Jump to content

Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Նախագիտելիք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

Պատմությունների այս Երրորդ դպրությունը պարունակում է պատմական դրվածքների գլուխներ, և նրան կից կան ուրիշ երեք դպրություններ, այսինքն՝ սրանք չորս մատյան են և չորսն էլ միևնույն անցքերի հիշատակարաններ են, որոնք հիշեցնում են Հայաստան աշխարհի Թորգոմի որդիների պատմությունները, այսինքն՝ անցած եղելությունների շարքը,— գործերն ու վարքերը աստծու մարդկանց՝ սուրբ քահանայապետների և աշխարհիս տեր Արշակունի թագավորների ու անվանի մարդկանց՝ զորավարների և քաջ նախարարների՝ մինչև նրանց մահը, այլև (երկրի) խաղաղությունն ու պատերազմները, շինությունն ու ավերմունքները, արդարությունն ու անօրինությունը, աստվածապաշտությունն ու անբարեպաշտությունը։ Պատմությունն սկսելով Տրդատի որդի Խոսրովի թագավորությունից մինչև Հայոց թագավորների թուլանալը վերջին ժամանակներում և առաջին քահանայապետ Գրիգորի որդի Վրթանեսի քահանայապետությունից մինչև այն վերջինները, որոնք Հայոց գլխավոր եպիսկոպոսներն էին՝ մի առ մի կարգով, թվով ու համարով, առանձին-առանձին գլխակարգելով նկարագրեցի։ Եվ չորս դպրությունների համար աոանձին ցանկեր կազմեցի յուրաքանչյուրի սկզբում՝ մինչև վերջը, որպեսզի օգտվել կարողանան նրանք, որոնք սրտանց փափագում են վերահասու լինել իմ ասելիքներին։