Քչքչալով սարի լանջից Ցած է իջնում Գետը բարակ,
Ցած է իջնում, ձորի միջից Դուրս է փախչում Արագ-արագ։
Դուրս է փախչում ձորի միջից. Առաջ վազում Ոլոր-մոլոր,—
էն ահավոր ձոր ու կիրճից Գալիս հասնում Անդունդը խոր...
էդ անդունդի մի վիթխարի,
Լեռ ապառաժ մի մեծ քարի
Գլխից հանկարծ ընկնում է ցած
Ընկնում է ցած՝ Գահավիժվում... Ջուրը վիժվում, Ջուրը գժվում, Գոռում, գոչում Ու հառաչում,— — Ջըրրր-վեշշ, Չըրրր-վեշշ... — Ջը՜րրր-վե՜շշ, Ջը՜րր-վե՜ժժ...