Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պսակ—պսակ
Բարով եկաք, բարով եկաք, ձեր ճամփէքը փունջ մանուշակ.
Բարով եկաք, բարով երթաք, օրհնւի մեր տիկնի պսակ.
Տիրնա-նինէ, տիրնա-նինէ, նորահարսը ձեզ բաժին է։
Կլոր պար, մէջը ծառ.
Փեսայ, արի հարսին տար։
Տիրնա-նինէ, տիրնա-նինէ, պար եկողը նոր փեսան է։
Տիրնա-նինէ, տիրնա-նինէ, պար եկողը նորահարսն է։
|
|