Jump to content

Պեպո

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԱՐՈՒԹԻՆ, հարուստ վաճառական
ԷՓԵՄԻԱ, Արութինի երկրորդ կինը
ՊԵՊՈ, ձկնորս
ՇՈՒՇԱՆ, Պեպոյի մայրը, այրի կին
ԿԵԿԵԼ, Պեպոյի քույրը
ԳԻՔՈ, Պեպոյի ազգական
ԿԱԿՈՒԼԻ, Պեպոյի բարեկամ
ԳԻԳՈԼԻ, Արութինի դուքնի աշկերտ
ՍԱՄՍՈՆ, Արութինի տանու ծառան
Երկու այլ ծառա Արութինի տանը

Առաջին և երրորդ արարվածները կատարվում են Պեպոյի տանը, իսկ երկրորդը՝ Արութինի տանը։

Անցքը պատահում է Թիֆլիսում 1870թ.-ին։


ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ

ԱՐՈՒԹԻՆ.― 60 տարեկան, միջին հասակով և կազմվածքով, երեսը կարմիր, լիքը և ածելած։ Սև. ներկած կարճ մազեր, հաստ հոնքեր և խուզած բեխեր։ Եվրոպական հագուստ։ Սպիտակ շապիկ, գունավոր փողկապ, նույնպիսի ժիլետ և պանտալոն։ Սև սերթուկ գլխարկ֊ ցիլինդր։ Ոսկե ժամացույց ոսկե շղթայով։ Գործ է ածում գունավոր մետաքսե թաշկինակ, փոքրիկ դեղին սաթե համրիչ և ծոցի մեջ պորտմոնե։ Շարժվածքը, ման գալն ու խոսվածքը ծանր։ Ըստ երևույթին պատվավոր անձն։

ԷՓԵՄԻԱ.― 30 տարեկան, գեղեցիկ և վայելչակազմ կին, շեկ մազերով։ Եվրոպական մոդայի ամենաշքեղ բաց կապույտ հագուստ, վրացնակ գլխով (չիքիլա, ոսկեկար ճակտի աղլուխ և այլն): Զարդարված է ոսկե ժամացույցով, երկար շղթայով և զանազան ակնեղեններով։ Պարանոցին կարմիր բանտ։ Խոսակցությունը, շարժվածքը և ման գալը արագ ու կրակոտ։ Շատ է քրքրվում։
ՊԵՊՈ.― 35 տարեկան, թուխ և գեղեցիկ դեմքով, բարձր հասակով) ամուր կազմվածքով և լայն կրծքով։ Սև կարճ մազեր, ճակատի վրա բերած, բարակ հոնքեր և բեխեր երեսն ածելած։ Ունի երկու ձեռք  Թիֆլիզի բուն լոթու հագուստ՝ մինր հասարակ, մյուսը զարդի։ Առաջինն Է՝ չթե կամ սպիտակ շապիկ. Մուգ-կապույտ դոշլուղ, սև ղայթանով բոլորած. սև նաշուրի արխալուխ,  Լեգզու սև շալից չոխա առանց զարդարանքի. միևնույն շալից լայն շալվար, ծայրերի ներսի կողմը զանգյալի մեջ չարչուբաղով ամրացրած. սև ղափաղավոր լափչիններ արծաթե նեղ քամար. կարմիր մորթե երկար գըդակ, ծայրը փոքր ինչ ներս ծալած կարմիր բամբակե թաշկինակ։ Զարդի հագուստն է՝ մետաքսե կարմիր դոշլուղ և սև արխալուխ, երկուսն էլ բարակ ոսկեթելով բոլորած. դավայունի դեղին չոխա, սև լայն չափարիշով զարդարած. նույն կտորից լայն շալվար, ծայրերը վերոհիշյալ ձևով ամրացրած. սպիտակ ղափաղավոր լափ չիններ կանաչ ղայթաններով. Բուխարու սև գդակ, ծայրր կոտրած. Իմերեթու մետաքսե գոտիկ. կապույտ բամբակե թաշկինակ։ Քայլը հաստատ, ձայնը քաղցր և ազդու. շարժվածքն ու խոսակցության ձևերը բուն   ժողովրդական։   Միշտ   գլխարկով,  բացի  նշանակած տեղերից: