաստկապէս հարեալ սատակեցան զօրքն հերովդի յօգնականութենէ քաջացն Հայոց, որպէս յաստուածային իմն տեսչութենէ, վրէժս հատուցանել ընդ մահուանն Յովհաննու Մկրտչին:
Լ
Առաքումն իշխանացն Աբգարու առ Մառինոս, յորում տեսին զՓրկիչն մեր քրիստոս, ուստի եղեւ սկիզբն հաւատոցն Աբգարու:
Ընդ այն ժամանակս եկաց ի գործ հազարապետութեան կայսեր ի վերայ Ձիւնիկեցւոց և Պաղեստինացւոց, Ասորւոց և Միջագետաց Մառինոս որդի Ստորգեայ. առ որ առաքեաց Աբգար երկուս ի գլխաւորաց իւրոց, զՄար Իհար բդեաշխն Աղձնեաց և զՇամշագրամ նահապետ Ապահունեաց տոհմին և զԱնան հաւատարիմ իւր՝ ի քաղաքն Բեթքուբին, զգացուցանել նմա զպատչառս երթալոյն իւրոյ յարևելս, ցուցանելով և զգիր ուխտին՝ որ ընդ Արտաշէս և ընդ եղբարս իւր, և առնել զնա թիկունս օգնականութեան: Որոց եկեալ գտնի զնա յԵլևթերոյպօլիս: Եւ նորա ընկալեալ զնոսա խնդութեամբ և մեծարանօք՝ առնէ պատասխանի Աբգարու. «Մի կասկածեր ի կայսերէ սակս այնր, միայն զի զհարկելն լիով փութասցիս»:
Եւ նոցա դարձեալ անտի՝ ելին յԵրուսաղէմ տեսանել զՓրկիչն մեր Քրիստոս վասն լրոյ համբաւուց սքանչելագործութեանցն, որում և ականատես եղեալ՝ պատմեցին Աբգարու: Ընդ որ զարմացեալ Աբգարու՝ հաւաստաց ճշմարտապէս իբր արդարև յորդիԱստուծոյ, և ասէ.«Այն զօրութիւնք ոչ մարդոյ են Աստուածոյ. զի չիք ոք ի մարդկանէ, որ կարէ զմեռեալս յարուցանել, բայց միայն Աստուած»: Եւ քանզի ապականեալ էր մարմինն իւր ի չարաչար ցաւոց, որ պատահեցին նմա ի Պարսից աշխարհին յառաջ քան զեօթն ամ, և ի մարդականէ ոչ եղև նմա հնար բժշկութեան՝ ետ տանել նմա թուղթ աղաչանաց, գալ և բժշկել զնա ի ցաւոցն, օրինակ զայս.–
ԼԱ
Թուղթ Աբգարու առ Փրկիչն:
Աբգար Արշամայ, իշխան աշխարհի, առ Յիսուս փրկիչ և բարերար, որ երևեցար յԵրուսաղէմացւոց աշխարհիդ, ողջոյն:
Լուեալ է իմ վասն բժշկութեանդ, որ լինի ի ձեռս քո առանց դեղոց և արմատոց. զի որպէս ասի՝ տաս դու կուրաց տեսանել և կաղաց գնալ, և զբորոտս արբես և զայս պիղծս հանես, և որ միանգամ չարչարեալ յերկար հիւանդութեմբք՝ բժշկես. դու և զմեռեալս յարուցանես: Եւ իբրև լուայ վասն քո զայս ամենայն՝ եդի ի մտի իմում մի յերկուց աստի. կամ թէ դու Աստուած իցես, իջեալ յերկնից, և գործես զայդ. կամ թէ որդի իցես դու Աստուծոյ, և զայդ առնես: Արդ վասն այնորիկ գրեցի ես առ քեզ՝ աղաչել զքեզ, զի աշխատ լինիցիս և եկեսցես առ իւ և բժշկեսցես զհիւանդութիւնս զոր ունիմ ես:
Նա և լուայ, զի Հրեայք տրտնջեն զքէն և կամին չարչարել զքեզ. բայց քաղաք մի փոքրիկ և գեղեցիկ է իմ, և բաւական է մեզ երկոցունցս:
Որոց տարեալ զթուղթն՝ պատահեցին նմա յԵրուսաղէմ: Զայս վկայէ և աւետարանական բանն, եթէ «Էին ոմանք ի հեթանոսաց եկելոց առ նա». վասն ոչ համարձակին, որք լուանն, ասել ցՅիսուս, այլ ասեն զՓիլիպպոս և ցԱնդրէաս. և նոքա ասեն զՅիսուս: Իսկ ինքն Փրկչին մեր յայնմ ժամանակի յորում կոչեացն զնա Աբգար՝ ոչ առ յանձն. բայց թղթոյ արժանի արար զնա, որ ունի օրինակ զայս.–
ԼԲ
Պատասխանի թղթոյն Աբգարու, զոր գրեաց Թովմաս առաքեալ հրամանաւ Փրկչին:
Երանի իցէ այնմ, որ հաւատայ յիս՝ իբրև ոչ իցէ նորա տեսեալ զիս. զի գրեալ է վասն իմ այսպէս.Զի որք տեսանենն զիս՝ ոչ հաւատասցեն յիս, և որք ոչն տեսանեն՝ նոքա հաւատասցեն և կեցցեն: Իսկ վասն այնր զի գրեցեր դու առ իս, գալ ինձ առ քեզ՝ արժան է ինձ կատարել աստ զամենայն ինչ վասն որոյ առաքեցայ ես: Եւ իբրև կատարեցից զայս՝ ապա համբարձայց առ այն որ առաքեացն զիս. և յորժամ համբարձայց՝ առաքեցից զի յաշակերտաց աստի իմոց, զի զցաւս քո բժշկեսցէ, և կեանս քեզ և որոց ընդ քեզ են շնորհեսցէ:
Զայս թուղթ եբեր Անան սուրհանդակ աբգարու, ընդ որում և զկենդանագրութիւն փրկչական պատերին, որ կայ յԵդեսացւոց քաղաքին մինչև ցայսօր ժամանակի:
ԼԳ
Քարոզութիւն յԵդեսիայ առաքելոյն Թադէոսի, եւ պատճէն թղթոցն ենգից:
Բայց յետ համբառնալոյ Փրկչին մերոյ՝ Թովմաս առաքեալ, մի յերկոտասանիցն, առաքեաց զմի յեօթանասնից անտի զԹադէոս ի քաղաքն Եդեսիայ՝ բժշկել զԱբգար և աւետարանել ըստ բանին Տեառն: Որոյ եկեալ եմուտ ի տուն Տուբիայ իշխանի հրէի, զոր ասեն լինել յազգէն Բգրատունեաց. որոյ խուսեալ յԱրշամայ՝ ոչ ուրացաւ զհրէութիւնն ընդ այլ ազգականս իւր, այլ նովին օրինօք եկաց մինչև հաւատալ ի Քրիստոս: Եւ ել համբաւ նորա ընդ ամենայն քաղաքն: Լուեալ Աբգարու ասէ. «Նա է վասն որոյ գրեացն Յիսուս», և իսկոյն կոչեաց զնա: Եւ եղև ի մտանելն Թադէի՝ տեսիլ սքանչելի երևեցաւ Աբգարու յերեսսն Թադէի. և յարուցեալ ի գահոյիցն անկաւ ի վերայ երեսաց իւրոց և երկիր եպագ նմա. և զարմացան ամենայն իշխանքն որ շուրջ կային, զի ոչ գիտացին զտեսիլն: Եւ ասէ ցնա Աբգար, եթէ«Դո՞ւ իցես արդարև աշակերտ օրհնելոյն Յիսուսի, զոր ասաց առաքել ինձ այսր, և կարո՞ղ իցես բժշկել զցաւս իմ»: Պատասխանի ետ նմա Թագէ. «Եթէ հաւատասցես ի Քրիստոս Յիսուս յորդին Աստուծոյ՝ տացին խնդրուածք սրտի քոյ»: Ասէ ցնա Աբգար. «Ես հաւատացի ի նա և ի հայր նորա. վասն որոյ կամեցայ առնուլ զզօրս իմ և գալ կոտորել զՀրեայս որ խաչեսցին զնա, եթէ ոչ էր իմ արգելեալ վասն թագաւորութեանն Հռովմայեցւոց»:
Եւ յայսմ բանէ սկիզբն Թադէի՝ աւետարանեաց նմա և քաղաքի նորա. և եդեալ ձեռն ի վերայ բժշկեաց զնա, և զԱբդիու պատագրոս իշխան քաղաքին և պատուական յամենայն տանն արքայի, նա և զամենայն որ էին ի քաղաքին հիւանդք և ախտաժէտք, բժշկեաց: Եւ հաւատացին ամենեքեան. և մկրտեցաւ ինքն Աբգար և ամենայն քաղաքն և զդուրս տաճարաց կռոցն փակեցին. և որ ի վերայ բագնին և սեանն կային պատկերքն՝ ծածկեալ պատեցին եղեգամբ. և ոչ զոք ածէր բռնութեմբ ի հաւատս, բայց օր ըստ օրէ յաւելեալ ի հաւատացեալսն բազմանային:
Իսկ առաքելոյն Թադէի զխոյրարար ոմն մետաքսագործ մկրտեալ, և անուն կոչեցեալ Ազդէ, ձեռնադրեալ ի վերայ Եդեսիայ՝ փոխանակ իւր թողու առ արքայի: Եւ իւր առեալ հրովարտակ յԱբգարէ, զի ամենեքեան լուիցեն աւետարանին Քրիստոսի՝ գայ առ Սանատրուկ քեռորդի նորին, զոր կարգեալ էր ի վերայ աշխարհիս և զօրացն: Բայց Աբգար յօժարեցաւ գրել թուղթ առ Տիբերիոս կայսեր, որ ունի օրինակ զայս.–
Թուղթ Աբգարու առ Տիբերիոս:
Աբգար արքայ Հայոց տեառն իմում Տիբերի կայսեր Հռոմայեցւոց խնդրեալ:
Գիտելով իմ, եթէ ոչ ինչ ծածկի ի քումմէ թագաւորութենէդ, այլ իբրև զմտերիմ քո՝ աւելի ևս իմացուցանեմ ի ձեռն գրոյ: Զի Հրեայք, որ բնակեալ են ի գաւառս Պաղեստինացւոց՝ ժողովեալ խաչեցին զՔրիստոս առանց իրիք յանցանաց, ի վերայ մեծամեծ երախտեաց, զոր արար առ նոսա, նշանս և սքանչելիս, մինչև զմեռեալս անգամ յարուցանել: Եւ գիտեա, զի զօրութիւնքս այս ոչ ենսոսկ մարդոյ, այլ Աստուծոյ: Զի և ի ժամանակին յորում խաչեցինն զնա՝ արեգակն խաւարեցաւ,և երկիր շարժեալ տատանեցաւ. և ինքն յետ երից աւուրց յարեաւ ի մեռելոց և երևեցաւ բազմաց: Եւ այժմ յամենայն տեղիս անուն նորա ի ձեռն աշակերտաց նորա սքանչելիս մեծամեծս կատարէ. որ և առ իս ինքեան եցոյց յայտնապէս: Եւ արդ՝ այսուհետև տէրութիւնդ քո գիտէ, որ ինչ արժան է հրամայել ի վերայ ժողովրդեանն Հրէից, որք զայն գործեցին, և գրել ընդ ամենյն տիեզերս, զի երկրպագեսցեն Քրիստոսի՝ իբրև ճշմարիտ Աստուծոյ: Ողջ լեր:
Դարձեալ գրէ թուղթ Աբգար առ Տիբերիոս:
Աբգար արքայ Հայոց, տեառն իմում Տիբերի կայսեր Հռոմայեցւոց խնդալ:
Զթուղթ գրեալ ըստ արժանի քոյոյ տէրութեանդ տեսի, և ընդ հրաման մտածութեանդ քոյ ուրախացայ. և եթէ ոչ ցասնուցուս ինձ՝ գործ սինկղիտոսիդ յոյժ այպանելի է. քանզի առ դոսա՝ ի քննութենէ մարդական տուեալ լինի աստուածութիւն: Եւ արդ այսուհետև եթէ ոչ լինիցի Աստուած հաճոյ մարդոյն՝ Աստուած լինել նա ոչ կարէ. և իբրև յայսմանէ մարդոյն արժան է քաւել զԱստուածն: Բայց քեզ տեառն իմում հաճոյ թուեսցի առաքել զայլ յԵրուսաղէմ փոխանակ Պիղատոսի, զի լուծցի նա անարգանօք յիշխանութենէն յոր կարգեցեր զնա. վասն զի արար զկամս Հրէիցն, և խաչեաց զՔրիստոս ի տարապարտուց առանց քոյոյ հրամանի: Ողջ լինել քեզ ըղձամ:
Զայս գրեալ Աբգարու՝ զհաւասար թղթոյն եղ ի դիւանի իւրում, որպէս և զայլսն: Գրեաց և առ Ներսեհ մանուկ արքայ Ասորեստանի ի Բաբելով:
Թուղթ Աբգարու առ Ներսեհ:
Աբգար արքայ Հայոց, որդւոյ իմում Ներսեհի խնդալ:
Զգիր ողջունի քոյ տեսի, և զՊերոզ լուծի ի կապանաց, և զվնաս նորա թողի նմա. և եթէ կամ իցէ քեզ՝ կարգեսցես զնա ի վերակացութիւն Նինուէի, որպէս և կամիս: Այլ վասն այնր զի գրեցեր առ իս, թէ տուր ածել բժիշկ , որ զնշանսդ առնէ և քարոզ այլ Աստուած ի վեր քան զհուր և զջուր, զի տեսից և լուայց զմա՝ նա ոչ էր բժիշկ ըստ արուեստից մարդական, այլ աշակերտ որդւոյն Աստուածոյ, արարչի հրոյ և ջրոյ. և վիճակ հասեալ ի կողմանս Հայոց առաքեցաւ: Բայց յընկերաց նորա գլխաւորաց, Սիմովն անուն, այդր ի կողմանս Պարսից առաքեալ է. խնդիր արարեալ՝ լուիցես նմա, յորաժ և հարյն քո Արտաշէս: Եւ նա բժշկեսցէ զամենայն հիւանդութիւնս, և ճանապարհ կենաց ցուցցէ:
Եւ յաւել ևս գրել առ Արտաշէս արքայ Պարսից օրինակ զայս.–
Թուղթ Աբգարու Արտաշէս:
Աբգար արքայ Հայոց, Արտաշիսի եղբօր իմում Պարսից արքայի խնդալ:
Գիտեմ զի արդ լուեալ է քո վասն Յիսուսի Քրիստոսի որդւոյն Աստուծոյ, զոր խաչեցին Հրեայքն. որ յարեաւն ի մեռելոց, և առաքեաց զաշակերտսն ընդ ամենայն տիեզերս՝ ուսուցանել ընդ հանուր:Եւ մի յաշակերտաց նորա գլխաւորաց, Սիմովն անուն, է ի կողմանս քոյոյ տէրութեանդ: Արդ՝ խնդիր արարեալ գտցես զնա, և նա բժշկեսցէ զամենայն ախտս հիւանդութեանց՝ որ ի ձեզ, և ճանապարհ կենաց ցուցցէ. հաւատասցեց բանի նորա, դու եղբարք քո և ամենեքեան, որ հնազանդին քեզ կամաւոր: Զի ախորժելի է ինձ՝ զձեզ ըստ մարմնոյ ազգականս՝ լինել ինձ մտերիմ հարազատս և ըստ հոգւոյ:
Եւ մինչ դեռ պատասխանի այսց թղթոց ոչ էր ընկալեալ՝ վախճանի Աբգարիոս, թագաւորեալ ամս երեսուն և ութ:
ԼԴ
Յաղագս վկայութեան առաքելոցն մերոց:
Յետ մահուանն Աբգարու բաժանի թագաւորութիւնն Հայոց յերկուս. քանզի Անանուն որդի նորա կապեաց թագ՝ թագաւորել յԵղեսիայ, և քեռորդի նորա Սանատրուկ ի Հայս: Գտանի որ ինչ առ սոցա ժամանակաւ՝ յառաջագոյն գրեալ յայլոց, զգալուստ առաքելոյն Թադէի ի հայս, և հաւատալ Սանատրկոյ. և թողուլ զհաւատսն յերկիւղէ նախարարացն Հայոց, և կատարումն առաքելոյն և որք ընդ նմա՝ ի գաւառին Շաւարշան, որ կոչի Արտազ, և պատառումն քարին և յիրեարս գալ և ընդունել զմարմին Առաքելոյն, և առնուլ անտի աշակերտացն և թաղել ի դաշտին. և մարտիրոսանալ դստերն արքայի Սանդխտոյ հուպ ի ճանապարհն և աստ ուրեմն յայտնել նշխարաց երկոցունց, և փոխել յառապարն: Այս ամենայն, որպէս ասացաք, յայլոց պատմեալ յառաջագոյն քան զմեզ՝ ոչ ինչ կարևորագոյն համարեցաք ոճով երկրերդել: Դոյնպէս և որ ինչ վասն կատարմանն Ադդէի աշակերտի առաքելոյն յԵդեսիայ յորդւոյն Աբգարու՝ գտանի յայլոց պատմեալ յառաջագոյն քան զմեզ:
Որ իբրև թագաւորեաց յետ մահուան հօրն՝ ոչ եղև ժառանգորդ հայրենի առաքինութեանն, այլ եբաց զտաճարս կռոցն և կալաւ զպաշտօն հեթանոսութեանն: Եւ յզեաց առ Ադդէ, զի արասցէ նմա խոյր բեհեզեայ անգուածով ոսկոյ, որպէս յառաջագոյն առնէր հօրն նորա: Եւ պատասխանի ընկալաւ, թէ «ոչ արասցեն ձեռք իմ խոյր գագաթան անարժանի, որ ոչ երկրպագէ Քրիստոսի Աստուածոյ կենդանւոյ»: Եւ իսկոյն հրամայեաց միում ի զինակրացն՝ կտրել զոտս նորա սրով: Որոյ երթեալ, և տեսեալ զնա, զի նստէր յաթոռ վարդապետութեանն՝ էած սուսերաւ և ի բաց կտրեաց զսրունս նորա. և նոյն ժամայն աւանդեաց զհոգին: Զայս ծայրաքաղ արարեալ համառօտ յիշատակեցաք, որպէս զառ ի յայլոց պատմեալ նախկին:
Բայց վիճակեցաւ Հայոց և Բարթուղիմէոս, որ և կատարեցաւ առ մեզ յԱրեբանոս քաղաքի: Իսկ զՍիմովնէ, որ Պարսիցն վիճակեցաւ, ոչ զհաւաստին կարեմ պատմել, եթէ զի՛նչ գործեաց և կամ ուր կատարեցաւ: Քանզի պատմի յոմանց՝ Սիմովն ումեմն առաքելոյ կատարիլ ի Վերիոսփորայ. և նա իցէ ճշմարտիւ, և թէ էր աղագաւ գալուստ նորա անդր՝ ոչ գիտեմ. այլ միայն նշանակեցի, զի գիտասցես թէ ոչ ինչ մնայ յիմմէ ջանից պատմել քեզ զամենայն, որ ինչ անկ է:
ԼԵ
Վասն Սանատրկոյ թագաւորութեանն, եւ սպանման ծննդոցն Աբգարու, եւ վասն Հեղինեայ տիկնոջ:
Սանատրուկ թագաւորեալ՝ զօրս ժողովէ ի ձեռն քաջաց Բագրատունեաց և Արծրունեաց դայեկաց իւրոց, իջանել տալ պատերազմ ընդ որդիսն Աբգարու, զի բոլորումս տիրեսցէ թագաւորութեան: Եւ մինչև դեռ նա յայսմ էր՝ աստուածային իմն ակնարկութեամբ խնդրեցաւ վրէժ մահուանն Ադդէի յորդւոյն Աբգարու: Քանզի սիւն կճեայ կանգնել տայր յԵդեսիայ. ի վերնատունս ապարանից իւրոց, և ինքն ի ներքոյ կալով հրամայէր զորպէսն առնել. որ զերծեալ յունողացն՝ անկաւ ի վերայն նորա և խորտակեաց զոտսն և սատակեաց:
Եւ իսկոյն պատգամ բնակչաց քաղաքին եկն առ Սանատրուկ, խնդրելով պայման ուխտի, զի մի վրդովեսցէ զնոսա ի քրիստոնէութեան հաւատոց, ևնոքա տացեն զքաղաքն ի ձեռս և զգանձս թագաւորին: Զոր արարեալ՝ յետոյ ստեաց. նա և զամենայն զաւակ տանն Աբգարու մաշեաց սրով, բայց յաղջկանց, զորս եհան ի քաղաքէն բնակել ի կողմանս Հաշտենից: Սապէս և զգլուխ կանանցն Աբգարու, որում անուն էր Հեղինէ, առաքեաց յիւրային քաղաքն բնակել ի Խառան, թողլով նմա զտիկնութիւնն ամենայն Միջագետաց, փոխանակ բարեացն զոր գտեալ էր ի ձեռն նորա յԱբգարէ:
Այս Հեղինէ զարդարեալ հաւատովք, որպէս և զայր իւր զԱբգար, ոչ հանդուրժեաց բնակել ի մէջ կռապաշտիցն. այլ չոգաւ յԵրուսաղէմ յաւուրս Կղաւդեայ, ի սեվին՝ զոր մարգարէացաւն Ագաբոս. և տուեալ զամենայն գանձս իւր յԵգիպտոս՝ գնաց ցորեան բազում յոյժ և բաշխեաց ամենայն կարօտելոց. որում և վկայէ Յովսեպոս. որոյ և շիրիմ նշանաւոր կայ առաջի դրանն յԵրուսաղէմ մինչև ցայսօր ժամանակի:
ԼԶ
Յաղագս նորոգման Մծբին քաղաքի, եւ անուանակոչութեան Սանատրկոյ եւ մահուան նորին:
Այլ որ ինչ գործք եղեալ Սանատրկոյ՝ ոչ ինչ յիշատակաց արժանի համարեցաք ի շինուածոյ Մծբին քաղաքի: Զի ի շարժման՝ խախտեալ՝ քակեաց և վերստին շինեաց պայծառագոյն, և պարսպեաց կրկին պարսպով և պատուարաւ. և զինքն անդրի ի միջին հաստատեաց, գրամ մի ի ձեռն ունելով. որ նշանակէ այսպիսի ինչ, եթէ ի շինել քաղաքիս ամենայն գանձքս ծախեցան, և այս միայն մնաց:
Բայց թէ ընդէր սանատրուկ կոչեցաւ՝ ասելի է: Քանզի յաւուրս ձմերայնոյ ճանապարհորդեալ ի Հայս քոյր Աբգարու Աւգէ՝ պատահէ բքոյ ի լերնիս Կորդուաց. զամենեսեան մրրիկն, մինչ ոչ գիտել ընկեր զընկեր՝ ընդ որ վարեցաւ:Իսկ դայեկին նորա Սանոտայ, քեռ Բիւրատայ Բագրատունւոյն, կնոջ Խոսրենայ Արծրունւոյ, առեալ զմանուկն, քանզի տղայ էր, եդ ի մէջ ստեանց իւրոց, մնալով ի ներքոյ ձեանն զերիս տիւս և զերիս գիշերս: Զորմէ առասպելաբանեն, եթէ կենդանի իմն նորահրաշ սպիտակ յաստուածոցն առաքեալ՝ պահէր զմանուկն:Բայց որչափ մեք եղաք վերահասու՝ այսպէս է. շուն սպիտակ ընդ խնդրակսն լեալ, պատահեաց մանկանն և դայեկին: Արդ՝ կոչեցաւ Սանատրուկ, ի դայեկէն զանուանակոչութիւնն առեալ, որպէս թէ տուրք Սանոտայ:
Սա թագաւորեալ յերկոտասաներորդի ամի Արտաշիսի արքայի Պարսից, կեցեալ ամս երեսուն՝ մեռաւ յորիս, նետի ուրուք դիպեալ փորոտեացն. իբր թէ վրէժ հատուցեալ ընդ չարչարանաց սրբոյ դստերն: Ղեբուբնայ որդի ափշադարայ դպրի գրեաց զամենայն գործս, որինչ յաւուրս Աբգարու և Սանատրկոյ, և եդ ի դիւանին յԵդեսիայ:
ԼԷ
Թագաւորել Երուանդայ եւ կոտոևել զորդիսն Սանատրկոյ, եւ զերծանել Արտաշիսի փախստեամբ:
Յետ մահուանն Սանատրկոյ արքայի շփոթի իմն թագաւորութիւնն: Քանզի Երուանդ որսի կնոջ Արշակունւոյ, թագաւորէ յութերորդ ամի Դարեհի վերջնոյ: Եւ ունին զրոյցք յաղագս նորա այսպէս: Կին ոմն յազգէ Արշակունեաց, անձամբ հարստի և խոշորագեղ, վարար զոր ոչ ոք դիմագրաւեաց առնուլ կնութեան, ծնանի երկուս մանկունս յանկարգ խառնակութենէ, որպէս զՄինոտովրոս: Եւ ի զարգանալ մանկանցն՝ կոչեն անուանս Երուանդ և Երուազ: Եւ ի չափ հասեալ Երուանդայ՝ լինի սրտեայ և անդամովք յաղթ: Սա ի բազում իրս վերակացու առաջնորդութեամբ առաքեալ ի Սանատրկոյ, գտանի երևելի, մինչև ամենայն նախարարացն Հայոց առաջին լինե. և խոնարհութեամբ և առատաձեռնութեամբ զամենայն ոք յանգուցեալ յինքն յարուցոյց: Եւ ի մեռանելն Սանատրկոյ՝ միաբանեալ թագաւորեցուցին զնա, առանց արանց յազգէն Բագրատունեաց լինել թագադիր:
Բայց ի թագաւորելն իւրում Երուանդ, կասկած ունելով յորդւոցն սանատրկոյ՝ կոտորէ զամենեսեան: Թուի թէ վրէժ հատուցաւ սպանման որդւոցն Աբգարու: Բայց մի ոմն տղայ, Արտաշէս անուն, զոր առեալ ստընտուի նորա՝ փախեաւ ի կողմանս հերայ, ի հովուավանս Մաղխազանի, լուր առնելով դայեկի նորա Սմբատայ, որդւոյն Բիւրատայ Բագրատունւոյ, ի Սպեր գաւառի, ի շէնն Սմբատաւանի: Արդ՝ իբրև լսէ Սմբատ որդի Բիւրատայ զբօթն Սանատրկոյ և զգոյժ կոտորման որ դւոց նորա՝ առեալ զերկուս դստերս իւր, զՍմբատանոյշ և զՍմբատուհի՝ նստուցանէ ի Բայբերդի, արս քաջս թողլով ի վերայ ամրոցին. և ինքն հանդրեձ միով կնաւ իւրով և սակաւ արամբք գայ անցանէ ի խնդիր մանկանն Արտաշիսի: Որում իրազգաց եղեալ արքային Երուանդայ՝ հետայոյզս առաքէ. վասն որոյ բովանդակ ժամանակս ընդ երեսս լերանց և դաշտաց այլակերպեալ շրջելով հետի հանդերձ մանկամբն՝ սնուցանէ ի հովուավանս և յանդէորդս, մինչև պարապ գտեալ ժամ՝ անցանէ առդարեհ արքայ Պարսից: Եւ քանզի այր քաջ էր Սմբատ և ծանօթ յառաջագոյն՝ պատուի մեծապէս զօրագլուխսն պարսից, սապէս և մանուկն ընդ որդիս թագաւորին, տեղի բնակութեան առեալ զԲատ և զՈզոմն կոչեցեալ գաւառս:
ԼԸ
Որ ինչ ջան Երուանդայ վասն ի բուռն ածելոյ զմանուկն Արտաշէս , եւ ի բաց թողլոյ զՄիջագետս:
Բայց Երուանդայ զմտաւ ածեալ, թէ որպիսի չար նորա թագաւորութեանն սնանի ի Մարս՝ խէթ ի սրտի լեալ՝ ոչ հեշտալի էր նմա քուն: Հանապազ ի յարութնութեան յայն հոգալով, նաև ի քուն անուրջս ահագինս նմին տեսանէր: Վասն որոյ ի ձեռն հրեշտակաց և պատարագաց խնդրէր հաշտեցուցանել զարքայն Պարսից՝ տալ ի ձեռս զԱրտաշէս, ասելով թէ «Արիւն իմ և հարազատութիւն, ընդէ՞ր սնուցանես զՄարըդ Արտաշէս հակառակ ինձ և իմոյ թագաւորութեանս, լսելով բանից Սմբատայ յեղուզակի, որ ասէ, թէ որդի է Արտաշէս Սանատրկոյ. և զորդի հովուաց և զանդէորդաց ջանայ առնել Արշակունի, և արիւն քո և հարազտութիւն համբաւելով զնմանէ: Նա չէ որդի Սանատրկոյ, այլ ընդ խաբս գտեալ Սբատայ զմար ոմն տղայ՝ բաջաղի»: նոյնպէս և առ Սմբատ յղէր բազում անգամ, թէ «Ընդէ՞ր այդքան սնոտի աշխատութիւն կրես. խաբեալ ի ստնտուէդ՝ սնուցանես զորդի Մարիդ հակառակ ինձ»: Եւ լսէ ոչ սիրելի բանս պատասխանեաց: Յայնժամ առաքէ Երուանդ և սատակէ զքաջսն ի Բայբերդի. գերեալ զդստերս Սմբատայ՝ պահէ յամրոցին յԱնի ոչ վատթարապէս:
Բայց թիկունս առնելով Երուանդայ զՀռոմայեցիս՝ ոչ ինչ վտանգի ի թագաւորութեանն Վեսպիանու և Տիտոսի, թողլով ի նոսա զՄիջագետս: Եւ յայնմ հետէ բարձաւ իշխանութիւնն հայոց ի Միջագետաց. և հարկս ևս առաւելագոյնս տայր ի Հայոց Երուանդ: Իսկ գործակալաց Հռոմայեցւոց մեծապէս հանդերձեալ զքաղաքն Եդեսիայ՝ ի նմա հաստատեն զտունս գանձուց հարկացն ժողովելոց ի Հայոց, ի Միջագետաց և յԱսոևեստանեայց: Եւ ժողովեն ի նմա զամենայն դիւանս, և կարգեն զդպրոցս երկուս, մի՝ զբունն իւրեանց զԱսորին, և միւս ևս զՅոյնն. և զդիւանն հարկաց և զմեհենականն, որ կայր ի Սինոպ Պանտացւոց՝ անդր փոխեն:
ԼԹ
Յաղագս շինուածոյ Երուանդաշատ քաղաքի:
Յաւուրս սորա փոխին արքունիքն յԱրմաւիրն անուանեալ բլրոյ. քանզի էր հեռացեալ գետն Երասխի, և ի յերկարել ձմերայնոյն, և ի դառնահոտ փչմանէ հիւսւսոյ պաղացեալ ձուլեալ վտակն՝ ոչ ուստեք արբուցումն բաւական թագաւորականին գտանէր տեղւոյ: Ընդ որ նեղեալ Երուանդայ, նա և ամրագունի ևս տեղւոյ ելեալ ի խնդիր՝ փոխէ զարքունիսն յարևմուտս կոյս, ի քարակտուր մի բլուր, զորով պատ առեալ Երասխայ՝ ընդդէմ Ախուրեանն հոսի գետ: Պարսպէ զբլուրն, և ի ներքսագոյն քան զպարիսպն ընդ բազում տեղիս կտրեալ զքարինսն մինչև ի յատակս բլրոյ հաւասար գետոյն, մինչև դիմել ջուրց գետոյն ի փորուածն. յըմպելեաց պատրաստութիւն: Զմիջնաբերդն ամրացուցանէր բարձր պարսպօք, և դրունս պղնձիս կանգնէր ի միջոցի պարսպին, և ելանելիս երկաթիս ի ներքուստ ի վեր մինչև զդուռնն. և ի նմա որոգայթս իմն ծածուկս ընդ մէջ աստիչանացն, որպէս զի ըմբռնեսցի՝ եթէ ոք գաղտ ելանելով դաւել կամիցի զարքայն: Եւ էր, ասեն, երկդիմի. որպէս զի մինն լիցի սպասաւորաց արքունի և ամենայն ելևմտից ճանապարհ տուընջենային, իսկ միւսն գիշերային և մարդադաւաց:
Խ
Թէ որպէս շինեաց զԲագարան քաղաք կռոց:
Բայց Երուանդայ շինեալ զքաղաքն իւր և փոխեալ զամենայն ինչ յԱրմաւրայ, ուրոյն կռոցն, զոր ոչ օգուտիւր համարեալ յիւրն փոխել ի քաղաքն, զի մի ի գալ և ի զոհել անդ աշխարհի՝ ոչ զգուշութեամբ պահեսցի քաղաքն. այլ հեռագոյն ի նմանէ իբր քառասուն ասպարիսաւ զհիւսիսով՝ նման իւրոյ քաղաքին շինեաց քաղաք փոքր ի վերայ գետոյն Ախուրենայ, և անուանեաց Բագարան, այս ինքն թէ ի նմա գրագնաց յօրինեալ է զկազմութիւն. և փոխեաց անդր զամենայն զկուռսն որ յԱրմաւիր: Եւ մեհեանս շինեալ՝ զեղբայր իւր զԵրուազ քրմապետ կացուցանէր:
ԽԱ
Վասն տնկելոյ զանտառն, որ կոչի Ծննդոց:
Տնկէ և մայրի մեծ ի հիւսիսոյ կողմանէ գետոյն, և որմովք ամրացուցանէ, արգելլով ի ներքս այծեմունս երագունս, և զեղանց և զեղջերուաց ազգ, և ցիռս և վարազս. որք ի բազմութիւն աճեցեալ լցին զանտառն, որովք ուրախանայր թագաւորն յաւուրս որսոց: Եւ անուանէ զանտառն՝ Ծննդոց:
ԽԲ
Վասն ձեռակերտին, որ կոչի Երուանդակերտ:
Քաղցր է ինձ ասել և յաղագս գեղեցիկ դաստակերտին Երուանդակերտի, զոր յօրինեաց նոյն ինքն Երուանդ գեղեցիկ և չքնաղ յօրինուածովք: Քանզի զմիջոց հովտին մեծի լնու մարդկութեմբ և պայծառ շինուածովք, լուսաւոր որպէս ական բիբ: Իսկ շուրջ զմարդկութեամբն՝ ծաղկոցաց և հոտարանաց կազմութիւն, որպէս շուրջ զբբովն զայլ բոլորակութիւն ական: Իսկ զբազմութիւն այգեստանոյ՝ իբր զարտևանանց խիտ և գեղեցիկ ծիր. որոյ հիւսիսային կողմանն դիր կարակնաձև՝ արդարև գեղաւոր կուսից յօնից դարաւանդաց համեմատ: Իսկ ի հարաւոյ հարթութիւն դաշտաց՝ ծնօտից պարզութեան գեղեցկութիւն: Իսկ գետն բերանացեալ դարաւանդօք ափանցն՝ զերկթերթիսն նշանակէ շրթունս: Եւ այսպիսի գեղեցկութեան դի՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրաւանդակ թագաւորանիստն ահայեցուածսն ունի. և արդարև բերրի և թագաւորական դաստակերտն:
Զայս ամենայն զգործեցեալսն Երուանդայ պարգևէ մեծն Տրդատ մարդկան ազգին Կամսարականաց, որպէս մտերմաց և արեան կցորդաց ազգին Արշակունեաց. զոր յիւրում տեղւոջն պատմեսցուք:
Բայց ասեն զԵրուանդայ՝ ըստ հմայից դժնեայ գոլ ական հայեցուածով. վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն սովորութիւն ունել սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնութենէ ասեն պայթել որձաքար վիմացն: Բայց այս կամ եղիցի սուտ և առասպել, և կամ դիւականս ինչ առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս հայեցուածոցն անուամբ վնասեսցէ զորս կամի:
ԽԳ
Թէ որպէս Սմբատայ օգնականս իւր արարեալ զնախարարսն Պարսից՝ խնդրէ թագաւորեցուցանել զԱրտաշէս:
Բայց ի զարգանալ մանկանն Արտաշիսի, և ի բազում արութիւնս քաջութեան ցուցանել դայեկին Սմբատայ՝ հաճեալ ընդ նա նախարարքն Արեաց, մաղթեն զթագաւորն տալ նմա պարգևս զինչ և խնդրեսցէ: Եւ յանձն առեալ թագաւորին՝ ասէ ցնախարարսն. «Տեսէք թէ զինչ կամիցի այրն քաջ»: Եւ նոքա ասեն.«Անմահ բարերարութիւնդ քո. ոչ այլ ինչ կամի Սմբատ, քան թէ զարիւն քո և զհարազատութիւն, զԱրտաշէս որդի Սանատրկոյ, զմերժեալն ի թագաւորութենէ իւրմէ, հաստատել յիւրում թագաւորութեանն»: Եւ յանձն առեալ արքային արքայից՝ տայ ի ձեռս Սմբատայ մասն ինչ ի զօրացն Ասորեստանի և զզօրս Ատրպատականի, զի տարեալ զԱրտաշէս հաստատեսցեն ի գահն հայրենի:
ԽԴ
Յաղագս լսելոյ Երուանդայ զգալն Արտաշիսի, եւ գումարել զօրս ի պատրաստութիւն պատերազմի:
Լուր հասանէ առ Երուանդ յՈւտէացւոց գաւառին, եթէ գումարեաց արքայն Պարսից զօրս բազումս ի ձեռն Սմբատայ, զի ի վերայ քո խաղացեալ ածցէ զմանուկն Արտաշէս ի թագաւորութիւն իւր: Զայս լուեալ Երուանդայ՝ եթող անդրէն զբազումս ի նախարարացն կողմնապահս, և ինքն գնաց ի քաղաքն իւր փութանակի, կուտել առ ինքն զզօրս Հայոց, զՎրաց և զկողմանցն Կեսարու, այլ և զՄիջագետացն՝ աղերսիւք և տրովք: Եւ էին աւուրք գարնայնոյ. վասն որոյ երագ ժողովեցան զօրքն ամենայն. նա և Արգամ, տանուտէր ազգին Մուևացեան, որ ի ծննդոցն Աժդահակայ, ամբոխ հետևակաւ: Քանզի էր Երուանդայ դարձուցեալ ի նա զգահն երկրորդական, զոր հանեալ էր նոցանէ Տիգրանայ և տուեալ իւրում քեռառնն Միհրդատայ. իսկ յետ մահուանն Միհրդատայ՝ ոչ լինէր ումեք տուեալ, մինչև Երուանդայ դարձուցանել զնա առ Արգամ: Եւ ոչ միայն նմա, այլ և ամենայն նախարարացն տայր պարգևս պատիւս, և զօրացն ամենեցուն պարգևէր առատապէս:
ԽԵ
Եթէ որպէս ընդ մուտն Արտաշիսի յիւր աշխարեն յաջողեցաւ գործն:
Իսկ Սմբատ հանդերձ մանկամբն Արտաշիսիւ աճապարէն հասանել ի սահմանս Ուտէացւոց: Ընդ առաջ նորա ելին զօրք այնր կողմանն, նա և նախարարքն զորս եթող Երուանդ: Զայն ինրև լուան այլ նախարարքն հայոց՝ լուծանէին լքանէին և զատչել յԵրուանդայ խորհէին. նա և զայն ևս տեսանէին, եթէ զօրքն Հռոմայեցւոց ոչ հասեին նմա ի թիկունս: Իսկ Երուանդ առաւել ևս յորդագոյն տայր զպարգևսն, և բաշխէր միոյ ումեք ի նոցանէ զգանձսն և որչափ շատ տայր՝ շատ ևս ատելի լինէր: Քանզի գիտէին ամենեքեան, եթէ ոչ առ առատութեան տայ, այլ առ երկիւղի վատնէ: Եւ ոչ այնչափ սիրելի զայնոսիկ առնէր, որոց շատն տայր, քան թէ թշնամի զայնս՝ որոց ոչն տայր պերճագոյնս:
ԽԶ
Երուանդայ պատերազմ ընդ Արտաշիսի եւ փախուստ, եւ առումն քաղաքի նորին եւ մահ:
Բայց Սմբատ հանդերձ մանկամբն Արտաշիսիւ ելանէ առ ափն ծովուն Գեղամայ, զթիկամբքն Արագածն կոչեցեալ լերին. աճապարէին հասանել ի բանակն Երուանդայ: Առ ոչինչ համարեալ զբազմութիւն զօրաց նորա՝ միայն ակնածէին ի Մուրացենէն Արգամայ, զի այր քաջ էր և բազմաց տէր տիգաւորաց: Եւ ճամբարն Երուանդայ էր բացագոյն ի քաղաքէ նորին աւելի քան երեք հարիւր ասպարիսաւ ի Հիւսիսոյ, ի վերայ գետոյն Ախուրեան: Զայս իբրև լսէր Երուանդ՝ հանէր ընդ առաջ զբազմութիւն զօրացն, և ճակատէր ոչ հեռի յիւրմէ բանակէն: Իսկ Արտաշիսի առաքեալ պատգամ առ Աբգար նահապետ Մուրացեան հանդերձ բազում երդմամբք՝ թողուլ ի վերայ նորա զոր ինչ գտեալ էր յԵրուանդայ, և կրկին այլ յաւելուլ, միայն զի զԵրուանդ թողեալ ի բաց գնացէ:
Եւ իբրև հանգէպ ճակատուն Երուանդայ ելին նշանք Արտաշիսի՝ Արգամայ առել զբազմութիւն հետրակացն՝ ի կողմն ելանէր: Եւ Սմբատ հրամայէր զփողսն պղնձիս հնչեցուցանել. և յառաջեալ զճակատն իւր՝ զարծուի յերամց կաքուաւուց խոյանայր: Իսկ նախարարքն Հայոց, որ յաջ և յահեակ թևսն էին, ի նա խառնեալ միանային: Եւ զօրքն Վրաց, հանդերձ արքայիւն իւրեանց Փարսանաւ. թէպէտ և յանդուգն յարձակմամբ յառաջեալ բախէին՝ արագապէս դառնային ի միւս կողմն փախուցեալ: Եւ անդ էր տեսանել կոտորած անհնարին զգնդին Երուանդայ և զզօրաց Միջագետաց: Եւ ի խառնակել այսպիսի ճակատուց՝ պատահեն Արտաշիսի արք քաջք Տաւրացիք, որոց զոգիս ի բաց եդեալ, Երուանդայ պայմանեալ՝ սպանանել զԱրտաշէս: Որոց դիպեալ ի հետ ընդ մէջ անցանէ Գիսակ որդի ստնտուին Արտաշիսի, և սատակեալ զնոսա, ուր և կէս դիմաց նորա ի վայր բերեալ սուսերաւ, զյաղթութիւն ստացեալ՝ մեռանի ի վերայ այսպիսեաց: Եւ մնացեալ զօրքն ի փախուստ դառնային:
Իսկ Երուանդ ձիովն իւրով բովանդակ ասպարէզս անցեալ՝ ելանէ ի խանս կարգեալս ի բանակէն իւրմէ ի քաղաքն իւր, հեծեալ ի նոր ձիս հանգոյց ի հանգուցէ փախչել: Եւ քաջին Սմբատայ զհետ մտեալ՝ սաստկագոյնս վարէր զնա ի գիշերի մինչև զդուռն քաղաքին: Եւ Մարաց զօրացն անցեալ ի կողմն երուանդական գնդին, նսեմաւ ի վերայ դիականցն բանակէին: Իսկ Արտաշիսի հասեալ ի յԵրուանդայ շրջապատեալ առագաստն, ի կաշեայ և ի կտաւեայ պարսպին, էջ, և ի խորին նորա բնակեցաւ զայն գիշեր: Եւ այգուն եղելոյ՝ տիրաբար արարեալ, զսպանեալսն թողել հրամայեաց. և անուանեաց զհովիտն, ուր ի վերայ դիականցն բանակեցաւն՝ Մարաց մարգ, և զտեղի ճակատուն՝ Երուանդավան, որ կոչի մինչև ցայսօր ժամանակի. այս ինքն եթէ յայսմ տեղւոջ վանեաց զԵրուանդ: Եւ ինքն չուեաց ի քաղաքն Երուանդայ, յառաջ քան զմիջօրեալ հասեալ ի դաստակերտն Երուանդայ, և միաբան գոչմամբ հրամայեաց աղաղակել զօրացն՝ «Մար ամատ», որ թարգմանի Մարս եկն, յիշեցուցանելով զթշնամանսն, զոր յղէր Երուանդ առ թագաւորն Պարսից և առ Սմբատ, Մար զնա կոչելով: Յայս ի սոյն ձայն անուանեցաւ դաստակերտն Մարմէտ, իբր ի կամաց Արտաշիսի՝ բառնալ զանուն Երուանդայ ի տեղւոջէն, այս պատճառ է անուանակոչութեան դաստակերտին:
Բայց Սմբատայ գիշերայն զհետ Երուանդայ եկեալ սակաւ վաշտկանաւ՝ զդուռն քաղաքին պահէր մինչև ի գալն Արտաշիսի և զօրացն ամենեցուն: Եւ ի մարտնչել քաջացն ընդ ամրոցին՝ անձնատուրք եցեն մարդիկ ամրոցին, և բացին զդուռն քաղաքին: Իսկ մի ոմն ի զինուորացն մտեալ եհար վաղերբ զգլուխն Երուանդայ, և ցրուեաց զուղիւղն ի յատակս տանն. և այսպիսի ջախմամբ վախճանեցաւ, կալեալ զթագաւորութիւնն ամս քսան: Բայց Արտաշիսի յիշեալ, թէ խառնուած Արշակունւոյ է Երուանդ՝ հրամայէ զդի նորա թաղել մահարձանօք:
ԽԷ
Թագաւորել Արտաշիսի եւ առնել բարիս իւրոց երախտաւորացն:
Յետ մահուանն Երուանդայ մտեալ Սմբատայ զարքունականսն յուզէր զգանձսն. և գտեալ զթագն Սանատրկոյ արքայի՝ դնէ ի գլուխն Արտաշիսի և թագաւորեցուացանէ ի վերայ ամենայն երկրիս Հայոց ի քսան և իններորդի ամի Դարեհի Պարսից արքայի: Իսկ Արտաշիսի առեալ զթագաւորութիւնն՝ տայ պարգևս զօրացն Մարաց և Պարսից, արձակեաց յաշխարհն իւրեանց: Տայ և առնն քաջի և պատուականի Արգամայ զխոստացեալ գահն երկրորդական, և պսակ յակնթակապ, և գինդ յերկոսին ականջսն, և կարմիր զգեստ միոյ ոտինն. տարգալ ունել ոսկի և պատառաքաղ, և ոսկեղինօք ընպել նուագօք: Եւ ոչ ինչ ընդհատ յայսց պատուոց տայ դայեկին իւրում Սմբատայ, բայց միայն յերկուց գնդացն և ի կարմիր կօշկէ. և աւելի քան զհայրենական զիւր թագակապ ասպետութիւնն և զիշխանութիւնն արևմտեայ զօրուն՝ հաւատայ ի նա զամենայն զօրս Հայոց, և զբոլոր աշխարհիս զգործակալս և զհամօրէն տունն արքունի: Եւ զՆերսէս զորդի որդւոյն իւրոյ ստընտուին Գիսակայ, ազգ զնա սերելով՝ անուն կոչէ զնահատակութեանց հօրն–Դիմաքսեան. քանզի, որպէս ասացաքն՝ զկէս դիմացն սուսերաւ ի վայր բերին ի վերայ Արտաշիսի:
Պատմի սորա ի նոյն աւուրս սերեալ ազգ և զորդիսն Տուրայ, պատանիս հինգ հանդերձ տասամբ, յանուն հօրն իւրեանց Տրունիս. ոչ վասն արութեան ինչ գործոց, այլ միայն վասն քսութեան հօր նոցա, զոր առնէր ի տանէն արքայի առ Սմբատ, քանզի ընտանի էր Երուանդայ, սակս նորին և սպանաւ ի նմանէ:
ԽԸ
Սպանումն Երուազայ եւ շինել միւսոյ Բագարանի, եւ հարկիլ Արտաշիսի Հռոմայեցւոց:
Զկնի այսորիկ հրաման տայ Սմբատայ՝ երթալ յամուրն Բագարան, որ հուպ ի քաղաքն Երուանդայ ի վերայ Ախուրեան գետոյ, զի սպանցէ զԵրուազ զեղբայր Երուանդայ: Զոր կալեալ Սմբատայ՝ երկան զուլանէ հրամայէ կապել, և ընկենուլ ի պտոյտ մի գետոյն: Եւ ի տեղի նորա ի վերայ բագնացն կացուցանէ զընտանի Արտաշիսի, աշակերտ մոզի ուրումն երազահանի, որ յայն սակս և Մոգպաշտէ անուն կարդային: Եւ ապա աւար առեալ զգանձսն Երուազայ, և ծառայս անձինս հինգ հարիւր, նա զընտիր գանձուցն մեհենից՝ բերէ Արտաշիսի: Եւ Արտաշէս պարգևէ Սմբատայ զծառայսն Երուազայ. բայց զգանձսն հրամայէ տանել Դարեհի արքայի Պարսից, հանդերձ յաւելմամբ յիւրոց գանձուց, ի շնորհակալութեան պատիւ իբրև հօր և օգնականի:
Յայնժամ Սմբատայ զծառայսն Երուազայ, զոր գերեացն ի Բագարանէ, տարեալ բնակեցուցանէ ի թիկանց Մասեաց, ի նոյն անուն Բագարան կոչելով զձեռակերտն:Ինքն անցանէ ի Պարսս, ընծայատար Դարեհի, ոչ ինչ փոյթ առնելով զՀռոմայեցւոց տէրութենէն: Իսկ ի զնալն Սմբատայ Պարսս հասանեն հարկահանք կայսեր և սպայ ծանր ի սահմանս Հայոց, զորս մաղթեալ Արտաշիսի և կրկին տուեալ զհարկսն՝ հաշտեցուցանէ: Եւ զայս մեզ ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմ Հանւոյ, գրող մեհենական պատմութեանց, և զայլ բազում գործս՝ ասել կայ մեզ առաջի, որում և Պարսից մատեանքն վկայեն և Հայոց երգք վիպասանաց:
ԽԹ
Յաղագս շինուածոյ Արտաշատ քաղաքի:
Արտաշիսի վերջնոյ գործք՝ բազում ինչ յայտնի են քեզ ի վիպասանցն, որ պատմին ի Գողթան–շինել զքաղաքն, և խնամութիւն ընդ Ալանս, և ծնունդք զարմիցն, և իբր տրփանք Սաթինկան ընդ Վիշապազունսն՝ առասպելաբար, այս ինքն ընդ զարմս Աժդահակայ, որ ունին զամենայն զառ ստորոտովն Մասեաց. մարտ ընդ նոսա և քայքայումն յիշանութենէն, և սպանումն նոցա և հրկիզութիւն շինուածոցն, և նախանձ որդւոցն Արտաշիսի և գրգռութիւն ընդ միմեանս ի ձեռն կանանցն: Այս ամենայն, որպէս ասացաք, յայտնի են քեզ յերգս վիպասանացն. բայց յիշատակեսցուք և մեք կարճառօտիւք, և զայլաբանութիւնն ճշմարտեսցուք:
Երթեալ Արտաշիսի ի տեղին, ուր խառնին Երասխ և Մեծամօր, և հաճեալ ընդ բլուրն՝ շինէ քաղաք յիւր անուն Արտաշատ: Ձեռնտու լինի նմա և Երասխ փայտիւք մայրեաց. վասն որոյ անաշխատ և երագ շինեալ՝ կանգնէ ի նմա մեհեան, և փոխէ ի նա ի Բագարանէ զպատկերն Արմեդիեայ և զամենայն կուռս հայրենիսի. բայց զԱպողոնի պատկերն արտաքոյ քաղաքին կանգնէ հուպ ի ճանապարհն: Եւ յարուցանէ ի քաղաքէն Երուանդայ զգերութիւն Հրէիցն, որ փոխեալ էին անդր յԱրմաւրայ, և նստուցանէ զնոսա յԱրտաշատ: Նա և զամենայն վայելչութիւն քաղաքին Երուանդայ, զոր տարեալ էր յԱրմաւրայ և զոր անդրէն արարեալ նորա՝ փոխէ յԱրտաշատ. և առաւել ևս յինքենէ յօրինէ իբրև զքաղաք արքայանիստ:
Ծ
Յարձակումն Ալանաց ի մեզ եւ պարտումն, եւ խնամութիւն Արտաշիսի ընդ նոսա:
Զայսու ժամանակաւ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով և զկէս Վրաց աշխարհին՝մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ և Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, և լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց և աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, և գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, և բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ. և հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյն, և գետն ընդ մէջ նոցա:
Բայց քանզի զորդի ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս՝ զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զինչ և խնդրեսցէ. և երդմունս և դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի ևս մանկուք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ ի չառնալ յանձն Արտաշիսի առ ի մի մեծ, և ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի.«Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս, որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց. եկ հաւանեաց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝ տալ զպատանիդ. զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝ զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն, կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել, և թշնամութիւն յաւիտենական ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել»:Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս՝ գնաց յեզր գետոյն. և տալ տեսեալ զկոյսն գեղեցիկ, և լուեալ ի նմանէ բանս իմաստութեան՝ ցանկացաւ կուսին: Եւ կոչցեալ զդայեակն իւր զՍմբատայ՝ յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանացի կնութիւն իւր, և դաշինս և ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, և զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց՝ տալ զտիկին օրիորդ Ալանաց զՍաթինիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց. «Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս հազար ի հազարաց և բիւրս ի բիւրուց ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց»:
Զայս տեղի առասպելաբանելով վիպասանքն յերգելն իւրեանց ասեն. «հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ, և հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն, և անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն, և ձգեալ զոսկէօդ շիկաձոկ պարանն՝ ընկէց մէջք օրիորդին Ալանաց, և շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին, արագ հասուցանելով բանակն իւր»: Որ և ճշմարտութեամբ ունի այսպէս: Քանզի պատուեալ է առ Ալանս մորթ կարմիր՝ լայք շատ և ոսկի բազում տուեալ ի վարձանս՝ առնու զտիկլին օրիորդն Սաթինիկ: Այս է ոսկէօղ շիկափոկ պարանն: Դոյնպէս և զհարսանեացն առասպելեալ երգեն, այսպէս ասելով.«Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն»: Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել՝ գահեկանս ճապաղել ինրև զհիւպատեանն Հռոմայեցւոց. սապէս և թագուհեացն յառագաստին՝ մարգարիտ: Այս է ճշմարտութիւն բանիցս:
Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի՝ ծնանի նմա զԱրտաւազդ և զայլս բազումս, զորս ոչ կարևոր համարեցաք այժմ անուամբ թուել. բայց զկնիսն յորաժ ի գործ ինչ հասանիցեմք:
ԾԱ
Սպանումն Արգամայ եւ որդւոց նորա:
Ի չափ հասեալ Արտաւազդայ որդւոյ Արտաշիսի՝ եղև այր քաջ, անձնահաճ և հպարտ. և նախանձ բերելով ընդ ծերունւոյն Արգամայ՝ հրապութեաց զհայր իւր ցասնուլ Արգամայ, որպէս թէ թագաւորել ի վերայ ամենայն խորհիցի: Այսպէս ընկեցեալ զնա ի պատուոյն՝ ինքն առնու զերկրորդութիւնն: Յետ այսորիկ երթալով Արտաշիսի ի ճաշ Արգամայ, կասկած իմն անկեալ, իբր թէ դաւել զարքայն խորհիցին՝ յարուցանեն որդիքն արքային ապշոտ, և անդրէն իսկ ի հացին քարշեն զալիսն Արգամայ: Եւ խռովութեամբ մեծաւ եկեալ յԱրտաշատ Արտաշէս արքայ՝ դարձեալ արձակեաց զորդի իւր զՄաժան մեծաւ գնդաւ, և զբազումս յազգէն Մուրացեան սպանանել հրամայեաց, և զապարանսն Արգամայ այրել. և զհարճ նորին, որ կարի չքնաղ էր գեղով և մնացեալ գնացիւք ոտից, զոր կոչէին Մանդու, ածել ի հարճութիւն Արտաշիսի: Զոր դարձեալ նուաճեալ յետ երկուց ամաց, ի բաց տալ հրամայէ զինչսն բայց ի հարճէն:
Իսկ Արտաւազդայ ոչ շատացեալ առնուլ ի բաց ի նոցանէ զերկրորդութեանն պատիւ՝ յաւելու ևս հանել զՆախճւան, և ըստ հիւսիսոյ Երասխայ զամենայն գիւղս, յորում և ապարանս և բերդս ի նոցանէ շինէ իւր ի ժառանգութիւն: Այսմ ոչ կարացեալ համբերել որդւոցն Արգամայ՝ ընդդիմանան նմա պատերազմաւ. բայց յաղթեալ աչքայորդւոյն՝ սատակէ զամենայն ծնունդս Արգամայ հանդերձ հարբն, և որք միանգամ երևելիք էին յազգէ Մուրացեան. և գրաւէ յինքն զշէնս և զամենայն իշխանութիւնս նոցա: Եւ ոչ ոք ապրեաց ի նոցանէն, բայց միայն աննշանք ոմանք և կրտսերքն փախուցեալ առ Արտաշէս ապրեցան ի դրան արքունի: Այս Արգամ է, որ յառասպելին Արգաւանն անուանի, և այս պատճառ պատերազմի ընդ Արտաւազդայ:
ԾԲ
Եթէ որպիսի էր Սմբատ, եւ զինչ յԱլանս գործեաց. եւ բնակել Արտազու:
Սիրելի է ինձ ասել և վասն առնն քաջին Սմբատայ. քանզի արդարև ըստ առասպելին ոչ ինչ կարի հեռի ի ճշմարտութենէն. որունէր հասակ անդամոց համեմատ քաջութեանն, և առաքինութեան ոգւոցն որսորդ, և գեղեցկութեն ալեօք վայելչացեալ. սակւ ինչ արեան նիշ ունելով յաչսն՝ որպէս դրակոնտիկոն ի վերայ ոսկւոյ և ի մէջ մարգարտոյ ծագէր. և ի վերայ շոյտ անձին և մարմնոյ՝ զգոյշ յամենայնի, և տուչութիւն յաջողուաածոց ունէր ի մարտս առաւել քան զամենայն ոք: ԶԻ յետ այնչաձ արութեանց՝ օգնական եղբօրն Սաթինկայ յաշխարհն Ալանաց հանդերձ զօրու երթայ հրամանաւ Արտաշիսի: Քանզի մեռաւ հայր Սաթինիկան, և այլ ոմն բռնացեալ թագաւորեաց աշխարհին Ալանաց, և հալածէր զեղբայրն Սաթինիկան. զոր վանեալ հերքէ Սմբատ, և տիրացուցանէ ի վերայ ազգին զեղբայրն Սաթինիկան, և զերկիր հակառակորդացն աւերէ. զամենայն միահամուռ ածէ գերի սաստիկ յԱրտաշատ: Եւ հրամայեալ Արտաշիսի բնակեցուցանել զնոսա ի հարաւոյ յարևելից կուսէ Մասեաց, որ կոչէր Շաւարշական գաւառ, ի վերայ պահելով զբնիկ անունն արտազ. քանզի և աշխարհն ուստի գերեցանն՝ Արտազ կոչի մինչև ցայօր ժամանակի:
ԾԳ
Աւերումն Կասբից, եւ գրգռութիւն ընդ Սմբատայ զարմիցն Արտաշիսի եւ ընդ միմեանս:
Յետ մեռանելոյ վերջնոյ Արշակայ թագաւորի Պարսից, թագաւորեցուցանէ մերս Արտաշէս զհամանուն իւր զԱրտաշէս որդի նորին ի վերայ Պարսից աշխարհին: Եւ ոչ հնազանդել նմա բնակիչք լերինն, որ անուանեալ կոչի յիւրեանց լեզուն Պատիժահար գաւառ, որ էԳեղամանց լեառն, և ծովեզերեայք, և այսր ևս քան զնոսա. նա և Կասբից երկիրն յայն սակս ապստամբեն ի մերոյ արքայէն: Վասն որոյ առաքէ ի վերայ նոցա Արտաշէս զՍմբատ ամենայն զօրօք Հայոց, ինքն արքայ յուղարկ երթալով աւուրս եօթն Սմբատայ երթեալ հնազանդէ զամենեսեան. բայց զերկիրն Կասբից աւերեալ՝ առաւել քան զԱրտազեան զերի ածէ ի Հայս. ընդ որս և զԶարդմանոս անուն թագաւոր նոցին: Վասն որոյ արժանի ըստ վաստակոցն պարգևէ նմա Արտաշէս զմասն արքունի, որ ի շէնս Գողթան, և զՈւղտու ակունսն, և առ այսոքիւք՝ և զաւարն ամենայն նմա թողու: Ընդ որ նախանձեալ Արտաւազդ՝ կամեցաւ սպանանել զՍմբատ. և յայտնեալ խորհրդոյն, բազում խռովութիւն վասն այնր լինէր հօրն: Իսկ Սմբատ տեղի տուեալ գնաց զկողմամբք Ասորեստանի, իւրովք կամօք թողլով զիշխանութիւն զօրացն Հայոց, ընդ որ խանդայրն Արտաւազդ: Հրամանաւ Արտաշիսի բնակէ ի Տմորիս, որ այժմ կոչի Կորդրիք, ի յԱլկի նստուցեալ զբազմութիւն գերոյն. քանզի էր ի ծերութեան կին արարեալ յասորեստանեայց հուպ յայն կողմանս, զոր յոյժ սիրեաց, վասն այնորիկ և զնորին կողմամբք բնակեցաւ:
Իսկ Արտաւազդ յետ գնալոյն Սմբատայ առնու ի հօրէն՝ որում ցանկայրն, զիշխանութիւն զօրացն ամենեցուն: Եւ նախանձ բերելով ընդ նմա եղբարցն ի գրգռութենէ կանանց իւրեանց. վասն որոյ կարգէ Արտաշէս զՎրոյր՝ հազարապետ, զայր իմաստուն և բանաստեղծ, և հաւատայ ի նա զամենայն գործս տանն արքունի. և զՄաժան կարգէ քրմապետ ի յԱնի դիցն Արամազդայ: Բաժանէ Արտաշէս և զիշխանութիւն զօրուն ընդ չորս. զարևելեան զօրն թողու ի վերայ Արտաւազդայ, և զարևմտեանն տայ Տիրանայ, զհարաւայինն ի Սմբատ հաւատայ և զհիւսիսայինն ի Զարեհ: Եւ Զարեհ էր սէգ ւ յորս երէոց նահատակ, իսկ առ պատերազմունս վատ և տաղտուկ. զորոյ ափորձ առեալ Քարձամայ ուրումն արքայի Վրաց՝ ապստամբեցուցանէ զերկիրն, և կալեալ զԶարեհ, ի բանտի դնէ ի կաւկաս: Ընդ որում պատերազմեալ Արտաւազգայ և Տիրանայ հանդերձ Սմբատաւ դարձուցանեն զեղբայրն ի մեծէ կարակմէ:
ԾԴ
Պատերազմ ընդ զօրս Դոմետիանոսի ի Բասեան:
Աղմուկ շփոթից իմն լեալ յարևմուտս, ընդ որ վստահացեալ Արտաշէս՝ նշկահեալ ընդդիմանայ Հռոմայեցւոցն տէրութեանն, աչ տալով հարկս: Իսկ Դոմետիանոսի կայսեր ցասուցեալ՝ զօրս ի վերայ Արտաշիսի առաքէ. որոց հասեալ ի կողմանս Կեսարու, զՏիրան և զզօրսն արևմտեան առաջի արկեալ՝ ածեն տագնապաւ մինչև ի քաջ ընդարձակ հովիտն Բասենայ, յորում ընդդէմ դիպեալ Արտաւազդ արևելեայ և հիւսիսային զօրօքն, հանդերձ ամենայն որոդւովքն, արքայի, և պատերազմեալ՝ սաստկապէս վտանգին: Յորոյ ի վերջս պատերազմին հասեալ Սմբատ հարաւային զօրօքն՝ ընդ մէջ անցեալ ապչեցուցանէ զորդիսն արքայի, յաղթութիւն և զրաւ պատերազմին արարեալ: Զի թէպէտ և ծերագոյն էր՝ երիտասարդապէս յարդարեաց և մղեաց զճակատն, և հետամուտ եղեալ հալածեաց զզօրսն Հռոմայեցւոց մինչև ի սահմանս Կեսարու:
Զայս կամելով երգել յառասպելսն՝ Դոմետ զոմն ասեն եկեալ, որ է ինքն կայսրն Դոմետիանոս. ոչ ինքն այսր, այլ զհրաման նորա և զզօրս այլաբանելով յանուն նորա կոչեն:
Բայց ըստ բախտի եղեալ Արտաշիսի՝ մեռանի ի նմին ժամանակի դոմետիանոս ի Հռոմ, և զկնի նորա Ներուաս ոչ աւելի թագաւորեալ քան զմի ամ: Ընդ որ առաւել հպարտացեալ զօրացն Հայոց և Պարսից՝ ասպատակ ևս ի Յոյնս արարին: Ընդ սոսա հայելով Եգիպտացւոց և կողմանցն Պաղեստինացւոց՝ արգելուն և նոքա զհարկիլն Հռոմայեցւոց:
ԾԵ
Յաղագս Տրայիանոսի եւ նորին գործոց, եւ մահուանն Մաժանայ յեղբարցն:
Զայսու ժամանակաւ թագաւորեալ լինի Հռոմայեցւոց Տրայանիոս, և խաղաղացուցեալ զամենյն արևմուտս, դիմէ ի վերայ Եգիպտացւոց և Պաղեստինացւոց. և նուաճեալ զնոսա ընդ իւրով ձեռամբ, խաղայ յարևելս ի վերայ Պարսից: Աստ աճապարեալ Արտաշէս մեծապէս ընծայիւք իջանէ ընդ առաջ նորա, զմեղանս յանձն առեալ, հանդերձ հարկօք անցելոց ամացն լինի առաջի նորա. և թողութիւն ի նմանէ գտեալ, դառնայ յաշխարհս Հայոց:Եւ Տրայիանոսի անցեալ ի Պարսս, և զամենայն զկամս իւր կատարեալ՝ դառնայ ընդ Ասորիս:
Ընդ առաջ նորա իջեալ Մաժան՝ մատնութիւն զեղբարցն առնէր. «Գիտեա, ասէ, արքայ. եթէ զԱրտաւազդ և զՏիրան վտարանդիս ոչ արասցես, և զզօրսն Հայոց Զարեհի ոչ հաւատասցես, հարկքն անաշխատ առ քեզ ոչ եկեսցեն»: Զայս արար Մաժան՝ քէն պահելով վասն Սմբատայ, զի և զնա նորա էր սնուցեալ. ընդ նմին և զՏիրան խորհեցաւ հանել, զի ինքն լիցի քրմապետ միանգամայն և սպարապետ արևմտից: Զորմէ ոչ ինչ փոյթ արարեալ Տրայիանու, արձակէ ունայն: Իսկ Արտաւազդայ և Տիրանայ իմացեալ զխորհուրդն նորա՝ դարան գործեալ յորս սպանին զՄաժան, զոր տարեալ թաղեցին ի Բագնացն աւանի իբրև զքրմապետ: Իսկ Արտաշէս յայնմ հետէ անսայթաք հարկեաց Տրայիանու, և յետ նորա Ադրիանոսի կայսեր զամենայն աւուրս իւր:
ԾԶ
Թէ որպէս բազմամարդացոյց Արտաշէս զաշխարհս, եւ սահմանս հաստատեաց:
Յետ ամենայն առաքինութեանց և գործոց ուղղութեանց Արտաշիսի, հրամայէ զսահմանս գիւղից և ագարակաց որոշել. քանզի բազմամարդացոյց զաշխարհս Հայոց, եկամուտս բազմումս ածելով ազգս, և բնակեցուցանելով ի լերինս և ի հովիտս և ի դաշտս: Եւ նշանս սահմանացն հաստատեաց այսպէս. հրաման տալով քարինս կոփել չորեքկուսիս, և պնակաձև փոսել զմէջսն, և ծածկելով յերկրի. և չորեքկուսիս ի վերայ յարուցանել ամբարտակս, սակաւ ինչ բարձրագոյն յերկրէ: Ընդ որ նախանձեալ Արտաշիսի որդւոյ Սասանայ՝ զնոյն նման հրամայէ առնել և ի Պարսից աշխարհին և յիւր անունն անուանել, զի մի ևս յիշեսցի անունն Արտաշիսի:
Բայց ասի, ի ժամանակս Արտաշիսի ոչ գտանել երկիր անգործ յաշխարհիս Հայոց, ոչ լեռնային և ոչ դաշտային, յաղագս շինութեան երկրիս:
ԾԷ
Յաղագս նախարարութեանն Ամատունեաց:
Յաւուրս սորա ասեն եկեալ զազգն Ամատունեաց ի կողմանցն արևելից Արեաց աշխարհին: Բայց են սոքա բնութեամբ հրեայ, ի Մանուեայ ումեմնէ. որոյ որդի էր մեծահասակ և ուժեղ, Սամսոն անուն Կոչեցեալ, որպէս սովորութիւն է Հրէից՝ ըստ յուսոյ զնախնեաց կոչել զանուանս: Բայց է ճշմարիտ, որպէս և այժմ իսկ է տեսանել ի զարմս Ամատունեաց, քանզի անձեայք և բարեձևք ըստ պատշաճի վեյել են ամենայն իրօք և ուժեղք: Տարեալք են նոքա ի յԱրշակայ առաջին ի Պարթևաց թագաւորեցելոյն. և յառաջադիմութեամբ անդրէն յԱրեաց աշխարհին ի պատիւ հասեալք ի կողմանս Ահմատանի: Բայց թէ յինչ պատճառաց գալուստ նոցա այսր՝ ոչ գիտեմ, այլ պատուին յԱրտաշիսէ գեղիւք և դաստակերտօք, և անուանին Ամատունիք, որպէս թէ Եկք: Եւ կէսք ի Պարսից՝ Մանուեանս զնոսա կոչեն յանուն նախնւոյն:
ԾԸ
Վասն Առաւեղինաց տոհմին, թէ ուստի սերեալ ազգ:
Ի սոր աւուրս և Առաւեղեանքդ, յազգէ Ալանաց, մերձաւորք Սաթինկան, զհետ նորա եկեալք՝ կարգեցան յազգ և ի նախարարութիւն աշխարհիս Հայոց, որպէս հարազատք թագուհւոյն. և ի ժամանակս Խոսրովու հօրն Տրդատայ խնամեցեալ ընդ ումեմն քաջի Բասղացն եկեալ հատուածի:
ԾԹ
Որ ինչ արուեստից գիտութիւն յաւուրս Արտաշիսի:
Քանզի բազում ինչ գործք յաւուրս Արտաշիսի գործեցան, վասն այնորիկ ի բազում ճառս կոտորեցաք, զի մի երկայնութիւն բանից տաղտկութիւն ընթերցողացն լինիցին. որոյ է վերջին Ճառս այսպիսի ինչ, յիշատակել և զայլսն ևս ինչ ի ժամանակս Արտաշիսի: Զի թէպէտ և այլն ամենայն, զոր յիշատակեցաք յառաջագոյն ճառիցն, կարգք և սովորութիւնք գեղեցիկք հաստատեցան ի Վաղարշակայ և յայլոց առաջնոց թագաւորացն՝ այլ ի մեծամեծ արուեստից և ի գիտութեանց ունայնացեալք էին, որպէս հինից և ասպատակաց պարապեալք, և այսպիսի գիտութեանց կամ անփոյթ արարեալք, և կամ ոչ հասեալք. զշաբաթուց ասեմ և զամսոց և զտարեաց բոլորմանց: Քանզի ոչ այսպիսի ինչ ճանաչիւր առ նոսա, այլոց ազգաց վարելով. և ոչ ի ծովակս աշխարհիս նաւագնացութիւնք, և ոչ ի վերայ գետոց ճանապարհորդութիւնք, և ոչ գործիք ձկանց որսոց. այլ և ոչ յամենայն տեղիս երկրագործութիւնք, բայց դոյզն ուրեք. այլ ըստ օրինակի հիւսիսականաց կողմանց շաղղակերպութեամբ և այլովք այսպիսեօք կեցեալք: Եւ այս ամենայն յօրինի յաւուրս Արտաշիսի:
Կ
Յաղագս մահուանն Արտաշիսի:
Գեղեցիկ իմն պատմէ և Արիստոն Փեղղացի յաղագս մահուանն Արտաշիսի: Քանզի ի ժամանակին որպէս ապստամբեցին Հրեայք յԱդրիանոսէ Հռոմայեցւոց թագաւորէ, և ետուն պատերազմ ընդ Րուփոսի եպարքոսի, առաջնորդութեամբ առն ուրումն աւազակի, որում անուն էր Բարքոբայ, այս ինքն աստեղ որդի, որ էր գործովք չարագործ և սպանող, բայց անուամբ իւրով մեծաբանեալ պարծէր, որպէս թէ յերկնից ծագեաց նոցա փրկիչ, իբր նեղելոց և գերեաց: Եւ այնքան սաստկացոյց զմարտն, մինչև ի նա հայելով ի բաց կացին ի հարկելոյ Հռոմայեցւոց Ասորիս և Միջագետք և Պարսք ամենայն. քանզի էր և լուեալ. եթէ եմուտ յԱդրիանոս ախտ ուրկութեան: Բայց մերն Արտաշէս ոչ երկմտեաց ի նմանէ:
Եւ եղև ընդ նոյն ժամանակս հասանել Ադրիանոսի ի Պաղեստինէ և սատակել զապստամբսն պաշամամբ ի քաղաքի մի փոքր, հուպ յԵրուսաղէմ. վասն որոյ և ամենյն ազգին Հրէից հրամայեաց մերժել ի հայրենի աշխարհէն, որ ի բազում հեռաստանէ հայսեցին յԵրուսաղէմ: Եւ ինքն շինէր զԵրուսաղէմ, զաւերեալն ի Վեսպասիանոսէ և ի Տիտոսէ և յիւրմէ. և անուանեաց Հեղիայ յիւր անուն, որպէս և կոչէրն իսկ Ադրիանոս՝ արեգակն: Բնակեցոյց ի նմա հեթանոսս և քրիստոնեայս, որոց եպիսկոպոս էր Մարկոս ոմն: Ընդ այն ժամանակս առաքեաց զօր ծանր զկողմամբք Ասորեստանի. և մերոյն Արտաշիսի հրամայեաց երթալ ի Պարսս հանդերձ իւրովք զիւգոստատօք. որոյ զհետ քարտուղարութեամբ լեալ այս այր, որ զայս պատմութիւն ետ մեզ, հանդիպի Արտաշիսի ի Մարս, ի Սոհունդ անուանեալ տեղւոջն:
Եղև հիւանդանալ նմա ի Մարանդի, ի Բակուրակերտ աւանի. և զԱբեղոյ աոմն նահապետ Արեղենից տոհմին, զայր շոյտ և շզոմարար և սուտակասպաս, և նորին խնդրոյ արձակէ յԵկեղեաց յԵրիզայ, ի մեհեանն Արտեմիդեայ, խնդրել ի կռոցն բժշկութիւն և զբազում կեանս: Որոյ ոչ ժամանեալ դառնալ՝ հասանէ վախճան Արտաշիսի: Եւ գրէ, եթէ որչափ ամբոխութիւնք մեռան ի մահուանն Արտաշիսի, սիրելի կանայք և հարճք ծառայք. և որպիսի շուք բազմադիմիս արարին առ ի պատիւ դիոյն, քաղաքականաց կարդօք և ոչ որպէս զբարբարոսս: Գագաղքն էին, ասէ, ոսկեղէն, գահոյքն և անկողինքն բեհեգեայ. և պատմուճանն որ զմարմնովն՝ ոսկեթել. թագ կապեալ ի գլուխն, և զէնն ոսկւով առաջի եղեալ. և զգահոյիւքն շուրջ՝ որդիքն և բազմութիւն ազգականացն, և առ այսոքիւք պաշտօնէիցն զինուորութիւնք, և նահապետքն և նախարարութեանցն գունդք և միանգամայն զօրականացն վաշտք, ամենեքին կազմեալ զինու հյանդերձ, իբր թէ ի պատերազմ ճակատիցին. և առաջի պղնձիս հարկանելովփողս, և զկնի կուսանք ձայնարկուք սևազգեստք և աշխարող կանայք, և զհետ՝ բազմութիւն ռանկին: Եւ այսպէս տարեալ թաղեցին: Եւ շուրջ զգերեզմանաւնլինէին կամաւոր մահունք, որպէս վերագոյնն ասացաք: Եւ սորա այպէս սիրելի եղեալ աշխարհիս մերոյ, թագաւորեալ ամս քառասուն և մի:
ԿԱ
Արտավազդայ թագաւորութիւն, եւ հալածել զեղբարս իւր եւ զքորս, եւ մահ հանդերձ այլաբանելով:
Յետ Արտաշիսի թագաւորէ Արտաւազդ որդի նորա, և հալածէ յԱյրարատ զամնեայն եղբարս իւր ի գաւառ Ազիովտայ և Առբերանոյ, զի մի բնակեսցեն յԱյրարատ ի կալուածս արքայի. բայց միայն զՏիրան պահէ փոխանորդ իւր, զի որդի ոչ գոյր նորա: Որ յետ սակաւ ինչ աւուրց թագաւորելոյն իւրոյ, անցեալ զկամրջաւն Արտաշատ քաղաքի, որսալ կինճս և իշավայրիս զակամբք Գինայ, և աղմկեալ ի ցնորից իմն խելագարանաց, ընդ վայր յածելով երիվարաւն՝ անկանի և խոր իմն մեծ, և խորասոյզ անհետի:
Զսամնէ երգիչքն Գողթան առասպելաբանեն այսպէս. եթէ ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտաւազդէ ասելով զհայրն. «Մինչ դու գնացեր, և զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ»: Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի՝ ասաց այսպէս. «Եթէ դույորս հեծցիս յԱզտն ի վեր ի Մասիս, զքեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վեր ի Մասիս. զնդ կայցես, և զլոյս մի տեսցես»:
Զրուցեն զսմանէ և պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. և երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն՝ ջանալ ելանել և առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դաևբնաց զօրանան, ասեն, կապանքն: Վասն որոյ և առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին՝ յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն շղթայքն Արտաւազդայ: Բայց է ճշմարտութեամբ այսպէս, որպէս ասացաքա վերագոյն:
Այլ ոմանք ասեն և ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աշդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ «Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ, և դև փոխանակ եդին»: Բայց ինձ արդարացեալ թուի լուր այն, թէ ի ծննդենէն և եթ մոլորութեամբ լեալ, մինչև նովիմբ և վախճանեցաւ: Եւ առնու զթագաւորութիւնն Տիրան եղբայր նորին:
ԿԲ
Որ ինչ վասն Տիրանայ:
Թագաւորէ Հայոց Տիրան որդի Արտաշիսի յերրորդ ամի Պերոզի առաջնոյ Պարսից արքայի: Սորա ոչ ինչ պատմին գործք մեծամեծք, այլ միայն թէ մտերմութեամբ ծառայեաց Հռոմայեցւոց. եկեաց խաղաղութեմբ, որսոց և զբօսանաց պարապեալ, որպէս ասեն: Եւ ձիոց երկուց լեալ՝ թեթև առաւել քան զՊիգասոս, երագութեամբ անբաւ. զորս ոչ երկրակոխս, այլօդագնացս համարէին յոր խնդրեալ հեծանել Դատաէի ուրումն իշխանի Բզնունեաց՝ պարծէր ընչեղագոյն գոլ քան զարքայ:
Եւ եկեալ առ նա կանխագոյն իւրոյ ազգին Արշակունեաց, որ էին ի կողմանս Հաշտենից՝ ասեն. «Ընդարձակետ մեզ զժառանգութիւնս, զի նեղ է. քանզի բազմացաք յոյժ»: Եւ նա հրամայէ ոմանց ի նոցանէ երթալ ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ: Իսկ սոցա առաւել ևս բողոք կալեալ առ արքայի, թէ առաւելագոյն նեղ է մեզ՝ ոչ ինչ ունկնդիր լինի Տիրան. այլ հաստատեալ վճիռ՝ ոչ այլ ժառանգութիւն տալ նոցա բայց զոր ունէինն՝ հաւասար տրոհել յինքեանս: Զոր բաժանեալ ըստ մարդաթուի՝ գտաւ ժառանգութիւն բնակողացն Հաշտնից. վասն որոյ բազումք ի նոցանէ եկին ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ:
Յաւուրս սորա ասեն լեալ զպատանի ոմն յազգէն Անձաւացեաց, սէգ յամենայն, Երուախնաւու անուն կոչեցեալ, որ առնէ կին զվերջին կանանցն Արտաւազդայ, զոր ի Յունաց էր ածել: Եւ քանզի զաւակ ոչ գոյր Արտաւազդայ՝ արքայ թողու յԵրախնաւու զամենայնտունն Արտաւազդայ: Զի ասէին զնա այր ընտիր լինել և համեստ յամենայնի, այլ և ի ցանկութիւնս մարմնոյ իբրև զօրինաւոր ոք: զոր սիրեալ արքայի՝ տայ նմա զգահն երկրորդական, զոր ունէրն Արտաւազդ. և զհոգս արևելեան զօրուն ի նա հաւատացեալ՝ առ նմա թողու զԴրուասպ ոմն պարսիկ զմտերիմ իւր, որ խնամեցեալ ընդ նախաչաչս Վասպուրականի, որում էր զաւանն Տատեօնս հանդերձ ագարակօքն, և զայգին մեծ, յոր մտանէր առուն գետ, հանել ի ծովէն Գայլատուայ: Եւ ինքն գնաց զկողմամբք Եկեղեաց, ի յաւանին Չըրմէս հաստատելով զարքունիսն: Ի հանդարտութեան վարեաց զթագաւորութիւնն ամս քսան և մի, և մեռաւ ի ճանապարհի ձեան հիւսոյ կալեալ:
ԿԳ
Յաղագս Տրդատայ Բագրատունւոյ եւ անուանց ազգի նորա առաջնոց:
Տրդատ ոմն յազգէն Բագրատունեաց, որդի Սմբատուհեայ դստեր քաջին Սմբատայ, այր սրտեայ և ուժեղ, կարճ հասակաւ և գծուծ տեսլեամբ, զոր իւր փեսայացոյց արքայ Տիրան ի դուստր իւր յԵրանեակ: Որոյ ատեցեալ զայր իւր զՏրդատ, պչրանօք և պռստելով կեայր զօրհանապազ, աւաղելով զինքն, իբր թէ չքնաղագեղ ընդ վատակերպւոյ և քաջատոհմիկ ընդ վատթարազգւոյ բնակէ: Ընդ որ զայրացեալ Տրդատայ՝ յաւուր միում գանէ զնա սաստկապէս. և կտրեալ զդեղձան հերսն և զվարսիցն փետտեալ զխոպոպիս՝ հրամայէ քարշել, արտաքս ընկենուլ ի սենեկէն: Եւ ինքն գնաց ապստամբեալ ի կողմանս ամրութեանն Մարաց. և հասեալ ի Սիւնեացաշխարհն՝ ժամանէ նմա համբաւ մահուանն Տիրանայ, զոր լուեալ՝ դադարէ անդ:
Եւ եղև յաւուր միում կոչել զնա յընթրիս Բակրոյ նահապետին Սիւնեաց. և յուրախանալն գինւով, տեսեալ Տրդատայ զկին մի, զի յոյժ գեղեցիկ էր երգէր ձեռամբ, որում անուն էր Նազինիկ՝ տրփացաւ և ասէ զԲակուր. «Տուր ինձ զվարձակս զայս». և նա ասէ «Ոչ տամ, զի հարճ իմ է»: Իսկ Տրդատայ բուռն հարեալ ի կինն՝ յինքն քարշեալ ի բազմականն, շամբշեալ վաւաշէր ըստ օրինակի երիտասարդի անարգել տարփաւորի: Ընդ որ խանդացեալ Բակրոյ ՝ յարեաւ հանել զնա ի նմանէ: Բայց յոտն կացեալ Տրդատայ, ծաղկակալ սկտեղբն իբրև զինու վարեցաւ, նա և զբարձակիցսն ի բազմականացն ի բաց պուղեաց: Եւ անդ էր տեսանել նոր զոմն Ոդիսևս՝ զՊենելոպայ զսեղեխս սատակելով, և կամ զՂապիթեայցն և զՅուշկապարկացն կռիւս ի վերայ Պերիթեայ հարսանեացն: Եւ այնպէս յիւր վանսն եկեալ, իսկոյն ի ձի ելեալ՝ հանդերձ հարճիւն ի Սպեր գնաց: Զայս աւելորդ եղև պատմել մեզ զնահատակութիւն առնն ցանկասիրի:
Բայց գիտեա, զի ի թողուլ ազգին Բագրատունեաց զօրէնս հարցն՝ նախ խժական յորջորջումն–Բիւրատ և Սմբատ և այլ այսպիսի կոչմունս, զրկեալ ի նախնական անուանցն, որպէս կոչէին յառաջ քան զուրանալն–Բագադիա, Տուբիա, սենեքիա, Ասուդ, Սափատիա, Վազարիա, Ենանոս: Եւ ինձ թուի, թէ որ այժմդ կոչին Բագրատունիք Բագարատ՝ Բագադիա է դա, և Ասուդ՝ Աշոտ. դոյնպէս և Վազարիա՝ Վարազ, որպէս Շամբատ՝ Սմբատ:
ԿԴ
Եթէ զիարդ Տիգրան վերջի, եւ զինչ ի նմանէ գործք:
Փոխանորդէ զՏիրան եղբայր իւր տիգրան վերջին, թագաւորեալ հայոց ի քսաներորդի և ի չորրորդի ամի Պերոզի Պարսից արքայի. և երկայնակեաց եղեալ ամս քառասուն և երկու՝ մեռանի, ոչ ինչ գործ արութեան արժանի յիշատակի ցուցեալ, այլ ի յաղջկանէ միոջէ յունէ ի կալանս ըմբռնեալ, ի ժամանակին յորում վախճանեցաւն Տիտոս երկրորդ թագաւոր Հռոմայեցւոց, որ անուանեցաւն Անտոնինոս Աւգոստոս: Եւ Պերոզ արքայ Պարսից ի Հռոմայեցւոց իշխանութիւնն արշաւեաց, ուստի Պերոզ անուանեցաւ, որ է յաղթող. քանզի յառաջ անուանէր Վաղեգեսոս ի յունաց լեզուն. բայց թէ Պարսք զինչ կոչոն զնա, ոչ գիտեմ:
Արդ՝ յասպատակելն Պերոզի ընդ Ասորիս և կողմանս Պաղեստինացւոց վասն նորա և հրամանաւ նորին՝ և մերն Տիգրան ի Միջերկրեայս ասպատակեալ և ի կալանս ըմբռնեալ յաղջկանէ միոջէ իշխելոյ կողմանցն այնոցիկ, մինչև դեռ Ղուկիանոս կեսր յաթէնս զմեհեանն շինէր. որոյ և անցեալ զօրօք բազմօք ի Միջերկրեայս յետ մեռանելոյն Պերոզի նուաճեաց զՀայս, և արձակեաց զՏիգրան: Ետ զՌոփի զկոյս, զմերձաւոր իւր, նմա կնութեան զոր եկեալ ի Հայս ի բաց թողու, և զլեալ ի նմանէ պատանիս չորս՝ ազգ սերէ յանուն մօրն իւրեանց Ռոփեայ՝ Ռոփսեան. և զառաջին մանկանցն՝ գլուխ նահապետ կացուցանէ, և կարգէ ընդ այլ նախարարութիւնս, զի մի անուանեսցին Արշակունիք:
Եւ այլ որ ինչ կրտսերագոյն ազգք, եթէ աստ և եթէ զկողմամբք Կորճէից, հաստատէ այս Տիգրան. որք միանգամ անազգիք էին ի վաշտս և անձամբ երևելիք, և վասն նորա փրկութեան պատերազմեալ ընդ Յոյնս, որք ի Կորճէից և որք ի մերմէ կողմանէս, զյառաջագունից ասեմ, մօտաւորաց վճենից, ի զարմից Հայկազանց, ոմանք ի յերկաց: զոր ոչ անուամբ պատմեսցուք. է ինչ՝ որ վասն յայտնի լինելոյ մեզ, և է ինչ՝ որ վասն աշխատութեան, ի վաստակելն խոյս տալով. երրորդ, զի և անհաստատութիւնն բազմաց՝ կարծիս ի ներքս ածէ ընդ բնաւն անցանել: Եւ այսորիկ աղագաւ ոչ ինչ վասն այնց ազգաց, որք ի վերջնոյն տիգրանայ կարգեցան, ճառեսցուէ, թէև բազում անգամ վասն այսր ի մէնջ աղերսիցես. այլ միայն զորս հաւաստին գիտեմք զկնիսն: Զի որչափ էր հնար՝ փախեաք յաւելորդ և ի պաճուճեալ բանից, և որ ինչ յանհաւաստին հայէր բանն և մտածութիւնն. միայն զհետ երթալով ըստ կարողութեան՝ որ ինչ այլուստ և կամ ի մէնջ՝ զարդարոյն և զճշմարտի: Զնոյն և աստանօր պատրաստելով՝ արգելում զնթացս բանիցս յոչ պատշաճէն և որ զանհաւաստութեանն ի ներքս ածել ակնարկէ կարծիս: Եւ զքեզ, որպէս բազում անգամ, և այժմ աղաչեմ, մի յաւելորդսն հարկաւորել զմեզ, և սակաւ և կամ յոլով բանիւք՝ զմեծ և զհաւաստի բովանդակ աշխատութիւնս մեր ընդ վայր և աւելորդ ցուցանել գործ. զի նմանագոյնս որպէս ինձ՝ և քեզ գործէ վտանգս:
ԿԵ
Յաղագս թագաւորելոյն Վաղարշայ, եւ շինելոյ զաւանն Բասենոյ, եւ պատել պարսպաւ զՆոր քաղաք, եւ պատերազմ ընդ Խազրաց եւ մահ նորին:
Յետ մահուանն Տիգրանայ թագաւորէ Վաղարշ որդի նորին յերեսներորդի և երկրորդի ամի հոմանուանն իւրոյ Վաղարշայ Պարսից արքյի: Սա շինէ աւան մեծ զտեղի ծննդեան իւրոյ ի վերայ ճանապարհին. ուր ի գնալ մօր իւրոյ ի ձմերոց յԱյրարատ, յանկարծակի պատահեալ երկանց ի գնացսն՝ ծնաւ ի վերայ ճանապարհին, ի գաւառին Բասենոյ, ի տեղւոջն, ուր խառնին Մուրց և Երասխ. զոր շինեաց յիւր անուն և կոչեաց Վաղարշաւան: Սա պատեաց պարսպաւ և զհզօր աւանն Վարդգէսի, որ ի վերայ Քասաղ գետոյ. զոմէ յառասպելսն ասեն. «Հատւած գնացեալ Վարդգէս մանուկ ի Տուհաց գաւառէն, զՔասաղ գետով, կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի»: Այս Երուանդ՝ առաջինն է, սակաւակեացն, որ սակաւակեացն, որ ի Հայկազանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի՝ շինեաց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց նստոյց զհասարակ առաջնոյ գերութեանն Հրէից. որ եղև քաղաքագիւղ վաճառօք: Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատուարաւ, և անուանեաց վաղարշապատ, որ և Նոր քաղաք:
Սա թագաւորեալ ամս քսան, մեռավ: Թէ լոկ և այլքն կեցին, բայց ասեմ զսա և յետ մահուանն կեալ, յաղագս բարի անուանն քան զթուլագոյնս ի թագաւորացն: Վասն զի ի սորա աւուրս միաբանեալ ամբոխութիւն հիւսիսականաց, զԽազարաց ասեմ և զԲասլաց, արտաքս քան զդուռ Ճորայ ելանեն, առաջնորդ և թագաւոր ունելով ինքեանց զՎնասպետ ոմն Սուրհապ. որք անցեալ վտարին այսր զԿուր գետով: Որոց պատահեալ Վաղարշ ամբոխիւ մեծաւ և արամբք մարտկօք՝ ցիր դիաթաւալ կացուցանէ զամբոխն ըմդ երեսս դաշտին, և փիգ զհետ եղեալ՝ անցանէ ընդ կապանն Ճորայ: Ուր միւսանգամ միաբանեալ թշնամեացն՝ յօրինեցին ճակատ. զորս թէպէտ և վանեալ քաջացն Հայոց՝ փախստականս առնէին, սակայն Վաղարշ մեռանի ի ձեռաց կորովեաց աղեղնաւորաց:
Եւ առնու զթագաւորութիւնն Խոսրով որդի նորին յերրորդ ամի Արտաւանայ Պարսից արքայի: Եւ նոյն հետայն միաբանեալ զզօրս Հայոց, անցանէ ընդ լեառնն մեծ, վրէժս պահանջելով զմահուան հօչն. և վանեալ սրով գեղարդեամբ զհզօր ազգսն զայնոսիկ, մի հարիւրոց յամենեցունց պիտանեաց առնու պատանդս, և զիւրոյ տէրութեանն նշանակ՝ արձան հաստատէ հելլենացի գրով, որպէս զի յայտ լիցի ընդ հնազանդութեամբ լինել Հռոմայեցւոց:
ԿԶ
Եթէ ուստի զայսոսիկ պատմէ:
Զրուցէ մեզ զայս Բարդածան, որ յԵդեսիայ: Քանզի նա յաւուրս Անտոնինոսի վերջնոյ երևեցաւ պատմագրող. որ յառաջ աշակերտեալ էր աղանդին Վաղենտինոսի, զոր յետոյ անարգեալ յանդիմանեաց. ոչ գալով ի ճշմարտութիւն, այլ ի նմանէ զատուցեալ՝ այլ հերձոևած յարդարեաց յինքենէ: Սակայն զպատմութիւնս ոչ ստեաց, զի էր այր կորովի բանիւք. որ և առ Անտոնինոս համարձակեցաւ գրել թուղթ, և բազում ասացուածս արար ընդդէմ աղարդոյն մարկիոնացւոց և բաշխից ր կռոց պաշտաման, որ ի մերում աշխարհիս:
Վասն զի եկն նա այսր, որպէս զի աշակերտել զոք կարասցէ ի խուժ հեթանոսացա. և իբրև ոչ ընկալեալ եղև՝ եմուտ նա յամուրն յԱնի, և ընթերցեալ զմեհենական պատմութիւնն, յորում և զգործս թագաւորացն, յաւելլով իւր և որ ինչ առ իւրեաւն, և փոխեաց զամենայն ի լեզու ասորի. որ և ապա անտի լեղաւ ի յոյն բան: Յորում պատմէ ի մեհենիցն պաշտամանց՝ վերջին Տիգրանայ արքայի Հայոց պատուեալ զգերեզման եղբօրն իւրոյ Մաժանայ քրմապետի ի Բագնացն աւանի, որ ի Բագրևանդ գաւառի, բագին ի վերայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն ամենայն անցաւորք վայելեսցեն, և ընդունիցին հիւրք երեկօթիւք: Յորում և զկնի Վաղարշ տօն աշխարհախումբ կարգեաց ի սկզբան ամին նորոյ, ի մուտն Նաւասարդի: Յայսմ պատմութենէ յարձանն Խոսրովու:
ԿԷ
Եթէ որպէս Ագաթանգեղոս պատմեց համառօտ:
Որպէս ասացաք՝ ի Վաղարշայ առնու զթագաւորութիւնն Խոսրով որդի նորին, հայր սրբոյ մեծին Տրդատայ: Յաղագս սորա և համատոհմիցն կարճ ի կարճոյ իմն անցանելով աջող քարտուղարն Տրդատայ Ագաթաբգեղոս, թոքր ի շատէ պատմէ զմահն Արտաւանայ Պարսից թագաւորին, և զբառնալ տէրութեանն Պարթևաց յԱրտաշէ որդւոյ Սասանայ, և զնուաճելն Պարսից ընդ ձեռամբ նորա, և զքինախնդիր լինել Խոսրովայ հօր Տրդատայ, և ասպատակաւ հինից աւերել զաշխարհն Պարսից և Ասորեստանեայց: Յետ որոյ ասէ, թէ յղեաց Խոսրով յիւր բնիկ աշխարհն, ի կողմանս Քուշանաց, զի իւր տոհայինքն ի թիկունս հասցեն, և արտաշրի ընդդէմ կացցեն: Այլ նոքա, ասէ, չլինէինունկնդիր, զի հաւանեալք և միամտեալք էին ընդ տէրութիւնն Արտաշրի քան ընդ տէրութիւն ազգատոհմին իւրեանց և եղբայրութեանն, ե եթէ Խոսրով առանց նոցա վրէժ պահանջէ. և զնովիմբ ածեալ ասէ, թէ ամս տասն ստէպ զայս օրինակ աւար առեալ զամենայներկիրն յապականութիւն դարձուցանէր: Ասէ ապա և զգալն Անակայ նենգութեամբ, հրապութեալ ի խոստմունս Արտաշրի, որ ասացն եթէ «զբուն պատուական զձեր սեպհական Պահլաւն, զայն անդրէն ի ձեզ դարձուցից, և զքեզ թագաւ փառաւորեցից»: Վասն որոյ յանձնառեալ Անակայ՝ սպանանէ զԽոսրով:
Արդ՝ թէպէտ և Ագաթանգեղոս այսպէս համառօտ էանց ընդ այս, բայց ես հաւանեալ եմ ձիգ և յերկար առնել զպատմութիւն ժամանակիս այսորիկ, ճառելով ի սկզբանէն, և ճշմարիտ ասացուածովք հոծ և խիտ:
ԿԸ
Զթագաւորական ազգացն, յորմէ ցեղք պարթեւականք որոշեցան:
ՅԱդամայ քսաներորդ առաջներորդ նահապետ մեզ զԱբրահամ աստուածայինքն ցուցանեն պատմութիւնք, և ի նմանէ եղեալ ազգդ Պարթևաց: Քանզի ասէ, յետ մեռանելոյն Սառայի՝ առեալ Աբրահամու կին զՔետուրայ.յորմէ ծնան Եմրան և եղբարք նորա, զորս Աբրահամ ի կենդանութեանն իւրում մեկնեաց յԻսահակայ, արձակելով յերկիրն արևելից: Յորոց սերեալ ազգ Պարթևաց. և ի նոցանէ Արշակ քաջ, որ ապստամբեալ ի Մակեդոնացւոց՝ թագաւորեաց յերկրին քուշանաց ամս երեսուն և մի. յետ նորա որդի նորին Արտաշէս ամս քսան և վեց. ապա Արշակ նորին որդի, որ կոչեցաւն մեծ, որ զԱնտիոքոսն եսպան և զՎաղարշակ զեղբայր իւր թագաւոր կացոյց Հայոց, երկրորդ իւր առնելով: Եւ ինքն չուեալ ի Բահլ՝ հաստատեաց զթագաւորութիւն իւր ամս յիսուն և յերիս. վասն որոյ զարմք նորա Պահլաւք անուանեցան, որպէս և եղբօրն վաղարշակայ ի նախնւոյն անուն՝ Արշակունիք:Եւ են թագաւորք պահաւիկք այսոքիկ: Յետ Արշակայ մեծի առնուզթագաւորութիւն նորա Արշական, յերեքտասաներորդի ամի Վաղարշակայ թագաւորին Հայոց՝ ամս երեսուն. ապա Արշանակ՝ ամս երեսուն և մի, յետ որոյ Արշէզ ամս քսան. ապա Արշաւիր՝ ամս քառասուն և վեց: Սորա լինին որդիք երեք և դուստր մի, որպէս յառաջագոյն ասացի. որոց անուանքն՝ անդրանկանն Արտաշէս կոչէր, երկրորդին՝ Կարէն, երրորդին՝ Սուրէն, և դուստրն անուանեալ Կոշմ:
Արդ՝ յետ հօրն վախճանելոյն, կամ եղև Արտաշիսի ազգաւ ի վերայ եղբարցն թագաւորել. զոր յանձն առեալ եղբարցն, ոչ առաւել ողոքական բանիւք և պատրողօք, քան թէ սաստիւ նուաճեալ նորա: Եւ Աբգարու պայման ուխտի և դաշինս ի միջի հաստատեալ–թագաւորել Արտաշիսի ծննդովք իւրովք. իսկ եթէ հատցին զարմք նորա՝ եղբարցն մատչել ի թագաւորութիւն ըստ կարգի աւագութեան: Եւ Արտաշիսի զայս ի նոցանէ գտեալ՝ գաւառս պարգևէ, ազգ զնոսա սերելով յանուն իւրաքանչիւի. և ի վերոյ քան զամենայն նախարարութիւնս կարգէ, զնախնականն ի վերայ պահելով զանուն ազգին, զի կոչեսցին այսպքս. Կարենի Պահլաւ, սուրենի Պահլաւ, և քոյրն՝ Ասպահապետի Պահլաւ, քանզի ի վերայ զօրաց էր այր նորա: Եւ այսու կարգաւորութեամբս ձգեցան բազում ամս, մինչև վերացաւ ի նոցանէ տէրութիւնն:
Բայց մի աստանօր բամբասեսցես զմեզ իբրև զաւելագործ ոք, որպէս թէ զմի անգամ պատմեալսն դարձեալ ասացաք. այլ գիտեա, զի ախորժելով վասն ազգականաց մերոյ Լուսաւորչին քաջահմուտ կամեցեալ լինել ընթերցողացն՝ կրկնագրեցաք երկրորդելով:
ԿԹ
ԹԷ զիարդ ցեղն Արտաշիսի Պարսից արքայի մինչեւ ցվախճան:
Արդ՝ անցցուք այսուհետև ընդ թիւ թագաւորաց ցեղին Արտաշիսի՝ մինչև ցբառնալ ի նոցանէ տէրութեանն: Յետ Արշաւրի, որպէս ասացաք, թագաւորէ Արտաշէս ամս երեսուն և չորս. Դարեհ ամս երեսուն. Արշակ ամս ինն և տասն Արտաշէս ամս քսան. Պերոզ ամս երեսուն և չորս. Վաղարշակ ամս յիսուն. Արտաւան ամս երեսուն և մի: Զսա սպանեալ Ստահրացւոյն Արտաշրի, որդւոյն Սասանայ, բառնալով զթագաւորութիւնն Պարթևաց, հանելով ի նոցանէ զաշխարհն ժառանգութեան: Բազում են ժամանակիս այսորիկ պատմողք օ Պարսից և յԱսորւոց, այլ և ի Յունաց: Քանզի ի սկզբանէ թագաւորութեանն Պարթևաց մինչև ցդադարումն՝ ընդ Հռոմայեցւոց կալան գործ, երբեմն հնազանդութեամբ և երբեմն պատերազմաւ, զոր պատմէ Պաղեփատոս և Պորփիւր և Փիլեմոն, և այլք բազումք: Բայց մեք ասասցուք ի մատենէն, զոր եբեր Խոռոհբուտ, զԲարսումայի:
Հ
Եթէ զինչ առասպելք Պահլաւկաց:
Այս Խոսոհբուտ դպիր եղեալ Շապհոյ թագաւորին Պարսից, և ի ձեռս Յունաց անկեալ, յորաժ Յուլիանոս, որ Պառաբատոսն, զօրու հանդերձ ի Տիզբոն չոգաւ, և ի մեռանելն նորա անդ, ընդ Յոբիանու ի Յոյնս ընդ արքունական սպասաւորսն եկն. և մերոյ հաւատոյս դաւանեալ՝ անուանեցաւ Եղիազար. և յոյն լեզու ուսեալ՝ պատմագրեաց զգործս Շապհոյ և Յուլիանու: Ընդ նմին թարգմանեաց և զառաջնոցն պատմութիւնս, մատեան մի, որ զերեկից իւր լեալ Բարսումայի ուրումն անուամբ, զոր Պարսք Ռաստսոհուն կոչեն. յորմէ մեր ուսեալ՝ երկրորդեմք այժմ ի գրիս յայսմիկ, թողլով զառասպելաց նոցա բարբաջմունս: Քանզի անտեղի է մեզ այժմ երկրորդել զառասպելսն յաղագս երազոյն Փափագոյ, և արտադատութեան հրոյն մանուածոյ՝ որ ի Սասանայ, և պատումն զհօտիւն, և լուսնակն, և ախտարմողացն յառաջասացումն՝ որ են քաւդեայք, և որ ինչ զկնի այսորիկ. և պոռնկական խորհուրդն Արտաշրի հանդերձ սպանութեամբք, և անմիտ հանճարաբանութիւն մոգին դստեր վասն նոխազին, և որ ինչ այլն ամենայն: Նա և այծին դիեցումն մանկանն ընդ հովանեաւ արծւոյն, և գուշակումն ագռաւուն, և գերապանծին պահպանութիւն առիւծուն հանդերձ արբանեկութեամբ գայլուն. և միայնամարտութեանն առաքինութիւն, և որ ինչ այլաբանութեանն բերէ կարգ: Այլ մեք ասասցուք միայն զստոյգն, որ ինչ ճշմարտութեանն վայել է պատմութիւն:
ՀԱ
Առաջին արշաւանք Խոսրովայ յԱսորեստան, յորում համարէր օգնել Արտաւանայ:
Քանզի յետ սպանանելոյն զԱրտաւան և թագաւորելոյն Արտաշրի որդւոյն Սասանայ, երկու ցեղք Պահլաւին, որ ասպահապետի և Սուրենի Պահլաւն հարազատութեն ազգին, որ է Արտաշէսին՝ կամաւ յանձն հելով առ եղբայրութիւն ազգականութենն տան Կարենի Պահլաւին՝ ընդդիմացան պատերազմաւ Արտաշրի որդւոյն Սասանայ: Բայց յառաջագոյն իբրև լուաւ զաղմուկ շփոթին թագաւորն Հայոց Խոսրով, զիմեաց յօգնականութիւն Արտաւանայ, եթէ հնար լիցի աճապարել ապրեցուցանել միայն զԱրտաւան. և միջամուխ եղեալ յԱսորեստան՝ լսէ զբօթ մահուանն Արտաւանայ, և զմիաբանութիւն ամենայն զօրաց Պարսից և նախարարաց, նա և զիւրոյ ազգին Պարթևաց և Պահլաւկաց, բայց ի ցեղէն Կարենեան. առ որ հրեշտակս առաքեալ, դառնայ յաշխարհս մեծաւ տրտմութեամբ և զկծանօք: Եւ նոյն հետայն փոյթ ընդ փոյթ ազդ առնէ Փիլիպպոսի կայսեր Հռովմայեցւոց, օգնականութիւն ի նմանէ խնդրելով:
ՀԲ
Խոսրովայ օգնականութիւն գտեալ ի Փիլիպպոսէ, դիմէ ի վերայ Արտաշրի պատերազմաւ:
Աղմուկ խռովութեան լեալ ի թագաւորութեանն Փիլիպպոսի՝ ոչ կարաց ի Հռոմայեցւոց գնդացն պարապեցուցանել, առ ի զօրավիգն լինել Խոսրովայ: Այլ օգնէ նմա ի ձեռն գրոյ, հրամայելով սատարել նմա յամենայն կողմանց: Որոց ընկալեալ զայսպիսի հրաման՝ հասանեն նմա յօգնականութիւն յԵգիպտոսէ և յանապատէն մինչև ի ծովեզերսն Պոնտոսի: Որոյն գտեալ զայսչափ բազմութիւն, խաղայ ի վերայ Արտաշրի. և ճակատ տուեալ՝ ի փախուստ դարձուցանէ, թափելով ի նմանէ զԱսորեստան և զայլ արքայանիստ աշխարհս:
Դարձեալ յղէ ի ձեռն հրեշտակաց առ իւր տոհմայինսն Պարթև և Պահլաւիկ ազգս, և առ ամենայն զօրս աշխարհին Քուշանաց, զի առ նա եկեալ վրէժ յԱրտաշրէ պահանջեսցեն, և զարժանաւորն ի նոցանէ թագաւորեսցուցէ, զի մի տէրութիւնն հեռասցի յինքեանց: Իսկ նոցա ոչ առեալ յանձն, յառաջասացեալ ցեղիցն, որ Ասպահապետ և Սուրենեան անուանին՝ դառնայ Խոսրով յաշխարհս մեր. ոչ այնչափ ուրախացեալ ընդ յաղթութիւնն, որչափ ընդ վերջակացութիւն ազգականացն դժգմեալ: Յայնժամ հասանեն առ նա ոմանք ի հրեշտակաց իւրոց, որք ի պատուականագոյն ազգն երթեալ էին. ի խորագոյն աշխարհն, ի նոյն ինքն ի ներքս ի Բահկ. բերին նմա համբաւ, եթէ «ազգական քո Վեհսաճան, հանդերձ ցեղիւն իւրով Կարենեան Պահլաւին, ոչ հնազանդեաց Արտաշրի, այլ ի կոչ քո դիմեալ գայ առ քեզ»:
ՀԳ
Դարձեալ յարձակումն Խոսրովայ ի վերայ Արտաշրի, առանց Հռոմայեցւոց օգնականութեան:
Թէպէտ և յոյժ զուարճացաւ Խոսրով ընդ լուր գալստեան ազգականացն, սակայն ոչ յամեաց ուրախութիւնն, ընդ հուպ հասանելով բօթն, եթէ ինքնին Արտաշիր հանդերձ միաբանութեամբ զօրացն հետահաս եղեալ՝ կոտորեաց զամենայն ցեղ Կարենեան Պահլաւին, ջնջելով զամենայն արու, յերիտասարդաց մինչև ցստընդիայս, բայց ի միոյ տղայոյ, զոր առեալ մտերիմ տան նորա, Բուրզ անուն, փախեաւ յաշխարհն Քուշանաց, առ հզօրս ոմանս նորա հասուցանելով ազգայինս. զոր բազում ջանիւք խնդրեալ Արտաշրի զմանուկն ի ձեռն առնուլ՝ ոչ կարաց յազգականացն կուսակցելոյց. մինչև յոչ կամաց երդնուլ՝ անկասկած լինել մանկանն. վասն որոյ բիւր առասպելս յօդեցին Պարսք զնմանէ,–անբանիցսպասաւորել մանկանն: Սա է Պերոզամատն, նախնի մեծի ազգին Կամսարականաց, զոր յիւրում տեղւոջն պատմեսցուք:
Այլ մեք այժմ որ ինչ զկնի կոտորածի ազգին Կարենեան Պահլաւին, զորոյ զվրէժն ոչ թուլագոյնս ինչ խնդրեաց թագաւորն Հայոց Խոսրով: Թէպէտ վախճանեալ Փիլիպպոսի և շփոթեալ թագաւորութիւնն Հռոմայեցւոց, մարդ ի մարդոյ առնելով զտէրութիւնն սակաւ ժամանակեայ, դեկիոս և Գալլոս և Վաղերիանոս կայսերք, որք ոչ օգնեցին նմա, սակայն Խոսրով զօրօք իւրովք և այլովք սիրելեօք յարեցեալովք յինքն և հիւսիսային ազգօք Արտաշրի յաղթեաց, հալածական առնելով մինչև յաշխարհն Հնդկաց:
ՀԴ
Յաղագս գալստեանն Ահակայ եւ լինելութեան սրբոյն Գրիգորի:
Արդ՝ փախուցեալ ի Խոսրովայ Արտաշիր մինչև ի յաշխարհն Հնդկաց և նեղեալ յոյժ՝ բազում խոստմունս նախարարացն առնէր, թէ ոք բուժեսցէ յայնմանէ, եթէ հնարիւք դեղոց և եթէ գաղտի խողխողմամբ սրոյ. պէս պէս պարգևս տալ խոստանայր.«Մանաւանդ Պարթևազանցդ, ասէ, դիւրահնար գոգցես ի ձեռն կեղծաւոր սիրոյ զդաւելն. ազգականութեան անուամբ պատրել՝ ի դոսա վստահանայ»: Խոստանայր զբուն տունն դարձուցանել ի նոսա, որ Պահլաւն կոչէր, զարքայանիստ քաղաքն Բահլ, և զամենայն աշխարհն Քուշանաց: Նա և թագաւորութեան ձև և շուք խոստանայր, և զհասակ Արեաց, ընդ իւրով ձեռամբ երկրորդ իւր լինել: Յոր հրապուրեալ Անակ, որ էր ի ցեղէն Սուրենեան Պահլաւէ՝ յանձն առնու սպանանել զԽոսրով: Եւ հատուածի պատճառաւ փախստական լինի յԱրտաշրէ. և զհետ մտանելով զօրացն Պարսից առ պատճառէ, որպէս թէ փախստական վարելով զնա ընդ Ասորեստան՝ հանեն առ եզերբ սահմանացն Ատրպատականի ընդ մէջԿորդուած: Զոր լուեալ մեծին Խոսրովայ յՈւտէացւոց գաւառին, իբր զԿարենեանց կարծեալ եկաւորութիւն՝ գունդ առաքէ յօգնականութիւն Անկայ: Որոց պատահեալ Անակայ՝ ածեն զնա հրամանաւ թագաւորին ի գաւառն, որ անուանեալ կոչի Արտազ, ի տեղի դաշտավայրս, ուր յայտնեցան նշխարք սրբոյ և մեծի առաքելոյն մերոյ Թադէի:
Եւ աստ ասեմ զրոյն զսքանչելի ծերոյն որ ասէն, եթէ«ի նախնեաց ունիմ սովորութիւն, որդի ի հօրէ առնելով զյիշատակ զբուցացս այսոցիկ», որպէս Ոլիմպիոդորայ յաղագս: Տարօնոյ և Սիմն կոչեցեալ լերինն: Արդ՝ ի բնակելն Անակայ ի դաշտին Արտազու՝ պատահէ նմա տեղի օթարանին մօտ առ դիրս սրբոյ Առաքելոյն, որպէս թէ ի ներքսագոյն սրսկապանի խորանին. և անդ ասեն զյղութիւն մօր սրբոյ և մեծի մերոյ Լուսաւորչին: Վասն որոյ և զնորին Առաքելոյն շնորհսն ընկալեալ որ առ հանգստարանաւ նորին զլինելութիւն էառ՝ զնորին ելից զհոգևոր մշակութեանն պակասութիւն:
Եւ յետ անցեանելոյ երկուց ամաց գալստեանն Անկայ ի Հայս՝ յերրորդումն սպանանէ զԽոսրով, որ թագաւորեաց ամս քառասուն և ութ: Եւ մեռանի ինքն և իւրքն ամենայն, պահելով խնամոցն Աստուծոյ զսա միայն, որ ակնարկութեամբն Աստուծոյ և շնորհօք Առաքելոյն ստեղծանել կամ լուսաւորել ասեմք յարգանդի մօրն, զառաքելութեան իւրոյ զշնորհս ի ձեռն տալով նմա: Իսկ զմնացեալսն ի զրուցացս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս:
ՀԵ
Յաղագս Փերմելիանայ եպիսկոպոսի Կեսրու կապադովկացւոց եւ պատմութեան նորին:
Փերմելիանոս եպիսկոպոս Կեսրու Կապադովկացւոց էր այր սքանչելի յուսումնասիրութեան, որ և ի տղայութեան իւրում առ Որոգինէս երթեալ վարժեցաւ: Սա բազում խօսս արար, յորոց մի է պատմութիւն հալածանաց եկեղեցւոյն, որ յառաջ յաւուրս Մաքսիմիանոսի և Դեկոսի յարեաւ և որ հուսկ յետոյ յամս Դիոկղետիանոսի, շարայարեալ ի նա և զգործս թագաւորացն: Յորում ասէ՝ վեշտասաներորդ եպիսկոպոս կացեալ Աղեքսանդրացւոց Պետրոս, վկայեալ յիններոոդի ամի հալածանացն: Գրէ զբազումս վկայեալս և ի Խոսրովայ, ի մերում աշխարհիս, համայն և յետ նորա օտարք յօտարաց: Բայց զի ոչ ճշմարտութեամբ և ոճով պատմէ, և ոչ զանունանսն նշանակէ կամ զտեղիս կատարմանցն՝ ոչ ինչ կարևորագոյն համարեցաք երկրորդել: Նոյնպէս և զԱնտոնինէ որդւոյն Սևերեայ ասէ՝ պատերազմեալ ընդ Վաղարշայ Պարսից արքայի ի Միջագետս, և մեռանել ի մէջ Եդեսիայի և Խառանու, և մերոյն Խոսրովու ոչ յոք հակամիտեալ:
Իսկ որ ինչ զկնի մահուանն Խոսրովայ մինչև ցթագաւորութիւնն Տրդատայ ի ժամանակս անիշխանութեանն պատմէ՝ ստոյգ համարելով երկրորդեմք քեզ համառօտ բանիւք: Բայց և որ ինչ ի թագաւորութեանն Տրդատայ և յետ նորա, ոչ հեղգութեամբ և անզգուշաբար վրիպեալ, և ոչ կամաւոր սխալանօք ի սմա յարմարեալ բան, այլ որ ինչ ի յիշատակաց դիւանագիր մատենիցն Յունաց: Իսկ ըստ նմանեացն ապա և որ ինչ ի համբաւուրց արանց իմաստնոց և հնախօս սիրաբանից ստուգապէս տեղեկացեալ, արդարաբար քեզ զրուցեցաք:
ՀԶ
Դիմումն ի մեզ Արտաշրի, եւ յաղթել կայսեր Տակիտոսի:
Նոյն այր ասէ, եթէ յետ սուսերահարն լինելոյ Խոսրովու, միաբանեալ նախարարք Հայոց՝ ածեն իւրեանց յօգնականութիւն զզօրս, յունաց որ ի Փռիւգւայ՝ Պարսից ընդդիմանալ և պահել զաշխարհս: Եւ իսկոյն ազգեցին Վաղերիանոսի կայսեր: բայց վասն զի Գունդք անցեալ ընդ Դանուր գետ զբազում գաւառս գերի վարեցին, և զԿիւկդադյ կղզիս աւար առին՝ վասն որոյ ոչ ժամանէ մերայ աշխարհիս թևարկել Վաղերիանոս. նա և ոչ յերկարէ զկեանսն, առնելով ի նմանէ զթագաւորութիւնն Կղաւդիոս, և յետ նորա Աւրեղիանոս, հուպ ընդ հուպ փոխանորդելով զմիմեանս. այլ և ամսականօք թագաւորեալ Կիւնտոս և Տակիտոս և Փղոռիանոս եղբարք: Վասն որոյ համարձակաբար արշաւեալ ի մեզ Արտաշրի, և զզօրս Յունաց փախստական արարեալ գերելով զյոլով մասն աշխարհիս՝ յաւեր դարձուցանէ: Յորմէ գաղթեալ նախարարքն Հայոց, հանդերձ ազգաւն Արշակունեաց ի յոյնս ապաւինէին. յորոց մի էր և Արտաւազդ Մանդակունի, որոյ առեալ զՏրդատ որդի Խոսրովու՝ ի դուռ կայսեր հասուցանէր: Վասն որոյ հարկաւորեալ Տակիտոս՝ ընդդէմ Արտաշրի գայ զկողմամբք Պոնտոսի, և զեղբայր իւր զՓղոռիանոս այլով գնդաւ ընդ Կիւլիկիայ արձակէ: Իսկ Արտաշիր հասեալ ի Տակիտոս՝ ի փախուստ դարձուցանէ, որ և սպանաւ ի յիւրոցն ի Ճանիւս Պոնտացւոց, որ են Խաղտիք. նոյնպէս և եղբայր նորա Փղոռիանոս յետ ութսուն և ութ աւուր ի Տարսոն:
ՀԷ
Յաղագս խաղաղութեան Պարսից եւ Յունաց, եւ շինելոյ Արտաշրի զՀայս յամս անիշխանութեանն:
Բայց Յունաց թագաւորեաց Պռոբոս, և խաղաղութիւն արարեալ ընդ Արտաշրի՝ բաժանէ զաշխարհս, սահմանադրութեամբ փոսս գործելով: Եւ Արտաշրի նուաճեալ զազգ նախարարացն՝ զգաղաթեալսն անդրէն դարձուցանէ, և զամբականսն ի վայր իջուցանէ, բայց ի նախարարէ ումեմնէ, որոյ անուն Օտայ կոչէր, ի տոհմէն Ամատունեաց, որ փեսայ էր ազգին Սղկունեաց և սնուցող Խոսրովիդխտոյ, դստեր Խոսրովայ, որջացեալ յամուրն Անի՝ իբր ի կաղաղի հանդարտութեան ղօղեալ:
Իսկ Արտաշրի գեղեցկապէս յարդարեալ զաշխարհս Հայոց՝ ի կարգ առաջին հաստատէր: Նա և զԱրշակունիսն, զմեկուսացեալսն ի թագէն և յԱյրարատն բնակելոյ, կարգէ ի նոյն տեղիս մտիւք և ռոճկօք, որպէս և էինն: Եւ զմեհենիցն պաշտամունս առաւելևս յորդորէ. այլ և զհուրն որմզդական, որ ի վերայ բագնին որ ի Բագաւան, անշէջ հրամայէ լուցանել: Բայց զանդրիսն, զոր արար Վաղարշակ պատկեր իւրոց նախնեացն հանդերձ արեգակամբ և լուսնիւ յԱրմաւիր, և փոխեցան յԱրմաւրայ ի Բագարան և դարձեալ յԱրտաշատ՝ զայնոսիկ փշրէ Արտաշիր: Եւ զերկիրս գրով ընդ հարկաւ իւրով անկարէ, և ամենևիմբ զիւր անունն հաստատէ:
Նա և զսահմանս հաստատեալս յԱրտաշիսէ, զքարինս յերկրիկացուցանելով, նորոգեաց, ր յիւր անունն փոխելով Արտաշիրական անուանեաց: Եւ կալաւ զաշխարհս մեր որպէս զմի յաշխարհացն իւրոց, պարսիկ գործակալօք, ամս քսան և վեց. և յետ նորա որդի նորին, որ անուանեցաւն Շապուհ, որ լսի Արքայամանուկ ցթագաւորելն Տրդատայ, ամ մի:
ՀԸ
Կոտորումն ազգին Մանդակունեաց:
Բայց Արտաշրի լուեալ էր, թէ ոմն ի նախարարացն Հայոց առեալ զմի յորդւոցն Խոսրովայ, փախուցեալ ապրեցոյց, ի դուռն կայսեր հասուցանելով: Եւ քննեալ թէ ով ոք նա իցէ՝ եղև վերահասու, թէ նա է Արտաւազդ յազգէն մանդակունեաց. հրամայեաց զամենայն ազգն ջնջել սատակմամբ: Քանզի ի գաղթելն հայոց յԱրտաշրէ՝ գաղթին և նոքա ընդ ցեղս այլոց նախարարացն. և ի նուաճելն Արտաշրի զայլսն՝ դառնան և նոքա, և սատակին սրով ամենեքին: Բայց զկոյս գեղեցկադիմակ, ի քերցն Արտաւազդայ, գողացեալ Տաճատայ ուրումն, որ էր յազգէն Աշոցան, ի զաւակէ Գուշարայ հայկազնոյ, փախուցեալ ի Կեսարացւոց քաղաքն ապրեցուցանէր, ամուսնաւորեալ ընդ ինքեան վասն անաղագեղ կերպարանին:
ՀԹ
Յաղագս նահատակութեանն Տրդատայ յամս անիշխանութեանն Հայոց:
Պատմէ զնահատակութեանցն տրդատայ, նախ ի մանկութեանն յերիվար կամակար աշտանակեալ, կորովի ձիավարեալ, և զէնս շարժեալ յաջողակաբար, և այլ պատերազմականս ուսանել ախորժակս. ապա ըստ Պեղոպոնէսացւոց մեհենական հրամանին Հիփիտեայ ի մրցանակս ագոնին առաւելեալ քան զԿղիտոստրադոս հռոդացի, որ զվզէ ևեթ կալեալ յաղթէր. դարձեալ և քան զԿերասոս արգիացի, զի նա զկճղակ եզին թափեաց. իսկ սա զերկուց ցլուց վայրենեաց. միով ձեռամբ կալեալ զեղջերէն, թափեաց հանդերձ ընդվզեալ ջախջախմամբ:Եւ ի ձիընթացս մեծի կրկիսին կառավարել կամեցեալ՝ ի հմտութենէ հակառակորդին ոստուցեալ յերկիր անկաւ, և բուռն հարեալ արգել զկառսն. ընդ որ ամենեքին զարմացն: Եւ ի պատերազմելն Պրոբոսայ ընդ Գութս, եղև սով սաստիկ. և յոչ գտանելոյ շտեմարանաց՝ յարեան զօրքն ի վերայ և սպանին զնա. նոյնպէս և ի վերայ ամենայն իշխանացն դիմեցին: Իսկ Տրդատ միայն ընդդէմ կացեալ՝ չեթով զոք մտանել յապարանսն Լիկիանոսի, առ որում ինքն Տրդատ էր:
Բայց Կարոս հանդերձ որդւովքն Կարինեաւ և Նոմերիանոսիւ թագաւորեաց. և զօրաժողով եղեալ, ետ ճակատ ընդ Պարսից արքային, և յաղթեալ՝ դարձաւ ի Հռոմ: Վասն որոյ բազում ազգս ի սատարութիւն կալեալ Արտաշրի, թիկունս արարեալ զանապատն Տաճկաստանի՝ դարձեալ ետ ճակատ ընդ զօրս Հռոմայեցւոց կրկին, աստի և անտի եփրատու, յորմէ սպանաւ Կարոս ի Յռինովն: Նոյնպէս և Կարինոս, որ ի վերայ Կոռնակայ չոգաւ յանապատ, ըդն որում Տրդատ. ևսատակեցաւ նա և զօրն, և մնացեալքն ի փախուստ դարձան: Յորում և Տրդատայ վիրաւորեալ երիվարն՝ ոչ աճապարեաց փախստեայսն, այլ առեալ զզէն իւր և զկազմած ձիեյն՝ ի ընդ լայնատարած և խորայատակն անցանէր ընդ Եփրատ ի բուն զօրսն իւրեանց, ուր Լիկիանոսն էր: Ընդ նոյն աւուրս լինի սպանեալ և Նոմերիանոս ի Թրակէ, և փոխանորդէ զթագաւորութիւնն Դիոկղետիանոս: Իսկ որ ինչ ի նորա ժամանակի Տրդատայ գործք՝ ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս:
Ձ
Յայտարարութիւն սակաւուք սննդեան եւ վարուց Գրիգորի եւ որդւոցն, և թղթոյն Արտիթեայ եպիսկոպոսի, որ վասն հարցմանն Մարկոսի միայնակեցի ի Յագռոճանի:
Այր ոմն ի Պարսից, ոչ ի փոքունց և յաննշանից, որում անուն էր Բուրդար, գնացեալ անտի և եկեալ ի կողմանս Գամրաց՝ պանիշդխտեցաւ ի Կեսարիայ: Եւ առեալ կին ի հաւատացելոց, որում անուն Սոփի կոչէր, զքոյր ուրումն մեծատան, որ Եւթաղիոս յորջորջէր, դարձաւ անդրէն գնալ յերկիրն Պարսից հանդերձ կնաւ իւրով, զորոյ զհետ մտեալ Եւթաղեայ՝ համոզեալ արգելոյր: Որոյ հանդիպեալ ծնընդեան մերոյ Լուսաւորչին՝ ըստ պատահման մտանէ ստընտու մանկանն. և ի հասանել աղետին՝ առեալ Եւթաղեայ զքոյր իւր և զայր նորա հանդերձ մանկամբն ի Կապադովկացւոց աշխարհն դառնայր: Այլ զայս ամենայն գործէ յառաջատեսութիւնն Աստուծոյ, որպէս կամք են իմոյս ասել բանի, յաղագս որ ի մեզ փրկութեան ճանապարհ: Ապա թէ ոչ, որո՞ւմ յուսոյ ակն ունելու զմանուկն պահալաւիկ ի Հռոմայեցւոց իշխանութեանն սնուցանէին, և Քրիստոսի ընծայէին հաւատոց:
Բայց յարբունս հասակի հասեալ մանկանն՝ փեսայացուցանէ հաւատացեալ ոմն այր, որում անուն էր Դաւիթ, ի դուստ իւր մարիամ. որ յետ երից ամաց երկուց որդւոց լինելոյ, ի կամաց երկոցունց մեկնեալ ի միմեանց զատիչն: Մարիամ հանդերձ մանկամբն կրտսերաւ ի վասն կանանց երթեալ կրօաւորէր. որոյ յարբունս հասեալ մանկանն, զհետ ընթանայ միայնաւորի ուրումն, որում անուն էր Նիկոմաքոս: Իսկ անդրանիկն առ դայեկաց մնացեալ որ ապա աշխարհավարեալ ամուսնացաւ: Բայց հայր նոցյն Գրիգորիանցեալ գնաց առ Տրդատ՝ զհայրենեացն հատուցանել պարտիս, կամ որպէս պարտ է ասել ճշմարտութեամբ՝ զառաքելութեանն վիճակ մերոյ աշխարհիս և զքահանայապետութեանն հանդերձ մարտիրոսութեամբն վարժելով:
Բայց արդարև հօր սքանչելւոյ որդիք զարմանալիք առաւել քան զառաւել. զի ոչ նա խնդրեաց զորդիսն՝ յորաժ դարձաւ ընդ Տրդատայ, և ոչ նոքա չոգան առ նա. և այն գրետ թէ վասն երկիւղի հալածանացն. բայց և ոչ ի քահանայանալն և ի փառաւորել հօրն երևեալ պերճացան նոքա: Վասն որոյ և ոչ նա յամեաց ի Կեսարիայ, այլ փութապէս դարձեալ՝ ի Սերաստացւոց քաղաքի անսայր հաւաքել զնիւթ վարդապետութեանն: Այլ թէ և բազում աւուրս արարեալ ի Կեսարիայ՝ ոչ ինչ, գորոց զմտաւն ածէր՝ առնելոց էին, անսպառին և անանցականին միայն սկելով. որք ոչ զպատիւն յինքեանս ձգէին. այլ պատիւն զհետ նոցա ընթացաւ, որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս:
ՁԱ
Եթէ ուստի եւ զիարդ ազգ Մամիկոնէից:
վախչանեալ Արտաշրի որդւոյ Սասանայ՝ թողու զթագաւորութիւնն Պարսից որդւոյ իւրում Շապհոյ: Ի սորա աւուրս ասեն եկեալ ի Հայս նախնի ազգին Մամիկոնէից յարևելից հիւսիսականէն, ի քաջատոհմիկ և ի գլխաւոր աշխարհէ և ամենայն հիւսիսականաց ազգաց առաջին ասեմ իսկ զՃենացն. որ ունին զբոյցս այսպիսիս:
Յամս կատարման կենացն Արտաշրի, Արբոկ ոմն Ճեն–բակուր, որպպէս ասի ի նոցա լեզու պատիւ թագաւորութեան. սորա երկու դայեկորդիք , Բզդոխև Մամգոն անուն կոչեցեալ, մեծ նախարարք: Եւ չարախօսեալ Բղդոխայն զՄամգոնայն՝ հրամայեաց թագաւորն Ճենաց Արբոկ սպանանել զՄամգոնն: Զոր իմացեալ Մամգոնայն՝ ոչ գայ ի կոչն արքայի, այլ փախուցեալ աղխիւ իւրով անկանի առ Արտաշրի թագաւորն Պարսից: Եւ Արբոկ հրեշտակս առաքէ խնդրել զնա. և ի չլսելն Արտաշրի՝ պատերազմ ի վերայ նորա յօրինէ թագաւորն Ճենաց: Եւ իսկոյն մեռեալ Արտաշրի՝ թագաւորէ Շապուհ:
ԱՐդ՝ թէպէտ և ոչ տայ Շապուհ զՄամգոնն ի ձեռս տեառն իւրոյ, այլ և ոչ յԱրեաց երկրին թողու. բայց ամենայն աղխիւն իւրով առաքէ զնա իբրև զվտարանդի առ գործակալս իւր որ ի Հայս: Եւ յղէ առ թագաւորն Ճենաց՝ ասելով, թէ «Մի թուեսցի քեզ դժուար, զի ի ձեռս քո ոչ կարացի տալ զՄամգոն. վասն զի երդուեալ էր նմա հօրն իմոյ ի լոյսն արեգական. այլ վասն անխռով զքեզ առնելոյ՝ հալածեցի նմա մահու. և արդ մի լիցի պատերազմ ըմդ իս և ընդ քեզ»:Եւ զի քան զամենայն բնակեալս ի վերայ երեսաց երկրի խաղաղասէր ասեն գոլ զազգն Ճենաց՝ յանձն առնու առնել զհաշտութիւն ուստի յայտ իսկ է, եթէ են արդարև խաղաղասէր և կենասէր ազգն Ճենաց:
Սքանչելի է և աշխարհ առատութեամբ ամենայն պտղոց, և գեղեցիկ բուսովք զարդարեալ, քրքմաւէտ և սիրամարգաշատ և բազմամետաքս, անբաւութիւն յամուրց և հրեշից, և որ էշայծեմունսդ անուանեն. ուր հասարակաց կերակուր ասեն զառ մեզ պատուական և սակաւուց ճաշակելիս՝ զփասեան և զպոր, և այլք այսպիսիք: Այլ զականց և զմարգարտաց ոչ ասեն գիտել զհամար մեծամեծացն. իսկ պատուականքս առ մեզ զգեստուց և սակաւուց ագանելիք՝ հասարակաց նոցա է զգեստ: Եւ այս յաղագս աշխարհին Ճենաց:
Իսկ Մամգոնայ յոչ կամաց եկեալ յաշխարհս մեր՝ հանդիպեցաւ գալստեանն տրդատայ. և ոչ դարձաւ ընդ զօրս Պարսից, այլ ամենայն աղխիւն իւրով ընդ առաջ գնաց նմա մեծաւ պատարագաւ. և Տրդատընկալաւ զնա, բայց ընդ իւր ի պատերազմ ոչ էառ յերկիրն Պարսից. այլ ետ տեղի աղխի նորա և ռոճիկ ի կերակուր, փոփոխելով տեղի ի տեղւոջէ ցրովանդակ ամս:
ՁԲ
Նահատակութիւնք Տրդատայ ի թագաւորութեանն յառաջ քան զհաւատալն:
Քանզի ոչ է պատմութիւնճշմարիտ առանց ժամանակագրութեան, վասն որոյ և մանրախուզիւ քննեալ՝ գտաք զթագաւորելն Տրդատայ յերրորդ ամի Դիոկղետիանոսի, և գալ այսր հանդերձ մեծաւ զօրու: Որոյ հասեալ ի Կեսարիայի՝ յոլովք ի նախարարացն ընդ առաջ լինէին: Եւ եկեալ յաշխարհս՝ գտանէ զՕտայ սնուցեալ զքոյր իւր զԽոսրովիդուխտ, և պահեալ զգանձսն ամրոցաւն հանդերձ յոյժ երկայնմտութեամբ. քանզի էր արդարև համբերող, ժուժկալ և առաւել իմաստուն. զի թէպէտ և ոչ ծանեաւ զճշմարտութիւնն յաղագս Աստուծոյ, սակայն զստութիւն կռնոց գիտաց: նոյնպէս էր սան նորա Խոսրովիդուխտ, կուսն համեստ որպէս զօրինաւոր ոք, և ոչ ամենևին ունել անդուռն բորան, նման այլոց կանանց:
Իսկ Տրդատ ի հազարապետութիւն Հայոց զՕտայն կացուցանէ և շնորհակալութեամբ պատուէ զն, և առաւել ևս զիւր դայեկորդին, զՄանդակունին Արտաւազդ, վասն լինելոյն նմա պատճառ փրկութեան և հայրենականացն հասելոց փառաց. յաղագս որոյ ի ձեռս տայ նմա զսպարապետութիւն զօրացն Հայոց: Նորին աղագաւ ի զՏաճատ քեռայր նորին իշխան ի վերայ գաւառին Աշոցաց կարգէ: Սա էր որ յապայսն զգացոյց աներոյն իւրոյ Արտաւազդայ, և նա արքայի, նախ՝ զԳրիգոր Անակայ լինել որդի, և ապա զկնի՝ վասն որդւոցն Գրիգորի, որպէս հմուտ եղեալ, ի Կեսարացւոց քաղաքին բնակելով:
Իսկ քաջին տրդատայ երագապէսև բազում ճակատս տուեալ, նախ ի Հայս և ապա ի Պարսս՝ իւրով անձամբ առնէր զյաղթութիւնն: Որ ի միում նուագի, առաւել քան զԵղիանանն զայն ի հնումն, կանգնաց զնիզաակն յոգնական համաթիւ վիրաւորաց: Դարձեալ յերկրորդումն՝ կորովեաց Պարսից զփորձ առեալ զսաստկութեան սկային և կուռ վառուածոցն, բազում վիրօք պատեալ զձին՝ սատակեցին նետաձգութեամբք. որոյ զարկուցեալ յերկիր ընկենոյր զարքայն: Իսկ նորա յարուցեալ և հետի յարձակեալ, փոխանակ իւր զբազումս ընկենոյր ի թշնամեացն, և զմիոյ ուրումն զձին կալեալ, արիաբար աշտանակէր: դարձեալ յերկրորդին միւսանգամ կամաւոր լեալ հետի՝ սուսերաւ զերամակս փղացն պուղէր: Եւ այսպիսի նահատակութեամբք յամեալ ի Պարսս և յԱսորեստան՝ անդր ևս քան զՏիզբոն յարձակի:
ՁԳ
Յաղագս առնելոյ կին Տրդատայ զԱշխէն, եւ Կոստանդնի զՄաքսիմինայ, եւ թէ որպէս հանդիպեցաւ հաւատոց:
Եկեալ Տրդատայ յաշխարհս՝ առաքէ զՍմբատ ասպետ, զհայր Բագրատայ՝ ածել զկոյսն Աշխէն, զդուստրն Աշխադարայ, իւր ի կնութիւն. որ ինչ նուազ էր կոյսն արքային հասակի: Եւ հրամայէ գրել զնա արշակունի և զգեցուցանել ծիրանիս և թագ կապել, զի հարսնասցի արքայի: Յորմէ եղև որդի Խոսրով, ոչ համեմատ հասակի ծնողաց իւրոց:
Ընդ նոյն աւուրս լինին հարսանիք և Մաքսիմինայ դստերն Դիոկղետիանոսի ի Նիկոմիդայ, փեսայանալով նմա Կոստանդիանոսի կեսարի որդւոյն Կոստայ թագաւորին Հռոմայ, որ ոչ էր ի դստերէն Մաքսիմիանոսի, այլ Հեղենայ պոռնկէ շնեալ: Այս Կոստանդիանոս բարեկամացեալ ի հարսանիստ ընդ Տրդատայ մեր թագաւորի: Եւ յետ ոչ բազում ամաց մեռեալ Կոստանդ՝ փոխանորդ նմա առաքէ Դիոկղետիանոս զնորին որդի և զիւր որդիացեալն Կոստանդիանոս:
Սա յառաջ քան զթագաւորելն, մինչ դեռ կեսար էր, պարտեալ ի մարտն, և տրտմութեամբ մեծաւ ննջեալ՝ երևութացաւ նմա ի քուն խաչ աստեղեայ յերկնից, պարունակեալ գրով, ասէ. «Այսու յաղթեա». զոր արարեալ սիւգնոյն և յառաջաբերեալ՝ յաղաթեաց պատերազմացն: Բայց յետոյ հրապուրեալ ի կնոջէն իւրմէ Մաքսիմինայ, ի դստերէն Դիոկղետիանոսի, յարոյց հալածանս եկեղեցւոյ. և զբազումս վկայեալ՝ ինքն եղեփանդական բորոտութեամբ ըստ բոլոր ընկալեալ մարմնոյն ապականեցաւ վասն յանդգնութեանն: Զոր ոչ կարացին բուժել արիողական կախարդքն և մարսիկեան բժշկքն, յաղագս որոյ յղեաց առ Տրդատ՝ առքել նմա դիւթս ի Պարսից և ի Հնդկաց. սակայն և այնք ոչ հասին նմա յօգուտ: Զոր և քուրմք ոմանք ի դիւաց խրատուէ հրամայեցին բազմութիւն տղայոց զենուլ յաւազանս և ջերմ արեամբ լուանալ և ողջանալ: Որոյ լուեալ զլալիւն մանկանցն, հանդերձ մարցն կականմամբք, գթացեալ մարդասիրեաց, զնոցայն լաւ վարկուցեալ քան զիւրն փրկութիւն: Յաղագս որոյն զփոխարէնն յԱստուածոյ ընդունի, յանրջական տեսութիւն յԱռաքելոցն առեալ հրաման՝ սրբիլ լուացմամբ կենսատու աւազանին ի ձեռն Սեղբեստրոսի եպիսկոպոսի Հռոմայ, որ ի նմանէ հալածանացն էր ի Սերպտիոն լերին. յորմէ և աշակերտեալ հաւատաց. զբռնաւորսն ամենայն բառանալով Աստուածոյ յերեսաց նորա, որպէս համառօտ ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս:
ՁԴ
Սատակումն Սլկունեաց ի Ճենազնոյն Մամգոնայ:
Ընդ հանգչելն Շապհոյ արքայի Պարսից ի պատերազմացն, և ի գնալն Տրդատայ ի Հռոմ առ սուրբն Կոստանդիանոս, պարապ առեալ խորհրդոց Շապհոյ՝ նիւթէ չարիս ի վերայ մերոյ աշխարհիս. թովեալ զհիւսիսայինսն ամենայն, ելանել ի Հայս՝ –ամ դնէ և իւր գալ Արեօք ի միւս կողմնէն: Ի նորին բանս հրապուրեալ Սղուկ նահապետ ազգին Սլկունեաց, զինքեանն սպանանէ զփեսայ, զծերացեալն Օտայ, որ էր ի տոհմէն Ամատունեաց և սնուցող Խոսրովիդխտոյ քեռ թագաւորին: Եւ այն ինչ ընդ հուպ եկեալ մեծին Տրդատայ յարևմտից և լուեալ զայս ամենայն, և գիտացեալ, թէ ոչ ի ժամադրութիւնն եկն Շապուհ՝ խաղայ ի վերայ հիւսիսականացն: Իսկ նահապետ ազգին Սլկունեաց ամրանայր յամրոցին, որ անուանեալ կոչի Ողական, ապաւէն առնելով իւրեանց զբնակիչս Սիմն կոչեցեալ լերինն.և ընդդիմացեալ թագաւորին՝ աղմկէր զերկիրն, և մերփ առ լերամբն ոչ թողացուցանէր այլուր պարապել գործոյ: Ասէ ցամենայն նախարարութիւնս տասն Հայոց արքայ. «Որ ոք ածցէ առ իս զնահապետն ազգին Սլկունեաց՝ տաց նմա յաւիտենական իշխանութեամբ զգեօղս և զդաստակերտս, և զամենայն իշխանութիւն ազգին Սլկունեաց»: Զոր յանձն առնոյր ճենազնեայն Մամգոն:
Եւ ի խաղալ թագաւորին զկողմամբք Աղուանից ի վերայ հիւսիսականացն՝ գնաց Մամգոն ամենայն աղխիւն իւրով զկողմամբք Տարօնոյ, որպէս թէ ապստամբեալ ի թագաւորէն. և ի չու անկեալ, առաքէ գաղտագնաց հետևակս, զարգուցանելով նահապետի ազգին Սլկունեաց զգնալն թագաւորին զկոմամբք Աղուանից. «Վտանգ մեծ է, ասէ, թագաւորին Տրդատայ, վասն որոյ գնաց զկոմամբք Աղուանից պատերազմել ընդ ամենայն լեռնոտնեայսն. վասն որոյ մեր է ժամանակ ի ճահ խորհել և գործել որ ինչ կամք են. զի խորհեալ եմ դաշնաւոր լինել ընդ քեզ՝ վասն արհամարհանաց իմոց որ ի թագաւորէն»: Ընդ որ յոյժ ուրախացեալ նահապետ ազգին Սլկունեաց՝ ընդունի զնա երդմամբ ուխտից. բայց յամուրն ոչ թողու, մինչև տեսանել, թէ ոևպէս պահիցէ զմտերմութիւն երդմանցն և դաշնաւորութեանց: Իսկ ասացեալն Մամգոն ամենայնիւ ջանացեալ զմտերմութիւն ցուցանել առ ապստամբն՝ հաւատարմացաւ նմա որպէս արդարև միամիտ գործակից. մինչև հրամայեաց նմա համարձակ մտանել յամուրն և ելանել:
Եւ յետ բազում վստահութեանն, ի միում աւուրց հաւանեցուցանէ զնահապետ ազգին Սլկունեաց ելանել արտաքս յամրոցէն և որսալ երէս. և ի միջամուխ լինել որսոցն՝ դիպեցուցանէ աղեղամբն ընդ մէջ թիկանցն, և կործան յերկիր զարկուցանէ զապստամբն: Եւ ընթացեալ իւրովք արամբքն ի դուռն ամրոցին՝ ունի զբերդն, կապելով զամնեայն արս որ ի ներքս: Նա և զազգն Սլկունեաց խորհեցաւ բառնալ, և կոտորչեաց զամենեսեան. երկուք ոմանք փախստական անկան յաշխարհն Ծոփաց: Իսկ Մամգոն վաղվաղակի զգացուցանէ թագաւորին. ընդ որ ուրախացեալ Տրդատայ, գրէ հրովարտակ՝ իշխել նմա ամենայնի զոր խոստացաւան, և կարգէ զնա նախարար ի տեղի ապստամբին, անուանելով յանուն իւր Մամգոնեան: Բայց մնացելոցն Սլկունեաց հրամայէ չվնասել:
ՁԵ
Նահատակութիւնք տրդատայ ի պատերազմին յԱղուանս, յորում միջակտուր արար զթագաւորն Բասլաց:
Իսկ թագաւորն Տրդատայ ամենայն Հայաստանօք իջեալ ի դաշտն Գարգարացւոց՝ պատահէ հիւսիսականացն ճակատու պատերազմի. և ի խառնել երկոցունց կողմանցն՝ յերկուս ճեղքէ զամբոխ թշնամեացն, սկայաբար շահատակելով: Ոչ կարեմ ասել զերագութիւն ձեռինն, որպէս անբաւք ի նմանէ յերկիր անկեալ թաւալագլոր խաղային, օրինակ իմն ի գեղեցիկ ցանցորդէ լի ձկամբք յերկիր թօթափեալ ցանցոյն, կայտռէին յերեսս երկրին: Զոր տեսեալ թագաւորին Բասլաց՝ մօտ հասանէ յարքայն. և հանեալ յասպազինէն զներսեայ քեմխտապատ պարանն, և կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէ՝ ճահ դիպեցուցանէ յուս ձախակողմանն և յանութ աջակողմանն. զի էր վերացուցեալ զձեռնն ածել ումեք սուսերաւ. և ինքն վառեալ վերտ պահապանակօք, ուր ոչ գծէին նետք: Եւ քանզի ոչ կարաց շարժեալ ձեռամբ զհսկայն՝ զլանջօք առ երիվարին. և ոչ այնչափ ինչ շութափեաց մտրակել զերիվարն, քան թէ ահեակ ձեռամբն ի ներդեայն աճապարեալ սկային, և սաստկութեամբ ուժոյն զիւրեաւ ցանցեալ՝ ի ճահ դիպեցուցանէր զերկսայրին, և ընդ մէջ կտրէր զայրն և զոյգ ընդ պարանոցին զգլուխ երիվարարին:
Իսկ զօրացն ամենայնի տեսեալ զթագաւորն իւրեանց և զզօրաւորն միջակտուր յայնպիսի ահաւոր բազկէ լեալ՝ ի փախուստ դառնային. զորոց զհետ մտեալ Տրդատայ, վարէ մինչև յաշխարհն Հոնաց: Եւ թէպէտ ոչ փոքր հարուած եհաս զօրացն, և բազմաց անկումն մեծամեծաց, յորում մեռաւ և սպարապետն ամենայն Հայոց Արտաւազդ Մանդակունի, սակայն Տրդատ անտի ըստ հայրենի օրինին պատանդս առեալ դառնայ: Որով պատճառաւ միաբանեալ զամենայն հիւսիս, հանեալ զօր բազում, գումարտակ արարեալ՝ խաղայ յաշխարհն Պարսից, ի վերայ Շապհոյ որդւոյ Արտաշրի, չորս յիւրոցն առնելով զօրավարս, զՄիհրան առաջնորդ Վրաց, վստահացեալ վասն ի Քրիստոսի հաւատոցն, և զԲագարատ ասպետ և զՄանաչիհր նահապետ Ռշտունեաց և զՎահան նահապետ Ամատունեաց: Բայց յաղագս հաւատոցն Միհրանայ և աշխարհին Վրաց ասել կայ մեզ առաջի:
ՁԶ
Յաղագս Նունէի երանելւոյն, եթէ որպէս պատճառաք փրկութեան Վրաց:
Կին ոմն, անուն Նունէ, յընկերաց սրբոց Հռիփսիմեանց ի ցրուելոցն, փախստեամբ հասեալ յաշխարհն Վրաց ի Մծխիթայ, ի նոցա քաղաքն նախագահ, յոյժ ճգնութեամբ ստացեալ շնորհս բժշկութեան, որով և զբազում ախտաժետս բժշկեալ, և գլխովին զկին Միհրանայ առաջնորդին Վրաց: Վասն որոյ հարցեալ զնա Միհրանայ, եթէ որով զօրութեամբ առնես զայս սքանչելիս՝ ուսաւ զքարոզութիւն Աւետարանին Քրիստոսի. և ախորժելով լուեալ՝ պատմեաց իւրոց նախարարացն հանդերձ գովեստիւ: Եւ իսկոյն եհաս նա լուր սքանչելեացն, որ եղեն ի Հայս ի թագաւորն և ի նախարարսն, զընկերացն երանելւոյն Նունեայ. ընդ որ հիացեալ՝ զրուցեաց երանելւոյն Նունեայ, յորմէ և ստուգագոյնս ևս տեղեկացաւ զամենայն ոճով:
Եւ եղև ընդ աւուրսն ընդ այնոսիկ ելանել Միհրանայ յորս. մոլորեցաւ ի դժուարս լերանց,խաւարեալ օդով, այլ ոչ տեսանելեօք, ըստ այնմ՝ եթէ կոչէ զմէգ բարբառով, և դարձեալ՝ թէ զտիւ ի գիշեր մթացուցանէ: Այսպիսեաւ Միհրան ըմբռնեալ խաւարաւ, որ եղև նմա առիթ մճտնջենաւոր լուսոյն. քանզի զարհութեալ, յիշեաց զոր լուաւն վասն Տրդատայ, եթէ ի ճանապարհ ելեալ, կամելով յորս գնալ՝ հասին նմա հարուածք ի Տեառնէ. զոր համարեցաւ, թէ և նմա այնպիսի ինչ դիպելոցն է: Եւ երկիւղիւ մեծաւ պաշարեալ, խնդրեաց աղօթիւք՝ լուսաւորիլ օդոյն և դառնալ խաղաղութեամբ, և պաշտել զԱստուածն Նունէի խոստանայր. որում հանդիպեալ՝ կատարեաց զասաղեալս:
Իսկ երանելւոյն Նունէի խնդրեալ արս հաւատարիմս՝ զղեաց առ սուրբն Գրիգորի, եթէ զինչ հրամայեսցէ նմա գործել այնուհետև. քանզի յօժարութեամբ ընկալան Վիրք զքարոզութիւն Աւետարանին: Եւ հրաման ընդունի՝ կործանել զկուռսն, որպէս ինքն արար, և կանգնել զպատուական նշան խաչին մինչև ցօր տալոյ Տեառն հովիւ յառաջնորդութիւն նոցա: Եւ իսկոյն կործանեաց զամպրոպային պատկերն Արամազդայ, որ կայր մեկուսի ի քաղաքէն, գետոյն հզօրի ընդ մէջ անցանելով. զոր սովոր էին երկրպագել այգուն ի տանեաց իւրաքանչիւր, զի հանդէպ նոցա երևէր. իսկ եթէ ոք զոհել կամէր՝ անցեալ ընդ գետն առաջի մեհենիցն զոհէր:
Բայց ի վերայ նորա յարեան նախարարք քաղաքին, եթէ ո՞ւմ արդեօք փոխանակ կռոցն երկրպագեմք. ուսան՝ եթէ նշանի խաչին Քրիստոսի. զոր արարեալ կանգնեցին ի վերայ վայելունչ բլբոյն յարեւելից կուսէ քաղաքին, մեկուսի բաժանեալ և նա փոքրագոյն գետով: Եւ երկրպագեցին ամենայն բազմութիւնն ընդ առաւօտն նոյնպէս ի տանեաց իւրաքանչիւր: Բայց յորաժ ելեալ ի բլուրն տեսին փայտ կոփեալ, ոչ ճարտարաց ինչ գործ՝ յոլով քան զսակաւս արհամարհեցին, իբր թէ այնպիսեաւ լի իցէ ամենայն անտառն նոցա, և թողեալ ի բաց գնացին: Իսկ բարեբարին Աստուծոյ նայեցեալ ի գայթակղութիւն նոցա ՝ առաքեաց յերկնից սիւն ամպոյ, և լցաւ լեառնն բուրմամբ անուշութեան. և ձայն բաազմութեան սաղմոսերգուաց լսելի եղև քաղցր յոյժ, և ծագեաց լոյս տպաւորութեամբ խաչի, ըստ ձևոյ և չափոյ փայտեղինին, և կալով ի վերայ նորա հանդերձ երկոտասան աստեղօք. յոր ամենեցուն հաւատացեալ՝ երկրպագեցին նմա: Եւ յայնմ հետէ զօրութիւնք բժշկութեան կատարէին նմանէ:
Իսկ երանելին Նունէ ել գնաց անտի աշակերտել և զայլ ևս գաւառսն Վրաց յանապակ լեզուէն, շրջելով անպաճուճաբար և առանց աւելորդաց, օտարացեալ յաշխարհէ և որ ի սմա. կամ թէ ճշմարտագոյն ասել՝ ի խաչ ելեալ, կրթութիւն մահու զկեանսն առնելով, բանիւ վկայ Բանին Աստուծոյ, և յօժարութեամբն իւրով որպէս արեամբ պսակեալ: Զոր համարձակիմ ասել, առաքելուհի եղեալ քարոզեաց ի Կղարջաց սկսեալ առ դրամբք Ալանաց և Կասբից մինչև ի սահմանս Մասքթաց, որպէս ուսուցանէ քեզ Ագաթանգեղոս: Բայց մեք դարձցուք անդրէն ի պատմութիւն Տրդատայ յարձակմանն ի Պարսս:
ՁԷ
Պարտումն Շապհոյ եւ ակամայ հնզանդութիւն ւնդ ձեռամբ մեծին Կոստանդիանոսի. եւ Տրդատայ ունել զԵկբատան, եւ գալ ազգականացն. եւ թէ յայնժամ եղեւ գիւտ փրկական փայտին:
Բայց Տրդատայ թէպէտ և զյաղթութիւն ստացեալ էր, այլ ի հարկանելոյ զօրուն և ի բազում անկելոց նախարարացն՝ զանգիտեաց ինքեամբ յատուկ մարտնչել ընդ Շապհոյ, մինչև եհաս բազմութիւն զօրուն Հռոմայեցւոց, որք ընդ Ասորեստան յարձակեցան. և ի փախուստ զՇապուհ դարձուցին, յաւարի զամենայն երկիրն առեալ: Քանզի և Տրդատայ միահամուռ իւրովքն, և որք ընդ իւրովք էին զօրքն, ընդ հիւսիսային կողմանս իշխանութեանն Պարսից դիմեաց տարեակն չուաւորութեամբ:
Յայնժամ գայ առ նա ազգականն իւր և հարազատ Կամսար, առաջին որդի Պերոզամատայ: Այս Պերոզամատ է այն տղայն, որ ի կոտորելն Արտաշրի գցեղն Կարենեան Պահլաւին, փախուցեալ Բուրզայ ապրեցուցանէր: որոյ հասեալ յերիտասարդութիւն՝ ի պատիւ հօրն և ի վերայ զօրուն կարգի յԱրտաշրէ, առ ի պատերազմել ընդ խուշադուժ ազդսն ընդ այնոսիկ, նենեգութեամբ խորհեալ զնա ի ձեռս բարբարոսաց: Որոյ եղեալ այր քաջ՝ սքանչելապէս մղեաց զպատերազմունս. և պարել զՎզըրկն որ անուանէր Խաքան, նուաճեալ՝ տայ զդուստր իւր նմա կնութեան. նա և այլ կանայս առեալ, զմերձաւորս Արտաշրի, և բազում որդիք եղեալ, զօրացեալ բռնութեամբ ունի զկողմանսն զայնոսիկ. թէպէտ և էր ի համար Արտաշրի՝ այլ ոչ տեսանէ զնա: Եւ ի մեռանելն Արտաշրի ոչ հնազանդի որդւոյն նորա Շապհոյ. և ի մարտնչելն ի բազում պատերազմունս յաղթէ, և ի մտերմացն Շապհոյ դեղկուր եղեալ մեռանի:
Առ նովիմբ ժամանակաւ այլ ոմն կացեալ Վզըրկ Խաքար, որ թշնամութեամբ ընդ Կամսարայ որդւոյն նորա վարէր: Իսկ Կամսարայ դժուարին վարկուցեալ ի մէջ երկուց հզօր թագաւորաց բնակել թշնամութեամբ, մանաւանդ զի եղբարքն ոչ միաբանեցան ընդ նմա՝ խաղացեալ ամենայն ընտանեօք իւրովք և աղխիւ գայ առ Տրդատ մեր թագաւոր, եղբարց նորա առ Շապուհ երթալով: Այս Կամսար ահագին քաջութեամբ նահատակեալ առ հարբն ի պատերազմունս, ի շահատակելն իւրում հարկանի յումեմն սակերբ զգլուխն. և վերացուցեալ մասն ինչ յոսկերէ սկաւառակին, բժշկեալ ի դողոց, պակաս գոլով բոլորութիւն գագաթանն՝ անուանեցաւ Կամսար այնր աղագաւ:
Բայց Տրդատայ իւր հաստատեալ զեօթնպարսպեանն Եկբատան, երկրորդ և վերակացուս յինքենէ թողեալ՝ դառնայ ի Հայս, ընդ իւր ածելով զԿամսար ամենայնիւքն:Քանզի Շապուհ աղաչեաց զյաղթողն Կոստանդիանոս՝ խնդրել զհաշտութիւն և հաստատել զխաղաղութիւն մշտնջենաւոր. զոր արարեալ սրբոյն Կոստանդիանոսի, յետ այնորիկ, առաքեաց զՀեղինէ զմայր յԵրուսաղէմ ի խնդիր պատուական խաչին, զոր և եգիտ իսկ զփրկական փայտն հանդերձ հինգ բևեռօքն, ի ձեռն Յուդային հրէի, որ ապա եկաց եպիսկոպոս յԵրուսաղէմ:
ՁԸ
Կապումն Լիկիանոսի, եւ փոխումն արքունեացն ի Հռոմէ, եւ շինել Կոստանդնուպօլսի:
Ի բառնալն Աստուծոյ զբռնաւորսն ամենայն յերեսաց Կոստանդիանոսի՝ մեծարեաց նա զԼիլիանոս մեծութիւն յոյժ, և ետ նմա ի կնութեան զքոյր իւր ոչ համամայր, ծիրանեօք և պսակաւ կայսերական զարդարեաց զնա, և յերկրորդականս հասուցեալ պատիւս՝ արքայ ամենայն արևելից կացոյց: Բայց զոր աստուածային բանն առ Եբրայեցիսն անհնարին համարեալ, չարութեանն փոփոխումն՝ նոյն և աստանօր պատահի, ընձու անկարելի է զխայտուցսն փոխել, և Եթովպացւոյ զթխութիւն, նոյնպէս մարդոյ ամպարշտի՝ զբարսն: Քանզի սա նախ առ ի հաւատսն գտանի դրժող, և երկրորդ առ բարեգործն իւր ապստամբ: Յարոյց հալածանս եկեղեղւոյ, և նենգութիւն գաղտնի ընդդէմ Կոստանդիանոսի. նա և չարիս բազմազանս հասոյց ամենեցու ն, որ ընդ իւրով իշխանութեամբն էին, ցանկասէրս այս և գարշելի ալևոր, ներկածոյ ունելով զհերս. որ և զկին իւր ի մեծ նեղութիւն արգել, սակս տարփութեան երանելւոյն Գլափիւռայ, վասն որոյ սպան զսուրբն Բասիլիոս Ամասիոյ Պոնտացւոց եպիսկոպոս:
Եւ իբրև յայտնեցաւ գաւն, և գիտաց եթէ նմա լուռ ոչ լինի Կոստանդիանոս՝ ժողովեաց զօրս ընդդիմանալ պատերազմաւ: Եւ ցրտացեալ ի սիրոյն Տրդատայ մեր թագաւորի, ակնածէր որպէս արդարև ի թշնամւոյ. քանզի գիտէր եթէ ատելի է արդարոյ ամենայն ամբարիշտ: Իսկ իբրև եկն յաղթողն Կոստանդիանոս՝ մատանեաց Աստուած ի ձեռս նորա զԼԻկիանոս. յոր խնայեալ որպէս ի ծերունի և ի քեռայր՝ ետ տանել ի Գաղղիուս հանդերձ երկաթի կապանօք, դնել ի մետաղս, զի աղօթեսցէ առ Աստուած, որում մեղաւն, թերևս երկայնամիտ լիցի առ նա: Եւ ինքն հանդերձ որդւովքն մի թագաւորութիւն զՀռոմայեցւոցն ցուցեալ՝ զքսանեմեակն ի Նիկոմիդացւոց քաղաքին կատարեաց: Զի ի չորրորդ ամէ հալածանացն սկսեալ թագաւորել մինչև ցերեքտասաներորդ ամն խաղաղութեան, զոր և այսօր տօնէ աշխարհ:
Եւ ոչ պարտ վարկուցեալ ի Հռոմ դառնալ, այլ ի Բիւզանդիոն անցեալ՝ հաստատէ զարքունիսն, յանրջական իմն նախատեսութեանց հրամայեալ. գերապայծառս իմն առնելով շինուածս, հնգապատիկ յաւելեալ մեծացուցանէ: Քանզի ոչ ուրուք մեծի թագաւորի կայր ի նմա ձեռնարկութիւնք այնպիսիք, բայց ի սակաւուց ինչ իրաց, որպէս տիեզերակալին Աղեքսանդրի Մակեդոնացւոյց, յորաժամ անտի ընդգէմ Դարեհի սպառազինեցաւ, և սակս այնորիկ շինեաց ի յիշատակ իւր զասացեալն Ստրատիգին. քանզի ի նմա զպատերազմականսն յօրինեաց զկազմութիւն: Զոր յետոյ Սեւերիոս արքայ Հռոմայեցւոց նորոգեաց. և ինքն շինեաց զբաղանիսն ի տեղւոջ սեանն, որ ունէր ստորագիր խորհրդական անուն Արեգակն, ըստ Թրակացւոց բառի Զեւքսիպոն, որոյ կոչմամբ յորջորջեցան և բաղանիքն: Սա շինեաց և զտեսարանն և զգազանամարտկացն և զխաղալկացն, և զձիընթացսն ոչ կատարմամբ: Այլ Կոստանդիանոսի ամենապատիկ յարդարեալ՝ անուանեաց նոր Հռոմ. այլ աշխարհ կոչեաց. զնա Կոստանդիանու քաղաք: Ասեն և զայս, եթէ գաղտնի եհաս ի Հռոմայ զասացեալն Պաղադիոն քերածոյ, և եդ զնա ի փորոնին ներքոյ սեանն, որ առ ի յիւմէ կանգնեալ: Բայց այս մեզ անհաւատալի է, այլոց՝ որպէս կամք իցեն:
ՁԹ
Յաղագս Արիոսի չարափառի, եւ ժողովոյն որ եղեւ վասն նորա ի Նիկիա, եւ սքանչելեացն որ երեւացաւ ի Գրիգորիոս:
Ընդ այն ժամանակս երևեցաւ Արիոս աղեքսանդրացի, որ ուսոյց չարչար ամբարշտել, ոչ գոլ զՈրդի հաւասար Հօր, և ոչ ի բնութենէ և յէութենէ Հօր. և ոչ ծնեալ ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս, այլ օտար զոմն և արարած և կրտսեր, և յետ ժամանակի գոյացեալ. որ ըստ արժանեաց իւրոց ամբարիշտ այս Արիոս ի գարշելիսն ընկալաւ զսատակումնն: Վասն որոյ ել հրաման յինքնակալէն Կոստանդիանոսէ՝ ժողով լինել բազմութեան եպիսկոպոսաց ի ՆԻկիա Բիւթանացւոց: Եւ ժողովեցան Բիտոն և Բիկենդ երիցունք ի Հռոմ քաղաքէ, ձեռնարկութեմբ սրբոյն Սեղբեստոսի, Աղեքսանդրոս Աղեքսանդրի, Եւստաթիոս Անտիոքայ, Մակարիոս Երուսաղէմի, Աղեքսանդրոս Կոստանդնուպօլիսի եպիսկոպոսք:
Յայնժամ գայ հասանէ հրովարտակ ինքնակալին Կոստանդիանոսի առ մեր արքայ Տրդատ, զի զսուրբն Գրիգորի առեալ ընդ իւր ի ժողովն երթիցէ. զոր ոչ առ յանձն Տրդատ: Քանզի լուեալ էր զխնամենայն Շապհոյ ընդ Հնդկաց թագաւորին և ընդ արևելեանն Խաքանայ, և զզօրավարելն Ներսեհի, որ թագաւորեաց ամս, ինն, և Որմզդի, որ ապա և նա թագաւորեաց ամս երիս նահատակութեամբք: Եւ ի կասկածի եղեալ, զի մի արդեօք պայմանին ստիցէ ըստ սովորութեան հեթանոսութեանն՝ վասն այնորիկ ոչ եթող առանց իւր զաշխարհս:
Բայց և ոչ սուրբն Գրիգորի հաւանեցաւ երթալ, զի մի զառաւել պատիւ վասն խոստովանողական անուանն ի ժողովոյն ընկալցի. որպէս զի այնպէս փափագանօք և մեծաւ փութով կոչէին: Այլ նոքա առաքեն փոխանորդ իւրեանց զԱրիստակէմ, հանդերձ ճշմարիտ խոստովանութեմբ, երկոցունց գրով: Որոյ երթեալ հասանէ մեծին Ղեւոնդի. և հանդիպի յայնմ ժամու, զի մկրտէր զԳրիգոր զհայր Գրիգորի աստուածարանի. որ իբրև ել ի ջրոյն՝ լոյս շուրջ փայլատակեաց զնովաւ, զոր ոչ ոք ի բազմութենէն ետես, այլ միայն Ղեւոնդիոս, որ մկրտէրն, և մերն Արիստակէս, և Եւթաղ Եդեսիայ, և Յակոբ Մծբնայ, և Յոհան Պարսից եպիսկոպոսք, որք նոյն շաւղօք ուղևորէին ի ժողովն:
Ղ
Դարձ Արիստակեալ ի Նիկիոյ, եւ հաւատալ ազգականացն, եւ որ ինչ ի Գառնի շինուածք:
Երթեալ Արիստակէս ընդ մեծին Ղեւոնդի, հասանէ ի քաղաքն Նիկիացւոց, ուր եղեն ժողովեալ հարք երեք հարիւր և ութևտասն ի քակտումն արիանոսաց. զորս նզովեալ մերժեցին ի հաղորդութենէ եկեղեցւոյ, սոյնպէս և ինքնակալն արտասահմանեաց ի մետաղս: Ապա դարձեալ Արիստակէս արժանահաւատ բանիւ, և քսան կանոնեալ գլխովք ժողովոյն՝ գայ հանդիպի հօրն և արքային ի Վաղարշապատ քաղաքի: Ընդ որ ուրախացեալ սրբոյն Գրիգորի, սուղ ինչ գլուխս յինքենէ ի կանոնս ժողովոյն յաւելու, վասն առաւել զգուշութեն իւրոյ վիճակին:
Յայնմ ժամուև ազգային նոցա ԿԱմսար մկրտի իւրայովքն հանդերձ ի ձեռն մեծին Գրիգորի. արքայի ընդունելով ի ջրոյն՝ տայ նմա ժառանգութիւն զմեծ դաստակերտն Արտաշիսի, որ այժմ ասի Դրասխանակերտ, և զգաւառն Շիրակ, որպէս ազգականի իւրում և մտերիմ հարազատի: Այլ նա ոչ աւելի բաւեալ քան զեօթն աւուրս յետ մկրտութեանն, վախճանի: Բայց թագաւորին Տրդատայ մխիթարեալ զգլուխ որդւոցն Կամսարայ զԱրշաւիր՝ զինքն փոխանակ ծնողին սահմանելով, ազգ զնա սերէ յանուն հօրն, և կարգէ ի թիւ նախարարութեանց: Յաւելու և այլ պարգևս–զքաղաքն Երուանդայ և զնորին գաւառն մինչև ցկատար ձորոյն մեծի. միայն զի ի մտաց նորա հեռացուսցէ զյիշատակ բնիկ աշխարհին որ Պահլաւն, որպէս զի անվրդով զհաւատսն պահիցէ: Իսկ Արշաւիր առաւել սիրեալ զգաւառն՝ յիւր անուն կոչէ Արշարունիս. քանզի յառաջ Երասխաձոր կոչէր: Ահա ասացաք և զպատճառս գալստեան երկուցցեղիցն, Պարթևաց և Պահլաւկաց:
Զայսու ժամանակաւ կատարէ Տրդատ զշինուած ամրոցին Գառնւոյ, զոր որձաքար վիմօք, երկաթագամ և կապարով մածուցեալ. յորում շինեալ և տուն հովանոց, մահարձանօք, սքանչելի դրպշուածովք, բարձր քանդակաւ, ի համար քեռ իւրոյ Խոսրովիդխտոյ, և գրեալ ի նմա զյիշատակ իւր հելլենացի գրով:
Բայց սրբոյն Գրիգորի դարձեալ ի նոյն լերինս՝ ոչ ումեք յետ այնր յաւելոյր երևել մինչև ցվախճան:
ՂԱ
Յաղագս մահուանն Գրիգորի եւ Արիստակեայ, եւ թէ էր աղագաւ կոչի լեառնն՝ Մանեայ այրք:
Յեօթն և ի տասներորդի ամի թագաւորութեանն Տրդատայ գտաք նստեալ յաթոռ սրբոյ առաքելոյն Թադէոսի զհայրն մեր Գրիգորիոս և ըստ Աւետարանի ծնող: Յետ լուսաւորելոյ Հայս լուսով աստուածգիտութեան, և ջնջելոյ զխաւար կռապաշտութեանն, և լնլոյն զամենայն կողմանս եպիսկոպոսօք և վարդապետօք՝ սիրեաց զլերինս և զամայութիւն և զհանդարտութեամբ մտաց յինքեան կեալ, որպէս զի խօսեսցի ընդ Աստուծոյ անզբաղապէս. փոխանորդ իւր թողլով զորդի իւր զԱրիստակէս, ինքն կալով ի գաւառին Դարանաղեաց, ի լերինն մանեայ այրս:
Այլ ասասցուք, թէ էր աղաաւ կոչի Մանեայ այրք: Քանզի էր կին ոմն անուն Մանի, յընկերաց սրբոց Հռիփսիմեանց, որպէս զՆունէ Վրաց վարդապետուհի. որ ոչ շութափեաց հետևել նոցա ի գալն առ մեզ, գիտելով զամենայն տեղիս՝ Աստուծոյ, բնակեցաւ ի լերինս յայսոսիկ, յայրս ինչ քարանց. վասն որոյ կոչեցաւ անուն լերինն Մանեալ այրք. յոր այրի յետոյ բնակեցաւ և սուրբն Գրիգոր:
Այլ թէպէտ և բնակեցաւ անդ, սակայն ընդ ժամանակս ժամանակս յայտնեալ շրջէր ընդ աշխարհս, հաստատէր ի հաւատս զաշակերտեալսն: Բայց իբրև եկն նորին որդին Արիստակէս ի ժողովոյն Նիկիայ՝ յայնմ հետէ ոչ ևս երևեցաւ յայտնել ումեք սուրբն Գրիգորիոս: Վասն որոյ յիսկզբան քահանայանալոյ նորա, յեօթն և ի տասներորդ ամէ թագաւորութեանն Տրդատայ մինչև ցքառասուն և վեցերորդ ամն նորին, յորմէ հետէ ոչ ևս յաւել ումեք երևել՝ համարեալ թուին ամք երեսուն:
Եւ յետ նորա Արիստակէս ամս եօթն, ի քառասուն և յեօթներորդ ամէն Տրդատայ մինչև ցյիսուն և երրորդ ամն նորին, յորում եղև կատարումն Արիստոկեայ: Զի արդարև էր սուսեր հոգևոր ըստ ասացելումն, վասն որոյ թշնամի ամենայն անիրաւաց և զազրագործաց թուէր նա: Յաղագս որոյ և Արքեղայոս, որ էր կարգեալ ի վերակացութիւն Չորրորդն կոչեցեալ Հայոց, կշտամբեալ ի նմանէ՝ սպասեաց դիպող աւուր. և պատահեալ նմա ի ճանապարհի ի Ծոփաց գաւառին՝ սպան զնա սրով, և ինքն գնաց փախստական ի Տաւրոս Կիւլիկեցւոց: Իսկ զմարմին երանելոյն բարձեալ աշակերտաց նորին՝ բերին յԵկեղեաց գաւառն, հանգուցանել ի Թիլն, յիւրում աւանին: Եւ յաջորդեաց զաթոռն երէց եղբայր նորին Վրթանէս, ի յիսուն և ի չորրորդ ամէն Տրդատայ և անդր:
Բայց սրբոյ Գրիգորի ի Մանեայ այրն կեցեալ աներևութաբար ամս բազումս՝ փոխի մահուամբ ի կարգս հրեշտակաց: Եւ հովուացգտեալ զնա վախճանեալ՝ ի նմին տեղւոջ թաղեցին, ոչ գիտելով թէ ով ոք նա իցէ: Վայելէր իսկ նոցա. որք Փրկչին մերոյ ծննդեանն եղեն խորհրդածուք, լինել և աշակերտին յուղարկմանն սպասաւորք: ԵՒ ծածկեալ ամս բազումս աստուածային իմն գոգցես տեսչութեմբ, իբրև զՄովսէսն զայն ի հնումն, զի մի ի պաշտօն ի դեռահաւատ բարբարոսացս առցի ազգաց: Իսկ յորաժ սերտեալ հիմնեցան հաւատք կողմանցս այսոցիկ՝ յետ բազում ժամանակաց յայտնեցաւ ճգնաւորի ումեմ Գառնիկ անուն կոչեցելոյ, և բերել եդաւ ի գեօղն Թորդան նշխարք սրբոյն Գրիգորի:
Սա, որպէս ամենեցուն յայտնի է, աշխարհաւ Պարթև, գաւառաւ Պահլաւ, յազգէ թագաւորեցելոյ զատուցեալ Արշակունի, ցեղէ Սուրենական, ի հօրէ Անակ կոչեցելոյ, յարևելից կողմանց աշխարհիս մերոյ՝ արևելք ճշմարտիտ ծագեալ մեզ և իմանալի արեգակն և հոգևոր ճառագայթ, ի խորին չարութենէ կռապաշտութեան ելք, երանութեան և շինութեան հոգևորի առիթ, աստուածային արդարև արմաւենի տնկեալ ի տան Տեառն և ի գաւիթս Աստուծոյ մերոյ ծաղկեալ: Եւ այսպիսեօք և այսքանօք ժողովրդովք բազմացեալ, ի ծերութիւն պարարտութեան հոգևորի զմեզ ժողովեաց ի փառս և ի գովեստ Աստուծոյ:
ՂԲ
Յաղագս վախչանի Տրդատայ թագաւորի, ընդ որում եւ ողբերգական մեղադրութիւն:
Զսրբոյ և զմեծէ և երկրորդ նահատակէ և զմերոյ լուսաւորութեան հոգևոր վերակացուէ ճառելով, զի Քրիստոսէ հանուրց եղելոցս ճշմարիտ թագաւորէ՝ հրաշափառագունիւ պարտ էր անցանել բանիւ, որպէս զգործակցէ և զհաւասար ճգնողէ մերոյ նախաշաւղի և լուսաւորութեանց նահապետի. որպէս թուեցաւ հաճոյ Հոգւոյն սրբոյ՝ երիցացուցանել զիմ լուսաւորիչն վկայութեանն միայնոյ վիճակաւ, ի վերայ բերեմ՝ թէ և արքելութեանն. իսկ որ ինճ զկնի այսորիկ, զուգաբան և հաւասարագործ: Այլ զառաւելութիւն ասեմ աստ զթագաւորին. քանզի խորհելն յաղագս Աստուածոյ և ճգնազգեցիկն լինել՝ զոյգ երկոցունց. իսկ նուաճել հաւանողական կամ բռնաւորական բանիւ՝ առաւել էր թագաւորին շնորհ. քանզի ըստ հաւատոցն ոչ ինչ կասեցուցանէր զգործսն: Այսորիկ աղագաւ կոչեմ և զսա նախաշաւիղ ճանապարհ և լուսաւորութեան մերայ հայր երկրորդ: Բայց զի պատմութեանց, և ոչ գովեստից է ժամանակս, մանաւանդ զի և հագնեգութիւնս ըստ իւրաքանչիւր պատմագրաց արտասանութեանց և ոչ յատուկ ի մէնջ շարագրեցաւ, անցցուք ի կարգ բանից որ ինչ յաղագս սորա:
Սա յետ հաւատոցն որ ի Քրիստոս, ամենայն առաքինութեամբք բացափայլեալ՝ ևս քան զևս յաճախէր յաղագս Քրիստոսի գործ և բան. սաստելով և հաւանեցուցանելով զմեծամեծ նախարարսն, միանգամայն և զամենայն բազմութիւն ռամկին, լինել արդարև Քրիստոսի. որպէս զի վկայեսցեն հաւատոցն՝ ամենեցուն և գործքն: Այլ զխստասրտութիւն կամիմ ասել, թէ և զամբարհաւաճութիւն ազգիս մերոյ յիսկզբանցն և այսր. որպէս անհամբոյր բարւոյ և ճշմարտութեն անհարազատ, կամ թէ բնութիւն ունելով զբարձրայօնութիւն և զկամակորութիւն՝ ընդդիմանան կամաց թագաւորին յաղագս կրօնից քրիստոսականաց, զհետ երթալով կամաց կանանց և հարճից: Որում ոչ կարացեալ ներել թագաւորին, ընկեցեալ զերկրաւոր պսակս՝ զհետ ընթանայր երկնաւորին, արագ հասանելով ի տեղի սուրբ ճգնաւորին Քրիստոսի, ծակամուտ լեռնակեցիկ եղեալ:
Աստանօր ամաչեմ ասել զճշմարտութիւնն, մանաւանդ թէ զանօրէնութիւն և զամբարշտութիւն ազգիս մերոյ, և զմեծի ողբոց և արտասուաց արժանի զսոցա գործս: Քանզի զհետ առաքեալ, կոչեն զնա՝ լինել ըստ կամաց նորա, և ունել զթագաւորութիւնն: Իսկի չհաւանել սրբոյն՝ տան նմա արբումն, որպէս անդ ուրեմն ի հնումն Աթենացիքն Սոկրատայ զմոլեխինդն. և կամ թէ զմերն իսկ ասել, կատաղեալ Եբրայեցիքն ըմպելի լեղեաւ խառնեալ Աստուծոյ մերոյ: Եւ զայս արարեալ շիջուցին յինքեանց զբազմափայլ ճառագայթն աստուածպաշտութեան: Վասն այսորիկ ես ի վերայ իմոց ողբալով ասեմ, որպէս Պաւղոս յաղագս իւրոցն և թշնամեաց խաչին Քրիստոսի. բայց ասեմ ոչ զիմ բանս, այլ զՀոգւոյն սրբոյ: Ազգ թի՜ւր և դառնացող, ազգ, որ ոչ ուղղեաց զսիրտ իւր, և ոչ հաւատարմացաւ Աստուծոյ ոգի նորա: Արք Արամեանք, մինչև յե՞րբ էք ծանրասիրտք, ընդէ՞ր սիրէք զնանրութիւն և զանաստուածութիւն: Ո՞չ ծանեայք, զի սքանչելացոյց Տէր զսուրբն իւր. և ոչ Տէր լուիցէ յաղաղակել ձերում առ նա: Զի բարեկացեալ մեղայք, և յանկողինս ձեր ոչ զղջացարուք. քանզի զենէք զենումն անօրէնութեան, և զյուսացեալն ի Տէր արհամարհեցեք: Վասն այսորիկ եկեսցէ ձեր որոգայէ՝ զոր ոչ ծանեայք,. և զոր որսայցէք՝ ըմբռնեսցէ զձեզ, և նովին որոգայթիւն անկջիք: Այլ նորա ցնծասցէ Տերամբ և ուրախասցի ի ձրկութեան իւրում, և ամենայնիւ ինքեամբ ասասցէ. Տէր, ով նման է քեզ:
Եւ զի այսոքիկ ճշմարիտ այսպէս՝ մխիթարեսցուք մերովք վտանգիւքս և մեք. «զի եթէ ընդ ձայտ դալար զայս արարին, ասէ Քրիստոս, իսկ ընդ չորն զի՞նչ լինիցի»: Արդ՝ եթէ ընդ սուրբս Աստուածոյ, և որք ի թագաւորութենէ յաղագս Աստուածոյ զինքեանս նուաստացուցին, այս է, զի՞նչ մեր բանս առ Աստուածոյ յաղագս ի ձէնջ վտանգիցս, որոց վտանգք և աղքատութիւն սեպհական է: Այլ սակայն ասացից: Ո՞վ ոք ի ձէնջ թոշակս յաղագս մեր, ո՞վ ոք վարդապետացն մաղթանս, ո՞վ ոքբան յօժարեցուցանող կամ յորդորական, ո՞վ ոք յերթալս մերում բեռնաբարձս, ո՞վ ոք ի գալն մերում հանգիստ, ո՞վ ոք տուն կամ օթանոց մեզ պատրաստեաց: Թողից զայլն, զի և ոչ զլեզուս չարս և զտգիտութիւն, հանդերձ սնոտի փառամոլութեամբ և կատաղի լեզուանութեմբ, սանձահարեցէք. այլ նիւթ նոցա անմտութեանն զձեր ուսումնատեացդ տալով բարս, բորբոքեցէք առաւել քան զհնոցն Բաբելովնի:
Վասն որոյ իւրաքանչիւր առ անձին է քուրմ և պաշտօնեայ, արպէս ասէ Գիր, որ է ըստ այժմունս ի դէպ ուր բազում խօսողք աստուածայնոցն, և զօրութեան մտացն ոչ հասուք. և խօսողք՝ ըստհաճոյից Հոգւոյն, այլ ըստ օտարին: Վասն որոյ հիացումն իմն են ճառքս և սարսափելի՝ որոց միտս ունին. քանզի խօսի որ խօսին՝ զԱստուծոյ և զաստուածայինսն, և խորհուրդք խօսողին յօտարն հային: Զի վասն որոյ խօսին՝ կրէ զաշխատութիւն, և ոչ մեղմով և հեզիկ, որպէս ուսաւն, թէ«Մի ոք լուիցէ արտաքոյ զբարբառ նորա», այլ յաղագս փառաց մարդկայնոց, և ճայթեցուցանելով հնչեցուցանեն ի լսելիս մարդկան: Ուր շատխօսութեանն հոսանք իբրև յաղբերէ դիմեն, որպէս ասաց ոմն ի հնոցն, և զկծեցուցանեն զամենայն գինարբուս և զհրապարակս: Ո՞վ ոք զսոսա ոչ ողբասցէ՝ որ միտս ունիցի. և եթէ ոչ ոք զչարիցի՝ ասեմ, թէ և որք յորդորենն զսոսա այսպիսի լինել: Արգելումն ասել զՔրիստոսին– տալ ի մէջ տաճարին և սեղանոյն:
Այլ աստանօր դադարեսցէ բանս, որպէս աշխատութիւն կրեալ՝ յականջս լինել խօսեցեալ մեռելոց: Այլ պատմութիւնս յաղագս սրբոյն Տրդատայ ճշմարիտ է. քանզի արբուցեալ նմա դեղ մահու՝ զրկեցան ի լուսոյ շնորհաց ճառագայթից նորա, որ թագաւորեաց ամս յիսուն և վեց:
ՀԱՏԱԾ ԵՐՐՈՐԴ
[խմբագրել]ԱՒԱՐՏԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՄԵՐՈՑ ՀԱՅՐԵՆԵԱՑ
Ա
Ոչ հնախօսութիւնք եղեալ մերոյ աշխարհիս, և ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարչութեան ճամանակին. նա և կոչ մատենագրութիւնք Դիոդորի հուպ առմեզ են, զի նմա պահելով զկն՝ անմոռաց անցանէաք ընդ բնաւն, զի մի ինչ ի մէնջ մնասցէ ի գլխաւորացն և ի պիտանեացն, և արժանի յիշատակի մերոց շարագրութեանց: Այլ որչափ ջան և յիշողութիւնք բաւեցին՝ պատմեցաք ստուգապէս ի մեծէն Աղեքսանդրէ մինչև ի վախճան սրբոյն Տրդատայ, յոյժ կանուխ և հեռի ժամանակօք: Վասն որոյ մի զմեզ այպանեալ պարսաւեսցես. զի ահա որ ինչ առ մերով ժամանակաւս եղեալ կամ դոյզն ինչ հեռի՝ զրուցեցից քեզ անսխալ, Երրորդ առնելով Գիրս, որ ինչ յետ սրբոյն Տրդատայ մինչև ի սպառել Արշակունեաց ազգին ի թագաւորութենէ, և զաւակի սրբոյն Գրիգորի ի քահանայապետութենէ. հասարակաց խօսիւք ընդ պատմութիւնս, որպէս զի մի ոք երևեսցի ի պերճաբանութիւնս գրաւեալ առ փափագն, այլ ճշմարտութեան բանից մերոց կարօտեալ՝ ստէպ ստէպ և անյագ առնիցեն զընթերցումն պատմութեանց մերոց հայրենեաց:
Բ
Որ ինչ յետ վախչանին Տրդատայ ընդ մեծն Վրթանէս եւ ընդ երիս նախարարութիւնսն անցք:
Ի ժամանակի վախճանին Տրդատայ հանդիպեցաւ մեծն Վրթանէս ի վկայարանի սրբոյն: Յովհաննու, որ ի հօրէ նորին շինեալ էր ի Տարօն: ՈՒր նենգ գործեալ լերինն այնորիկ բնակչաց, ի սադրելոյն նախարարացն՝ կամեցան սպանանել. որք անըմբռնելի ձեռամբ կապեալք, որպէս առ Եղիսէիւն այնուիկ ի հնումն, կամ նորին ինքեան Քրիստոսի Աստուածոյ մերոյ զարկուցեալ Հրեայքն, անվտիտ անցեալ գնայր յԵկեղեաց գաւառ, ի Թիլն աւան, ուր էր հանգստարան եղբօր նորին Արիստակեայ. սգացեալ ի վերայ աշխարհիս Հայոց, որք յանիշխանութեան մնացեալք՝ յարեան ազգ յազգի վերայ նախարարութիւնք կոտորել զմիմեանս. ուստի և երեք տոհմքն, որ Բզնունականն և Մանաւազեանն և Որդունին անուանէին, սպառեալ բարձան ի միմեանց:
Գ
Կատարումն սրբոյն Գրիգորիսի ի բարբարոսաց:
Մեծաւ պնդութեամբ առնէր վրէժխնդրութիւն հաւատոց և վարուց երանելին Տրդատ, առաւել այնոցիկ, որ բացեայ կողմանքն էին յիւրում իշխանութեանն: Վասն որոյ եկեալ գործակալք կողմանցն արևելից հիւսիսոյ, վերակացուք հեռաւոր քաղաքին, որ կոչի Փայտակարան՝ ասեն ցարքայ.«Եթէ կամիցիս ուղղութեմբ վարել կողմանցն այնոցիկ ըստ այսմ հաւատոյ՝ առաքեա նոցա եպիսկոպոս ի զաւակէ սրբոյն Գրիգորի, զի յոյժ փափագելով խնդրեն. և գիտեմք հաւաստի, թէ ի հռչակեալ անուանէն Գրիգորի՝ ակնածեսցեն ի նորին զաւակէ, առնել զամենայն ըստ հրամանի»: Այսմ հաւանեալ երանելին Տրդատ՝ փայ նոցա եպիսկոպոս զմանուկն Գրիգորիս, զերէց որդին Վրթանիսի: Թէպէտ և յանլիութիւն աւուրցն հայելով՝ պարականոն զիրն վարականէր, այլ տեսեալ զհոգւոյն մեծանձնութիւն, և զմտաւ ածել զՍողմոն երկոտասանամեայ թագաւորեալ Իսրայելի՝ առաքէ բազում համարձակութեամբ, հանդերձ Սանատրուկ ոմամբ յիւրմէ ազգէն Արշակունեաց:
Որոյ երթեալ՝ լինէր օրինակ բարի, հայրենականօքն վարելով առաքինութեմբք. այլ կուսութեամբ գեր ի վերոյ քան զհարսն, և պատժականաւ զոյգ ընդ թագաւորին: Իսկ ի հասանել համբաւոյ վախճանին Տրդատայ, ի դաւելոյ նորին Սանատրկոյ և այլոց ոմանց հանապազասուտ արանց Աղուանից՝ սպանին զերանելին, ընթադրալ ձիովք, բարբարոսքն ի Վատնեան դաշտին, մերձ ի Կասբիականն կոչեցեալ ծով: Զոր բարձեալ սարկաւագաց նորին, բերելով ի փոքր Սիւնիս թաղեցին յԱմարաս աւանի: Իսկ Սանատրկոյ թագ կապեալ ինքեան՝ ունի զքաղաքն Փայտակարան. զօրութեմբ օտար ազգաց խորհէր տիրել բոլորումս Հայոց:
Դ
Որոշումն Բակուր բդեօխին ի միաբանութենէ Հայոց, եւ խորհուրդ նախարարացն թագաւորեցուցանել զԽոսրով:
Որպէս յաստուածայինսն գտանեմք ասացեալ պատմութիւնս, Եբրայական ազգին, յետ դատաւորացն, ի ժամանակի անիշխանութեանն և անխաղաղութեն, ոչ լինել թագաւոր, և առն ըստ հաճոյից իւրոց գնալ՝ սապէս և ի մերսումս էր տեսանել աշխարհի: Քանզի ի վախճանել երանելոյն Տրդատայ՝ մեծ իշխանն Բակուր, որ բդերաշխն Աղձնեաց կոչէր, տեսեալ զՍանատրուկ թագաւորեալ ի Փայտակարան՝ զնոյն խորհեցաւ և ինքն. թէպէտ և ոչ թագաւորել, զի ոչ էր Արշակունի, այլ տիրագլուխ կամեցաւ լինել. ճեղքեալ ի միաբանութենէ Հայոց՝ ձեռս ետ յՈրմիզդ արքայ Պարսից: Ուստի ուշ ի կուրծս անկեալ և ի միտս եկեալ նախարարցն Հայոց՝ ժողովեցան առ մեծն Վրթանէս, և առաքեցին երկուս ի պատուական իշխանացն, զՄար իշխանն Ծոփաց, և զԳագ իշխանն Հաշտենից, երթալ ի նահագահ քաղաքն, առ կայսրն Կոստանդոս, որդի Կոստանդիանոսի, հանդրեձ պատարագօք և թղթով, որ ունէր օրինակ զայս.–
Ե
Պատճեն թղթոյ Հայոց:
«Եպիսկոպոսապետ Վրթանէս և որք ընդ նովաւ եպիսկոպոսունք և ամենայն նախարարք Հայոց մեծաց. տեառն մերոյ Կոստանդեայ կայսեր ինքնակալի խնդալ:
«Յուշ լիցի քեզ պայման ուխտի հօրն քո Կոստանդիանոսի, որ առ մերում թագաւորի Տրդատայ. և մի տացես զաշխարհս քո Պարսից անաստուածից, այլ օգնեսցես մեզ զօրօք՝ թագաւորեցուցանել զորդի Տրդատայ զԽոսրով: Քանզի Աստուած զձեր որ միայն Եւրոպայ, այլ և ամենայն Միջերկրեայցս տիրեցոյց. և ահ զօրութեն ձերոյ եհաս մինչև ի ծագս երկրի: Եւ խնդրեմք առաւել քան զառաւել տիրել ձեզ: Ողջ լերուք»:
Այսմ լսող եղեալ Կոստանդեայ՝ առաքեաց զԱնտիոքոս յարդարիչ իւրոյ պալատանն զօրու ծանու, և ծիրանիս հանդերձ պսակաւ, և թուղթ՝ որ ունէր օրինակ զայս.–
Թուղթ Կոստանդեայ:
«Աւգոստոս ինքնակալ կայսր Կոստանդոս.մեծիդ Վրթանիսի և ամենայն աշխարհականց քոց խնդալ:
«Առաքեցի ձեզ զօր յօգնականութիւն, և հրաման թագաւորեցուցանել ձեզ զԽոսրով որդի արքայի ձերոյ Տրդատայ. որպէս զի ի բարեկարգութիւն հաստատեալ, մեզ ծառայեսջիք միամտութեմբ:Ողջ լերուք»:
Զ
Գալուստ Անտիոքայ եւ գործք նորին:
Եկեալ Անտիոքոս թագաւորեցոյց զԽոսրով, և զչորեսին սպարապետսն մատոյց ի նոյն իշխանութիւն զօրու, զորս կացուցեալ էր Տրդատայ յիւրում կենդանութեանն՝ յետ մեռանելոյ դայեկին իւրոյ Արտաւազդայ Մանդակունւոյ, որ միագլուխ սպարապետ էր և ամենայն Հայոց զօրավար: Առաջին՝ Բագարատ ասպետ, զօրավար արևմտեան գնդին. երկրորդ՝ Միհրան առաջնորդ Վրաց և բդեաշխ Գուգարացւոց, սպարապետ զօրավար արևելեան գնդին. երրորդ՝ Վահան նահապետ Ամատունեաց, զօրավար արևելեան գնդին. չորրորդ՝ Մանաճիհր նահապետ Ռշտունեաց, սպարապետ հարաւային զօրուն: Եւ բաժանեալ ետ նոցա զիւրաքանչիւր զօրս: Եւ առաքեաց զՄանաճիհը հարաւային զօրօք և զԿիլիկեցի զօրն ընդ նմա զկողմամբք Ասորեստանի և Միջագետաց. և զՎահան նահապետ Ամատունեաց արևելեան գնդաւն և զԳաղատացի զօրս ընդ նմա առաքեաց զկողմամբք Ատրպատականի, ունել պահ յարքայէն Պարսից:
Եւ իւր թողեալ զթագաւորն Խոսրով, – քանզի փոքր էր յանձնէ և անօսր ոսկերօք և ոչ գոլով ի նմանութիւն պատերազմողական հասակի,–և առեալ ընդ իւր զՄիհրան և զԲագարատ զօրօք իւրեանց, և միահամուռ ամենայն յունականօքն խաղայ ի վերայ Սանատրկոյ: Իսկ նորա պարսկական զօրօք լցեալ զքաղաքն Փայտակարան՝ ինքն առ արքայն Ծապուհ փութացեալ անկանի, հանդերձ Աղուանից նախարարօք: Զոր տեսեալ Անտիոքայ, եթէ ոչ ի հնազանսութիւն խաղաղութեան նուաճեցան՝ հրաման տայ առիւ զիշխանութիւն պառակտելոցն նուազեցուցանել. և իւր ժողովեալ զհարկն՝ առ կայս գնայ:
Է
Յանցանք Մանաճերի առ մեծն Յակոբ, եւ մահ:
Երթեալ Մանաճիհր Հայոց հարաւային գնդաւն և Կիլիկեցւոց զօրօք զկողմամբք Ասորեստանի, ճակատ տուեալ ընդ Բակուր բդեշխի՝ սատակէ զնա, և զզօրս նորա և զպարսիկա օգնականս նմա հալածականս առնէ. և զորդին Բակրոյ զՀեշայ ձերբակալ արարեալ՝ հանդերձ երկաթի կապանօք առաքէ Խոսրովու. և զգաւառս իշխանութեան նորա սրով դատի յանխնայ, ոչ միայն զմարտիկս. այլ և զռամիկշինականս. բազում գերիս առեալ ի կողմանցն Մծբնայ, ընդ որս և սարկաւագունս ութ զմեծի եպիսկոպսին Յակովբայ: Զորոց զհետ եկեալ Յակովբայ՝ համոզէ զՄանաճիհր արձակել զգերութիւն ռամկին, իբչև զոչ մեղուցելոց. որում ոչ հաւանեալ Մանաչիհր՝ պատճառէ զարքայ:
Եւ Յակոբու դէմ եդեալ առ արքայ, առաւել ևս զչարի Մանաճիհր, և ի սադրելոյ գաւառականցն՝ զութեսին սարկաւագունս նորա, որք ի կալանսն էին, հրամայէ ի ծով ընկենուլ: Զոր լուեալ մեծին Յակոբու՝ դառնայ ի տեղի իւր լի բարկութեամբ, որպէս Մովսէսն յերեսաց Փարաւոնի: Եւ ելեալ ի լեառն ինչ , յորմէ երևէր գաւառն ամենայն, անէծ զՄանաճիհր և զգաւառ նորին: Եւ որ ինչ յամենցին դատաստանքն Աստուծոյ հասանել ի վերայ. և նման Հերովդի պէս պէս ցաւովք սատակի Մանա–իհր. և պտղաբերութիւն ջրաւորաց գաւառի դարձաւ յաղտաղտուկ, եղեալ ի վերայ նոցա երկինք պղնձի ըստ Գրոց, և ծովն հակառակեալ յինքն ընդունէր զսահմանս անդաստանցն: Զոր լուեալ մեծին Վրթանայ և արքային Խոսրովայ՝ ցասուցեալ հրամայեն արձակել զգերեալսն, և առ նոյն այր մաղթել ապաշխարութեամբ, զի դարձցի սրտմտութիւն Տեառն. զոր յետ ելից Յակովբայ յածխարհէս՝ ժառանգ որդի Մանաճհրի գեղեղիկ ապաշխարութեամբ, ուժգին արտասուօք և հառաճմամբ, նորին բարեխօսութեամբ գտեալ զբժշկութիւն գաւառին:
Ը
Յաղագս թագաւորելոյն Փոքր Խոսրովու եւ փոխելոյ զարքունիսն եւ տնկելոյ զանտառն:
Յերորդ ամի Որմզդի Պարսից արքայի և յութերորդ ամի ինքնակալութեանն Կոստանդեայ, յօգնականութենէ նորին թագաւորեաց Խոսրով. ոչ ինչ աչութիւն քաջութեան ցուցեալ որպէս զհայրն, այլ և ոչ վասն հատուածելոց կողմանցն հակառակեցաւ ինչ, յետ միոյ նուագին, զոր ի յունկանացն կրեցին զօրացն. այլ ի կամս թողեալ զարքայն Պարսից՝ խաղաղութիւն առնէ ընդ նմա. բաւական վարկուցեալ մնացելոց սահմանացն տիրել, ամենևին ոչ ունելով փարել ազնուական մտածութիւնս: Զի թէպէտ մարմնով փոքր, այլ ոչ որքան Մակեդովնացին Աղեքսանդր, որ միայն երից կանգնոց ունէր զչափ հասակի, և ոչ զհոգւոյն խափանէր աշխոյժս: Իսկ սորա զքաջութենէ և զբարի յիշատակաց անփոյթ արարեալ՝ զբօսանաց և հաւորսութենաց և այլոց որսոց պարապեալ. նորին աղագաւ և անտառ առ Ազատ գետովն տնկէ, որ յանուն նորա կոչի մինչև ցայսօր ժամանակի:
Նա և զարքունիսին փոխէ վերոյ անտառի յոստ մի, ապարանս հովանաւորս շինեալ, որ ըստ պարսկակն լեզուին Դուին կոչի, որ թարգմանի բլուր: Քանզի ժամանակին յայնմիկ Արէս ուղեկցեալ արեգական, և օդք ջերմայինք պղտորեալք ժանդահոտութեամբ փչէին. յորմէ ոչ կաչացեալ ժուժել որք յԱրտաշատն բնակեալ էին՝ կամաւ յանձն առին զփոփոխումնն:
Թ
Որ ինչ յաւուրս սորա ի հիւսիսականաց ազգաց արշաւանք ի մեզ, ուր եւ նահատակութիւնք Վահանայ Ամատունւոյն:
Յաւուրս սորա միաբանեալ բնակիչք հիւսիսոյ Կաւակասու, գիտացեալ զթուլասրտութիւն նորա և զյուլութիւն, և առաւել ի հրապուրելոյ մաղթանաց Սանատրկոյ՝ ի գաղտնի հրամանէ Շապհոյ Պարսից արքայի, արշաւեալ ի միջոց աշխարհիս մերոյ հասանէին մեծաւ ամբոխիւ, որպէս թէ երկու բիւրովք: որոց պատահեալ պատերազմաւ արևելեայ և արևմտեայ զօրուն Հայոց՝ հանդերձ զօրապետօքն Բագարատու ասպետիւ և Վահանաւ նահապետիւ Ամատունեաց. քանզի հարաւային մեր գունդք առ արքային Խոսրովայ էին յաշխարհին Ծոփաց, և զՄիհրան սպանեալ, և զհիւսիսային մեր գունդն հարեալ, ի թիկունս ընկեցեալ թշնամեացն, և հասեալ ի դրուսն Վաղարշապատու պաշարէին: Որոց յանկարծակի ի վերայ անկեալ արևելեայ և արևմտեայ մեր զօրուն, և անտի մերժեալ զՕշական առապարաւն, ոչ ետուն ժամանել ճապաղել ի նետաձգութիւն ըստ օրինի իւրեանց սովորութեանն, երագեալ սաստկապէս զհետ ունելով քաջաձիոցն ի դժուարս քարանց և ի վիմուտ տեղիս:
Մինչև յոչ կամաց գումարեալ թշնամեացն ի ճակատ. և զօրագլուխ նիզակաւորացն լեալ անարի ոմն սկայ վառեալ, և թաղեաւ կաճեայ բոլորով ամենևիմբ պարածածկեցեալ, շահատակէր ի մէջ զօրացն: Յոր ակնակառոյց լեալ քաջացն Հայոց և յարձակեալ՝ ոչ ինչ կարէին զնասել. քանզի հարեալ նիզակաւ՝ ճախր առնոյր կաճեայն: յայնժամ քաջին Վահանայ Ամատունւոյն հայեցեալ յեկեղեցին կաթուղիկէ, ասէ.«օգնեա ինձ, Ասուտած, որ զԴաւթեան պարսաքարն դիպեցուցեր ճակատու խրոխտացելոյն Գողիաթու. ուղղեա և զնիզակս իմ ական հզօրիս այսորիկ»: Եւ ոչ վրիպեցաւ ի խնդրոյն. ընդ գաւակ ձիոյն հարեալ՝ յերկիր կործանեաց զահագին զվիրագն: Այսպիսի դիպուած ի փախուստ յորդորեաց զթշնամիսն, և ի յաղթութիւն զՀայոց գունդն զօրացոյց: Եւ աստի դարձեալ յաշխարհն Ծոփաց Բագարատ՝ վկայ հաստատուն առանց նախաձու լինի առ արքայի վասն Վահանայ քաջութեանցն և առաքինի դիպուածոյն: Վասն որոյ պարգևէ նմա արքայ զտեղի ճակատուն՝ զՕշական, ուր ինքնակամ դիմագրու նահատակ եղև: Եւ փոխանակ Միհրանայ կարգէ զԳարջոյլ Մաղխազ նահապետ Խոռխոռունեաց ի վերայ զօրուն:
Ժ
Վախճան Խոսրովու, եւ պատերազմ Հայոց ընդ Պարսս:
Յետ այսորիկ գիտացեալ Խոսրովայ, թէ ձեռն Շապհոյ Պարսից արքայի ընդ թշնամիսն է՝ լուծանէ զխաղաղութիւնն որ ընդ նմա, և զմասնաւոր հարկսն արգելու ի նմանէ, տալով և զայն կայսեր. և ածելով զզօրս Յունաց՝ ընդդիմանայ արքայի Պարսից: Բայց ոչ յերկարեալ զկեանս իւր՝ վախճանի, թագաւորեալ ամս ինն. և բարձեալ զնա՝ թաղեցին յԱնի առ հարս իւր: Եւ ժողովեալ մեծին Վրթանիսի զամենայն նախարարս Հայոց, հանդերձ զօրօք և զօրապետօք, յանձն առնէ զաշխարհս Արշաւրի Կամսարականի, որպէս գլխաւորի և յոյժ պատուականի յետ արքայի: Եւ իւր առեալ զՏիգրան որդի Խոսրովու՝ գնայ առ կայսր, զի թագաւոր Հայոց ի տեղի հօր իւրոյ կացուսցէ:
Իսկ արքայն Պարսից Շապուհ իբրև լուաւ զմահն Խոսրովու, և եթէ որդի նորա Տիրան առ կայսր գնաց՝ գումարէ զօրս բազումս ի ձեռն Ներսեհի եղբօր իւրոյ, որպէս թէ թագաւորեցուցանել զնա Հայոց խորհեցեալ, և առաքէ յաշխարհս մեր, իբրև անառաջնորդ զսա վարկուցեալ: Որոց պատահեալ քաջին Արշաւրի Կամսարականի հանդերձ ամենայն Հայաստանեայցս զօրու, ճակատ տուեալ ի Մռուղն անուանեալ դաշտի: Եւ թէպէտ և բազումք ի մեծամեծ նախարարացն անկան ի պատերազմին, սակայն յաղթեալ Հայոց գնդին՝ փախստական առնեն զզօրս Պարսից, և պահեն զաշխարհս մինչև զգալն Տիրանայ:
ԺԱ
Յաղագս թագաւորելոյն Տիրանայ, եւ փոխելոյ յաշխարհէս մեծին Վրթանայ, եւ փոխանորդելոյ զաթոռն սրբոյ Յուսկանն:
Յեօթն և ի տասներորդի ամի ինքնակալութեան իւրում Աւգոստոս Կոստանդոս, որդի Կոստանդիանոսի, թագաւորեցուցանէ զՏիրան որդի Խոսրովու, և առաքէ ի Հայս հարդերձ մեծաւ Վրթանաւ: Որոյն եկեալ, ունի զաշխարհս մեր խաղաղութեամբ, հաշտութիւն ընդ Պարսս առնելով և ոչ պատերազմունս. հարկելով Յունաց, այլ մասնաւոր ինչ Պարսից՝ կայր ի հանդարտութեան իբրև զհայր իւր, ոչ ինչ արութիւնքաջութեան և սորա ցուցեալ. նա և ոչ հայենի առաքինութեանն հետևեալ, այլ թուլացեալ յամենայն բարեպաշտութենէ գաղտնի, ոչ իշխելով համարձակ պատուել զախտն ի մեծէն Վրթանիսէ:
Իսկ յետ լնլոյ հնգետասան ամաց եպիսկոպոսութեան մեծին Վրթանայ՝ փոխի յաշխարհէս յերրորդ ամի Տիրանայ: Եւ ի հրամանէ նորին տարեալ հանգուցանեն ի գեօղն Թորդան, իբրև մարգարէական ակամբ հայեցեալ՝ որ զկնի բազում ժամանակաց և հօրն ի նոյն տեղւոջ հանգուցան նշխարք: Եւ յաջորդէ զաթոռն Յուսիկ որդի նորին ի չորրորդ ամին Տիրանայ, յոյժ հետևող եղեալ հարցն առաքինութեան:
ԺԲ
Պատերազմ Շապհոյ ընդ Կոստանդեայ:
Բայց Շապուհ Որմզդեան առ տիրան մեր արքայ առաւել սէր հաստատեաց, մինչև զօրավիգն օգնականութեան եղեալ՝ թափէ զնա յարձակմանէ հիւսիսականացն ազգաց, որք միաբանեալ ելին արտաքս քան զկապանն Ճորայ և բանակեցան ի սահմանս Աղուանից ամս չորս: Եւ զայլ յոլով թագաւորս նուաճեալ Շապհոյ, և զազգս բարբարոսաց բազումս ի սատարութիւն կալեալ՝ յարձակեցաւ ի Միջերկրեայս և ի Պաղեստինէ: Իսկ Կոստանդեայ արարեալ կեսար զՅուլիանոս՝ սպառազինեցաւ ընդդէմ Պարսից. և տուեալ ճակատ, երկոքին կողմանքնպարտեցան. քանզի բազումք անկան յերկաքանչիրոցն. և ոչ մի ի միւսոյ թիկունս դրձոյց. մինչև ի հաւանութիւն եկեալ՝ արարին խաղաղութիւն ամս սակաւս: Եւ ի Պարսից դարձեալ Կոստանդեայ՝ յերկար հիւանդացեալ վախճանեցաւ ի Մոմփիւեստի քաղաքին Կիւլիկեցւոց թագաւորեալ ամս քսան և երիս:þ Ի սորա աւուրս երևեցաւ խաչն լուսեղէն առ երանելեաւն Կիւրղիւ:
ԺԳ
Եթէ զիարդ Տիրան իջեալ ընդ առաջ Յուլիանոսի պատանդս տալ:
Զայսու ժամանակաւ թագաւորեաց Յունաց ամբարիշտն Յուլիանոս. ուրացաւ նա զԱստուած և պաշտեաց զկուռս, և յարոյց հալածանս և խռովութիւն ի վերայ եկեղեցւոյ. և բազմադիմի ջանայր շիջուցանել զհաւատ քրիստոնէութեան, բայց ոչ բռնութեամբ հաւանեցուցանէր, այլ խորամանկեալ հնարէր, զի Քրիստոսի պաշտօնն խափանեսցի և դևք երկրպագեսցին: Եւ յորաժ զնա ընդդէմ Պարսից իրաւունքն զզինեցին, և անցեալ ընդ Կիւլիկիայ հասանէր ի Միջագետս. և զօրացն Պարսից կողմնապահաց հատեալ զչուանս նաւակամրջին Եձրատու, զգուշանային անցիցն: Իսկ Տիրան մեր թագաւոր իջեալ ընդ առաջ Յուլիանոսի, դիմէ ի վերայ Պարսից զօրացն, և հալածականս առնէ. և հարեալ սպասաւորութիւն՝ անցուցանէ զամբարիշտ Յուլիանոս հանդերձ բազմութեամբ այրևձիոյն, և մեծարի ի նմանէ յոյժ:
Եւ խնդիրս առնէ, զի մի տարցի զնա ընդ իւր ի Պարսս, իբր անկար գոլով ձիավարել, և յանձն առեալ Յուլիանոս՝ խնդրէ զօրս և պատանդս: Եւ Տիրանայ խնայեալ յԱրշակ որդի իւր երկորդ՝ տայ զնա զորդի իւր զՏրդատայ զերրորդ, հանդերձ կնաւ և որդւովք, և զթոռն իւր զՏիրիթ, զորդի մեռելոկն Արտաշիսի, որդւոյ իւրոյ անդրանկան: Զորս առեալ Յուլիանուէ նոյն հետայն առաքէ ի Բիւզանդիոն. և զՏիրան արձակէ յիւր աշխարհն. և տայ զիւր պատկերն նկարեալ ի տախտակս, յորում և ի դիւաց զոմանս ընդ նմա. և հրամայէ յեկեղեցւոջ կանգնել յարևելից կուսէ. ասելով, թէ որք միանգամ ընդ Հռոմայեցւոց տէրութեամբն հարկին՝ գոյնպէս առնեն: Զոր յանձին կալեալ Տիրանայ՝ առեալ բերէ, ոչ ածելով զմտաւ, թէ խաբէութեամբ՝ դիւաց երկրպագին պատկերք:
ԺԴ
Վկայութիւն սրբոյ Յուսկանն եւ Դանիելի:
Արդ՝ հասեալ Տիրանայ ի գաւառն Ծոփաց՝ յիւրում արքայական եկեղեցւոջ կամեցաւ կանգնել զպատկերն: Զոր յափշտակեալ սրբոյ Յուսկանն՝ եհան ի ձեռաց արքայի. և ընկեցեալ յերկիր, կոխեալ մանրեաց, զգացուցանելով արքայի զիրին խորամանկութիւն: Որում ոչ ինչ ունկնդիր եղև Տիրան, քանզի երկեաւ ի Յուլիանոսէ, զմտաւ ածելով՝ մեռանել ինքեան իբրև զկոխող թագաւորական պատկերի. ր յաւելեալ բորբոքումն չարութեանն, զոր ունէր ընդ սրբոյ Յուսկանն, յաղագս հանապազորդ յանդիմանութեան իւրոց յանցանաց՝ հրամայեաց ջալոտիւք հարկանել յերկար, մինչ ի գանելն աւանդեաց զհոգին:
Եւ յետ կատարման նորա թշնամանեալ անիծիւք Տիրան ի ծերունւոյ քահանայէն Դանիելէ, որ աշակերտ էր սրբոյն Գրիգորի և հիւպերետ, հրամայեաց զնա խեղդամահ առնել: Զոր բարձեալ աշակերտացն՝ թաղեցին ի միայնաբանի նորին, որ կոչի Հացեաց դրախտ: Իսկ զմարմին սրբոյ Յուսկանն բարձեալ տարան առ հայր իւր ի գիւղն Թորդան. որ եկաց յեպիսկոպոսութեանն ամս վեց:
ԺԵ
Եթէ զիարդ Զօրայի առեալ զզօրս Հայոց դառնայ ի Յուլիանոսէ, եւ սատակի ազգաւ:
Լուր սպանման սրբոյ Յուսկանն և քրթմնջիւն ամենայն նախարարցն եհաս առ նահապետն Ռշտունեաց Զօրայ, որ փոխանակ Մանաճհրի սպարապետ էր Հայոց հարաւային գնդին, և Տիրանայ հրամանաւ զհետ Յուլիանոս զօրօք: Որոյ լուեալ զայսպիսի համբաւ, ասէ ցզօրս իւր. «Մի վարեսցուք հրամանաւ այնորիկ, որ գայթագղութիւն արկանէ յերկրպագութիւնն Քրիստոսի, և սպանանէ զսուրբս նորա. և մի ճանապարհակցեսցուք այսմ ամբարիշտ թագաւորի»: Եւ զզօրսն համակամս իւր արարեալ՝ դառնայ, և եկեալ ամրանայ ի Տմորիս, մինչև տեսցէ, թէ զինչ արասցեն այլ նախարարքն: Բայց սուրհանդակքն Յուլիանու յառաջ ժամանեն քան զգալն նորա, բերելով Տիրանայթուղթ, որ ունէր օրինակ զայս.–
Թուղթ Յուլիանոսի առ Տիրան:
«Ինքնակալ Յուլիանոս, ծնունդ Ինաքայ, Արամազդայ որդի, և ճակատագրեալ յանմահութիւն. Տիրանայ մերում գործակալի խնդալ:
«Զզօրս, զոր արձակեցեր ընդ մեզ, առեալ զօրագլխի նոցին՝ ի բաց դարձաւ. և մեք բաւական էաք յանթիւ գնդացս մերոց զհետ առաքել՝ ունել զնոսա. այլ թոյլ տուաք վասն երկուց պատճառաց. առաջին՝ զի մի ասիցեն զմէնջ Պարսիկք, եթէ բռնութեամբ և ոչ կամաւ ածէ զզօրսն. երկրորդ՝ փորձել զքո միամտութիւնդ: Արդ՝ եթէ ոչ ի քումմէ կամաց արար նա զայն՝ սատակեսցես զնա ազգաւիմբ, առ ի չթողուլ նմա մնացորդ. ապա եթէ ոչ՝ երդուեալ ի Ռաս, որ զթագաւորութիւնս շնորհեաց մեզ, և յԱթենաս, որ զյաղթութիւնն, զի ի դառնալն մերում անպարտելի զօրութեամբս վանեսցուք զքեզ և զաշխարհդ»:
Տեսեալ զայս Տիրանայ և յոյժ զարհուրեալ՝ առաքէ զմարդպետն կոչեցեալ Հայր, և հանդերձ երդմամբ կոչէ առ ինքն զԶօրայ: Իսկ զօրաց նորա տեսեալ, թէ լռեալ կան նախարարքն ամենայն՝ ըստ սովորական անժուժութեան մերոյ ազգիս ցրուեցան ի տունս իւրաքանչիւր: Եւ միայնացեալ Զօրայ, գայ առ արքայ յոչ կամաց. և արքայի զԶօրայ ի բուռն առեալ՝ ունի և զամուրն նոցին զԱղթամար, և բառնայ զամենեսին սատակմամբ: Բայց զմանուկ մի, որդի Մեհենդակայ եղբօր նորա, փախուցեալ դայեկաց ապրեցուցին: Իսկ արքայ փոխանակ նորա կարգէ զՍաղամութ տէր Անծտայ:
ԺԶ
Յաղագս մահուան որդւոցն Յուսկան, եւ յաջորդելոյ զաթոռն Փառներսեհի:
Բայց ի Տրիրանայ խնդրեն նախարարքն Հայոց այր արժանի՝ կացուցանել յեպիսկոպոսութիւն փոխանակ Յուսկան: Քանզի որդւոցն նորին ոչ գովելի վարս ստացեալ՝ անարժանք այնմ առաքելականին աթոռոյ. այլ և մահ ևս հասեալ նոցա յաւուրսն յայնս, յոյժ ահագին և սարսափման լսողաց արժանաւոր, ի միում տեղւոջ շանթահար եղեալ երկոցունցն, որոց Պապ և Աթանագենէս կոչէին անուանքն. ոչ թողլով զաւակ հասակեայ պատշաճ այնմ, բայց մանուկ մի որդի Աթանագենի, որում Ներսէս անուն ճանաչէր, որ ի Կեսարիայ էր հրահանգս, և զայնու ժամանակաւ գնացեալ ի Բիւզանդիոն՝ առնուլ կին զդուստր Ասպիոնայ ուրումն իշխանի մեծի: Եւ վասն ոչ կալոյ այր յազգէ Գրիգորի, ընտրեցին զՓառներսեհ ոմն յԱշտիշատից Տարօնոյ, և կացուցին քահանայապետ ի տասներորդ ամի Տիրանայ. որ կալաւ զաթոռն ամս չորս:
ԺԷ
Եթէ զիարդ Շապհոյ խաբեցաւ Տիրան, երթալով ի կոչ նորա եւ կուրացաւ ի նմանէ:
Յետ այսր ամենայնի ամբարիշտն Յուլիանոս ըստ արժանի խորհրդոցն վէր ընկալեալ ի փորոտիսն՝ սատակի ի Պարսս: Եւ զօրացն դարձեալ, թագաւոր ունելով զՅոբիանոս, որ ի ճանապարհի վախճանեալ՝ ոչ ժամանեաց ի Բիւզանդիոն: Իսկ արքային Պարսից Շապհոյ զհետ նոցա կրթեալ, և խաբկանօք կոչէ զՏիրան առ ինքն, գրելով թուղթ այսպէս.–
Թուղթ Շապհոյ առ Տիրան
«Մազդեզանց քաջ և բարձակից արեգական Շապուհ արքայից արքայ. ի բարւոջ մերում յիշեալ եղբայր սիրելի Տիրան Հայոց արքայ ողջոյն շատ:
«Ճշմարտիւ ի վերայ հասաք, եթէ զսէրն մեր հաստատուն պահեցեր, ոչ գալով ընդ կայսեր յաշխարհս Պարսից. այլ և զգունդն զոր էառ ի քէն՝ զհետ յղեալ կոչեցեր ի բաց: Եւ զառաջինն զոր արարեր, գիտեմք, զի մի ընդ աշխարհ քո անցանիցէ՝ արարեր, զոր ինքն իսկ առնելոց էր. ուստի և մեր պահապանք գնդին վատասրտեալ ի բաց եկին, զքեզ պատճառելով. վասն որոյ մեր ցասուցեալ՝ սալարի նոցա ցլու արբուցաք արիւն: Եւ քում թագաւորութեանդ ոչ ինչ վնասեսցուք, երդուեալ ի միհր մեծ աստուած. միայն փութա տեսանել զմեզ, զի խորհել ինչ մարթասցուք վասն հասարակաց օգնի»:
Զայս տեսեալ Տիրանայ՝ խելագարեալ գնաց առ նա քանզի արժանն տանէր զնա ի տեղի հատուցմանն: Զոր տեսեալ Շապհոյ՝ կշտամբեաց զնա բանիւք յանդիման զօրաց իւրոց, և զաչս նորա կուրացոյց՝ որպէս զՍեդեկիային այնու ի հնումն. թէ և արդեօք վրէժս ընդ սրբոյ առնն այնորիկ պահաջեցաւ, որով լուսաւորէր աշխարհս, ըստ Աւետարանին ձայնի՝ գոլով լոյս աշխարհի, յորմէ խաւարեցոյց Տիրան զՀայս: Խաւարեցաւ և ինքն, կալեալ զթագաւորութիւնն ամս մետասան:
ԺԸ
Յաղագս թագաւորեցուցանելոյ Շապհոյ զԱրշակ, եւ արշաւանաց ի Յոյնս:
Բայց Շապուհ թագաւորեցոյց փոխանակ Տիրանայ զորդի նորա զԱրշակ, ակն ածելով ի զօրացն Հայոց, զի մի խափան ինչ առաջի արկելոց իւրոց գործոցն լինիցին. այսպիսի իմն պատեհ համարեալ, բարերարութիւն առնելով՝ իւր հաստատել զաշխարհս. նուաճեաց և զազգս նախրարացն, պատանդս առնելով յամենեցունց: Եւ փոխանակ Վահանայ Ամատունւոյ սպարապետ կացուցեալ Հայոց արևելեայ զօրուն՝ զհաւատարիմ իւր զՎաղինակ Սիւնի, և նմա յանձն արարեալ զՀայս՝ ինքն զհետ յունական զօրուն կրթէր, և հասեալ ի Բիւթանիա, և նստէր ամիսս յոլովս: Եւ ոչ ինչ կարացեալ առնել՝ սիւն առ ծովուն կանգնէ, և առիւծ ի վերայ դնէ, մատեան ընդ ոտիւքն ունելով, որ նշանակէ այսպիսի ինչ. քանզի հզօր է ի գազանս, նոյնպէս և պարսկանն ի թագաւորս. և մատեան ժողովիչ է իմաստութեան, որպէս Հռոմայեցւոց տէրութիւնն:
ԺԹ
Թէ որպէս արհամարհեաց Արշակ զթագաւորն Յունաց:
Ընդ այնոսիկ ապա ժամանակս յարեաւ խռովութիւն արքային Պարսից Շապհոյ ի հիւսիսականաց ազգաց: Եւ Յունաց թագաւորեալ Վաղենտիանոս, և գումարտակ ի Միջերկրեայս առաքեալ՝ հալածականս առնէ զզօրս Պարսից: Ապա առաքէ առ Արշակ մեր թագաւոր թուղթ:
Թուղթ Վաղենտիանոսի առ Արշակ:
«Ինքեան Վաղենտիանոս Աւգոստոս, հանդերձ աթոռակցաւ մերով և թագակցաւ Վաղեսիւ կայսերաւ. Արշակայ Հայոց արքայի խնդալ:
«Պարպ էր քեզ յիշել զչարիսն, որ անցին ընդ ձեզ անաստուածիցն Պարսից, և զերախտիսն՝ որ ի մէնջ ի վաղնջուց մինչև ցքեզ, և հեռանալ ի նոցանէ և մօտել ի մեզ: Որպէս զի խառնեալ ընդ զօրս մեր՝ մարտիցես ընդ նոսա, և հանդերձ գոհացողական թղթովք մերոց զօրավարացդ առաքեսցես զհարկս աշխարհիդ. և առեալ զեղբայրս քո, և որ ընդ սմա վտարանդիքս՝ ի բաց ածցեն: Ողջ լեր ամենայն հնազանդութեամբ Հռոմայեցւոց տէրութեանս»:
Իսկ ԱՐշակ և ոչ պատասխանի առնէ թղթոյ, այլ նշկահեալ արհամարհեաց զնոսա. նա և ոչ զհետ Շապհոյ միտեցաւ ամենայն սրտիւ. այլ անձնահաճ եղեալ, պարծելով հանապազ ի գինարբուս և յերգս վարձակաց. քաջ և արի երևեալ քանզԱքիլլևս, իսկ արդեամբք Թերսիտեայ նմանեալ կազի սրագլխոյ. վտարանջեալ յիւրոց նախագլխացն, մինչև զամբարտաւանութեանն ընկալաւ վարձս:
Ի
Յաղագս սրբոյն Ներսիսի եւ բարեկարգութեանն որ ի նմանէ:
Յերրորդ ամի թագաւորութեանն Արշակայ եկաց եպիսկոպոսապետ Հայոց մեծն Ներսեհ, որդի Աթանագինեայ, որդւոյ Յուսկան, որդւոյ սրբոյ Գրիգորի: Եւ ի Բիւզանդիոյ դարձեալ ի Կեսարիայ, և եկեալ ի Հայս՝ զամենայն կարգս ուղութեան հարցն իւրոց նորոգեաց, այլ և առաւել ևս. քանզի զբաեկարգութիւնն զոր ետես ի Յունաց աշխարհին, մանաւանդ ի թագաւորեալ քաղաքին, ի սնա նկարագրէ: Ժողով որորեալ եպիսկոպոսաց և համօրէն աշխարհականօք, կարնոնական սահմանադրութեամբ հաստատեաց զողորմածութիւն, խլելով և գայթութեանն արմատ, որ բնաբար սովորութեամբ էր յերկրիս մերում: Քանզի բորոտք հալածեալ լինէին, իբր պիղծ համարեալ յօրինաց. և զուրուկս փախստեայս առնէին, զի մի ի նոցանէ յայլս փոխեսցի ախտն. որոց դադարք՝ անապատք և ամայիք, և ծածկոյթ՝ վէմք և մացառք, ոչ յումեքէ գտանելով մխիթարութիւն թշուառութեանցն: Առ այսոքիւք և հաշմք անդամովք ոչ խնամեալ լինէին, և հիւրք անծանօթք ոչ ընդունէին, և օտարք ոչ ժողովէին:
Իսկ նորա հրամայեալ՝ ըստ գաւառաց շինել աղքատանոցս ի խորշս և ի զերծ տեղիս. զի փոխանակ հիւանդանոցացն Յունաց լինիցին ի մխիթարութիւն մարմնոց վշտացելոց: Եւ բաժանեաց ի նոսա զաւանս և զագարակս, պտղաբերել յարդեանց անդաստանաց և ի կթից արօտականաց և ի գեղմանց. զի պաշտեսցեն զնոսա հարկաւ, բացէ ի բաց, նոքա մի ելցեն ըստ բնակութիւնս իւրեանց: Եւ յանձն արար Խադայ ումեմն, որ էր ի Մարգաց Կարնոյ սարկաւագ իւր: Սահմանէ և յամենայն գիւղս վանս շինել, զի լինիցին օտարանոցք, և տեղի սննդեան որբոց և ծերոց, և անունողաց տածումն: Շինէ և յանապատ և յանմարդ տեղիս եղբայրանոցս և մենաստանս և յատկանձնակաց խրճիթս. և հայր և տեսուչ նոցա կարգէ զՇաղիտայ և զԵպիփան և զԵփրեմ, և զԳինդ որ յազգէն Սլկունեաց, և զայլ ոմանս:
Եւ զերկուսս զայսոսիկ յազգաց նախարարացն բառնայ. մի զմերձաւորաց խնամութիւն, զոր վասն ագահելոյ սեպհական ազատութեանն առնէին. և միւս՝ որ ի վերայ մեռելոց գործէին ոճիրս ըստ հեթանոսական սովորութեանն: Եւ էր այնուհետև տեսանել զաշխարհս մեր ոչ որպէս զբարբարոսս այլանդակեալս, այլ իբրև զքաղաքացիս համեստացեալս:
ԻԱ
Սպանումն Տրդատայ, եղբօրն Արծակայ, եւ երթալ սրբոյն Ներսիսի ի Բիւզանդիոն, եւ դարձուցանել զպատանդսն:
Սաստիկ և յոյժ ահաւոր էր ի վերայ անիրաւաց Վաղենտիանոս. ուստի և զբազում իշխանս վասն յափշտակութեան սատակեաց, և զՌոդանոս ոմն ներքինապետ այրեաց կենդանւոյն. քանզի երիցս հրամայեաց, և ոչ դարձոյց զյափշտակութիւն ընչից կնոջ միոյ այրւոյ: Եւ ի նմին աւուր հասեալ այնց հրեշտակաց զորս ի Հայսն առաքեաց՝ ցասուցին զնա առաւել զրուցով խրոխտալոյն Արշակայ: Եւ վասն զի ի ժամուն յայնմիկ առ ձեռն ունէր զբարկութիւն՝ հրամայեաց զՏրդատ եղբայր նորա, զհայր մանկանն Գնելոյ, սպանանել, և Թէոդոսի զօրու ծանու ի վերայ Հայոց դիմել: Որոյ հասեալ ի սահմանս Հայոց զարհուրի Արշակ և առքէ ընդ առաջ նորա զմեծն Ներսէս. և ի հաշտութիւն մաղթեալ՝ տայ լիով զխափանեալ հարկսն, և պայծառ պատարագօք ընդ նմին իսկ արձակէ զմեծն Ներսէս: Որոյ երթեալ և ի հանդարտութիւն զթագաւորն շրջեալ՝ մեծարի ի նոցանէ յոյժ. նա զպատանդսն խնդրեալ առնու և դառնայ: Եւ կոյս մի անուն Ողոմպիադայ, յազգէ կայսեր, կին ածէ Արշակայ: Բայց կայսերն բարերարութիւն արարեալ մանկանն Գնելոյ, յաղագս զուր ի նոցանէ մահուանն Տրդատայ հօր նորա, տայ նմա զպատիւ հիւպատոսութեան, և գանձս յոլովս: Ընդ որ խանդացեալ Տիրիթ՝ խորհէր նմա չարիս հանապազ, սպասելով ի դիպող աւուր:
ԻԲ
Եթէ որպէս եղեւ խռովութիւն Արշակայ ընդ Գնելոյ, եւ մահ Տիրանայ:
Իսկ Գնէլ եկեալ յաւանն Կուաշ, որ յոտին Արագածն կոչեցեալ լերինն, առ կուրացեալ հաւն իւր Տիրան, զի ցայնժամ կենդանի էր: Եւ Տիրանայ ողբացեալ դառնապէս զՏրդատ զորդի իւր, զհայրն Գնելոյ, իբր զինքն ունելով պատճառ սպանման նորա. վասն որոյ տայ Գնելոյ զամենայն ինչս իւր, և զկալուածս գիւղից և դաստակերտաց. և ի նմին աւանի Կուաշ հրամայէ բնակել: Ապա առնու Գնէլ իւր կին զՓառանձեմ ոմն յազգէն Սիւնեաց. և թագաւորապէս արարեալ հարսանիս, տայ առատապէս պարգևս ամենեցուն նախարարացն: Որոց հաճեալ ընդ նա և սիրեալ՝ ետուն առ նա զզաւակս իւրեանց. զորս առեալ, մեծապէս հանդերձեաց զինու և զարդու. և յաւելին ևս սիրելի զնա:
Աստանօր եգիտ Տիրիթ պատճառս քսութեան. և մատուցեալ առ արքայն հանդերձ բարեկամաւ իւրով Վարդանաւ զինակրաւ արքայի, որ ի Մամիկոնեան տոհմէն էր, ասեն.«Ո՞չ գիտես, զի խորհեալ է Գնելոյ սպանանել զքեզ, զի ինքն փոխանակ քո թագաւորեսցէ: Ահա տես, արքայ, զնշան իրին, զի բնակեցաւ Գնէլ յԱյրարատ, ի կալուածս ձեր թագաւորաց, և սիրտ ամենայն նախարարացն եղև ընդ նմա: Քանզի կայսերքն նիւթելով զայդ՝ ետուն նմա զպատիւ հիւպատոսութեանդ, և գանձս սաստիկս, որով՝ պատրեաց զնախարարսն»: Երդնոյր Վարդան յարևն արքայի և ասէն.«Իմովք ականջօք լուայ ի Գնելոյ, զի ասէր, թէ ոչ թողում հօրեղբօր իմում զվրէժ մահուան հօր իմոյ, որ վասն դորա եղև»:
Այսմ հաւատացեալ Արշակ՝ յղէ զնոյն իսկ զՎարդան առ Գնէլ, թէ «Ընդէ՞ր բնակեցար յԱյրարատ և լուծեր զկարգ հայրենեաց: (Քանզի սովորութիւն էր՝ արքայի միայն բնակել յԱյրարատ և միոյ որդւոյ նորա, զոր փոխանորդ թագաւորի պահէին, և այլոց Արշակունեաց բնակել ի գաւառս Հաշտենից և Աղիովտի և Առբերանւոյ, հանդերձ ռոճկօք և մտիւք յարքունուստ): Եւ արդ՝ ընտրելի է քեզ, կամ ընդունել զմահ, կամ գնալ յԱյրարատայ, և արձակել ի քէն զուստերս նախարարացդ»: Զայս լուեալ Գնելոյ՝ արար զհրամանս արքայի և գնաց յԱդիովիտ և յԱռեբերանի: Բայց Տիրան հաւն նորա պատգամս խիստս յղեաց առ որդի իւր Արշակ. վասն որոյ հեղձամահ եղև յիւրոց սենեկապետաց ի հրամանէ արքայի ի գաղտնիս, և ի նմին աւանի Կուաշ թաղեցաւ, ոչ արժանի եղեալ հարցն գերեզմանաց. թէ արդեօք զփոխարէնսն Դանիելի առնն Աստուծոյ հատոյց, որով չափով չափեալ եղև ըստ Գրոց:
ԻԳ
Դարձեալ խանդալ Արշակայ Գնելոյ եւ սպանանել զնա:
Ապա ելանէ արքայ զթիկամբք Մասեաց առնել որսս յիւրում սիրեցեալ գաւառի ի Կոգայովտի. և եղեալ որս սաստիկ՝ ուրախացեալ Արշակ ի գինիս պարծէր, ոչ այլոյ ուրուք ի թագաւորաց նախ քան զնա մեռանել այնչափ բազմութիւն երէոց ի միում ժամու: Աստանօր դարձեալ նորոգեն զնենգութիւնն Տիրիթ և Վարդան, ասելով, Գնելոյ բազում երէս քան զայն ունել ընդ նոյն աւուրս յիւրում լերինն, որ Շահապիվանն անուանի, որ ի մայրենի հաւոյ իւրոյ Գնելոյ Գնունւոյ հասեալ էր ցնա: Վասն որոյ առաքէ առ նա հրովարտակ այսպիսի.–
Թուղթ Արշակայ առ Գնէլ:
«Արշակ արքայ Հայոց մեծաց, Գնելոյ իմում որդւոյ խնդալ:
«Տեսցես տեղիս քաջերէս ի լերինդ Ծաղկաց զպարկացիր ջրով, և պատրաստեսցես.զի եկեալ մեր՝ ըստ արժանեաց թագաւորականաց հանդիպեսցուք որսոց»:
Եւ երագ զհետ հրովարտակին երթեալ Արշակ՝ խորհէր, եթէ ոչ ըստ հրամանին գտցէ արարեալ Գնելոյ, պատճառս ի վերայ եդեալ, իբր թէ չարակնեաց զուրախանալն արքայի՝ կապեսցէ զնա: Այլ իբրև ետես, զոր չէր երբէք տեսեալ զյնպիսի պատրաստութիւն որսոց և բազմութիւն երէոց, խոցեալ խորհրդովք նախանձու և կասկածանաց՝ հրամայեաց նոյն Վարդանայ ի նմին որսին սպանանել զԳնէլ, որպէս թէ ընդ խաբս ինչ ի վրիպակաւ, երէյ կամելով ձգել՝ նմա պատահեաց նետն: Որոյ առեալ զայսպիսի հրաման՝ վաղվաղակի կատարէ, ոչ այնչափյաղագս հրամանի թագաւորին, քան թէ վասն կամաց Տիրիթայ իւրոյսիրելւոյն: Իսկ Արշակայ հանդերձ նախարարօքն իջուցեալ ի դաշտն Աղիովիտ զդին Գնելոյ թաղեաց յարքունական քաղաքին Զարիշատի. ի չքմեղս եղեալ՝ կոծ մեծ առնէ:
ԻԴ
Եթէ որպէս ժպրհեցաւ Արշակ առնուլ զկին Գնելոյ, յորմէ եղեւ Պապ:
Թէպէտ և Արշակ կարծեաց զանխուլ գործել զչարիսն՝ այն որ ոչն ծածկի յամենատես ականէր Աստուծոյ, յայտնի և աշխարհի, առ ի մեղուցելոց պակուցումն, որպէս զմահն Տիրանայ և Գնելոյ: Քանզի գիտացեալ ամենայնուրուք՝ իմացաւ զայս և մեծն Ներսէհ, և անէծ զԱրշակ և զառիթ սպանմանն. և գնացեալ նստաւ ի սուգ զաւրուս բազումս, որպէս Սամուէլ վասն Սաւուղայ: Իսկ Արշակ ոչ զղջացեալ ապաշաւեաց, այլ անամօթեալ, ագահելով ի գանձս սպանելոյնև ի ժառանգութիւն՝ յաւել առնուլ զկին նորին զՓառանձեմ. յորմէ եղև պատանի մի, որ անուանեցաւ Պապ:
Այս Փառանձեմ գործեաց զանլուր և զանկարելի չարիս, և զսար սափման լսողաց արժանաւոր: Անարժանիւ ոմամբ սուտանուն քահանայիւ ի կենաց դեղն զմահացուն խառնեալ՝ ետ Ողիմիադայ առաջին կնոջն Արշակայ, և ելոյծ ի կենաց սակս տիկնութեանն մախանաց: Նոյնպէս և զՎաղինակ տայ Արշակայ սպանանել, և փոխանակ կարգել զիւր հայրն զԱնտիոք:
ԻԵ
Սպանումն Տիրիթայ:
Իբրև եղև խաղաղութիւն Շապհոյ ի հիւսիսականաց ազգաց, և պարապ առեալ ի պատերազմացն՝ յայտնեաց զցասումն զոր ունէր առ Արշակ, վասն ոչ նմա, այլ կայսեր հարկելոյ զայնքան ամս: Սակս որոյ առաքէ առ նա Արշակ զՏիրիթ և զնորին սիրեցեալն Վարդան արժանի պատարագօք՝ խնդրել զհաշտութիւն: Բայց վասն զի քինախնդիր անցելոցն մարտից կամեցաւ լինել Շապուհ՝ ինքն ելանէ պատերազմել ընդ Յոյնս, որոյ աղագաւ խնդրէ զԱրշակ մեր թագաւոր հանդերձ ամենայն զօրօքն հայոց ընդ իւր լինել: Իսկ Արշակ ոչ կամեցաւ իւրովի երթալ, այլ բարուրս եդեալ՝ դոյզն գունդ առաքէ զկնի Շապհոյ:
Եւ իւր բարեկացեալ Տիրիթայ՝ ընկենու զնա ի պատուոյն, որպէս զի թէ ի նորա հրապուրանաց եղև այն, յաղագս ատելութեանն զոր ունէր առ Յոյսն: Եւ առաւել ևս գրգռէր զարքայ Վասակ զինակիր նորա, նախանձ պահելով ընդ եղբօրն վասն աղջկան միոջ հարճի: Վասն որոյ նախատեաց զնոսա արքայ ամօթալի բանիւք և կսկծեցուցանողք: Որոց ոչ կարացեալ այնպիսի վատթարութեան և պարսաւանաց տանել՝ դէմ եդեալ գնացին առ Շապուհ հատուած: Ընդ առաւել ևս զայրագնեալ Արշակ՝ հրամայէ նոյն Վասակայ զհետ նոցա կրթել բազմաձեռն գնդաւ, զի ուր և հասցէ՝ սպանցէ զնոսա. զոր ոչ հեղգացաւ կատարել Վասակ, թէպէտ և եղբայր նորա էր Վարդան: Եւ խնդրեցաւ անպարտ արինն Գնելայ յամբարշտէն Տիրիթայ ըստ անիծիցն Ներսիսի, և Վարդանայ, ի հարազատ եղբօրէ իւրմէ մեռանել:
ԻԶ
Պարտումն Շապհոյ ի Տիգրանակերտի:
«Մազդեզանց քաջ Շապուհ արքայից արքայ. Տիգրանակերտեայց, որք ոչ էք անուանելոց ի մէջ Արեաց և Անարեաց:
«Ես կամէի ի ձէնջ սկսեալ յամենայն առաջիկայ քաղաքս խաղաղութեամբ և քաջօրէն ազատութեամբ զմուտն առնել. և եթէ դուք Տիգրանակերտեայք, որ առաջին եք, ոչ շահատակութեամբ ասեմ, այլ ի մտէ ուղևորութեանս, ընդդէմ կացէք ինձ՝ ի ձենջ ուսցին և այլք զդոյն առնել: Այլ ի դարձին իմում բարեկութեամբ այնպէս վանեցից զձեզ, զի կրկին եղիջիք օրինակ խեռեալ ստահակելոց»:
ԻԷ
Եթէ որպէս Արշակաւան շինեցաւ եւ կոտորեցաւ, եւ առաւ Անի:
Բայց Արշակ ևս ժպրհեցաւ առնել գործ անմտութեան: Ի թիկանց կուսէ լերինն Մասեաց շինեաց ձեռակերտ, ժողով մարդական մեղաւորաց. և ետ հրաման, որ ոք անկեալ անդր բնակեսցէ՝ մի լիցի ի վերայ նորա իրաւունք դատաստանի: Եւ նոյն ժամայն ծովացեալ լցաւ մարդկութեամբ հովիտն ամենայն. քանզի աւանդառուք և պարտականք, և ծառայք և վնասակարք, և գողք և սպանողք, և կնահանք և այլք այսպիսիք փախուցեալք անդր անկանէին, և ոչ կայր նոցա այց և խնդիր: Եւ բազում անգամ բողոքեալ նախարարացն՝ և ոչ ինչ նոցա Արշակ. մինչև առ Ծապուհ ևս ունել նոցա բողոք: Եւ եղև ի դառնալն Շապհոյ ի Յունաց՝ առաքեաց զմի ի սպարապետաց իւրոց և հայ գունդ ընդ նմա, եթէ դէպ լինի, ունել զԱրշակ. նա խոյս ետ ի նոցանէ զկողմամբք Կաւակասու, Վրաց միաբանելով:
Իսկ սպարապետն Պարսից եկեալ ի Հայս՝ ի ձեռնտու լինելոյ նախարարացն առնու զամուրն Անի, և գերէ զամենայն գանձս արքունի որ ի նմա, այլ և զոսկերս թագաւորացն. ոչ գիտեմ, թէ վասն նախատի՞նս առնելոյ Արշակայ, եթէ վասն հմայից ինչ հեթանոսականաց: Զոր ապա մաղթեալ նախարարցն՝ թափեալ թաղեցին յաւանին յԱղցա, որ յոտին Արագած կոչեցեալ լերինն: Քանզի ոչ գիտացին ընտրել զոսկերս հեթանոսաց և հաւատացելոց, զի ընդ միմեանս էր խառնակեալ գերողացն, յաղագս այնր ոչ արժանի համարեցան ի դիրս սրբոցն թաղել ի Վաղարշապատ քաղաքի:
Եւ նախարարացն Հայոց ժողովեալ՝ դիմեցին ի վերայ արքունական ձեռակերտին Արշակաւանի, և հարին զնա սրով սուսերի յառնէ մինչև ցկին, բայց ի տղայոց ստնդիացաց. քանզի դառնացեալք էին իւրաքանչիւր ի վերայ ծառայից իւրեանց և յանցաւորաց: Զոր թէպէտ և վաղ գիտացեալ մեծին Ներսիսի՝ ոչ յառաջ քան զկոտորելն ժամանեաց հասանել. այլ ի կատար գործոյն հասալ՝ եգիտ բաժանեալ զտղայս կոտորելոցն, զի վարեսցեն ի գերութիւն որպէս զհեռաւոր թշնամեաց: Զորս թափեալ մեծին Ներսիսի, հրամայեաց կրել որթովք ի գոմ մի, և դարմանս և սնուցողս նոցին կարգեաց. որք յետոյ աւանացեալ անուանեցան Որթք այնորիկ աղագաւ:
ԻԸ
Առումն Տիգրանակերտի եւ բնաբարձ քանդումն:
Իսկ Շապուհ եկեալ ի Տիգրանակերտ, դարձեալ աղխեցին ընդդիմանալ նմա. և ելեալ ի պարիսպն աղաղակէին.«Գնա ի մէնջ, Շապուհ, զի մի չարիս յերկրորդումս ընդ քեզ առաւել ևս քան զառաջինն անցուցանիցեմք պատերազմաւ»: Եւ նա պատասխանեաց. «Ո՜վ քաջքդ ի Հայոց, որք զանձինս արգելեալ փակեցէք ընդ պարսպօքդ Տիգրանակերտի և արտաքս ձայն արկանէք սպառնալեաց. զի քաջ արանց է յարձակ դաշտի և յազատ տեղւոջ կռուել, և կանաց գործ է արգելուլ փակել զինքեանս յերկիւղէ առ հանդեևձեալ կռիւսն»: Եւ զայս ասացեալ՝ դարձաւ առ գերեալ Յոյնսն զինաւորս, ասէ.«Եթէ ձերով մարտիւ առից զայս քաղաք՝ զամենեսեան զձեզ արարից ազատս հանդերձ ընտանեօք ձերովք»: Եւ պարսկական զօրուն շուրջ զքաղաքաւն հրամայեաց ընթանալ, և նետիւք խոցոտել զþի վերայ պարսպին:
Եւ Յունացն մատուցեալ մեծաւ բռնութեամբ յեցուցին ի պարիսպն զկոչեցեալ էշսն: Եւ է այս գործի մեքենայից անուաւոր, յերից երից արանց մղելով տարեալ, և ի ներքուստ կացնովք և սկօք երկբերանովք և կտցաւոր մրճովք՝ ձորել զհիմունսն: Եւ նգախարխար արարեալ զայն, որ ի հայկազնոյն Տիգրանայ հոծեալ և յարմարեալ որմունքն, քակեալ ընկեցին. և հուր ի դրունսն և յամենայն կողմանսն վառեալ, և քարինք և նետք և տէգք արձակեալք լինէին, և խոցոտեալ մերքն յապուշ դառնային: Եւ ի ներքս մտեալ բոլոր զօրքն՝ և ձեռն պարսկական ոչ վաստակէր զբազմախողխող արեամբ արբուցանել, մինչև ապաժոյժ սպանելոցն լցեալ ի հիմունսն ծաւալէր: Այլ յունական ձեռն ի քթթել ական հրձիգ առնէր զամնեայն փայտակերասն: Եւ Շապհոյ զմնացեալսն ի կոտորածէն գերեալ՝ չուէ ի Պարսս. և հրեշտակս առ որ ի Հայս գունդք առաքեալ՝ անպայազատ զՍիւնեացն հրամայէ առնել զտոհմ:
ԻԹ
Յաղագս պատերազմին Արշակայ ընդ նախարարս իւր, վտարանդի երթալոյն Պապայ ի Բիւզանդիոն:
Դարձեալ յարեաւ խռովութիւն Շապհոյ ի նոյն ազգաց, և խաղաղութիւնն ի Յոյս շրջեցաւ, ըստ այնմ՝ թէ փոխարկեալ միմեանց փոխարինին. սացա խաղաղութիւն ի նոցա խռովութեանն, և նոցա խաղաղութիւն ի սոցա խռովութեանն, որ վախճան միոյն՝ միւսոյն լինին սկզբունք: Քանզի հիւանդացեալ Վաղենտիանու ի բերդին որ կոչի Բերգիտիոն՝ վճարի ի կենցաղոյս, եղբօրն փոխանորդելով զտէրութիւնն՝ Վաղեսի. յետ բարեբախտագոյն պատերազմաւ Գթացն յաղթութեամբ դարձի, նոյն հետայն առաքէ զօրս ի Միջագետս ի Հայս, յաղագս տուելոյ զօրուն յօգնութիւն Շապհոյ:
Բայց Արշակայ եկեալ Վրացի գնդաւ՝ ժողովէ զսակաւս և յիւր մտերմաց, և տայ պատերամ ընդ նախարարսն ընդ այնոսիկ, խնդրելով զվրէժ ձեռակերտին իւրոյ Արշակաւանու: Միաբանեալ և նոցա առաջնորդութեամբ Ներսեհի որդւոյն Կամսարայ, ընդդիմանան Արշակայ պատերամաւ: Եւ հզօր մարտի եղելոյ՝ բազումք յերկաքանչիւրոց կողմանցն անկան. քանզի արք դիպեալ արանց՝ ոչոք զպարտութիւն յանձն առնոյ: Եւ մինչ դեռ նոքա յայսմ էին, հասանեն և զօրքն կայսերականք: Ապա տեսեալ Արշակայ, թէ թշնամի են նորա Շապուհ և Վաղէս և իւր նախարարքն, տարակուսեալ յամենեցունց՝ յղէ առ մեծն Ներսէս բազում անգամ աղաչելով. խոստանայր դառնալ յամենայն ճանապարհաց չարաց, և լինել ըստ կամաց նորա, և ապաշխարեալ ի քուրձ և ի մոխիր. միայն զի նա եկեսցէ և արասցէ խաղաղութիւն, և թափեսցէ զնա ի ձեռաց հզօրացն Յունաց: Սապէս և ի նախարարացն ասէպ զմիմեանց զկնի գային մաղթանք նորին աղագաւ. նա և եպիսկոպոսացն ժողովեալ՝ պաղատանս մատուցանէին, զի մի անփոյթ արասցէ զկորստենէ իւրոյ վիճակին:
Ապա հաւանեալ մեծն Ներսէն՝ եկն մէջ նոցա, և արար խաղաղութիւն, լսելով նմա թագաւորին և նախարարացն, բայց նահապետէն Արծրունեաց Մեհրուաժանայ և ի նորին քեռառնէ Վահանայ Մամիկոնենէ, որք անլսող եղեալ՝ ապստամբեալ գնացին առ Շապուհ: Իսկ այլ ամենայն նախարարքն հաստատեցին ուխտ, զի յայնմ հետէ թագաւորն վարսեցին ուղղութեամբ, և նոքա ծառայոսցին միամտութեամբ. և այս ի մէջ նոցա: Բայց և առ զօրսն Յունաց երթեալ մեծին Ներսիսի, աղաչէր մի ինչ աշխարհիս մեղանչել, այլ առնուլ զհարկսն և զորդի Արշակայ զՊապ հանդերձ ամենայն նախարարացն որդւովք պատանդս, և դառնալ: Որում լսող եղեալ քաղցր և մեծն Թէոդորոս զօրավար՝ դառնայ առ կայսր հանդերձ պատանդօքն, ընդ իւր տանելով զմեծն Ներսէս թղթով Արշակայ, որ ունէր օրինակ զայս.–
Թուղթ Արշակայ առ Վաղէս:
«Արշակ արքայ Հայոց մեծաց և ամենայն նախարարք Արամեան ազինս. տեառն մերում ինքնակալի Վաղեսի Աւգոստոսի և որդւոյ քում Գրատիանոսի խնդալ:
«Մի դիցէ ինքնակալդ ի մտի, եթէ առ ատել զձեզ նշկահեցաք, կամ իբրև զհզօրս ինչ զմեզ վարկանելով՝ արձակեցաք գունդ հինից յերկիրդ Յունաց. այլ մեծի խռովութեանդ, որ ի ձերում միջի շարժեցաւ, գիտակ եղեալ՝ երկուցեալ ի Շապհոյ, եթէ ոչ ոք թափեսցէ զմեզ ի ձեռաց նորա՝ օգնեցաք նմա դոյզն գնդաւ: Այլ որ ես ինքն Արշակ եկի ընդ նմա, զմիամտութիւն ընդ ձեզ պահելով. վասն որոյ աւերեալ զերեաց զաշխարհս մեր, մինչև զոսկերս անգամ հարցն բրեաց ի գերեզմանաց: Եւ արդ՝ հաւատացեալ ձեր եղելոցս՝ զառաջին սէրն առ մեզ հաստատուն պահեցեք, և մեք առ ձեզ զմտերիմն հատուսցուք ծառայութիւն»:
Իսկ Վաղէս որ զթուղթն ընթերցաւ, և ոչ զմեծն Ներսէս ետես. այլ բացէ ի բաց արտասահմանել զնա հրամայէ, և սրոյ զամենայն պատանդսն մատնել:
Լ
Յաղագս արտասահման լինելոյ մեծին Ներսիսի, եւ անկանել պատահեալ ի կղզին անբնակ. եւ որպէս կերակրեալ լինէին ի վերին խնամոցն:
Ի ժամանակին յայնմիկ էր յաթոռ եպիսկոպոսութեանն Բիւզանդացւոց հոգեմարտ Մակեդոն: Եւ իբրև ել հրաման յարքունուստ աքսորել զմեծն Ներսէս, որպէս զմի անգամ խաբող և դրժող արքայի՝ մատուցեալ առ նա ոմանց ի հերձուածողաց աղանդոյն Արիոսի, ասեն. «Եթէ դաւանես ընդ մեզ՝ թափէ զքեզ հայրն մեր Մակեդոն»: Որում ոչ հաւանեալ՝ աքսորեցաւ.և ի նաւալիւղն ըստ խստաշունչ օդոյ ձմերայնոյն, ընկեցեալ ի կղզի ինչ անապատ՝ ջարդեաց զնաւն. և նաւորդացն ոչ իշխեցեալ մակուկաւն նաւել, մնային տագնապեալ, ուտելով զարմատս անտառին: Այլ ի տեսչութենէն Աստուծոյ կերակրեալ լինէին ամիսս ութ ի ձկանցն, զոր ծովն ընկենոյր կենդանիս: Բայց Պապայ յանձն առեալ հանդերձ ամենայն պատանդօքն՝ թափեաց Մակեդոն:
ԼԱ
Կոտորել Արշակայ զնախարարսն, եւ յաղագս վարուց Խադայ եպիսկոպոսի:
Ի հեռանալ մեծին Ներսիսի՝ ստեաց Արշակ ամենայն ուխտիցն, զոր եդ ընդ նախարարսն, և խնդրեաց զքէն ձեռակերտին իւրոյ Արշակաւանու: Եւ կոտորեաց զբազումս ի նախարարցն, մանաւանդ զազգն Կամսարականաց բառնայր ի միջոյ, չարակնելով ագահեալ յամուրն Արտագերս և ի քաղաք ոստանի նոցա Երուանդաշտ: Եւ կոչեալ առ ինքն ի լքեալ արքունիսն Արմաւիր իբր զազգականս իւր, պատճառս պատուոյ մեծարանաց, միահաղոյն զարս և զկանայս հանդերձ մանկամբք հրամայեաց կոտորել: Եւ որոք ի նոցանէ ապրեցաւ, բայց Սպանդարատ որդի Արշաւրի. քանզի ունէր Արշակունի, որ և բնակեցաւ ի նորին ժառանգութեան ի կողմանս Տարօնոյ և Հաշտենից, իբր տրտունջ զհօրեղբօրէն իւրմէ եղեալ զՆերսեհէ. որոյ աղագաւ և ոչ ի կոտորման նոցա դիպեցաւ: Այլ լուեալ զբօթն՝ հանդերձ որդւովքն Շաւարշաւ և Գազաւոնիւ և բոլոր ընտանեօքն գնաց փախստական ի Յոյնս:
Բայց ի գնալն մեծին Ներսիսի ի Յոյնս՝ էր ձեռնադրեալ զսարկաւագն Խադ յեպիսկոպոսութիւն Բագրևանդայ և Արշարունեաց, և հաւատաց ի նա զամենայն գործ վերակացութեան աշխարհիս մինչև զժամանակ իւրոյ դարձին: Այս Խադ յամենայնի նմանել մեծին Ներսիսի, և առաւել ևս ի տեսչութիւն աղքատաց. որոյ և շտեմարանքն իսկ աղբերացան սքանչելապէս իբր առ Եղիայիւ և Եղիսէիւ. և ի յանդիմանել զարքայ՝ ահաւոր և սաստիկ էր և աներկիւղ: Եւ ոչ եղև ի նմա գամագիւտ սատանայ, բայց առ միոյ նուագի, զի էր պճնող առ հանդերձս և ձիասէր. զոր պարսաւեալ այպանէին փոխանաբանեալ՝ որք ի նանէ յանդիմանեալ լինէին: Վասն որոյ թողեալ այնուհետև զպերճագոյն հանդերձսն, խարազնազգեստ եղեալ՝ իշով շրջէր մինչև ցօր մահուան իւրոյ:
ԼԲ
Եթէ որպէս Արշակ քարշել զերանելին Խադ եւ քարկոծել զնա կամէր սակս յանդիմանութեան իւրոց յանցանաց:
Եւ եղև ի սատակել Արշակայ զազգն Կամսարականաց՝ հրամայեաց զդիակունս նոցա քարշել և ընկենուլ անթաղ, կերակուր լինել շանց. և ինքն որպէս մեծաւ յաղթութեամբ պսակել, ի բարեկենդանութեան կատարէր աւուրս, կուտել մթերել յԱրմաւիր զնոցայն հրամայելով զհամբարսն: զորոց պեղեալ երկուս հորս յոյժ քաջախորս և սաստկապէս լայնս, որ ի շինին Նախճաւանի, բերին սայլովք նորից աւանի: Իսկ սայլորդացն տեսեալ ոսկերս մարդական գազանակուր եղելոց, ցրուեալս առ եզերբ փոսոյն, հարցեալ ուսան՝ իւրեանց լինել տերանց. հաւաքեալ ի սայլսն ներքոյ եղեգանն՝ բերեալ թաղեցին ի նոյն հորս: Զոր զգացեալ Արշակայ՝ հրամայէ զսայլորդսն ի վերայ հորոցն կախել զփայտէ:
Բայց Խադայ ոչ պատահեալ յառաջնում նուագին, այսմ ժամանեալ հասանէ. և սկսաւ կշտամբել զարքայ բանիւք յանդիմանութեան: Հրամայեաց Արշակ քարշել զնա և քարկոծել: Եւ քանզի էին դստերաց նորա տայգեչք ի մեծ նախարարութեանցն, ի կորովի ի քաջ ազգէն Ապահունեաց՝ սուսերս հանեալ կիսախողխող զքարշողսն առնէին, և յափշտակեալ զԽադ ի ձեռաց նոցա, և յիւրեանցն գնացին գաւառ: Եւ Արշակայ ոչ ի հակառակս մտեալ՝ զօղէր, զի մի խռովութիւն ամենայն նախարարացն յուզիցի:
ԼԳ
Յաղագս թագաւորելոյն Թէոդոսի մեծի, եւ ժողովոյն որ եղեւ վասն հոգեմարտացն:
Բայց Վաղեսի կայսեր ըստ արժանի իւրոց խորհրդողն զյաւիտենական զեհենին աստէն բերելով զօրինակ, եղեալ յԱդրիանուպօլիս՝ սատակեցաւ. և առնու զթագն Թէոդոս: Սա քակեաց զմեհեանս կռոցն մինչև յատակս, զփակեալսն միայն ի սրբոյն Կոստանդիանոսէ, զանուանեալն Արեգական և Արտեմեայ և Ափրոդիտեայ ի Բիւզանդիոն. աւերեաց նոյնպէս և զտաչարն Դամասկոսի, և արար եկեղեցի. նոյնպէս և զտաճարն Իլիու քաղաքի, զԼիբանոսի զմեծ և զհռչակաւոր զերեքքարեանն:
Սա դարձոյց զամենայն հարս սուրբս, որք յաղագս ուղղաթառութեանն արտասահմանեալ էին ի մետաղս, ընդ որս և զմեծն Ներսէսի ածեալ առ իւր ի Բիւզանդիոմ՝ պահէ մեծաւ պատուով, մինչև ճշմարտութեանն ստուգեցաւ հաւատ, որ յաղագս ամբարիշտին Մակեդոնի հայհոյութեանցն. զի ոչ Տէր պոստովանէր զՀոգին սուրբ, և ոչ երկրպագելի և ոչ փառաւորելի ընդ Հօր և ընդ Որդւոյն, այլ օտար յԱստուածոյ բնութենէն, և ստացական և ծառայ և պաշտօնեայ, ազդումն ինչ, և աչ էութիւն անձնաւոր: Եւ ժողովեալ սուրբ հարքն ի թագաւորեալ քաղաքն Բիւզանդիոն, Դամասիոս Հռոմայ, Նեքտառիոս Կոստանդնուպօլիս, Տիմոթէոս Աղեքսանդրի, Մելիտոս Անտիոքու, Կիւրղոս Երուսաղէմի, Գրիգորիոս Նիւսիայ, Գեղասիոս Կեսրու, Գրիգորիոս Նաձիանձու, Անփիւլոքսիոս Իկոնիու, և այլ եպիսկոպոսք, միանգամայն հարիւր և յիսուն հարք, որք նզովեալ մերժեցին զՄակեդոն և զամենայն հոգեմարտս:
ԼԴ
Ակամայ երթ Արշակայ առ Շապուհ, եւ անդարձ լինել:
Դարձեալ պարապ առեալ Շապհոյ ի պատերազմացն՝ առաքէ ի վերայ Արշակայ զԱլանաոզան ոմն պահլաւիկ՝ հզօր գնդաւ, որ էր ազգակից Արշակայ: Յորմէ խոյս տուեալ Արշակայ, թափութ ի բազմաց մնայր նախարարաց. որոց ձեռն տուեալ յԱլանաոզանն՝ կամաւ երթային առ Շապուհ, տաղտկացեալ յիւրեանց արքայէն Արշակայ. և մեծարեալք ի նմանէ դառնային յաշխարհս մեր: Ուստի տարակուսեալ Արշակայ՝ յղէ պատգամ առ իշխան զօրուն Պարսից, եթէ «Դու արիւն իմ և հարազատութիւն, ընդէ՞ր այդպիսեաւ վարես զիս ջերմութեամբ. թէպէտ և ակամայ զգալուստ քո գիտեմ, ոչ կարացեալ սայթաքել զհրամանս Շապհոյ՝ գալ ի վերայ քո ազգականիս: Այլ արդ՝ թուլացո ինձ ղօղել ուրեք վայրկեան մի ժամանակի, մինչև ոգի առեալ՝ անցանել կարացից յերկիրն Յունաց. և դու կալցես զաշխարհս, և բազմաց յինէն հանդիպեսցիս բարութեանց, որպէս ի մտերիմ հարազատէ»:
Դարձուցանէ Ալանաոզանն այսպիսի պատասխանիս, և ասէ. «Թէ դու ոչ խնայեցեր յազգայինսն մեր Կամսարականս, որ առաւել քան զիս էին քեզ հարազատագոյքն, դենի ձերոյ մասամբ և աշխարհաւ համաբնակաւ, զիարդ յինէն ակն ունիցիս ի քեզ խնայել, հեռացեալ դենիւ և բնակութեամբ. և որո՞վ օրինակաւ ես ի քոյսն յուսալով բարիս, որ անյայտ է թէ առից՝ զգտեալսն յիմմէ թագաւորէն կորուսանիցեմ»:
Ապա այնուհետև յոյժ նեղեալ Արշակ, յոչ կամաց երթայ առ Շապուհ, և ի պահեստի լինի ի նմանէ. և բռնութեամբ հարկաւորեալ գրէ, զի Փառանձեմ կին նորա եկեսցէ ի դուռն: Եւ Շապուհ հրամայէ ամենայն մեծամեծացն, զի ընդ Փառանձեմայ եկեսցեն:
ԼԵ
Յաղագս չարեացն որ անցին ընդ Հայս ի Շապհոյ, եւ մահն Արշակայ:
Իբրև գիտացին նախարարք Հայոց, այնք, որոց նախ քան զԱրշակ ձեռն տուեալ էր Շապուհ արքայ Պարսից, թէ և զնոցա կանայսն խնդրեալ է իբրև զայցն, որք առ Արշակայն էին միամիտք, և զայն ևս տեսին, եթէ գնաց Ալանաոզան, և գունդ փոքր է որ վասն այնր է եկեալ՝ միաբանեալ հալածեցին զնոսա. և իւրեանց առեալ զկանայս և զորդիս՝ փախեան յաշխարն Յունաց: Նա և ոչ դշխոյն Փառանձեմ գնաց ի կոչ առնն իւրոյ, այլ հանդերձ գանձիւք անկաւ յամուրն Արտագերից. լուր առնելով առ որդին իւր Պապ, յուսայր ապրեալ ի ձեռաց Շապհոյ: Ընդ որս զչարեալ Շապուհ կապէ զոտս Արշակայ երկաթեղէն զղթայիւք, և տայ տանել յերկիրն Խուժաստանի յԱնուշն կոչեցեալ բերդ: Եւ բազում զօրս գումարեալ ի ձեռն Մեհրուժանայ Արծրունւոյ և Վահանայ Մամիկոնէի, ուրացող զՔրիստոս, արձակէ յաշխարհս Հայոց. որք եկեալ նստան շուրջ զբերդաւն Արտագերից: Եւ թէպէտ ոչ ինչ կարէին առնել նմա վասն անմատչելի ամրութեանն, բայց զի բարկութիւնն Աստուծոյ էր ի վերայ Արշակայ՝ մարդիկ ամրոցին ոչ անսացին մնալ համբաւուն Պապայ, այլ անձնատուր եղեն ի կամաց, և ոչ ի բռնութենէ: Զորս գերեալ հանդերձ գանձիւքն և տիկնաւն Փառանձեմաւ խաղացուցին ի յԱսոեստան. և անդ սայլի ցից հանեալ՝ սատակեցին:
Ի նմին ժամու եհաս հրաման ի Շապհոյ արքայ՝, զւ քանդեալ աւերեսցեն զամրութիւն ամենայն քաղաքաց, և զՀրեայսն խաղացուսցեն ի գերութիւն, և զայն Հրեայսն, որ նովին հրէութեան օրինօք կային ի Վանն Տոսպայ, զորս ածեալ էր Բարզափրանայ Ռշտութւոյ յաւուրս Տիգրանայ. զորս բնակեցոյց Շապուհ յԱսպահան: Գերեցին և զայն Հրեայսն որք յԱրտաշաը և ի Վաղարշապատ, զորս ածեալ էր նոյն Տիգրանայ արքայի, որք յաւուրս սրբոյն Գրիգորի և Տրդատայ հաւատացեալ էին ի Քրիստոս, ընդ որս և զԶուիթայ երէց Արտաշատու: Յայնժամ մատուցեալ առ Ծապուհ Մեհրուժան և Վահան չարախօսէին զԶուիթայ երիցուէ Արտաշատու, եթէ յայն սակս եկն ընդ գերութիւնն, զի խրատեսցէ զնոսա պինդ ունել զօրէնս քրիստոնէութեան: Վասն որոյ Շապուհ հրամայեաց չարչարել զԶուիթայ, զի թողցէ զօրէնս քրիստոնէութեան. որում ոչ հաւանեալ, կատարեցաւ: Զայս ամենայն աղէտս թշուառութեանց լուեալ Արշակայ՝ սաւուղաբար արար ընդ անձին իւրում. որ թագաւորեաց ամս երեսուն:
ԼԶ
Անցք ընդ մեզ չզրեացն ի Մեհրուժանայ եւ թագաւորել Հայոց Պապայ:
Յետ մահուանն Արշակայ գումարեաց Շապուհ զօր բազում ի ձեռն Մեհրուժանայ, և արձակեաց ի Հայս, ի նա հաւատալով զաշխարհս:
եւ տուեալ նմա զքոյր իւր զՈրմզդուխտ, և հրովարտակս բազում շինից և դաստակերտաց ի Պարսից աշխարհին, և խոստացաւ տալ նմա զՀայոց թագաւորութիւնն, միայն թէ զնախարարսն նուաճելով՝ ի զէն մազդեզանց զաշխարհս դարձուսցէ: Որոյ յանձն առեալ և եկեալ, և զբազմունս ի նախարարց կանաց կալեալ՝ ի բերդս բերդս տայր պահել, զդարձ արանցն յուսալով: Եւ զամենայն կարգ քրիստոնէութեան ջանայր խափանել: Զեպիսկոպոսս և զքահանայս հարկաց պատճառաւ կապեալ՝ յերկիրն Պարսից տայր տանել: Եւ զորս միանգամ գիրս գտանէր՝ այրէր, և հրաման տայր մի ուսանել զդպրութիւն յունարէն, այլ զպարսից,և մի ոք իշխեսցէ յոյն խօսել կամ թարգմանել. այսպիսի ինչ պատճառաւ, զի ամենևին մի լիցի Հայոց ընդ Յունաց ծանօթութիւն և հաղորդութիւն սիրոյ, այլ ճշմարիտ՝ խափանել զքրիստոնէութեան ուսումն. զի յայնժամ գիր դպրութեան Հայոց չև էր լեալ, և յունականւն վարէին եկեղեցւոյ կարգք:
ԼԷ
Յաղագս մեծի պատերազմին՝ որ եղեւ ի Ձիրաւ, եւ սատակման ամբարշտին Մեհրուժանայ:
Ազգ արարեալ Մեհրուժանայ յերկիրն Խորասանայ առ Շապուհ զամենայն օգնականութիւն Թէոդոսի զոր արար առ Պապ՝ ելանէ հրաման ի Շապհոյ՝ ամենայն զօրացն Պարսից երթալ ընդ Մեհրուժանայ ի Հայս ի պատերազմ: Դոյնպէս ազգեն ինքնակալին Թէոդոսի Պապ և Տերետիանոս զՇապհոյ, թէ ամենայն զօրացն հրամայեաց ելանել ի վերայ մեր, բայց դրանկացն: Ապա և աւդոստոսն Թէդոս հրամայեաց Ադդէի կոմսին մեծի երթալ յօգնականութիւն Պապայ, առնուլ զամենայն զօրս Յունաց, ոչ զոք թողուլ՝ զոր ոչ առցե. այլ և զհետևակս պահապանս քաղաքացն, որք զմետաքսեայսն ունէին զվիշապս:
Եւ խմբեցաւ պատերազմն ի դաշտին որ կոչի Ձիրաւ, և մատեան ճակատ առ ճակատ: Եւ մանկունք քաջ նախարարացն հայոց, ինքնակամ նահատակեալք, մտնի ի մէջ ճակատուց, առաջնորդութեամբ սպարապետին իւրեանց Սմբատայ ասպետի, որդւոյ Բագարատայ, ոև յազգէն Բագրատունեաց: Ելին և ի զօրացն Պարսից համատիք նոցա, և խաղացին ի մէջ ճակատուցն. և ցիրք ընդ ցիրս լինէին: Եւ ի դառնալ մանկանցն Պարսից, ընդ հուպ դարձեալ մերոցն զհետ նոցա, օրինակ իմն որպէս փոթորիկ յանտառէ տերևաթափ, այնպէս երագ յերիվարացն առեալ նիզակօք, դի ցուրտ յերկիր ընկենուին, ոչ կարելով նոցա յիւրեանց ճակատն մտանել: Իսկ յորժամ պարսիկքն զմերն շրջէին՝ նոքա ի վահանափակն Յունաց իբր յամուր քաղաք մտանէին, առ ոչ ինչ վնասելոյ: Քանզի այնպէս արար Գորգոնոս իշխան հետևակ զօրուն, իբր պարսպաւ պատեաց վահանօք զճակատն Պապայ:
Քանզի զօրքն Յունաց վառեալ էին ի զէնս ոսկւոյ և արծաթոյ, և երիվարք նոցա նոյնպէս զարդու, և էր տեսանել իբրև զպարիսպ ինչ, յորոց յոլովք ի ջղեայ և ի կաշեայ պահպանակաց զգեստուն զկարծրութեան վիմաց բերէին երևոյթս. և ի վերայ նոցա անխալամ զէքս նշանք արձակեալք իբր զսաղարթս ինչ հովանաւոր ծառոց: Բայց զվիշապացն մանուածս, ահագին բերանաբացութեամբ ուսուցեալ ի փճմանէ օդոյն, որ ինչ ուրեք կարեմնմանեցուցանել, այլ միայն զլեառն ինչ ադամանդեայ խոնարհիլ ի ծով–բովանդակ ճակատն Յունաց ի պարսկական զօրսն: Քանզի և զնոսա էր տեսանել իբրև զհզօր ինչ գետ առ ի կողմն ի լայն ծաւալեալ. արդարև զջրոյ գոյն զրահազգեստացն բերէր տեսութիւն: Արդ՝ իբրև ետես մեծն Ներսէս զայն ամենայն՝ ել նա ի կատար լերինն Նպատայ. ամբարձ զձեռս իւր յերիկինս, անխոնաևհելի պահելով ի խնդրուածս, հանգոյն նախամարգարէին Մովսիսի, մինչև պարտեցաւ երկրորդն Ամաղէկ:
Իսկ ի ծագել արեգականն ընդդէմ մերոց զօրացն, ի պղնձապատ վահանացն նշոյլք զլերամբքն փայլատակէին իբրև յամպոյ մեծէ, և ի նոցանէ ի դուրս ոստչէին ի մերոց նախարարացն քաջ զրահաւորք՝ որպէս փայլատականց ճառագայթք. յորոց միայն ի տեսութենէն զանգիտեալ պարսկական գունդն, սակաւ ինչ և մերն, վասն ոչ կարեալ հայել ընդդէմ արեգականն ծագման: Իսկ ի բաղխել զմիմեանս՝ եղև ի վերայ հովանի ամպոյ, հողմ սաստիկ ի մերոցն կուսէ ընդդէմ պարսկականին փչեալ: Եւ ի խառնակել մարտին՝ պատահէ Կամսարականն Սպանդարատ խմբի մեծի, յորում էր քաջն Շերգիր Ղեկաց արքայ, զգլուխ միջին գնդին պնդութեամբ զտեղի ճակատուն կալեալ: Եւ յարձակեալ Սպանդարատ, և հերձեալ զխումբն, որպէս զշանթահար յերկիր կործանէր զքաջն, և զխումբն պտուտեալ՝ ի փախուստ դարձուցանէի: Եւ այսպէս ի վերին օգնականութենէն զօրացեալ առ հասարակ զօրքն Յունաց և հայոց, դիակամբք թշնամեացն լցին զդաշտն ամենայն, և զմնացորդսն ամենայն ի փախուստ շրջեալ հալածեցին: Ընդ որս և զՈւռնայր Աղուանից արքայ, խոստեալ ի Մուշեղայ որդւոյ Վասակայ Մամիկոնենի, հանին ի պատերազմէն:
Բայց ամբարշտին Մեհրուժանայ վիրաւորեալ ձին՝ ոչ կարաց երագել ընդ փախստեայսն. որում աճապարեալ հասանէ սպարապետն հայոց Սմբատ, և զորս ընդ նմայն էին կոտորեալ՝ ձերբակալ առնէ զվատշուէրն յեզեր շամբին Կոգայովտի: Եւ զմտաւ ածեալ, թէ գուցէ թափիցէ զնա մեծն Ներսէս, այնորիկ աղագաւ ոչ ածէ ի բանակն. այլ զտեղեօքն գտանէ պատրաստական առ ի կորուստ ամբարշտին զոմանս խորանաւորս հուր լուցեալ, և շամփուր երկաթի՝ միս խորովելոյ. զոր ջեռուցեալ, կրկնեաց բոլորեալ որպէս պսակ, և յոյժ արտաշէկ արարեալ, ասէ. «Պսակեմ զքեզ, Մեհրուժան, քանզի ի խնդիր էին թագաւորել Հայոց. և ինձ ասպետիս պարտ է զքեզ պսակել ըստ սովորական իշխանութեան իմոյ հայրենեաց»: Եւ մինչ դեռ տաքն էր իբրեւ զհուր՝ եդ ի գլուխն Մեհրուժանայ, և այնպէս սատակեցաւ ճարն: Եւ յայնմ հետէ խաղաղեցաւ երկիրն, ընդ ձեռամբ Պապայ նուաչեալ:
ԼԸ
Եթէ որպէս Պապյ դեղ մահու արբուցեալ սրբոյ Ներսիսի՝ ելոյծ ի կենցաղոյս:
յետ սպառելոյ պատերազմացն և խաղաղանալոյ երկրիս, մեծն Ներսէս դնէր վկայութիւն ի մէջ արքային Պապայ և ի մէջ նախարարացն՝ գնալ յամենայն ճանապարհս արդարութեան, զի վկայեսցեն ըստ հաւատոց քրիստոնէութեան և գործքն. և զի արքայ մի հօրն իւրում նմանեսցի, անիրաւել և զրկել, այլ վարեսցի ուղութեամբ, հայրաբար խնամովք առ նախարարսն. և նոքա մի ևս յաւելցեն վտարանջել, նշկահելով զնա, այլ ծառայել միամտութեամբ: Յայնժամ արքայն Պապ դարձոյց ի Կամսարականն Սպանդարատ զամենայն ինչ՝ զոր յափշտակեալ էր հօր իւրոյ Արշակայ, զգաւառն Շիրակայ և զԱրշարունեաց, որ լեալ էին ազգին Կամսարականաց, ոչ իբրև զանիրաւ ագահութիւն հօր Արշակայ, այլ իբրև պարգևս ընդ վաստակոց քաջին Սպանդարատայ, որ սպան զՂեկաց արքայն: Այլ և զայլոց նախարարցն դարձոյց զզրկանս, և յոյժ անընչասիրաբար ցուցանէր զիւր ախորժակսն, և առատաբար կեայր:
Բայց զի ամօթալի ախտիւ զազրագործ էր, և յանդիմանեալ կշտամբէր ի մեծէն Ներսիսէ, ընդ ակամբ հայէր ի նա, խորհելով չարիս, և ոչ իշխէր յինքնակալէն Թէոդոսէ յայտնի առնել նմա չարիս. դեղ մահու գաղտնի արբուցեալ սրբոյն Ներսիսի՝ ելոյծ ի կենցաղոյս. որ կալաւ զաթոռ եպիսկոպոսութեանն ամս երեսուն և չորս: Եւ փոխեալ յաշխարհէս երանելին ներսէս ի գաւառին Եկեղեաց, ի գեօղն որ կոչի Խախ, բարձրեալ զմարմին նորա արքային Պապյ՝ թաղեաց ի Թիլն աւանին, զանխլաբար ունելով զեղեալսն:
ԼԹ
Յաղագս աթոռ ակալութեանն Սահակայ, եւ սպանմանն Պապայ ի թէոդոսէ:
Ապա տեսեալ թագաւորին Պապայ սգացեալ զամենայն Հայս ի վերայ երանելւոյն ներսիսի, հարկաւորեալ յուզեաց և եգիտ զոմն յազգէ և ի ժառանգութենէ Աղբիանոսի, որում անուն Սահակ կոչէր, ոչ հեռի ի գուութենէ. զոր կացոյց փոխանակ Ներսիսի առանց մեծի արքեապիսկոպոսին Կեսարու. որ կալաւ զաթոռն ամս չորս:
Բայց Պապայ լուեալ, եթէ Թէոդոս ել ի Բիւզանդիոյ ի Հռովմ կոյս, և մտեալ ի Թեսաղոնիկ հանդերձ սպայիւն, և յաղագս իջավանին եղև խռովւթիւնընդ նա և ընդ քաղաքացիսն, և մարտ խռովութեան, և յաղթել ինքնակալին՝ սատակեաց ի քաղաքացեաց արս հնգետասան հազար: Զայս լուեալ Պապայ, վարկուցեալ յերկարել այսպիսւոյ խռովութեան՝ արհամարհեալ նշկահեաց. գրգռեալ զնա կորստեանն իւրոյ՝ հալածեաց զՏերենտիանոս հանդերձ զօրօքն, և սկսաւ պատրաստել ի պատերազմ: Եւ հասեալ հրաման ի մեծէն Թէոդոսէ, ընդ կրունկն դարձաւ քաջն Տերենտիանոս: Եւ ըստ իւրում պատահման բախտին յանկարծակի անկեալ ի բանակն, զոմանս կոտորեալ սրով, և զոմանս փախստեայս արարեալ. ուր սաստկապէս նահատակեալ քաջութեամբ ընդդիմամարտ լինէր Գնէլ նահապետ Անձևացեաց և սպարապետ Պապայ արևելեան զօրուն. զոր յաղթողին Տերենտիանոսի իւրովի արարեալ սուսերաւ կիսակտուր զգլուխ նորա, ըմբռնեաց զթագաւորն Պապ: Եւ Պապայ յաղերս աղաչանաց անկեալ, զի մի մեռցի, այլ յանդիման լինել արքայի. և քաջին Տերենտիանոսի զթագցեալ՝ շնորհեաց զմաղթանսն: Եւ երկաթեղէն կապանօք երթեալ առաջի մեծին Թէոդոսի՝ ըստ իւրում անզգամութեանն սակրով վճարի, թագաւորեալ ամս եօթն:
Խ
Յաղագս թագաւորելոյն Վարազդատայ, եւ կապաչաց նորին:
Բայց Աւգոստոս բարեացապարտն Թէոդոս, որ ի մեծ, ի քսաներորդ ամին իւրում թագաւորեցոյց Հայոց փոխանակ Պապայ զՎարազդատ ոմն ի նմին տոհմէ Արշակունեաց: Այս Վարազդատ էր տիովք մանուկ, սրեայ, անձնեայ, ուժեղ, լի ամենայն գործովք արութեան, և յոյժ կորովի նետաձգութեամբ: Որ ի ժամանկի ի փախստենէն Շապհոյ գնացեալ ի դուռն կայսեր նահատակեցաւ, նախ ի Պիսաս զբռնամարտիկսն յաղթելով. դարձեալ յԱրեգ քաղաքի Ելլադացւոց յօր հասակի կոտորեաց առիւծս, յորում փառս Ողոմպիայ խաղուն հանդիսի յմբշամարտկացն երևի և յարգի: Այլ առ ազգին Ղանկուարտացն նորա արութիւնք քաջութեան՝ համարձակիմ ասել հաւասար սրբոյն Տրդատայ. քանզի հինգ նահատակս ի թշնամեացն ընդդէմ իւր յարձակեալ՝ ի վերայ իրերաց սպան սուսերաւ. և ի բերդ ինչ դիմեալ, ի վերայ պատուարին եօթնևտասն այր նետիւք հարեալ՝ վերուստ ի վայր հոսեաց միմեանց զկնի, իբր ի սաստիկ իմն մրրկէ վաղահասուկ թզենեաց:
Որ եկեալ թագաւորութեամբ յաշխարհս մեր ի յիսուն և հինգ ամին Շապհոյ, առաջին մարտին պատահեաց աւազակաց ոմանց Ասորւոց ի դժուարս Դարանաղւոյ, և փախստեայս արարեալ՝ հետամուտ լինէր: Իսկ նոցա անցեալ ընդ նեղուցս կամրջին Եփրատայ՝ ընկեցին զփայտն զկնի իւրեանց. այլ նորա հասեալ՝ վազեաց զԵփրատաւ առաւել քան զղակոնացին Քիոնեայ վազսն քսան և երկուց կանգնոց չափ: Եւ անդ էր տեսանել նոր զոմն Աքիլլևս ընդ Սկամանդրոս գետ վազելով: Յորմէ զարհուրեալ աւազակացն՝ զէնընկէց լինելով ի ձեռն եկին:
Յաղագս որոյ արբեալ ի մանկութեանն արութեիւնս, առ այսոքիւք և ի թագաւորութեանն ոչ հնազանդէր խրատու վերակացութեան զօրացն Յունաց: Վասն որոյ առաքէ հրեշտակս առ Շապուհ, զի տացէ ի դստերաց իւրոց նմա կնութեան, և սա դարձուսցէ առ նա զաշխարհս Հայոց:Զոր զգացեալ զօրավարացն Յունաց, ազգ առնեն կայսեր: Իսկ կայսրն Թէոդոս հրամայեաց ունել, եթէ ոչ իւրովք կամօք երթիցէ ի կոչ ինքնակալին: Վասն որոյ հարկեալ երթայ կամօք իւրովք, յուսացեալ ի սուտ հանել Զաւգոստոսն: Իսկ կայսրն և ոչ տեսութեան արժանի արար, այլ երկաթի կապօք ետ տանել զնա ի Թուղիս կղզի Ովկիանու. որ թագաւորեաց ամս չորս:
Բայց յերկրորդ ամի Վարազդատայ եկաց եպիսկոպոսապետ Հայոց Զաւէն, ի նոյն ազգականութենէ Աղբիանու, ամս չորս:
ԽԱ
Թագաւորութիւն Արշակայ եւ Վաղարշակայ:
Ապա փոխանակ Վարազդատայ թագաւորեցոյց Հայոց Թէոդոս մեծ զերկուս որդիսն Պապայ զԱրշակ և զՎաղարշակ, այսպիսի ինչ խորհեցեալ, որպէս թէ ոչ միաբանեսցին երկոքին յապստամբութիւն: Եւ անդրէն պահելով զմայր մանկանցն, արձակէ զնոսա հանդերձ վերակացուօք յինքենէ, արամբք հաւատարմօք և զօրու: Որք եկեալ կալան զաշխարհս մեր և տիրեցին սմա արիաբար մարտիւք ընդ Պարսս: Եւ առին իւրեանց կանայս, Արշակ՝ զդուստր Բաբկան Սիւնեաց նահապետի, և Վաղարշակ՝ զդուստր Սահակայ ասպետի, որ ի նմին ամի վախճանեցաւ:
բայց յերկրորդ ամին Արշակայ եկաց յեպիսկոպոսապետութիւն Հայոց Ասպուրակէս, ազգական Շահակայ և Զաւենայ, ամս հինգ:
Իսկ մեծն Թէոդոս ելեալ ի պատերազմ՝ ի Միդուլանոն հիւանդցեալ մեռաւ, թողեալ զթագաւորութիւնն որդւոց իւրոց, Արկադեայ զԲիւզանդեայն և Ոնորեայ զՀռոմայն. որք ոչ գովելիք և արժանաւորք հայրենականացն գտան առաքինութեանց:
ԽԲ
Յաղագս բաժանելոյն Հայոց ընդ երկուս ի ձեռն երկուց թագաւորացն Արշակունեաց, ի ծառայութիւն երկուց ազգաց՝ Պարսից եւ Յունաց:
Իմացեալ Շապհոյ, թէ թերուղիղ է Արկադէ խօսի ընդ նմա խաղաղութիւն. քանզի էր պարտեալ հարեալ ի հօրէ նորա ի մեծէն Թէոդոսէ: Յանձն առնու Արկադ առնել զհաշտութիւն, առաւել յիւրոց զօրագլխացն. զի թէպէտ և յԱստուծոյ էր պարգևեալ զյաղթութիւն յամս կենաց երանելւոյն Թէոդոսի, ասակայն զօրագլուխքն վաստակեալ՝ ձանձրացեալ լինէին յաշխատութենէ հանապազորդ պատերազմացն: Վասն որոյ հաւանեալ՝ կամաւ յանձն առին բաժանել զՄիջագետս և զՀայոց աշխարհս կրկին սահմանադրութեամբ: Վասն որոյ թողեալ Արշակայ զբուն թագաւորութիւն հարց իւրոց զԱյրարատ, և զամնեայն մասն բաժնին Պարսից՝ գնաց տիրել արևմտեայ կողմանց աշխարհիս մերոյ, որ ի մասն ի բաժնին Յունաց. ոչ միայն մօրն աղագաւ, որ էր ի կայսերական քաղաքին, այլ լաւ համարեալ նուազ կողմանն տիրել՝ և ծառայել քրիստոնեայ թագաւորի, քան յոլովից իշխել՝ և մտանել ընդ լծով հեթանոսաց: Գնացին զհետ նորա հանդերձ կանամբք և որդւովք և նախարարութիւնք որ ի բաժանին Շապհոյ, թողլով զիւրաքանչիւր արարս ևզգիւղս և զդաստակերտս:
Ընդ որ զչարեալ Շապհոյ, գրէ առ Արշակ, թէ«Ընդէ՞ր գրգռեցեր զպատերազմ ի մէջ իմ և կայսեր, տանելով զնախարարութիւնս իմոյ բաժնի»: Եւ պատասխանի լսէ յԱրշակայ, թէ «Վասն զի ոչ համբերէին ընդ Պարսիկ զմասինդ քո իշխանութիւն, որպէս և կայսր զիւրոյս՝ պատրաստ եմ ի պաշտել զքեզ՝ որպէս զկայսր. ապա թէ ոչ հաճոյ քեզ այս, և իւրեանց կամաւ դարձցին առ քեզ նախարարքս՝ ոչ արգելում»: Զայս լուեալ Շապհոյ՝ թագաւորեցոյց Հայոց ի վերայ բաժնի իւրոյ զԽոսրով ոմն ի նմին ազգէն Արշակունեաց. և առ նախարարս իւրոյ մասինն, որ ելեալ էին զհետ Արշակայ՝ գրեաց հրովարտակ, որ ունէր զայս.–
Թուղթ Շապհոյ առ նախարարսն:
«Դիւցազանց քաջ, Շապուհ արքայ. նախարաց հայոց, որոց կալուած իշխանութեան յիմ բաժնին հատան. ողջոյն շատ շնորհեմ ձեզ:
«Թէպէտ և ձեր ոչ ազատաբար արարեալ, թողէք զիւրաքանչիւր իշխանութիւնս, և մեզ ոչ ինչ նիազ էր ի ձէնջ, սակայն ըստ տիրաբար խնամոց զթացաք ի ձեզ և յաշխարհդ ձեր. զմտաւ ածեալ, եթէ ոչ կարեն հօտք առանց հովուաց լինել, և հովիւք առանց բարիոք վերակացուի, վասն որոյ թագաւորեցուցաք ձեզ զԽոսրով ոմն ի դենէ ձերմէ, և յազգէ բնիկ ձերոյ տէրութեանդ: Արդ՝ դարձեալ ձեր յիւրաքանչիւր արարս իշխեցէք, որպէս և ցայժմ: Երդուեալ ի հուր և ի ջուր և ի փառս անմահից իմոց նախնեաց, զի առանց նենգութեան և պատրանաց արարք զայդ, և անշրջելի պահէմք: Իսկ այնք որք լուիցեն հրամանաց մերոց՝ գտունս նոցա հանդերձ գիւղօք և դաստակերտօք հրամայեցաք ունել յարքունիս: Ողջ լերուք»:
ԽԳ
Յաղագս փոփոխման նախարարցն Հայոց յիւրաքանչիւր ժառանգութեանց ի պաշտօն երկաքանչիւ թագաւորացն:
Իբրև լուան նախարարքն Հայոց, այնք որք ունէին զիշխանութիւն ի գաւառս բաժնին Պարսից, թէ կացոյց Շապուհ՝ թագաւոր հաւատացեալ Արշակունի, և զմուրհակ ուխտին տեսին՝ թողեալ զԱրշակ դարձան ի բնակութիւնս իւրեանց, բայց յերից պատանեաց սննսակցաց արքայի և ի մօտաւոր մերձաւորաց–Դարա, որդի Բաբկայ տեառն Սիւնեաց, որ աներ էր Արշակայ, և Գազաւոն, որդի Սպանդարատայ, տեառն Շիրակայ և Արշարունեաց, և Պերոզ յազգէն Գարդմանացւոց. և ի նոսին յարեցեալք՝ Ատատ յազգէն Գնունեաց, Կենան յազգէն Ամատունեաց, Սուրայ յազգէն Մոկաց, Ռըստոմ Առաւենեան, և այլք անյայտք ոմանք: Վասն որոյ դժառանգութիւնս նոցա կալաւ Խոսրով յարքունիս հրամանաւ Շապհոյ, և ոչ եթոց զկալուածս որդւոյ ի հայր, և ոչ զեղբօր յեղբայր:
Բայց էին ոմանք և ի նախարարացն, որք ունէին զիշխանութիւնս իւրեանց ի բաժնին Յունաց առ Արշակայ, որպէս Սահակ ասպետ, որ էր լեալ աներ Վաղարշակայ, եղբօր Արշակայ, և խնդրեցին գալ առ Խոսրով. ընդ որում խեթիւ հայէր Արշակ, հանապազ հրապուրեալ ի լնոջէն իւրմէ, որպէս թէ զարդ արքունական ունել նմա՝ ի փեսայէն իւրմէ մնացեալ: Ապա յայնժամ եղև քսութիւն սուտ զնմանէ յազգականաց իւրոց Սպեր գաւառէ վասն որոյ չարչարեաց զնա Արշակ արքայ: Եւ յայնմանէ խնդրէր Սահակ փախչել յԱրշակայ և անկանել առ Խոսրով. և խորհրդակից նմին իրի գործակցեալ լինէին Սուրէն Խոռխոռունի և Վահան Առաւեղեան, և Աշխադար յազգէն Դիմաքսենից: Բայց ի գնալն նորա ոչ ժամանեցին նոքա, խափանեալ ի զօրացն Արշակայ. թաքուցեալ զօղեցին ընդ կեղծաւորութեանն առագաստիւ, սպասեալ դիպող աւուր:
ԽԴ
Եթէ որպէս մեծարեաց Խոսրով զՍահակ ասպետ. եւ նահատակութիւնք նորին յեղուզակս ազգին Վանանդացւոց:
Բայց Խոսրով մեծապէս ուրախ եղև գալն Սահակայ ասպետի, և սպարապետ զնա ի վերայ զօրաց իւրոց կարգեաց. և դարձոյց ի նա զկալուածս հայրենիս, և այլ աւանս հանդերձ ագարակօք պարգևեաց նմա յայնոցիկ ժառանգութենէ, որք ի բաժնոյն Պարսից առ Արշակայ մնացին:
Զայսու աւուրբք ոմանք յազգէն Վանանդացւոց ապստամբեցին ի Խոսրովայ. և ոչ յոք ապաւինեցան, այլ ամբացան ի մայրիս լերանց իւրեանց և յանձուկս Տայոց քարանց. յեղուզակաբար արշաւանօք յիշխանութիւն երկոցունց թագաւորացն Հայոց խռովէին զաշխարհս և անհանգիստ պահէին: Յորոց վերայ չոգաւ սպարապետ Խոսրովայ Սահակ ասպետ, և զբազումս ի նոցանէ սատակեաց, և զբազումս փախստական արար ի կողմանս Չորրորդ Հայոց: Զի ոչ յերկիրն Խաղտեաց անկան, ի Յոյնս ապաւինելով, և ոչ առ թագաւորն Արշակ անցին. այլ զաւազակս ոմանս, որ ի կողմանս Չորրորդ Հայոց էին, ի սահմանս Ասորւոց, դիմեցին ապստան առնել: Քանզի Վանանդացիք զաւակութեան գործ մեծ ցանկութեամբ գործէին, և որպէս ուղիղ իրք ախորժելի թուէին նոցա: Զորոց ձիգ զհետ մտեալ Սահակայ՝ վարէ յերկար մինչև ի սահմանս Մանանազւոյ:
ԽԵ
Յաղագս գալոյն առ Խոսրով Սուրենայ, Վահանայ եւ Աշխադարայ հանդերձ գանձիւք Արշակայ:
սուրենայ Խոռխոռունւոյ և Վահանայ Առաւեղենի և Աշխադարայ Դիմաքսենի գտեալ ժամ պատեհ, զի էր հանեալ զգանձսն Արշակայ յամրոցէն Հանւոյ՝ տանել յաշխարհն Ծոփաց, զոր յափշտակեալ, և կամեցեալ անցանել առ Խոսրով՝ ոչ ժամանեցին: Քանզի աճապարեալ Սամուելի Մամիկոնենի մտերմի Արշակայ, յոլովաձեռն գնդաւ զհետ մտեալ՝ փախստեայս արկանէ յամուր այրս ի գաւառին Մանանաղւոյ. յոր մուտ ոչ գտանէր, բայց ի կողմանէ դոյզն ելք էին առ ի թաւալ, և առաջի դրաց այրին սեպ էր ուղղորդ միապաղաղ. և ի վերուստ պաղանձաւ քուաւոր, որ հայի յանդունս խորաձորոյն. և որ ինչ զերծանի՝ յանհնարին ուղխս սաստկութեան անկանի, անդադր հոլովմամբ գլորեալ, ոչ ուրեք լինել ոտնկռիւ: Վասն որոյ տարակուսեալ Սամուէլ վարանէր առ անհնարութեան տեղեացն: Եւ ազդ արարեալ Արշակայ՝ հրամայեաց արկղ գործել երկաթակապ, և քաջ արանց ի ներքս մտանել, և այնպէս շղթայատող կարիւք ի վերուստ ի վայր իջուցանել ի դուրս այրին: Սակայն և ոչ այն ինչ վնասեաց. քանզի յոյժ ի բացեայ պահէր զիրդն:
Եւ մինչև դեռ նոքա յայնմ էին՝ լինէր իմն ըստ դիպուածոյ բախտի հասանել անդր ասպետին Սահակայ բովանդակ գնդաւն Խոսրովայ, որով հետամուտ յեղուզակացն էր: Թողեալ զնոսա՝ դիմէ ի վերայ այնոցիկ որք ընդ այրին մարտնչէին, և հալածական հանէ զՍուրէն, և զՎահան և զԱշխադար հանդերձ գանձիւքն, փոյթ հասուցանէ առ Խոսրով: Իսկ Խոսրովայ առեալ՝ ի գանձուցն հանէ և մասն Շապհոյ. և հրամանաւ նորա տայ նոցա գիւղս և դաստակերտս ընտիրս և յարմարս յայնոցիկ ժառանգութենէ, որք ի բաժնոյն Պարսից մնացին առ Արշակայ: Եւ այս եղև սկիզբն պատերազմին Արշակայ և Խոսրովայ:
ԽԶ
Պատերազմաւ պարտեալ Արշակ ի Խոսրովայ՝ վախճանի հիւանդութեամբ:
Թէպէտ և ոչ եղեն ձեռնտու Շապուհ և Արկադ Խոսրովայ և Արշակայ, լինել զօրավիգն օգնականութեան առ ի տալ ընդ միմեանս պատերազմ, սակայն և ոչ արգելին զնոսա: Եւ սպառեալ պատգամաւորութեանն, ժողովեալ Արշակայ զզօրս իւր՝ խաղայ ի վերայ Խոսրովայ: Գնաց և Խոսրով ի բանակէն իւրմէ առ ծովուն Գեղամայ, զոր Մօրսն կոչեն, ընդ առաջ Արշակայ, զի մի ի սահմանս իւր իջցէ. և ոչ այնչափ ատակեաց աճապարեալ՝ մինչև եգիտ զԱրշակ իջեալ յիւր սահմանս, ի գաւառին Վանանդայ: Եւ պատահեն միմեանց ի դաշտին որ կոչի Երևել. և տան պատերամ ընդ միմեանս սաստիկ յոյժ: Հարկանի զօրն Արշակայ, մեռանի և սպարապետն նորա Դարա Սիւնի ի պատերազմին, և փախստական լինի Արշակ սակաւուք: Եւ զհետ նորա մտեալ քաջին Սահակայ ասպետի, սպարապետին Խոսրովայ՝ վարէր սաստկապէս: Ու բանօր ահագին նահատակութիւնս ցուցեալ Գազաւոնի, որդւոյն Սպանդարատայ, բազում անգամ դարձեալ յարձակմամբ՝ ցրուէր զհետամուտսն, և տայր պարապ ժամ գնալոյ Արշակայ:
Եւ դարձաւ Խոսրով ի տեղի իւր, և գնաց Արշակ յԵկեղեաց. և հիւանդացեալ անդ մաշարայական ախտիւք՝ ջերանի հիւծմամբ և մեռանի, թագաւորեալ ամենայն Հայոց անս հինգ, և կիսոցն Հայոց ամս երկուս և կէս: Եւ այնուհետև ոչ ևս կացուցին Յայնք ի բաժնի իւրեանց թագաւոր, այլ առաջներդէր նախարարաց կողմանցն այնոցիկ քաջն Գազաւոն. և աշխարհին իւրեաց մասինն կացուցին Յոյնք կողմէսս իշխանս:
ԽԷ
Յաղագս երանելւոյն Մեսրոպայ:
Տեսեալ թէ ի վերջ հասեալ է թագաւորութիւնն Հայոց, և զխռովութիւնն նիւթ իւրոյ համբերութեանն գտեալ Մեսրոպայ, որ էր ի Հացեկաց Պարօնոյ, սնեալ և ուսեալ առ մեծին Ներսիսի, և յետ ելից նորա յաշխարհէ՝ ի դրանն արքունի կարգեալ քարտուղար. սա սիրեաց զմիայնակեցութեան վասն. որպէս ասաց ոմն, թէ ի նաւահանգիստ փութայ նաւ խռովեալ, և անձն ժուժկալ խնդրէ զանապատ. նոյնպէս և նորա փախուցեալ. յաշխարհական զբազմանց, և ընկեցեալ յետս զմարմնական պատիւն՝ զհետ ընթանայր երկնաւորին: Եւ երթեալ ի գաւառն Գողթան բնակէ, զմիայնակեցութեան վարս ստացեալ:Եւ որ ի նմա ղօղեալ աղանդն հեթանոսական, թագուցեալ յաւուրցն Տրդատայ մինչև ցայն ժամանակս, և ապա յայտնեցաւ ի վատթարել թագաւորութեանն Արշակունեաց, զայն եբարձ օգնականութեամբ իշխանի գաւառին, որում անուն էր Շաբիթ: Ուր նշանք աստուածայինք լինէին, որպէս առ սրովն Գրիգորիւ. հալածական լեալ դևք մարմնաւոր տեսեամբ անկանէին ի կողմանս Մարաց: Եւ ոչ ինչ պակաս յայնցանէ արարեալ գտանի և ի Սիւնեաց աշխարհին, օգնականութեամբ նորին իշխանին որ կոչէր Վաղինակ:
Եւ ի վարդապետել երանելւոյն Մեսրոպայ՝ ոչ ձոքր կրէր վտանգս, քանզի ինքն էր ընթերցող և թարգմանիչ. և եթէ այլ ոք ընթեռնոյր, ուր նա ոչ հանդիպէր՝ զանխուլ ի ժողովրդոցն լինէր, յաղագս ոչ լինելոյ թարգմանիչ: Վասն որոյ եդ ի մտի հնարեալ գտանել նշանագիրս Հայոց լեզուիս. և արկեալ զանձն ի ջանս՝ պէս պէս փորձիւք տաժանէր:
ԽԸ
Դարձ առ Խոսրով նախարարցն, որք էին առ Արշակայ:
Տեսեալ նախարարցն Հայոց, եթէ ոչ կացուցին Յոյնք ի վերայ նոցա թագաւոր, և դժուարին վարկուցեալ զանառաջնորդն լինել՝ խորհեցան կամաւ հնազանդել թագաւորին Խոսրովու: Նմին իրի գրեն առ նա թուղթ օրինակ զայս.–
Թուղթ նախարարցն առ Խոսրով:
«Ստրատելատ Գազաւոն և ամենայն նախարարք Հայոց մասին Յունաց. տեառն մերում Խոսրովայ արքայի կողմանն Այրարատոյ խնդալ:
Ինքնին, տէր, գիտես զմիամտութիւն մեր առ յիշեցեալ թագաւորին մերում Արշակայ, զոր մինչև ցօր վախճանի նորա անշրջելի պահեցաք. և արդ խորհեալ եմք նոյնպէս ծառայել քեզ միամտութեամբ, եթէ հաստատեսցես առ մեզ դաշամբք զերիսս զայս. առաջին՝ չիշյիշել զյանցանս մեր, զոր պատերազմեցաք ընդ քեզ ի հարկէ և ոչ ի կամաց: երկրորդ՝ զի դարձուսցես ի մեզ զամենայն ժառանգութիւնս մեր որ ի մասինդ Պարսից, զոր հատէք յարքունիս: Երրոչդ՝ հնարել թափել զմեզ ի կայսերէ, զի մի վրդովեսցեն զբնակութիւնս մեր, որք ունիմք իշխանութիւն յայսմ բաժնի: Եւ զայս պայման ուխտի գրեալ և խաչ հաստատեալ կնքեսցես. զոր տեսեալ՝ փութասցուք ի ծառայութիւն ձեր: Ողջ լեր, տէր մեր»:
Գրէ և Խոսրով պատասխանի:
Թուղթ Խոսրովու առ նախարարսն:
«Քաջ արանց Խոսրով Հայոց արքայ. ստրատելատիդ Գազաւոնի և ամենայն նախարարցդ մերոց ողջոյն շատ:
«Ուրախ լերուք, զի և մեք ողջ եմք, և ուրախացաք ընդ լուր ողջոևնի ձերոյ. և առաքեցաք ըստ խնդրոյ ձերոյ զայս պայման ուխտի: Առաջին՝ չյիշել զյանցանս ձեր, զոր չունէաք առ յանցանս իսկ, այլ առ երախտաւորս՝ զմիամտելն առ թագաւորին Արշակունւոյ զոր պաշտէինք. զի և առ մեզ զնոյն յուսամք լինել: Երկրորդ՝ դարձուցանել ի ձեզ զժառանգութիւնս ձեր, զոր ունիմք յարքունիս. բայց յայնմանէ, զոր ումեք պարգևեցաք, զի ոչ շրջին պարգևք թագաւորաց առանց վնասու, մանաւանդ զի դիւան հօրն մերոյ Շապհոյ արքայից արքայի եմուտ. այլ փոխանակ ընդ այնր յարքունուստ լնումք և զձերոյն պակասութիւն: Երրորդ՝ թափեմք զձեզ ի գործակալացն Յունաց, թէպէտ պատերազմաւ ընդ կայսեր, թէպէտ ծաղաղութեամբ:
«Եւ զքեզ, Գազաւոն, արիւն իմ հարազատութիւն, ոչ ըստ վաղնջուց ազգականութեանն, այլ ըստ արդեանս, որ ի մօրէ քումմէ Արշանուշայ Արշակունւոյ, հանեալ զքեզ ի հայրենեաց քոց Կամսարականաց, և ի մայրենիս քո յիմս առեալ ազդ՝ Արշակունի անուամբ պատուեցից»:
Զայս տեսեալ Գազաւոնի՝ ընդ հուպ դարձուցանէ զբնաւ նախարարսն առ արքայն Խոսրով, և բարեբարաստիկ եղեալ քաջափառութեամբ, հանդիպի ամենայն խնդրոցն և խոստմանցն: Բայց Սամուելի մամիկոնենի յինքն ըմբռնեալ զթուղթն Խոսրովու և զպատճէն թղթոյն նախարարցն՝ զատուցեալ ի նոցանէ գնաց առ կայսրն Արկագ: Քանզի էր սպանեալ նորա զհայր իւր Վարդան յաղագս ուրացութեան, և զմայր իւր Տաճատուհի, և երկնչելով ի Պարսից և ի քեռեաց իւրոց Արծրունեաց՝ ոչ իշխէն զատչել ի Յունաց: Իսկ Արկադայ բարի արարեալ նմա, հրամայէ զհաւասար թղթոցն հելլէն գրով ի դիւանի իւրում դնել, զի պահեսցին յիշատակք ազգաց ապստամբողաց. որ կայ մինչև ցայսօր:
ԽԹ
Միապետել Հայոց Խոսրովայ, եւ ունել զաթոռ եպիսկոպոսապետութեանն մեծին Սահակայ:
Իբրև տիրեաց Խոսրով ամենայն նախարարացն Հայոց, որում ցանկայրն՝ յղէ առ Արկադ և խնդրէ ի նմանէ հաւատալ յինքն զմասն Յունաց որ ի Հայս, զոր շէն կալեալ՝ հարկեսցեն նմա անսխալ, որպէս նորին գործակալաց: Եւ կասկածեալ Արկադեայ ի միաբանութենէ նախարարացն Հայոց, թէ միաբանութեամբ հանիցեն ի նմանէ և տացեն ի Պարսս զբաժինն զայն՝ կատարէ զխնդիրսն Խոսրովայ:
Յետ այսր վախճանեալ եպիսկոպոսապետն Ասպուրակէս, ի տեղի մորա յաջորգէ Խոսրով զՍահակ որդի մեծին Ներսիսի, որդւոյն Աթանագենի, որդւոյ Յուսական, որդւոյ Վրթանիսի, որդւոյ սրբոյ Գրիգորի: Սա ամենայն առաքինութեամբ հարցն նմանեալ, աղօթւցն մասամբ առաւելեաց: Քանզի ստացաւ աշակերտս վաթսուն ըստ նմանութեան մայրչաքաղաքացն սպուդէից, արք կրօնաւորք, խարազնազգեստք, երկաթապատք, բոկագնացք, որք յար ընդ նմա շրջէին. որովք մշտնջենաւոր պատշտմամբ կատարէր զկանոն, որպէս զայնս որք յանապատսն էին, ի հոգայր զաշխարհս, որպէս որք յաշխարհի են: Առ նա եկեալ Մեսրոպ յաղագս խնդրոյ նշանագրաց Հայոց՝ եգիտ զնա առաւել ևս փափագող այնմ. և ետ բազում ջանից րևոչ ինչ օգտելոյ, դարձեալ յաղօթս ապաւինեալ, յԱստուծոյ խնդրելով: Եւ մեկնեալ ի միմեանց, գնաց Մեսրոպ ի դադարս իւր. և յանձն առեալ զխստամբերութիւն վարուց ճգնէին առաւել քան զառաւել:
Ծ
Կապումն Խոսրովայ, եւ փոխանորդել զթագն Վռամշապհոյ եղբօր նորին:
Բայց Շապուհ էր ցասմամբ ընդ Խոսրովայ ի բարեկամանալն Արկադայ անձամբ, և յանհրաման կարգել յեպիսկոպոսութիւն զմեծն Սահակ. վասն յղեալ մեղադրութիւն հանդերձ սպառնալեօք՝ ըմբոստացաւ Խոսրով, և խրոխտմամբ վեսական պատասխանեաց, արձակեաց զպատգամաբերսն անարգանօք: Եւ իսկոյն խօսեցաւ ընդ Արկադեայ, զի լուծեալ զհաշտութիւնն ընդ Շապհոյ՝ օգնեսցէ նմա զօրու, և սա դարձուսցէ ի նա զբոլոր աշխարհս: Այլ Շապուհ, ի հրապուրելոյ գուշակութեան նահապետացս մերոց՝ նոյն հետայն առաքէ զորդի իւր զԱրտաշրի զօրու մեծաւ ի Հայս: Եւ ի հրաժարել Արկադեայ ի կուսակցելոյն Խոսրովայ, և ոչ զոք յօտար ազգաց գտեալ ի սատարութիւն, անկարացեալ ընդդիմանալ կամ խուսափել ի նմանէ՝ չոգաւ առ նա:
Եւ Արտաշրի ընկեցեալ զնա ի տէրութենէն, փոխանակ կացուցանելով զՎռամշապուհ զեղբայր նորին, ոչ զմեծն Սահակ և ոչ զոք ի նախարարցն կարգելոցն ի Խոսրովայ վրդովեաց ի պատուոյ իւրաքանչիւր, նա և հրամայեաց ևս ընդ Յոյնս զնոյն կարգ ունել: Եւ թողեալ գունդ ստուար, ինքն ի Տիսբոն փութայր հասանել, ի ծերութենէ հօրն ակմ ածեալ, ընդ իւր ունելով զԽոսրով՝ դնել յԱնուշն կոչեցեալ բերդին. որոյ թագաւորեալ ամս հինգ: Ընդնմա տարաւ և զԳազաաւոն կապանօք, կասկածեալ յառնն քաջութենէ. և զտուն նորա հրամայէ ունել յարքունիս, նոյնպէս և զեղբօր նորա Ծաւարծայ, և զՊարգևայ Ամատումւոյ: Քանզի նոքա երկոքեանն հանդերձ զինուորօք իւրեաց եօթն հարիւրովք նկատեալ որսացան զաջողութիւն ժամու ի ճանապարհի կարաւանին՝ զերծուցանել զարքայն իւրեաց Խոսրով. և ոչ աջողեցան ի պարաւանդելոյ ոտից նորա ի շղթայս: Եւ հզօր մարտի եղելոյ՝ սպանան Շաւարշ և Մանուէլ որդի Պարգևայ, և բազումք ընդ նոսա. իսկ Պարգև ի կալանս ըմբռնեալ՝ ածաւ առաջի Արտաշրի. և տիկտեսակ գործեալ ուռուցմամբ՝ հրամայեաց դնել յանդիման Խոսրովայ հանապազ:
ԾԱ
Երթ մեծին Սահակայ ի Տիսբոն, եւ դարձ մեծարանօք եւ պարգեւաք:
սուրբք ոմանք և երևելիք, առաջինք ի նախարարացն և ի վերադիտաց աշխարհիս, լուսաւորութեան պատճառք, որդէծնութեամբ իջեալ ի մեծն Սահակ՝ դադրումն եղև ուսերաց նորա. ունելով դուստր մի Սահականոյշ կոչեցեալ, որ տուաւ յամուսնութիւն Համազասպայ Մամիկոնենի: Եւ ի մեռանել քաջ սպարապետին Հայոց Սահակայ ասպետի՝ ի տեղի նորա աղաչէր սուրբն կարգել զնա Խոսրովայ արքայի, և զկնի կապանաց նորա՝ եղբօր նորա Վռամշապհոյ: Այլ սա հրաժարէր առանց հրամանաց արքայից արքայի առնել զայն. յիաշելով, եթէ սակս այսպիսեաց իրաց կրէ վիշտս եղբայր նորին Խոսրով: Վասն որոյ առեալ ի նամնէ թուղթս, ի թախանձելոյ դստերն՝ ինքնին չոգաւ առ Արտաշիր Պարսից արքայ, որ յետ եօթանասուն ամի թագաւորութեան հօրն կալաւ զտէրութիւնն ամս չորս:
Եւ մեծարի ի նմանէ յոյժ. նախ վասն քաջատոհմիկ ազգին Պահլաւկաց, դարձեալ և զի առաջի անհաւատից արգոյ և պատուական ցուցանէ Աստուած զծառայս իւր: ՈԹրոյ զբնաւն կատարեալ զխնդիրսն, նախ վասն փեսայի նորա Համազասպայ, դարձեալ վասն մնացելոցն մեղուցեալ նմա ազգացն Կամսարական և Ամատունի, որք սուզեալք ղօղեալք էին յանյայտ տեղիս. վասն որոյ մաղթեաց գթալ, իբր յաստուածային հրաման՝ ոչ բառնալ որդւոց զյանցանս հարց. մանաւանդ զի և հարք մեղանն՝ նորքին սակս այնր և մեռան: Որոց մնացելոցն պարգևեալ զկեալն՝ հրամայեաց զտունս երկաքանչիւրոցն զկալեալսն յարքունիս՝ դարուցանել ի նոսա. բայց միայն ի գահ հայրենի ոչ հաստատել, այլ ի խոնարհ քան զբազումս մատուցեալ նախարարս, ի կարգ կրտսերագունից պատրաստել: Իսկ զազգն Համազասպայ, որ է տոհմ Մամիկոնեան, ի վերա մատուցանել, զի կարգեսցին ունել զհինգերորդ գահ նախարարացն Հայոց, և ի դիւանի իւրում գրել:
Զի զերկուս զայս այսպէս պահէին սովորաբար, զի յորաժամ նստէր արքայ նոր՝ նոյն ժամայն փոխէին զդրամ գտեալ ի գանձս արքունի, զնորայն տպաւորեալ պատկեր. և զգիր դիւանին յայլ փոխեալ նորա անուամբ, սուղ ինչ զանազանեալ, ոչ բառնալով զհինն: Իսկ եթէ յամիցէ ի տէրութեանն ամս բազումս, և արասցէ աշխարհագիր նոր՝ թողուին զայն որ ի հնոյն փոխեցաւ, զի միայն նորոյն վերագրեսցի անուն: Արդ՝ Արտաշրի ոչ ժամանեալ ի կարճութենէ աւուրցն այլ առնել աշխարհագիրէ յայնմ որ յառաջնոցն փոխեաց, իւր անուամբն հրամայեաց գրել զայն ամենայն, և տալ գահու և պատուոյ, հանդերձ իշխանութեամբ գիւղից և դաստակերտաց Համազասպայ, և որում ցանկայրն՝ զսպարապետութիւնն Հայոց, հրովարտակ առ Վռամշապուհ մեր թագաւոր գրեալ զայս.–
Թուղթ Արտաշրի առ Վռամշապուհ:
«Մազդեզանց քաջ, Արտաշրի արքայից արքայ առ եղբայր Վռամշապուհ թագաւոր Հայոց. ողջոյն շատ:
«Ընկալայ զգեալսս քո, որ ինչ վասն եպիսկոպոսի Սահակայ, և յիշեցի զերախտիս նախնեաց հարցն դորա, որք էին նահապետք Սուրենեան Պահլաւոյ, և կամաւ յանձն առին զտէրութիւն իմոյ նախնւոյն և համանուանն Արտաշրի. և այնչափ սիրեալ զնա քան զիւրեանց ազգայինսն, մինչև զի ոչ շատացան միայն ի Պարսից աշխարհիս մատնչել ընդ նոսա, այլ և ի ձերդ եկեալ նորին աղագաւ՝ սպանին զԽոսրով զքո նախնին, և զտոյժս սպանութեանն իւրեանց հատուցին մահուամբ: Իսկ որդի սպանողին Գրիգոր՝ զկեանս և զթագաւորութիւն կորուսեալ հիւանդութեամբ Տրդատայ, վերստին ետ իւրով բժշկութեամբ, և առաւել առ ձեզ եղև երախտաւոր: Վասն որոյ զորդիացեալդ դորա զՀամազասպ կացուսցես ի վերայ զօրացդ սպարապետ՝ մեր հրամանաւ, և ազգի դորա տասցես զգահն հինգերորդ՝ պատւոյ նախարարացդ. և զգիւղս և զդաստակերտս, զոր տուեալ է նախնեացն քոց հարց դոցա՝ կալցին դոքա: Սապէս և զտունս վնասակարաց ազգացդ զորս կալաք յարքւնիս՝ թողցես ի բաց, աներկիւղաբար ժառանգել նոցին մնացորդաց. բայց գահուց հայրեանականաց պատուեյն մի արասցես արժանի. զի մեք ի մերում դիւանի հրամայեցաք գրել: Ողջ լեր»:
Բայց յորաժ եկն մեծն Սահակ և զամենայն պարգևեալսն յԱրտաշրէ հաստատեաց՝ մեռաւ արքայն Պարսից Արտաշիր, և փոխանակ նորա թագաւորեաց Վռամ, որ և Կրմանն կոչեցաւ, ամս տասն: Եւ զնոյն բարեակամութիւն կալաւ ընդ աշխարհիս Հայոց և ընդ թագաւորին մերում Վռամշապհոյ և ընդ մեծին Սահակայ. և էր խաղաղութիւն ի մէջ Վռամայ և Արկադեայ: Եւ Վռամշապուհ ունէր զաշխարհս մեր, և ծառայէր երկոցունց թագաւորացն, տալով հարկս, զմասինն Պարսից՝ Վռամայ, և զմասինն Յունաց՝ Արկադեայ:
ԾԲ
Յաղագս Դանիելեան նշանագրութեանն:
յայնմ ժամանակի հիւանդացեալ Արկադ, և շարժմանց ահագնից և հրկիզութեանց եղեալ ի Բիւզանդիոն, որ յաղագս մեծին Յովհաննու՝ շփոթեալ լինէր թագաւորութիւնն յունաց. և զօրքն ընդ միմեանս պատերազմէին և ընդ Պարսս: Վասն որոյ Վռամ հրամայեաց Վռամշապհոյ մերում թագաւորին իջեանել ի Միջագետս, զի խաղաղացուցեալ կարգեսցէ զնոսա, և համար երկաքանչիւրոց հատցէ գործակալացն: Եւ իջեալ նորա ի կարգել զայս ամենայն՝ ոչ փոքր ինչ կրէր աշխատութիւն յաղագս քարտութարի. զի մինչ գնաց Մեսրոպ յարքունական դրանէն՝ ոչ զոք ի ճարտարաց գտանէր անդ ի դպրաց, քանզի պարսկականաւն վարէին գրով: Վասն որոյ մատուցեալ առ արքայն քահանայի ուրումն Հաբէլ անուն կոչեցեալ, խոստանայր հայկականացս լեզուաց առնել նշանագիր, յարմարեալ ի Դանիելէ եպիսկոպոսէ, յիւրմէ մերձաւորէ: Զորով անփոյթ արարեալ արքայի, և ելեալ ի Հայս՝ գտանէ ժողովեալ առ մեծն Սահակ և Մեսրոպ զամենայն եպիսկոպոսունս, հոգալ զդիւտ դպրութեան Հայոց, զոր զգացուցին արքայի. և նա պատմեաց նոցա զասացեալսն վանականին: Զոր իբրև լուեան՝ թախանձէին զնա փոյթ զայնպիսեացն առնել պիտոյից:
Վասն որոյ առաքեաց հրեշտակութեամբ զայր մի պատուական յաշխարհիս և հաւատարիմ իւր, Խադունի ազգաւ, Վահրիճ անուն, յոյժ փափագող նորին գործոյ, առ Հաբէլն այն: Զոր առեալ, և երթեալ նովաւ հանդերձ քաջ հմտացեալ ի Դանիելէ, կարգեալ ըստ օրինակի յունականին զվաղնջուցն գրեալ շարագիր տառից՝ եկեալ ետուն զմեծն Սահակ և Մեսրոպ: Որոց ուսեալ, և թևածելով ընդ նոսա տղայոց զամս սակաւս, տեղեկացեալ գիտացին՝ ոչ լինել բաւական այնու նշանագրօք ստոյգ հոլովել զհեգենայ բառից հայկականաց հագներգաբար, մուրացածոյիւն այնուիկ գծագրութեամբ:
ԾԳ
Յաղագս Մեսրոպեան նշանագրացն, ի վերնոյն տուելոց շնորհեաց:
Զկնի այսորիկ ինքնին Մեսրոպ իջանէ ի Միջագետս հանդերձ աշակերտօք առ նոյն Դանիէլ, և ոչ աւելի գտեալ քան զառաջինն՝ անցանէ և յԵդեսիայ, առ Պղատոն ոմն ճարտասան հեթանոս, իշխան դիւանին: Եւ նորա խնդութեամբ ընկալեալ, և զոր ինչ միանգամ ի միտ առնոյր բան հայերէն յինքն առեալ, և շատ ջանացեալ և ոչ օգտեալ՝ զտգիտութիւն խոստովանեաց հռետորն: Եւ զայլ ոմն ասելով յոյժ հաւու, վարդապետ իւր եղեալ յառաջագոյն, և ապա առեալ զճարտարացն գրեան ի նոյն դիւանէն Եդեսեայ, և գնացեալ քրիստոնէութեան հաւատայ, որոյ անուն Եպիփանոս. զոր խնդրեալ գտցես լցուցանել զփափազդ քո:
Յայնժամ Մեսրոպայ օգնականութիւն ի Բաբիլոսէ եպիսկոպոսէ գտեալ, և անցեալ ընդ Փիւնիկէ ի Սամսոն դիմէ. քանզի Եպիփանու վճարելով զկենցաղս՝ թողեալ լինի աշակերտ մի անուանեալ Հռոփանոս, հրաշալի արուեստիւ հելլէն գրչութեան, որ ի Սամսոն էր միայնացեալ:Առ սա երթեալ Մեսրոպայ, և յայսմ ևս անշահ մնացեալ՝ յաղօթս ապաւինի: Եւ տեսանէ ոչ ի քուն երազ և ոչ յարթութեան տեսիլ, այլ ի սրտին գործարանի երևութացեալ հոգւոյն աչաց թաթ ձեռին աջոյ՝ գրելով ի վերայ վիմի. զի որպէս ի ձեան վերջք գծին՝ կուտեալ ունէր քարն: Եւ ոչ միայն երևութացաւ, այլ և հանգամանք ամենայնին որպէս յաման ինչ ի միտս նորա հաւաքեցաւ: Եւ յարուցեալ յաղօթիցն՝ եստեղծ զնշանագիրս մեր, հանդերձ Հռոփանոսիւ կերպաձևեալ զգիրն առ փեռն պատրաստ Մեսրոպայ, փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիւղաբայից Հելլենացւոց: Եւ իսկոյն ի թարգմանութիւն ձեռն արկեալ, խորհրդաբար սկսեալ յԱռակացն, բովանդակելով զքսան և զերկու յայտնիսն, և զնոր Կտակս յեղու ի հայր բան, նա և աշակերտք նորա Յոհան Եկեղեցացին և Յովցէփ Պաղնացի, միանգամայն և զարուեստ գրչութեան ուսուցանել տալով իւրոց մանկագոյն աշակերտացն:
ԾԴ
Յաղագս դպրութեան Հայոց, Վրաց եւ Աղուանից:
Վախճանեալ Արկադեայ՝ փոխանակ նորա թագաւորէ նորին որդի, որ կոչեցաւն Թէոդոս փոքր. և զնոյն բարեկամութիւն կալաւ ընդ մերում աշխարհիս և ընդ արքային մերում Վռամշապհոյ. բայց զմասն իւր ոչ հաւատաց նմա, այլ ինքեան կալաւ գործակալօք և խաղաղութիւն արար ընդ Յազկերտի արքայի Պարսից: Ընդ այն ժամանակս եկեալ Մեսրոպայ, և բերեալ զնշանագիր մերոյ լեզուիս, և հրամանաւ Վռամ շապհոյ և մեծին Սահակայ ժողովեալ մանուկս ընտրեալս, ուշեղս և քաջասունս փափկաձայնս և երկարոգիս, և դպրոցս կարգեաց յամենայն գաւառս. և ուսոյց զբնաւ կողմանս բաժնոյն Պարսից, բայց ի Յունաց մասնէն, որք ընդ ձեռնադրութեանն տուգանեցան, վիճակեալք յաթոռն Կեսարու, վարել Յունական դպրութեամբ և ոչ ասորւով:
Իսկ Մեսրոպայ երթեալ յաշխարհն Վրաց՝ առնէ և նոցա նշանագիրս տուեցելովն ի վերուստ շնորհաւն, հանդերձ Ջաղայիւ ոմամբ թարգմանաւ հելլէն և հայ լեզուի, ձեռնտու լինելով արքայի նոցա Բակրոյ և եպիսկոպոսին Մովսիսի: Եւ ընտրեալ մանուկս և յերկունս բաժանեալ դասս՝ և վարդապետս թողու նոցա յաշակերտաց իւրոց զՏէր Խորձենացի, և Մուշէ Տարօնացի:
Եւ ինքն յԱղուանս իջեալ առ Արսվաղէն թագաւոր նոցա և առ եպիսկոպոսապետն Երեմիայ. որոց կամաւ յանձն առեալ զվարդապետութիւն նորա՝ ետուն մանուկս ընտիրս: Եւ կոչեալ զԲենիամին ոմն շնորհաւոր թարգման, զոր անդանդաղ արձակեաց մանուկն Վասակ Սիւնեաց տէր, ի ձեռն Անանիայի եպիսկոպոսի իւրոյ. որովք ստեղծ զնշանագիրս կոկորդախօս աղխազուր խժական խեցբեկագունին այնորիկ Գարգարացւոց լեզուին: Եւ վերակացու թողեալ զաշակերտ իւր զՅովնաթան, միանգամայն և քահանայս կացուցեալ դրանն արքունի՝ ինքն դառնայ ի Հայս. և գտանէ զմեծն Սահակ թարգմանութեան պարապեալ յասորւոյն, յոչ լինելոյ յունի: Քանզի նախ ի Մեհրուժանայ այրեալ լինէին ընդհանուր աշխարհս յոյն գիրք. դարձեալ ի բաժանել զաշխարհս Հայոց՝ չտային պարսիկ վերակացուքն յոյն ումեք ուսանել դպրութիւն յիւրեանց մասինն, այլ միայն ասորի:
ԾԵ
Կրկին թագաւորելն Հայոց Խոսրովայ, եւ յետ նորա Շապհոյ պարսիկ:
Վռամշապուհ թագաւորեալ ամս քսան և մի՝ մեռանի, թողլով որդի տասնամեայ, անուն Արտաշէս: Յայնմ ժամանակի երթեալ մեծին Սահակայ ի դուռն արքային Պարսից Յազկերտի՝ խնդրեալ զկապեալն Խոսրով, որ զկնի մահուանն Արտաշրի լուծեալ պահեցաւ արձակ յԱնուշն կոչեցեալ բերդի յաւուրս Վռամայ: Եւ Յազկերտի հաւանեալ՝ կատարէ զհայցուածսն. տալով նմա զտէրութիւնն՝ արձակէ ի Հայս: Սա խնդրեաց զՀրահատ որդի Գազաւոնի, զոր յետ հօրն նորա մահուան հանեալ յԱնյիշելի ամրոցէն՝ անդր ևս քան զՍագաստան էր գումարեալ, զոր ոչ ժամանեաց տեսանել Խոսրով, մի և եթ ի կրկնումն թագաւորեալ ամ:
Յետ որոյ Յազկերտի ոչ ևս ի նոցունց, այլ զՇապուհ զորդի իւր թագաւորեցուցեալ Հայոց, հնարս դառնութեան խորհելով, իբր թէ այնպէս հանապազ առ նմա լինելով նախարարքն յանգչիցին խօսիւք, տուրևառիւք, խրախճանութեամբ և զբօսանօք որսոց, այլ և եկամուտ հարազատութեամբ մերձաւորեսցին խնամութեամբ, զի մարթ լիցի զնոսա և ի դեն մազդեզանց սաղապեցուցանել, որով ամենևիմբ զատչիցին ի Յունաց. ոչ գիտելով անմիտ, թէ«Տէր ցրուէ զխորհուրդս հեթանոսաց»» թէպէտ առ ժամայ աջողեցաւ: Քանզի Համազասպայ, և ի սգի մեծի եղեալ Սահակայ՝ ոչ ոք միաբանութիւն հաւաքեաց զգունդս հայոց: Վասն որոյ դիւրամուտ եղև յաշխարհս Շապուհ, ընդ իւր ածելով զՀրահատ և զամենայն վտարանդիսն, սակայն ոչ կարաց հաճել զմիտս նախարարացն, անենեցուն ստեցեալ զնա, և ոչ արքայօրէն մեծարէին զնա յորս կամ ի խաղու:
Էր երբոմն զհետ երամակաց ցռուց յանդգնագոյնս արշաւել ընդ խորտաբորտս և ընդ վիմուտ տեղիս. յորմէ կասել սկսաւ Շապուհ: Իսկ Ատոմայ Մոկացւոյ եպերեալ զնա՝ ասէ. «Գնա, գնա աստուածորդիդ Պարսից, եթէ այր իցես»: Եւ նա ասէ. «Դու երթիջիր, զի քարինս դիւաց է շահատակել»: Դարձեալ յայլում ժամու դիպեցաւ ի շամբս կինջս որսալ հրով, և Շապհոյ ոչ համարձակեալ ի թաւուն քաջարշաւ լինել, մինչև շրջապատէր հուրն. և նորա զհայեցուածսն յերկուս բաժանեալ՝ այսր անդր բերել լինէր երիվարաւն: Միւսանգամ ասէ Ատոմ. «Աստուածորդիդ Պարսից, ահա հայր քո և աստուած, ընդդէ՞ր զանգիտես»: Իսկ Շապուհ ասէ. «Թողեալ ի բաց զկատակելդ՝ յանցանել ընդ հուրդ դարձո զքեզ, որ ես զկնի քո. քանզի յառաջելն՝ ձիս իմ Խաչի»: Յայնժամ այպանեաց զնա Ատոմ՝ ասելով. «միթէ և այդ քարի՞նք իցեն, զի ես յառաջեցից. և արդ՝ եթէ դու զՄոկացիս կոչես դիւազգիս՝ ես զՍասանեանդ կոչեմ կնամարդիս»: Եւ մտրակեալ զերիվարն՝ իբրև ընդ հովիտ ծաղկանց անցանէր ընդ հուրն, զեծուցանելով զՇապուհ: Եւ յետ այնր գիտացեալ, եթէ նմա լուռ ոչ լինի՝ անցեալ ի Մոկացն գնայր յաշխարհ:
Այլ երբեմն ի մանկական խաղուն երկիցս պատահեաց Շաւասպայ Արշրունւոյ զգնդակն հանել ի Շապհոյ: Եւ նորա ածեալ մականաւն՝ ասէ.«Ծանիր զքեզ»: Իսկ նորա պատասխանեալ, թէ «Այո, ասէ, ճանաչեմ և զիս արքայորդի ի սերմանէ Սանասարայ, և ունիմ իշխանութիւն ընդ եղբարս քո զբարձբ արքայի համբութել, որպէս և անուանակոչեցեալս եմ»: Եւ զայս ասացեալ յոյժ քամահաբար, ի ձիարձակարանէն արփայագնաց լինէր:
Դարձեալ երբեմն ի խնջոյս ուրախութեան Խոսրով Գարդմանացի ի գինւոջ զեղխեալ առաջի Ծապհոյ՝ զօրէն սեղեխի տռփեցելոյ զհետ ջնարահար քաջամատն կնոջ կրթէր: Ընդ որ ցասուցեալ Շապհոյ՝ հրամայէ ունել զնա և ի դահլիչին պահել. այլ նա ի վաղակաւորն հաստատեալ զաջն, պէս գունակ Տրդատայ Բագրատունւոյ, յիւր անցեալ գնայր, և ոչ ոք ի սպասւորացն արքունի համարձակեալ արկանել ի նա ձեռն յառաջագոյն գիտելով զփորձ առնն: Եւ զայս պատմել մեզ՝ քոյդ հարկաւորեաց ընդ վայր խնդիր:
ԾԶ
Ոչ զկնի գնալոյն ի Հայոց Շապհոյ, եւ անիշխանութեանն յետ նորա:
Զքառեամ անարգաբար թագաւորեալ Հայոց Շապհոյ՝ հասանէ նմա համբաւ հիւանդութեան հօրն, և գնայ փութանակի, իւրում տեղակալին հրամայելով զօրագլխի՝ ունել զմեծամեծս Հայոց և տանել ի Պարսս: Բայց իբրև եղև հասանել Շապհոյ ի Տիսբոն՝ մեռաւ հայրն նորա Յազկերտ, թագաւորեալ ամս մետասան: Ի նմին աւուր և նա անդրէն ի դրանն մարդկանէ նենգեալ՝ սատակեցաւ: Իսկ ի ձեռն քաջին և բարեբախտին Ներսիսի Ճիճրակացւոց զօրագլուխ եղելոյ ժողովեալ նախարարացն հայոց հանդերձ զօրօք իւրեանց՝ տան ընդ գնդին Պարսից պատերամ. հարկանեն զզօրսն, և սպանանէ Ապրսամ Սպանդունի զզօրագլուխն. և ինքեանք շրջէին, յորում համօրէն Վանանդացին երևեցան նահատակեալք քաջութեամբ: Ուստի աղմկաւ և բազում խռովութեամբ մնացեալ աշխարհս մեր յանիշխանութեան ամս երիս, աւերեալ ամայանայր. վասն որոյ պակասեալ լինէին հարկք արքունի, և հատեալ ճանապարհք ռամկաց, և ամենայն բարեկարգութիւն վրդովեալ ապականէր:
Ընդ նոյն աւուրս թագաւորեաց Պարսից Վռամ երկրորդ, և զքէն վրիժուց խնդրեաց օ մերմէ աշխարհէս. խաղաղութիւն առնելով ընդ Յոյնս՝ ոչ ի բաժին նոցա հպի:
ԾԷ
Առաքումն Մեսրոպայ ի Բիւզանդիոն, եւ պատճէն թղթոցն հնգից:
Իսկ իբրև ետես մեծն Սահակ զայս ամենայն չարիս ի մասինն Պարսից՝ գնաց նա զկողմամբք արևմտից մերոյ աշխարհիս, ի բաժին մասինն Յունաց, և ոչ ըստ արժանեաց իւրոց եղև ընկալեալ. վասն որոյ զղէ զՄեսրոպ և զՎարդան թոռն իւր ի Բիւզանդիոն առ կայսրն Թէոդոս հանդերձ թղթով, որ ունէր զայս.–
Թուղթ Սահակայ առ Թէոդոս:
«Խաղաղասիրի կայսեր, տեառն իմում Աւգոստոս Թէոդոսի Սահակ Հայոց եպիսկոպոս, ի Տէր խնդալ:
«Գիտեմ, զի համբաւ նեղութեանս մերոյ հասեալ է ի լսելիս ինքնակալիդ. սակս որոյ յուսալով ի գթութիւն բարերարութեանդ քոյ՝ դիմեալ ապաւինեցայ յոտս ձեր. և ոչ հանդիպեցայ ընդունելութեան յիմում վիճակիս ի հրամանէ վերակացուացս սոցա: Այնչափ ատեցեալ զմեզ, մինչև զնշանագիրսն անգամ ոչ ընկալան, զորս եբեր նոյն այր՝ զոր առաքեցի առ ձեր բարերարութիւնդ, բազում անգամ ճգնեալ դորա յԱսորւոց աշխարհին: Արդ՝ հաճոյ թուեսցի տէրութեանդ ձերում՝ ոչ անիշխան առնել զմեզ իմերում վիճակիս, և հրամայել ընդունել զմեզ և զվարդապետութիւնս մեր: Ողջ լեր»:
Գրէ և առ եպիսկոպոս թագաւորեալ քաղաքին զայս ինչ.–
Թուղթ Սահակայ առ Ատտիկոս:
«Սահակ եպիսկոպոս Հայոց. վարդապետ մեր Ատտիկոս եպիսկոպոս աշխարհամուտ դրանդ, օրհնութեամբ ողջոյն:
«Յուսացեալ ի ձեր սրբութիւնդ առաքեցաք զուսուղո մերոյ աշխարհիս զՄեսրոպ, և զթոռն իմ զՎարդան, որպէս զի լուեալ քո ի դոցանէ զաղէտս նեղութեան մերոյ, բարեխօսեալ առ մեծի թագաւորիդ՝ օգնեսցես մեզ, որպէս արդարև եղբայր սիրելի: Ողջ լեր»
Գրէ և առ Անատոլիոս զօրավար զայս ինչ.–
Թուղթ Սահակայ առ Անատոլիոս:
«Սահակ եպիսկոպոս Հայոց. քաջի զօրավարի Անատոլեայ խնդալ:
«Շնորհ ունիմ Աստուծոյ յաղագս զքեզ պատրաստելոյ մեզ յապաւինութիւն. վասն որոյ զգացուցանեմ՝ զի ի հայթայթանս մերոյ նեղութեանս առաքեցի զուսուցողդ մեր զՄեսրոպ և զթոռն իմ զՎարդան ի դուռն արքունի. և աղաչեմ զքո քաջութիւնդ ձեռնտու լինել ճանապարհիդ: Ողջ լեր»:
Զայս տեսեալ Անատոլեայ, միանգամայն և զլուր առաքինութեանն Մեսրոպայ յիշեալ, որ յառաջագոյն հնչեցեալ էր զնմանէ՝ ոչ փոքր ինչ արար նոցա ընդունելութիւն, մինչև ի ձեռն փոփոխ ընթացից գրով զգացուցեալ կայսերն՝ առնու հրաման՝ արժանապէս առաքել փութով: վասն որոյ արգելեալ ի քաղաքին Մելիտինէ զբազմութիւն աշակերտացն, զորս ընդ ինքեան ածեալ՝ հարդերձ գլխաւորաւն նոցա Ղևոնդիւ առ եպիսկոպոսին Ակակայ թողու: Եւ իւր առեալ զՄեսրոպ և զՎարդան՝ տայ ցեպիսկոպոսն Դերջանու ցԳինդ, և բարեփառութեամբ զնոսա յուղարկէ: Որով մտին ի Բիւզանդիոն, և յանդիման եղեալ մեծի թագաւորին՝ առին զոր յուսայինն և զոր ոչն յուսային: Եւ դարձան հանդերձ թղթով այսպիսի.–
Թուղթ Թէոդոսի առ Սահակ:
«Ինքնակալ Թէոդոս Աւգոստոս և կայսր Հռոմայեցւոց. մեծի Սահակայ եպիսկոպոս Հայոց խնդալ:
«Հրամայեալ մեր տեսանել զթուղթս՝ վերահասու եղաք գրելոցս առ ի քէն. և մեղադրեցաք յոյժ, զի ամենայն սրտիւ միտեցար զհետ հեթանոս թագաւորաց, և մեզ և ոչ թղթով բաւականացար ծանօթանալ: Եւ առաւել յայսմ մեղադիր եմք, զի արհամարհեալ զճարտարօքս, որ ի մերում քաղաքիս՝ յԱսորեաց ոմանց խնդրեցեր զիմաստից գիւտս: Վասն որոյ հաճեալ էաք ընդ մերոց խառայիցդ արհամարհել զայդպիսի ուսումն. բայց զի յետոյ պատմեաց մեզ Մեսրոպ, եթէ կատարումն արուեստիդ ի շնորհաց վերանոյն եղև՝ գրեցաք զի ամենայն փութով ուսցին. և զքեզ պատուեալ ընկալցին որպէս զարդարև վարդապետ իւրեանց, հանգոյն արքեպիսկոպոսին Կեսարու, և գարմանք և ծախք յարքունուստ եղիցին: Եւ հրամայեցաք քաղաք շինել յաշխարհիդ Հայոց՝ յապաւինութիւն ձեզ և մերոց զօրացդ: Եւ վասն քո արարք ստորատելատ զՎարդան զորդի որդիացելոյ քոյ, և յառաջին վարդապետսն գրեցաք զՄեսրոպ: Ողջ լեր»:
Գրեաց և մեծ եպիսկոպոսն Ատտիկոս զայս ինչ.–
Թուղթ Ատտիկեայ առ Սահակ:
«Ատտիկոս ինքնագլուխ եպիսկոպոս Կոստանդնուպօլսի. եղբօր սիրելւոյ և աթոռակցի՝ Սահակայ եպիսկոպոսի Հայոց, ի Տէր խնդալ:
«Բազում գոհութիւն Աստուծոյ մատուցանեմք յաղագս քո բարեհամբաւութեանդ ի մէջ այդպիսի բարբարոս ազգի. այլ ազատ ի մեղադրանաց ոչ թողումք, որ ոչ կանխաւ յիշատակեցեր զսիրելութիւն Գրիգորի և Ներսիսի երանելեաց քոց հարց: Եւ առաւել ընս այս զարմանամք, եթէ զիա՞րդ թողեր զաղբիւրն եկեղեցւոյ, զհայր մեր սուրբ Յովյաննէս, որ ոչ միայն տիեզերական մայրաքաղաքիս, այլ ր սովաւ ամենայն քրիստոնեայք ընդհանուր աշխարհիս ի նմանէ լուսաւորեցան վարդապետութեամբ. ուստի և Ոսկեբերան կոչեցին զնա: Եւ ձեր զանց զնովաւ արարեալ՝ կամեցայք ի սահանական ջրոց զփափագ ծարաւոյն յագեցուցանել. մինչև ամենակալին տեսեալ զսնոտի աշխատութիւնն՝ բզխեաց ի ձեզ զշնորհս Հոգւոյն, ընդ որ այժմ ուրախ եմք: Իսկ արդ՝ հրամանաւ ինքնակալին Աւգոստոսի տուեալ լիցի քեզ իշխանութիւն վարդապետել զկողմնդ մեր. և աղանդոյդ բորբորիտոնաց՝ կամ հաւանեցուցանել, կամ հալածել ի քումմէ վիճակէդ: Եւ զառաքեալս ի քէն զՄեսրոպ ձեռնադրեցաք լինել եկղեսիսդտիկոս»:
ԾԸ
Վասն զարեւմտեայս մեր վարդապետելոյ, եւ խաղաղնալոյ բոլորումն, եւ թագաւորելոյն Արտաշրի:
Եկեալ Մեսրոպայ և Վարդանայ ստրստելատի՝ գտին զզօրավարն Անատոլ հուպ ի մերս եկեալ սահման. որոյ ընկալեալ զհրամանն արքունի՝ առաւել յոխորտաբար և քաջափոյթ ձեռնարկութեամբ զգործն ի կատարումն աւարտեաց: Քանզի իշխանք և գործակալք և գլխաւորք և որք միանգամ յայտնիք էին ի կողմանն, ի մի վայր եկեալ հասանէին հանսերձ ամենայն քահանայական ազգաւն ինքնակամ, իբրև յաստուածառաք ձայնէ հրաւիրեալք, զորս անյապաղաբար սկսեալ ուսուցանել՝ երագապէս վարգապետեցին զկողմն արևմտեայ, որպէս զարևելեայն:
Յայնժամ գային հասանէին ի բազում նախարարաց կոչնականք զմեծէն Սահակայ, զի մէջ նոցա անցեալ՝ ի միաբանութիւն հաւաքեսցէ զամենեսեան: Քանզի գիտացեալ արքային Պարսից Վռամայ. եթէ առանց նախարարացն Հայոց ոչ մարթի ունել զաշխարհս՝ հաշտութիւն խօսի ի ձեռն Սմբատայ ասպետի: Վասն որոյ թողու զՄեսրոպ ի վերայ վարդապետութեան կողմանն արևմտից, և առ նմա զթոռունսն իւր զհմայեակ և զՀամազասպեան, զեղբարսն Վարդանայ ստրատելատի: Հրամայէ քննել զժանդագործ բորբորիտոնսն, և եթէ ոչ հեզութեմբ և ոչ սաստիւ գայցեն յուղղութիւն՝ չարչարանօք հալածել. զի որպէս թշնամիք ի թշնամեաց վրէժ առնուցուն, և խայտառակեսցի իրաւացի մահուամբ անիրաւ մահ հոգւոց: Եւ ինքն եկեալ անցանէ յԱարարտեան գաւառն. կուտեալ զամենայն նախարարազունսն՝ առաքէ զՍմբատ ասպետ և զՎարդան ստրատելատ զթոռն իւր ի դուռն արքային Պարսից:
Եւ նորա հաստատեալ զհաշտութիւնն՝ մուրհակ մոռացման յանցանաց կնքէ, ըստ խնդոյ նոցա թագաւոր կացուցանելով զԱրտաշէս որդի Վռամշապհոյ և փոխեալ զանունն, Արտաշիր կոչելով՝ զաշխարհս հայոց ի նա հաւատայ առանց պարսիկ վերակացուի. որ տիրեաց ամս վեց:
ԾԹ
Շինուած Կարնոյ քաղաքին, որկոչի Թէոդուպօլիս:
Անատոլեայ զօրավարի ընկալեալ զհրամանն արքունի, և եկեալ յաշխարհս մեր և շրջեալ ընդ բազում կողմանս մեր՝ հաճի ի գաւառին Կարնոյ շինել զքաղաքն արգաւանդահող, շատաջուր և բերրի. իբր միջոց վարկուցեալ զվայրսն, ոչ կարի ի բացեայ ի տեղեացն, ուր Եփրատայ մասինն ինչ բղխեն աղբիւրք և հանդարտ գնացիւք յառաջացեալ ծովանան մօրաբար երևութիւք. յորում անբաւութիւնք ձկանց և զանազան հաւուց ճարակաւորաց, յորոց ի ձուոցն միայն կերակրեալ լինէին բնակիչքն: Եւ եզերը մօրին շամբք և բազմութիւն եղեգանց. և դաշտքն ունին զթանձրութիւն խոտոց և զքաջաբերութիւն սերմանաւոր պտղոս: Եւ լերինքն լի են երէովք կճղակաբաշիւք և որոճայնովք. նա և զանասնոց պաճարս բազմացուցանեն, մեծահասակս, քաջամարմինս և յոյրս ցուցանեն, համակեալս ի գիրութիւն:
Եւ առ ստորոտով մի գեղեցկանիստ լերինն գտեալ բազում աղբիւրս ականակիտս և մանունս բղխեալ՝ անդ ետեղագրեաց զքաղաքն. զորով շրջափակեալ խոր փոսիւ՝ անդնդալիր հաստատեաց զհիմունս պատուարին. և ի վերայ բարձրաբերձ աշտարակս ահագինս շինեաց, յորոց զառաջինն Թէոդոս անուանեաց ի պատիւ Թէոդոսի: Եւ ի նմանէ և անդր շինեաց աշտարակս ժայռաւորս իբրև զնաւացռուկս, և առանցս գոգաւոր խորշիւք, որք ընդդէմ հային լերինն: Սապէս և ընդդէմ դաշտին հիւսիսոյ. իսկ ընդդէմ արևելից և արըմտից կանգնեաց աշտարակս բոլորաձևս: Եւ ի մէջ քաղաքին ի բարձրաւանդակ վայրի մթերանոցս բազնապատիկս շինեաց, և Աւգոստիոն անուանեաց ի պատիւ Աւգոստոսի: Եւ այլ ջուրս ընդ յոլով տեղիս ածեալ մտոյց անյայտ գնացիւք: Եւ ելից զինու և պահապան գնդիւք զքաղաքն, և անուանեաց Թէոդուպօլիս, զի յիշատակաւ քաղաքին անմահ լիցի անունն: Եւ ի վերայ ջերմ ղխեալ աղբերացն՝ յարկս ի վիշատաշ քարանց շինեաց:
Կ
Կրկին աւետարանիչ լինել Մեսրոպայ, և եթէ թարգմանչացն ի Բիւզանդիոն:
մեսրոպայ կացեալ յանապատ և ի հովանաւոր տեղիսն, որ Շաղգոմքն անուանին՝ բովանդակեաց զվարդապետութիւնս առաջին առելոց խմբից: Քանզի ոչ որպէս զարուեստ ուսուցանէր, այլ իբրև զհոգի առաքելաբար աշակերտացն տայր: Յետ որոյ թողեալ վերակացուս յիւրոց աշակերտացն ի նմին տեղւոջ, զՂևոնդ և զԵնովք ի Սպեր, իսկ ի Դերջան զնոցին եպիսկոպոսն զԳինդ, և յԵկեղեաց զԴանան՝ ինքն եկեալ յԱյրարա՝ անցանէ յառաջնոյ բնակութեան գաւառն Գողթն:
Քանզի մնացեալ արմատ դառնութեան հեթանոսական աղանդոյն ի ժամանակի անիշխանութեանն ի վեր երևեալ՝ ի բազումս տարածեցաւ. զոր բնաբարձ արարեալ երանելոյն հանդերձօգնականութեամբ հօրաբարոյի Գտայ որդւոյ Շաբիթայ, իշխան գաւառին, տեղեկանայր ևս, եթէ չարեացն վարդապետք նախագոյնք ի Բաղասականն են կողմանս: Ուր երթեալ զբազումս յուղղութիւն ածէ, և զսակաւսն անդարձս յիշխանութիւն Հոնաց հալածականս առնէ: Հաւատալով զվարդապետութիւն կողմանցն այնոցիկ եպիսկոպոսին, որում Մուշեղն կոչէին՝ ինքն դառնայ զԳարդմանայ ձորովն. զի և ի նմա լուաւ լինել ի նոցին ընկերաց աղանդոյն. զորս գտեալ՝ ածէ և զնոսա ի գիտութիւն ճշմարտութեան, հանդերձ վերոստին ուղղութեամբ իշխանին Գարդմանաց, որում անուն էր Խուրս: Հրաւիրի անտի ի բդեշխէն Գուգարացւոց Աշուշայէ՝ յաղագս նորին գործոյ գալ յիւր ծշխանութիւնն ի գաւառ Տաշրաց. ուր երթեալ՝ լաւագոյնս վարդապետեաց և հաստատագոյնս քան զամենայն աշակերտեալսն առ որով ժամանակաւ Արձիլ ոմն էր կացեալ թագաւոր Վրաց:
Ապա եկեալ և առեալ Մեսրոպայ և մեծին Սահակայ զնոյն աշակերտս, զՅովսէփ և զմիւս ընկեր նմին ի կողբ գեղջէ, որում անուն Եզնիկ կոչէր՝ առաքեն ի Միջագետս ի քաղաքն Եդեսիայ. զի որ միանգամ գտցին անդ գիրք ասացեալ նոցին սրբոց հարցն առաջնոց՝ թարգմանեալ ի մեր լեզուս բերցեն փութով, զի յետ այնր ի Բիւզանդիոն առաքեսցին ի նոյն գործ: Որոց ընկալեալ զհրապուրական թուղթս սուտակասպասաց ոմանց, իբր թէ պատրաստին մեծն Սահակ և Մեսրոպ զայլս առաքել ի Բիւզանդիոբ. վասն որոյ առանց հրամանի վարդապետացն իւրեանց՝ նոյն ընդ նոյն չուեալ գնացին ի Բիւզանդիոն, նախանձաւոր բարեաց եղեալ ուսմանց. և քաջ վարժեալ հելլէն դպրութեմբ՝ ձեռնարկեցին ի թարգմանել և ի գրել: Եւ ընդ նոսա նախանձեալ ընկերաց իւրեաց աշակերտակցաց, որոց անուանքն Ղևոնդ և Կորիւն կարդային՝ յիւրեանց կամաց ելին առ նոսա ի Բիւզանդիոն: Ապա ելանեն անդր Յովհան և Արձան, զորս կանխագոյն առաքեալ էր մեծին Սահակայ և Մեսրոպայ. որոց յուլաբար ուղևորեալ և ծուլաբար ղեգերեալք՝ պատաղեցան ի Կեսրիայ: Որոց ընդունելութիւն ամենեցուն մեծապէս արար Մաքսիմիանոս եպիսկոպոս Բիւզանդացւոց:
ԿԱ
Յաղագս ժողովոյն Եփեոսի,որ վասն ամբարշտին Նեստորի եղեւ:
Ընդ այն ժամանակս եկաց յաթոռ եպիսկոպոսութեանն Բիւզանդացւոց անարժանաբար ամբարիշտն Նեստոր, և հրէական իմացմանց հետևեալ՝ հայհոյեաց զամենասուրբ կոյսն՝ մարդածին լինել և ոչ աստուածածին: Քանզի ծնեալն ի նմանէ առեալ սկիզբն՝ այլ որդի ասէր շնորհօք ի Մարիամայ, և այլ որդի ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս. որպէս զի լինել երկուս որդիս, որով Երրորդութիւնն չորրորդութիւն լինի: Վասն որոյ ժողովեալ սրբոց հարցն յԱսիա ի ծովահայեացն Եփեսոս գրաւորական վերծանութեամբ, Կելեստինոս Հռոմայ, Կիւրղոս Աղեքսանդրի, Յորնադիոս Երուսաղեմի, Յովհաննէս Անտիոքայ, Մեմնոն Եփեսոսի, Պաւղոս Հեմեսու, Թէոդոտիոս Անկիւրիայ, և այլք բազումք, համանգամայն երկերիւր հարք, նզովեալ զՆեստոր՝ խոստովանեցին մի որդի Աստուծոյ զտէր մեր Յիսուս Քրիստոս, և աստուածածին զմենասուրբ կոյս Մարիամ:
Եւ Վասն զի ոչ հանդիպեցան յայնժամ ժողովի մեծն Սահակ և Մեսրոպ՝ գրեն առ նոսա Կիւղեր Աղեքսանդրացի և Պրոկղոս Կոստանդնուպօլիս և Ակակ Մելիտինեայ եպիսկոպոսք, զգուշացուցանելով զնոսա. քանզի լուան, եթէ ոմանք ի չարափառացն աշակերտաց առեալ զգիրսն Թէոդոսի Մամուեստացւոյ, զվարդապետին Նեստորի, և զաշակերտին Թէոդոի՝ գնացին յաշխարհն Հայոց: Ապա եկեալ թարգմանիչն մեր, զորոց զանուանսն յիշատակեցաք յառաջագոյն՝ գտնի զմեծն Սահակ և զՄեսրոպ յԱշտիշատ Տարօնոյ, և մատուցին զթուղթսն և զկանոնս ժողովոյն Եփեսոսի, վեց սահմանեալ կանոնաւ, և զստոյգ օրինակս Գրոց:
Զոր առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ՝ դարձեալ թարգմանեցին զմի անգամ թարգմանեալն փութանակի, հանդրեձ նոքօք վերստին յօրինեալ նորոգմամբ: Բայց քանզի անգէտք էին մերումս արուեստի՝ ի բազում մասանց թերացեալ գործն գտանէր. վասն որոյ առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ զմեզ առաքեցին յԱղեքսանդրիայ, ի լեզու պանծալի, ի ստոյգ յօդանալ ճեմարանին վերաբանութեան:
ԿԲ
Ի վաևդապետսն, յինքն եւ ի ճանապարհորդութիւն ուսմանն, օրինակաւ երկնային զարդու:
Յարահետևողք իմաստասիրացն և վերահայեցողք չափաբերապէս մակագրութեանց՝ զաստեղս ի լուսոյն ասեն ընծուիլ, և զլուսին արեգակամբ ուռճացեալ, և զբոլոր արեգակն յարփայինն երկնէ. հիկէն արփւոյն հեղեալ զծագումն յեերկաքանչիւր գօտիսն, և զանցնիւ գօտիսն ի ձեռն արեգական ընծուի՝ ըստ դասի, ըստ բերման, ըստ ժամանակի: Օրինակ իմն, այսպէս և մեք յաւիտախաղաց շնորհիւ ցոլացեալ յիմանալի չառագայթից հոգևոր հարցն, ըստ հարաւային. մասանցն պարայածեալք՝ յԵդեսացւոց հասանէաք քաղաք. թեթևակի ընդ խորս դիւանին նաւեալ՝ անցաք ի սուրբ տեղիս երկրպագել, ի մնալ վայրկեան ի Պաղեստինացւոց հրահանգս:
Եւ այնպիսեաւ սաղապաչեմիւ մտաք յԵգիպտոս, յաշխարն համբաւատենչ, յանչափից հրաժարեալ ի ցրտոյ և ի տօթոյ, ի հեղեղաց և յերաշտից, գեղեցկումն մասին երկրի զդիրն ունելով, ամեազան պտղովք առլցեալ, և անձեռագործ պարսպեալ Նեղոսիւ. որ ոչ պահապանութիւն միայն, այլ և կերակուր նմա բաւական մատուցանել բնաւորեաց յինքենէ, և առոգմամբ տէր գոլ պատահեաց ի չորութեան և խոնաւոյ՝ առ երկրին գործաւորութիւն. և զանեղսն ի նմա դիւրածել գետոյն բերիւք՝ հանգիտակ կղզւոյ առատագիւտս առնէ, շորջ պարունակելով և ընդ ամենայն հոսելով երկոտոսանից վտակաց: Յորում բարեյարմար մեծն Աղեքսանդրայ է շինեալ քաղաք բարեժամանակ ի մէջ ծովուն, և ձեռագործ լիճ կառուցեալ. յորոց օդոցն քաղցրախառնութիւն փչեցեալ, որ ի լճէն բեևանք արձակին ի ծովն, և որք ի ծովէքն մօտի ելոյ որ ելանեն ստէպ ստէպ սղոխք օդոյ, անօսրունք այն որ ի ծովէն, և թանձրունք որ ի լճեն. որոց խառնուածն առողջագոյն զհաստատութիւն կենաց գործէ:
սորա առաջի այժմ ոչ քնցեալ նստի Պղոտենիոս հինգակատար գագաթամբն, զանսպառ աշխարհ պատելով, այլ Մարկոս աւետարանական քարոզութեմբն. և ոչ վիշապազին դիւցազնակաց գերեզմանք, այլ սրբոց վայելչանան վկայարանք: Եւ ոչ ի քսան և հինգ Տուբի՝ տօնի աղճատանք, զբեռնաբարձս պսակելով գրաստ, և պաշտօմ տանել լորատուաց, և աթերաց առնել բաշխումն, այլ ի մետասան նորին Տուբի՝ յայտնութեանն Տեառն կատարի տօն, զյաղթող նահատակս գովել, և օտարաց առնել ընդունելութիւն և յաղքատս տուրս: Եւ ոչ զոհել չար դիւին Սարապեայ, այլ զՔրիստոսի արիւնն մատուցանել. պատարագ, և ոչ խնդրել հրաման պատասխանւոյ ի սանդարամետէն Պրոդէիադայ, այլ ուսանել զզօրութիւնս պէսպէս իմաստից ի նորն Պղատոնէ, յիմն ասեմ վարդապետէ, որում ոչ անարժան գտայ աշակերտ, և ոչ անկատար վարժմամբ ի յանգ ելեալ արուեստից՝ ինքնացայ:
Նաւել յԵլլադայ կամելով՝ յԻտալիա բռնութեամբ անկաք հողմոց և ողջունեալ ի հանգիստ սրբոց Պետրոսի և Պողոսի, և ոչ բազում և Հռովմայեցւոցն կացեալ քաղաքի, անցանելով ընդ Ելլադայ յԱտտիկէ, սակաւ ինչ մնացաք յԱթէնս: Եւ ի կատարել ձմերայնոյն՝ դէմ եդեալ ի Բիւզանդիոն ելանել, փափագելով մերոց հայրենեացն:
ԿԳ
Յաղագս չար միաբանութեանն Հայոց ի խորհուրդ կորդտեան անձանց:
Բայց թագաւորն հայոց Արտաշրի անհուն սկսաւ ողողանել յանառակ ցանկութիւնս, մինչև տաղտկանալ ի նմանէ ամենայն նախարարացն: Որոց եկեալ առ մեծն Սահակ՝ զբողոք բարձին, հրաւիրելով և զնա յօգնականութիւն ինքեանց, չարախօսել առ արքային Պարսից, և ի բաց ընկենուլ զթագաւորն իւրեանց, և պարսիկ ածել ունող աշխարհիս: Այլ նա ասէ. «Ոչ առ սուտս ունիմ զձեզ. իմ իսկ լուեալ է զայդպիսի աղէտս ամօթալեաց, և բազում անգամ յանդիմանեալ՝ ուրացաւ: Եւ արդ՝ պարտ է փոքր մի տանել թերութեան առնն, մինչև զելս իրացն խորհել մարթասցուք կայսերբն Յունաց Թէոդոսիւ, և ոչ անօրինաց մատնել ի ծաղր և յայպանումն»:
Եւ նոքա ոչ կամէին, այլ ջանային համախորհուրդ իւրեանց զնա առնել: Այլ նա ասէ. «Ինձ քաւ լիցի մատնել գայլոց զիմ մոլորեալ ոչխորս, և ոչ պատեալն կամ զհիւանդացեալն, այլ գահավէժ առնել: Զի եթէ էր հաւատացեալ թագաւորի առաջի՝ փութայի և ոչ յապաղէի, յուսալով զկանգնումն գլորելոյն. այլ հեթանոսաց, յառաւել կարծանումն՝ ոչ առնեմ յանձն, ըստ այնմ՝ թէ մի մատաներ դազանաց զանձն խոստովանող քեզ: Քանզի դրոշմեալ է աւազանաւն, թէպէտ և անառակ է պոռնիկ է, այլ քրիստոնեայ է. գիճացեալ է մարմնով, այլ ոչ անհաւատ հոգւով. զեղխ է վարուք, այլ ոչ կրակապաշտ. տկար է ի կանայս, այլ ոչ ծառայէ տարերց: Եւ զիա՞րդ լինիցի այդ, փախանակել զիմ ախտացեալ ոչխարն ընդ առողջ գազանին, որոյ առողջութիւնն է մեզ պատուհաս»:
Իսկ նախարարացն զմտաւ ածեալ. իբրև թէ խաբկանօք իցէ գործն՝ յապաղել զնոսա, զի զթագաւորն պատաստեցուսցէ՝ ասեն ամենեքեան. «Վասն զի ոչ համակամեցար մեզ՝ րթագաւորել նմա, արդ և մեք կամեսզուք՝ և քեզ չքահանայանալ ,եզ»: Եւ միաբանեալ ամենեքին, անցին առ արքայն Պարսից Վռամ, հանդեձ Սուրմակաւ ոմամբ Արծկէացի փառամոլ երիցու, չարախօսել զարքայէն իւրեանց զԱրտածրէ, և զմեծէն Սահակայ՝ զՅունօք գլեալ խորհրդովն:
ԿԴ
Յաղագս բառնալոյ թագաւորութեանն Հայոց ինքեանց կամաւ, եւ անարգելոյ աթոռոյ եպիսկոպոսապետութեանն:
յայնժամ արքային Պարսից Վռամայ կոչեցեալ ի դուռն զթագաւորն հայոց զԱրտաշիր և զմեծն Սահակ, և խնդրէին ի նմանէ ամբաստանել զԱրտաշրէ. և նա հրաժարէր բնաւ ասել ինչ չար կամ բարի: Ապա հրամայէ հազարապետին Արեաց, որ էր Սուրենեան Պահլաւ, զի հաւանեցուսցէ զնա խրատու սիրելութեան, որպէս զազգային: Եւ նորա անկեալ ի բանս հրապութանաց, ասելով.«Զի արիւն իմ ես և հարազատութիւն՝ զբարին քո խորհելով ասեմ. եթէ միայյն այժմ միաբանեսցիս ընդ նախարարսդ՝ մեծարեալ լինիցիս յարքայէն Պարսից. և զթոռն քո զՎարդան կարգեսցէ ի վերայ Հայոց զուգահաւասար թագաւորին և համապաըիւ»: Այլ նա ոչ առնոյր յանձն, ասելով. «Զիա՞րդ վասն սնափառութեան և իշխանասիրութեան չարաբանիցեմ զընկերէ. կամ ընդէ՞ր ձեր այդպիսի յօժարութիւն՝ ընկենուլ զԱրտաշիր. զի ես զնորա ապստամբութեան ինչ խորհուրդ ոչ գիտեմ. ապա եթէ վասն անառակ ինչ վարուց, որ նոքա ամբաստանենն՝ պատուոյ արժանի է ի ձէնջ ըստ ձերում անմաքրասէր օրինացդ. թէպէտ մերումն դատապարտի. բայց սակայն յինէն ինչ էք լսելոց ամենևին»:
Ապա զայրացեալ Վռամայ, ի մեծի հրապարակին արարեալ քննութիւն, և ոչ դնելով ունկն Արտաշրի՝ յօժարութեամբ լսէր չարախօսացն, առաւել ևս յոյժ աղտեղութեան բանիցն Սուրմակայ: Քանզի զաթոռ եպիսկոպոսապետութեանն էր խոստացեալ նմա նախարարացն թշնամանակամացն և ոսոխասիրացն վասն որոյ ինքնասիրութեամբ պատրաստեաց զլեզուն իւր սուսեր սատակիչ: Մինչև հրամայեաց Վռամ առնուլ զթագաւորութիւնն յԱրտաշրէ, և անդրէն արգելուլ զնա, և զամենայն ինչս ազգի նորա ունել յարքունիս. նոյնպէս և զմեծն Սահակ, և զտունն կաթողիկոսական ունել յարքունիս, և տալ փոխանակ նորա յաթոռ եպիսկոպոսապետութեանն Հայոց զՍուրմակն զայն: Եւ մեծապարգև զնախարարսն արձակեաց պարսիկ մարզպանաւ, որում անուն էր Վեհմիհրաշապուհ:
Բայց Սւորամայ ոչ աւելի տևելի քան զմի ամ՝ ի նոցին իսկ նախարացն հալածեցաւ յաթոռոյն. որ ապա զիւրոյ գաւառին զԲանունեաց զեպիսկոպոսութիւնն ի Պարսից արքայէն եգիտ ունել ազգաւ: Իսկ նախարարքն մեր խնդրէին ի Վռամայ այլ աթոռակալ. և ետ նոցա զԲրքիշոյ ոմն ասորի: Սա եկեալ վատթար ընկերակցօք, ածեալ ընդ ինքեան և կանայս տնկալուչս, անժուժաբար և աւելորդօք և յափշտակութեամբ վախճանեցելոցն վիճակաց ամս երիս: Որում ոչ կարացեալ տանել նախարարացն՝ դարձեալ աղաչեցին զՎռամ փոխել զնա, և տալ զայլ ոք ըստ կրօնից նոցա. և կիսոցն ի նոցանէ զմեծն Սահակ խնդրեալ:
ԿԵ
Արձակումն ի Պարսից մեծին Սահակայ հանդերձ Շամուելաւ աթոռակալաւ:
Որպէս ասացաք՝ յերկուս բաժանեալ նախարարքն Հայոց՝ յերկաքանչիւրոցն առաքեցին խնդրել աթոռակալ յարքայէն Պարսից. Վաչէ Արծրունեաց տէր և Հմայեակ Աշոցաց տէր՝ զոր ոք և արքայ կամեսցի. իսկ Մանէճ Ապահունեաց տէր և Սպանդարատ Արշարունեաց տէր՝ զմեծն Սահակ. նա և զօրավարին Յունաց Անատոլեայ ի Կարնոյ զՀաւուկ ի Կուկայառճոյ. զի եթէ ոչ իցէ նմա հաչոյ ունել յիւրում բաժնին՝ տացէ զնա մասինն Յունաց: Յղեցին և բազմութիւնք եպիսկոպոսացն հանդերձ երանելեաւն Մեսրոպաւ և բովանդակ ուխտիւ եկեղեցւոյն մաղթանս դքահանայն Տիրուկ, զորդի Մովսիսկան ի Զարիշատէ Վանանդայ: Վասն որոյ հաւանեալ Վռամայ՝ ղերկաքանչիւրոց կատարեաց զխնդիրս, տուեալ յաթոռ եպիսկոպոսապետութեանն զայլ ոմն ասորի, Շամուէլ անուն, զի լիցի ընդդիմափառ մեծին Սահակայ և հակառակաթոռ. և գործ նմա զատուցանէ զընկերել մարզպանին, կալ ի վերայ բաշխից հարկաց խնդրեցելոց և դատաստանաց և այլ աշխարհական կարգաց: Եւ զմեծն Սահակ արձակեալ՝ թողու ի նա զեօղս սակաւս ի նորին տանէ, զի նստցի միայն յինքեան վիճակի, իշխանութիւն ունելով միայն վարփապետութեան սովորական կրօնիցն, և ձեռնադրութեն զայնոցիկ՝ զորոց և Շամուէլն յանձն առնուցու:
Բայց յանձակելն զնա յանդիման իւր արարեալ ի բազմակոյտ ատենին. ասէ. «Երդմնեցուցանեմ զքեզ ի քոյին հաւատ՝ միամիտ կալ ի շառայութեն մերում, և ոչ խորհել իրս ապստամբութեան՝ պատրել ի մոլար հաւատակցութիւնն Յունաց, և լինել պատչառ կորստեան ի մէնջ Հայոց աշխարհին, փոխել զբարերարութիւնն մեր ի չարութիւն»: Յայնժամ կանգուն կացեալ մեծին Սահակայ, պարկեշտ և նազելի զինքն կազմեալ ի բեմասացութեան ձևի՝ համեստ հայեցուածովք, համեստագոյն ևս ձայնիւ սկսաւ ճառել զերախտիս ծառայութեանն, և զապերախտն ի նոցանէ լինել. ընդ նմին և զկեղծաւոր քաղցրաբանութիւն նոցա յանդիմանելով, զդառնութիւն խորհրդոց և զգործս չարչարս. յարելով ի նոսին զընդդիմաբանել անմիտ հայհոյութեանցն արտաճառեցելոց, զոր ասաց մոլար հաւատակցութիւն. և զնոցայն խայտառակելով զպաշտամունս, կատարեաց ի հրաշալի աստուածաբնութիւն, ըստ հանդուրժելոյ հեթանոսական լսելեաց, և ոչ բովանդակ զբանին պայծառութիւն անհաւատիցն արկանել առաջի յայպանումն, որպէս զմարգարիտ խողից ի կոխումն. այլ այնչափ կայծակնաճաճանչ ցուցեալ, որով գազաղացան մոգուցն լեզուք. և հիացեալ պակեաւ ինքնին թագաւորն, և ամենայն բազմութիւն հրապարակին անձնագեղացն Պարսից՝ յակչիռս կալով սականջնել. մինչև հրամայեաց Վռամ արծաթ բազում տալ նմա՝ իբրև քաջաբանի և ուժգնաստրի առն համարձակախօսի առաջի այնքանոյ թագաւորի:
Այլ նորա ոչ առեալ՝ ասէ ցհամազգին իւր զՍուրենեանն Պահլաւ. «արծաթ նորա նմա լիցի. բայց դու հաւանեցուցես զնա՝ տալ ինձ զերկուսս զայս միայն. զգահ նախարչարցն Հայոց, որպէս կարգեալ յԱրտաշրէ վարեցան մինչև ցայշմ՝ նորին օրինակաւ հրամայեսցէ և առ յապայ, զի մարզպանք պարսիկք մի կարասցեն ծանուցումն սակս այնր առնելով ինչ գերազանցօրէն՝ փոփոխել ըստ կամաց իւրեաց: Եւ միւս՝ զի դարձուսցէ զտուն ազգականին իմոյ և քոյ, զմանկանն Գազաւոնի զորդւոյն Հրահատոյ, թէ և ոչ յիւրում ետեղ, զԱրշակունին յաչաղելով անուն, գէթ ի կարգ ընկեցեալ՝ ընդ այլ նախարարս թուեսցի, յորում ետեղ ինքն կամեսցի, որպէս համազն նորա Կամսարականն, կամ զԱմատունին թափեալ ի հարցն գահուէ և յառաջամասինն պատուոյ ի ստորնակայինն, և կամ գրեթէ որպէս զարքունի գործակալութիւն նմա հաւատասցէ և նորուն զաւակաց համանմանակի ընտանութեամբ, մինչև Աստուած քաղցրասցի դարձուցանել ի կարգ հայրենի ընդ ձեռն որոյ և է թագաւորի: Արդ՝ ջանասցիս դու թովելով զօրէն համոզակեր թովչի»:
Այնմ լսող եղեալ Վռամայ՝ հրամայէ զամենայնն կատարել. և դարձեալ հաստատելով զթոռն նորա զՎարդան ստրատելատն ի տէրութիւն իւրոյ ազգին Մամիկոնէից՝ արձակէ ի Հայս:
Բայց թէ ասիցէ ոք, պարտ է մեզ զասացեալսն մեծին Սահակայ ի Պարսից հրապարակախօսութեանն գրել՝ գիտասցէ, զի ոչ յումեքէ ի լսելիսս մեր հասեալ է բովանդակն ճշմարտութեամբ, և ոչ մեք ի պատմութեանս հիւսել հաւանիմք: Զի և ես այր եմ ծերացեալ և հիւանդոտ և անպարապ ի թարգմանութեանց, և զերագելն միայն խոկացի, ոչ ինչ մաքրագունից պարապել բանից, զի քո կամքդ կատարեսցին, և ես չողոպրեցայց ի քոց հարկեցուցանող բանից և աղաչանաց. մարդ զքեզ վարկանելով, կարեկցութեմբ մեզ հաւասարեալ, և ոչ որպէս քեթողքն ասեն, մերձազաւակք և մօտասերք. գոլ և նոյնասերմանք աստուածոց՝ իշխաք:
ԿԶ
Գործք Շամուելի անարժան հոմիշխանին մեծին Սահակայ:
Եկեալ Շամուելի՝ կալաւ զաթոռ եպիսկոպոսապետութեանն, հետևեալ վարուցն Բրքիշոյի, և առաւել ևս ագահութեանն մասամբ. զի նա զվարճանեալ եպիսկոպոսացն միայն յափշտակոաց զվիճակ, այլ սա և զկենդանեացն. քանզի և փոխանորդ մեռելոցն ոչ տայր թոյլ ձեռնադրել մեծին Սահակայ, և զկենդանեացն դոյզն ինչ գտեալ պատճառս խափանամն հարկացն արքունի՝ հալածականս առնէր, յինքն կորզելով զամենեցուն տունս: Վասն որոյ ատեցեալ ի բնաւ եպիսկոպոսացն՝ արհամարհեալ լինէր. զի թէ և բիւրապատիկ չարիս ի նմանէ կրէին՝ ոչ երբէք տեսանէին զնա, բայց ի սուրմակայն յայնմանէ, զորոյ և մեծացոյց իսկ զվիչակն, արքունի հրամանաւ հանեալ զբազմաց՝ նմա հաւատայր: Ընդ որ նախանձեալ և այլ եպիսկոպոսաց՝ ժպրհեցան զնոյն առնել, խնդրելով ի Պարսից արքայէն օգնականութեամբ իւրաքնչիւր իշխանաց:
Այլ մեծն Սահակ ոչ ինչ կասեաց զհոգևոր կաթնն դիեցուցանել մանկաց եկեղեցւոյ հանդերձ Մեսրոպաւ, զոր թողեալ խաչսխեաց յեկեղեցւոջն կաթուղիկէ, որ ի Վաղարշապատ քաղաքի, ինքն կալով ի Բագրևանդ գաւառի, ի տեղւոջն՝ ուր ծագեաց լոյս յերկնից ի մկրտել սրբոյն Գրիգորի զՏրդատ արքայ և զբոլոր Հայս:
Բայց Շամուէլ կեցեալ ամս հինգ՝ մեռանի ի մերում աշխարհիս: Յայնժամ ժողովեալ ի միասին ամենայն նախարարացն՝ չոգան առ մեծն Սահակ, և զմեղանս յանձն առեալ՝ աղաչէին զնա դարձեալ ունել զաթոռն. խոստանային ի Պարսից արքայէն հաստատել զնա, մուրհակ ամենեցուն կնքեալ՝ ազգաւ տալ թոռանց նորա զնոյն իշխանութիւն: Այլ նա ոչ առնոյր յանձն. և ի բազում թախանձելոյ նոցա հարկաւորեալ՝ պատմեաց զտեսիլն, որ յառաջ քան զբազում ժամանակս երևութացաւ նմա ի քում ապագայիցն յայտնութիւնք: Զոր լուեալ նախարարցն և գւտացեալ, թէ յաստուածային հրամանէ դադարեաց յազգէ նորա քահանայապետութիւնն՝ յարտասուս հարեալ, աւաղեալով զինքեանս ըստ Աւետարանին բանի, թէ Հարկ է գալ գայթակղութեանն, բայց վայ այնոցիկ, ընդ ոյր ձեռն գայցէ գայթակղութիւնն՝ ետուն նմա:
ԿԷ
Փոխումն յաշխարհէ մեծին սահակայ եւ Մեսրոպայ երանելւոյ:
Զքսան և զմի ամ թագաւորեալ Պարսից Վռամ երկրորդ՝ մեռանի, թողլով զտէրութիւնն որդւոյ իւրում Յազկերոտի: Որոյ մոռացեալ զհաշտութիւնն՝ իսկ և իսկ ընդ թագաւորելն դիմէ ի վերայ զօրացն Յունաց, որք առ Մծբնին, հրամայելով գնդին Ատրպատականի ի մեր աշխարհս ելանել. որք եկեալ անկարգապէս բանակեցան հուպ առ Բագնացն աւանի:
Յայնժամ հասեալ մեծին Սահակայ հիւանդութիւն մահու. և առեալ զնա աշակերտացն՝ տարան ի գիւղն որ կոչի Բլուր. որպէս թէ ի վայր և յընտանեգոյն և ի զերծ տեղի մատուցեալ ի զօրացն Պարսից կտտողաց զնոսա: Ուր և եհաս վախճան, կեցեալ եպիսկոպոսապետութեամբն ամս յիսուն և մի, սկսեալ յերրորդ ամէ վերջնոյ Խոսրովայ արքայի Հայոց մինչև ցսկիզբն ամին երկրորդի Յազկերտի եղելոյ Պարսից թագաւորի, յելս ամսոյ նաւասարդի, յաւուր իւրոյ ծննդեանն: Որ մահկանացու ծնեալ՝ անմահ զիւրն յիշատակ եթող. պատուեաց զպատկերն, պատկառեաց ի կոչնականէն, փոխանորդեաց զկեանսն.և այսքան կենցաղավարեաց՝ իբր զի պակասութեան իրիք մասն ի ծերութենէն եղանիլ, և ոչ յախտից առընդունել: Զորմէ պարտ էր մեզ հրաշափառագունիւ անցանել բանիւ, ըստ արժանի սրբոյ հօրն դրուատից. այլ զի մի յերկարութիւն ճառիցս լիցի ձանձրութիւն ընթերցողաց՝ այլում տեղւոյ և ժամանակի զայսոսիկ թողցուք, արտաքոյ այսց գրոց, ուր զսկզբանն հրաւիրեցաք առնել թելադրութիւն:
բայց զպատուական մարմին նորա բարձեալ սարկաւագապետին նորին Երեմիայի հանդերձ աշակերտակցօքն և տիկնաւն Մամիկոնենից, նորին նուաւ, որում անուն էր Դստրիկ, կին Վարդանայ ստրատելատի՝ տարեալ հանգուցին յիւրեանց գիւղն յԱշտիշատ, որ է ի գաւառին Տարօն: Եւ ցրուեալ աշակերտաց նորա կրօնաւորաց սպուդէից ի գաւառս իւրաքանչիւր՝ շինեցին վանորայս, ժողովեալ եղբարս:
Եւ զկին վեց ամսոց անցելոց կատարման սրբոյ Սահակայ, յերեքտասանն մեհեկանի և երանելին Մեսրոպ յաշխարհէ փոխեցաւ ի Վաղարշապատ քաղաքի, գերազանցեալ քան զամենայն, որք զայնու ժամանակաւ էին առաքինիք: Քանզի ամբարտաւանութիւն և մարդահաճութիւն առ ի նորա վասն տեղի գտանել երբէք ոչ կարացին. այլ հեզ և լաւակամ և բարեխորհուրդ գոլով, և երկնայնոցն զարդարեալ սովորութեամբք զինքն բոլորից ցուցանէր: Վասն զի գոյր տեսլեամբ հրեշտակական, մտօք ծննդական, բանիւ պայծառ, գործքովք ժուժկալ, մարմնով արտափայլեալ, սարասիւք անճառ, խորհրդակցութեամբ մեծ, հաւատով ուղիղ, յուսով համբերողական, սիրով անկեղծաւոր, ուսուցահաւատով ուղիղ, յուսով համբերողական, սիրով անկեղծաւոր, ուսուցանելով անձանձրոյթ:
Այլ վասն զի զբոլոր նորա ուղղութիւնս ոչ եմ բաւական ասել՝ ի հանգիստ նորա նշխարացն դարձուցից զբանս: Որպէս լուայ ի բազմաց և ի հաւատի արանց, եթէ եկաց լոյս շողապէս ընդ աղօտ նշան խաչի ի վերայ տանն, ուր երանելին զհոգին աւանդեաց. ոչ փոյթ ընդ փոյթ լեալ էանց ծագումն, կամ ակաւուց տեսանելի, այլ ամենայնբազմութեանն. մինչև յոլովից մկրտել յանհաւատից: Յայնժամ լեալ աղմուկ շփոթ յամբոխութեանն, բաժանեալ յերիս գունդս, վասն հանգուցանելոյ զպարկեշտն զայն մարմին և նախ քան զմահն կրթեալ ի մեռելութիւն: Կէսքն ասէին տանել ի բնագաւառն իւր ի Տարօն, և ոմանք ի նախ աշակերտեալն Գողթն, և այլքն անդրէն ի նմին ի Վաղարշապատ քաղաքի ի սրբոցն դիրս: Բայց յաղթութեաց քաջն Վահան Ամատունի, զի էր զօրաւոր հաւատովք և ճոխութեամբ մարմնաւորաւ. վասն զի ի ժամանակին յայնմիկ ի նա էր հաւատացեալ Պարսից զհաազարապետութիւն աշխարհիս հայոց. որոյ բարձեալ՝ տարաւ զնա արժանի յուղարկմամբ յիւր գիւղն Օշական: Եւ նոյն տեսիլ լուսեղէն խաչին ի վերայ դագաղացն երթայր յանդիման ամենայն ժողովրդեանն, մինչև ի հանգիստ զնա փոխեցին Վահան և Թաթիկ նորին արբանեակ. և ապա նշանն աներևոյթ լինէր: Իսկ զաթոռ եպիսկոպոսապետութեանն ետեղապահութեամբ յաջորդեաց հրամանաւ երանելւոյն Մեսրոպայ՝ նորին աշակերտն Յովսէփ քահանայ ի Վայոց ձորոյ, ի Խողոցիմ գեղջէ:
ԿԸ
Ողբք վասն բառնալոյ թագաւորութեանն Հայոց յազգէն Արշակունեաց, եւ եպիսկոպոսապետութեանն յազգէ սրբոյն Գրիգորի:
Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն. զի բարձաւ թագաւոր և քահանայ, խորհրդական և ուսուցող. վրդովեցաւ խաղաղութիւն, ամրատացաւ անկարգութիւն. դրդուեսաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն:
Ողորմիմ քեզ, եկեղեցի Հայաստանեայց, խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին, ի քաջէն գրկեալ ի հովուէ և ի հովուակցէ: Ոչ ևս տեսանեմ զբանաւոր քո հօտ ի վայրի դալարւոջ և ոչ ի ջուրս հանգստեան սնեալ, և ոչ ի փարախ հաւաքեալ՝ զգուշանալով ի գայլոց, այլ ցրուեալ անապատաց և գահավիժութեանց:
Երանի՜ առաջնոյ և երկրորդի փոփոխմանն. զի էր ինչ ժամանակ հեռանալոյ փեսաւիրին, և հարսնդ համբերեցեր՝ ողջախոհութեամբ զամուսնութիւն պահելով, որպէս ոմն նախ քան զմեզ իմաստասիրեաց: Դարձեալ մինչ երբեմն ոմն սեղեխաբար յանդգնեալ յարձակեցաւ յանարատ առագաստդ՝ և հարսնդ ոչ աղտեղացար. թէպէտ և բռնութիւնն զփեսայն ի բաց վարեաց, որդւոցն բարձրացելոց անարգելով զծնողն, համայն և խորթոցն ըստ արժանեացն զօտար հայրն և զեկամուտ յօրայն. սակայն դու և ոչ յայնմ զքեզ ամայի բոլորիցն ցուցեր. զանդրէն քոյոյն յուսալով դարձ հովուակցաւն, ոչ որպէս տայգերբ, այլ որպէս նոյնազաւակ զուգահարբ, զմանկունսն փայփայեցեր: Իսկ յերրորդ հեռանալս ոչ է ակնկալութիւն դարձի, լուծեալ ի մարմնոյս ընկերաւն և գործակցաւն:
Ընդ Քրիստոսի լաւ է նոցա բնակել, և յԱբրահամեանն հանգչել ի գոգս, և զհրեշտակացն տեսանել զպարաւորութիւնս: Բայց անհոգող դու այրութեամբ, և եղկելիք մեք՝ որ զրկեալք եմք ի հայրենի վերակացութենէն: ԶԻ ոչ որպէս ի հնումն ժողովուրդն այն, այլ առաւել մերս է թշուառութիւն: Վասն զի Մովսէս բարձեալ լինի, և Յեսու ոչ յաջորդէ՝ առաջնորդել յերկիրն Աւետեաց: Ռոբովամ մերժեցաւ յիւրմէ ժողովրդենէն, և փոխանորդեաց որդին Նաբատայ. և զայրն Աստուծոյ ծխեաց ոչ սռիւծ, այլ կատարումն ժամանակի: Եղիա համբարձաւ , և Եղիսէէ ոչ մնաց կրկին ոգւով ածանել զՅէու. այլ Ազայել հրաւիրեցաւ ի կոտորել զԻսրայէլ: Ի գերութիւն վարեցաւ Սեդեկիայ, և Զօրաբաբէլ ոչ ուրեք է, որ նորոգէ զպետութիւնն: Անտիոքոս բռնադատէ թողուլ զօրէնս հայրենիս, և Մատաթիայ ոչ ընդդիմակայէ. պատերամ զմեզ շւորջ պաշարէ, և Մակաբէ ոչ փրկէ: Այժմ մարտք ի ներքուստ և արհաւիրք արտաքուստ. արհաւիրք ի հեթանոսաց և մարտք ի հերձուածողաց, և խորհրդականն չէ ի միջի, որ խրատէր և յարմարէր ի պատերամ:
Աւա՜ղ զրկանացս, աւա՜ղ թշուառական պատմութեանս, ո՞րպէս զախտս հանդուրժեցից բերել. զիա՞րդ զմիտս իմ և զլեզուս պնդեցից, և հատուցից զբանս հարցն՝ փոխանակ ծննդեանն և սննդեանն: Քանզի ծնան զիս իւրեանց վարդապետութեամբն և սնուցին, առ այլս առաքեալով աճեցուցանել: Եւ մինչ նոքա զմերն յուսային զդարձ, և պատուասիրել իմով ամենիմաստ արուեստիւս և կատարելագոյն յարմարութեամբս, համայն և մեք փութապէս դիմեալք ի Բիւզանդիոյ, յուսայաք հարսանեաց պարել, անվեհեր երագութեմբ կրթեալք, և առագաստի ասել երգս, – արդ փոխանակ խրախճանութեանն ի վերայ գերեզմանի ողբս ասելով՝ ողորմելի հառաչեմ. ուր և ոչ տեսութեանն ժամանեցի աչաց նոցա կափուցման, և լսել զվերջին բարբառն և զօրհնութիւն:
Այսպիսեաւ անձկաւ հեղձամղձուկ եղեալ՝ վտանգիմ կարօտութեամբ մերոյ հօրն: Ո՞ւր է քաղցր աչացն հանդարտութիւն առ ուղիղս և ահաւորութիւն առ թիւրս. ո՞ւր զուարթ շրթանցն ժպտումն առ բարի աշակերտացն հանդիպումն. ո՞ւր խնդամիտ սիրտն ընդունող արբանեկաց. ո՞ւր երկայն ճանապարհաց յոյսն հեշտացուցիչ, աշխատութեանցն հանգուցանող: Կորեա՜ւ ժողովողն, թագեա՜ւ նաւահանգիստն, ելի՜ք օգնականն, լռեա՜ց ձայնն յորդորեցուցիչ:
Ո՞վ այսուհետև զմերս յարգեսցէ զուսումն. ո՞վ ուրախասցի ընդ յառաջադիմութիւն աշակերտիս. ո՞վ զհայրականն բարբառեսցի զուարճութիւն, մասամբ ինչ յաղթահարեալ յորդւոյս: Ո՞վ կարկեսցէ զյանդգնութիւն ընդդէմ առողջ վարդապետութեան հակառակ յարուցելոցն, որք ամենայն բանիւ քակտեալք և քայքայեալք՝ յոլովս փոփոխեն վարդապետս և բազում գիրս, որպէս ասաց ոմն ի հարցն. առ ամենայն բան նմանապէս դժուարին, և չար օրինակ անձանց գրեն զայն՝ զծիծաղելն զմեօք և զարհամարհելն իբրև զնհաստատնովք, և որ ինչ պիտանացու ունիցի արուեստ: Ո՞վ զնոսա ըմբերանեսցէ սաստելով, և զմեզ սփոփեսցէ գովելով, և չափ դնիցէ բանի և լռութեան:
Զմտաւ զայսոսիկ ածելով՝ հառաչումն յիս ի ներոս ընթանայ և արտօսր, և կամեցուցանէ բարբառել բան տխրական և սգաւոր: Եւ ոչ գիտեմ, եթէ զիարդ յարմարեցից զողբերգութիւնս, և կամ զով արտասուցից. զհէ՞քն իմ մանուկ և թագաւոր, զխորհրդակցութեամբ վատթարն, զազգաւ ի բաց ընկեցիկն, և նախ քան զմահուն մեռելութիւն՝ անփառութեամբ յաթոռոյն ի վայր կործանեալ, եթէ զիս ինքն, զի վերացաւ ի գլխոյս փարթամացուցիչ պսակն գեղեցիկ և կենցաղօգուտ. զհա՞յր իմ և զքահանայապետ, զմիտսն վսեմացեալս, որ երթայր տանէր կատարեալ բան, որով վարէրն և յարմարէր, և զերասանակս ի բուռն առեալ՝ ուղղէր զգէմսն և սանձահարէր զլեզուս օտարաձայնս, եթէ զիս, թափուր ի Հոգւոյն մնացեալս խանդից և ցանկանեալ. զծնո՞ղն իմ, աղբիւր վարդապետական, զարդարութեանն ոռոգող, և հեղհեղաւ զամբարշտութիւն արտաքս սահմանելով, եթէ զիս, երաշտացեալ և թարշամեալ պասքութեամբ արբուցմանց խրատու. զաշխարհիս եկե՞ալ աղէտս, եթէ զապագայիցն ակնկալութիւն:
Ո՞վ մեզ յայսոսիկ ճառակցէ հաւասարելով տրտմութեանս, և օգնեսցէ ախտակցելով ասիցս, կամ յարձանս փորագրել: Զարթիր Երեմիաս, զարթիր և ողբա հանդերձ մարգարէանալով որ ինչ թշուառացաքս և որ ինչ թշուառանալոցս եմք. գուշակեա զյառնել հովուաց տգիտաց, որպէս երբեմն Զաքարիս Զաքարիաս յԻսրայէլին:
վարդապետք տխմարք և ինքնահաճնք, անձամբ առեալ պատիւ և ոչ յԱստուծոյ կոչեցեալ. արծաթով ընտրեալք և ոչ Հոգւով. ոսկեսէրք, նախանձոտք, թողեալ զհեզութիւն, յորում Աստուած բնակէ, և գայլք եղեալ՝ զիւրեանց հօտս գիշատելով:
Կրօնաւորք կեղծաւորք, անձնացոյցք, սնափառք, պատուասէրք քան թէ աստուածասէրք:
Վիճակաւորք հպարտք, դատարկակացք, զրաբանք, ծոյլք, ատեցողք արուեստից և վարդապետական բանից, սիրողք վաճառաց և կատակերգութեանց:
Աշակերտք հեղգք առ ուսումն և փոյթք առ ի վարդապետել, որք նախ քան զտեսութիւնն աստուածաբանք:
Ժողովրդականք վէսք, ստահակք, մեծախօսք, անվաստակք, արբեցողք, վնասակարք, փախչողք ի ժառանգութենէ:
Զօրականք անարիք, սնապարծք, զինատեացք, պղերգք, հեշտասէրք, անժուժկալք, կողոպտիչք, գինարբուք, յուզակուք, համաբարոյք աւազակաց:
Իշխանք ապստամբք, գողակիցք գողոց, կծլիք, կծծիք, ժլատք, ագահք, յափշտակողք, աշխարհաւերք, աղտեղասէրք, ծառայիցն համամիտք:
Դատաւորք տմարդիք, սուտք, խաբողք, կաշառառուք, անընտրողք իրաւանց, անհաստատք, հակառակողք: Եւ բարձումն առ հասարակ յամենեցունց սիրոյ և ամօթոյ:
Եւ ապա յանդիմանութիւն այսոցիկ զի՞նչ, եթէ ոչ անտես առնել Աստուածոյ, և տարերց փոփոխել զբնութիւնս իւրեանց: Գարուն երաշտացեալ, ամառն անձրևայոյզ, աշուն ձմեռնացեալ, ձմեռն սաստկասառոյց, մրրկալից, յերկարացեալ. հողմք բքարարք, խորշակաբերք, ախտահաւաքք, ամպք հրընկէցեք, կարկտածուք. անձրևք անժամանակք և անպիտանք. ադք դառնաշունչք, եղեմնարկուք. ջրոց առաւելուլն անօգուտ և նուազելն անհնարաւոր. երկրի անբերութիւնք պղտոց և անաչելութիւնք կենսանեաց, այլ սասանմունք և դղրդմունք: Եւ ի վերայ այսր ամենայնի խռովութիւնք յամենայն կողմանց, ըստ այնմ՝ եթէ չիք խաղաղութիւն ամբարշտաց:
Զի թագաւորք տիրեալք խիստք և չարաչարք, բեռինս բառնալով ծանունս և դժուարակիրս, հրամանս տալով անտանելիս. վերակացուք անհարթարարք, անողորմք. սիրելիք դաւաճանեալք. և թշնամիք զօրացեալք. հաւատ վաճառեալ ընդ սնոտի կենցաղոյս: Հէնք եկեալ անհատք և յոլովից կողմանց. գերփումն տանց և յափշտակութիւն ստացուածոց. կապումն գլխաւորաց և բանտք յայտնեաց. յօտարութիւն վտարումն ազատաց և անթիւ նեղութիւնք ռամկաց. առումն քաղաքց և քանդումն ամրոցաց. աւերումն աւանաց և հրդեհումն շինուածոց. սովքանբաւք և հիւանդութիւնք և մահք բազմօրինակք. աստուածպաշտութիւն մոռացեալ, և ակնկալութիւն գեհենի:
Յորմէ պահեսցէ զմեզ Քրիստոս Աստուած, և զամենեսեան՝ ոյք երկրպագեն նմա ճշմարտութեամբ. և նմա փառք յամենայն եղականացս ամէն: