Jump to content

Սա հուլի՞ս է...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սա հուլի՞ս է...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից, «Ծիծեռնակ» հրատ., Երևան, 2023, էջ 40։
«Արցախի կոմունիստ» (Արցախի կոմկուսի Կենտկոմի ամսաթերթ), No 10 (212), հոկտեմբեր, 2017, էջ 4։


***


Սա հուլի՞ս է,
Թե՞ հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ է՝
Անձրևաբեր-ձյունաբե՞ր է,
Իսկ մենք մի շոգ
Օգոստոսի՛
Հույս ունեինք,
Ախր
Աշունն ինչո՞ւ այսքան անհամբեր է:

18.07.2015, Գորիս