Սերը իմ տան ճանապարհն է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անձրեւը թել-թել Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Սերը իմ տան ճանապարհն է)

Վարդան Հակոբյան

Վազում է րոպեն
***

Սերը իմ տան ճանապարհն է,
Վերելք է նոր ճամփաների.
Սերս սերն է մեր սարերի,
Սերը իմ տան ճանապարհն է։
Գանձասարի սուրբ տաճար է,
Արեւգալ է սերս բարի.
Սերս իմ տան ճանապարհն է,
Վերելք է նոր ճամփաների։