Jump to content

Ջանգյուլումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ջանգյուլումներ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 103։
               Ռուզանին

-Ա՛յ տղա, բարի՛ տղա,
Իմ սիրած սարի՛ տղա,
Քո սիրուց այրվո՜ւմ եմ ես,
Մի՛ գնա, արի՛, տղա՛...

- Ա՛յ աղջիկ, անո՛ւշ աղջիկ,
Իմ քնքուշ-մանո՛ւշ աղջիկ,
Գնում եմ, իմ սեր-սրտից
Դու պահիր մի հո՛ւշ, աղջի՛կ։

Գնում եմ՝ լաց չլինես,
Գիշերը բաց չլինես,
Իսկ երբ որ կրկին ետ գամ՝
Արցունքից թա՛ց չլինես։

Լա՛վ եղիր ու տա՛ք... եղիր,
Արևից շիտա՛կ եղիր,
Երբ կրկին գի՛րկդ գամ ես՝
Իմ կրծքին կրա՛կ եղիր...

10.08.82, 10.06.83, Ստեփանակերտ