Սեվ շղթաներ
Արտաքին տեսք
ՍԵՎ ՇՂԹԱՆԵՐ
Այն լո՜ւյս որերի վառ գարնան համար
Ձեզ՝ սև շղթաներ, իմ կրծքի վրա
Կրում եմ լռիկ, տանջվում անդադար
Գիշերը անքուն, ցերեկն՝ անզգա:
Այն լո՜ւյս որերի — սուրբ ազատության
Ցերկունքի ցավն է իմ հոգին կիզում,
Կեղեքված կյանքիս անվերջ դառնության
Միայն հույսերով վերջ եմ երազում։
Ա՜խ, սև շղթաներ, անարգ հանգույցներ,
Դուք բիրտ կարգերի և՛ ույժ և՛ տաղանդ—
Իմ կրակ սրտիս իղձն անձնվեր
Մոլի բռնության դրել եք պատանդ։
Ա՜խ, սե՛վ շղթաներ, ժանգոտ ողակներ,
Դեհ զընզզընգացեք հիմնը հաղթական՝
Այն լույս որերի հիմնը անվեհեր
Յեվ ձեր գարշելի վողբերգը մահվան...
1908