Jump to content

Պատուհանի կինը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատուհանի կինը

ՊԱՏՈՒՀԱՆԻ ԿԻՆԸ


Ես կինն եմ
Պատուհանի,
Տե՛ս խաղ անող
Մանուկներին։

Զինվոր, նավաստի,
Պատանի՝
Քո ճամփին,
Դեպի ամռան
Լողավազան։

Տեսնու՞մ ես ինձ՝
Կանգնած,
Լսու՞մ ես ինձ՝
Ծիծաղելիս
Պատուհանից։

֊Բարձրացի՜ր, պարո՜ն,
Քո սենյակ, ու ես
Կնվագեմ քեզ համար։

Օ՜, աշխա՜րհ երազի,
Աշխարհ ոսկե տեսիլի՜,
Գառնուկ, քնել փորձիր,
Տա՜ր մեզ աշխարհ երազի։

Դժբախտ եմ ես՝
Հեռու կնոջից իմ,
Տա՜ր ինձ աշխարհ երազի,
Աշխարհ Բանյոնի։

Աշխարհ լի բերկրանքի՝
Արքայի ու գետնի խնձորի՝
Սեղաններին՝
Բարձած բարիքով։

Ճաշի՜ր իմ սեղանին,
Կինը ձայնեց խաղողի այգիներին՝
Տուն կանչելով բանվորներին,
Տափաստաններից։

Ո՜վ մարդ, դու չա՜ր ես,
Դու՛րս եկ այգուց իմ,
Մեր տեղը բարի է՝
Տուն՝ հյուսիսի եղնիկներին։

Վաճառի՜ր ինձ քո պոնին,
Քո արագաթիռ, ոսկյա պոնին,
Ինձ պետք է նրա ուժը
Ու նրա սաստիկ ոտնաձայները։

Սլանալ տափաստանով,
Միայն ես ու հրեշտակն իմ,
Միայն փորձիր մեզ ետ պահել.
Սիրելու ենք մենք։

Բա՜ց պատուհանդ,
Կի՜ն Պաղեստինի,
Վա՜ր նետիր հանդերձդ,
Ու
           ծածկիր
                               մեզ։


Թարգմ․՝ Սուսաննա Դանիելյան