Ռ. Զարդարյանի ալբոմում
Արտաքին տեսք
Ռ. Զարդարյանի ալբոմում
Մի՛ տրտնջա ցավիդ համար—սիրո առատ աղբյուր է նա,
Մի՛ ափսոսա մեղքիդ համար—սիրտը մաքրող սուրբ հուր է նա.
Թե սերն անցնի` մի մորմոքա—կը մնա հուշ—մաքուր է նա,
Սիրտըդ թող միշտ խնդա կամ լա—մահ է մթին` երբ լուռ է նա:
Արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,—
Չարածներդ համար պիտի ասես ափսո՜ս, հազա՜ր ափսոս:
Վահան Տերյանն ասաց—ավա՜ղ, ինչու՞ դրի սրտիս կապանք,
Քանի՜ սերեր, քանի՜ հուրեր զուրեր հանգցըրի—հազա՜ր ափսոս…
1917, գարուն, Թիֆլիս