Սերս սպառեցավ, փա՜ռք աստուծո
Արտաքին տեսք
Սերս սպառեցավ, փա՜ռք աստուծո
Ա՛հ, ընկեր իմ, ինչ ուրա՜խ եմ,
Ձայնիս լըսի՛ր, աղաչում եմ.
Միտքս անխռով, սիրտս խաղաղ է,
Հոգիս թեթև և հանգիստ է։
5
Փա՜ռք աստուծո ուրախարար,
Սպառեցա՜վ սերս անմխիթար.
Այժըմ եղբայրդ փոփոխվել է,
Որ առաջ էր, այլ նա ա՜յն չէ.
Այժըմ ազատ մարդու, նըման
10
Չի հնազանդում գեղեցկության։
1859