Jump to content

Սեր իմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սեր իմ


ՍԵՐ ԻՄ

Երբ փոքր էի՝
Աստղ էիր դուն
Հեռու հեռու։

Հարբած քեզմով,
Դարձա երկինք
Ես երազուն։

Բայց երբ մեծցա՝
Դուն դարձար հող
Հայրենական,

Ես ափերուդ
Համբույր տվող
Գետակ դարձա։

Ինչ լավ է, որ,
Իմ սեր միակ,
Իջանք երկնեն

Ու կքալենք,
Մենք երկուքով՝
Այս բարձունքով։

Փարիզ, 1964