Jump to content

Սէր առ հայրենիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սէր առ հայրենիս

* * *


Հեռաւոր տարածուն այս միջոց լայնութեան
Որ խլէ ուժգինի քոյ սուրբ տեսութեան
Կարօտիւ զնա ի սէր քա անբաժան
Հայաստան իմ քաղցրիկ Հայայաստան,
Ճամբեցեր զիս անհաց, անպաշար, անդարման
Անընկեր, աննպաստ, յուղի այս տարական,
Այլ զքո քաղցր անուն կալայց ես սրբազան.
Ե՞րբ եկից երբ տեսից զքոյդ սահման աննման
Ուր Մասիս, Արագած հոյակապ հոյանան,
Երբ եկից երբ տեսից ի դաշտ քո ի գեղազան Հայաստան
Ուր կամար երկնային կայ զքեզ շրջական,
Ոհ վաղուց ոչ տեսին զայն աչք իմ լալական
Որ ընթացք փոփոխեն զմանկութեանս իմ կայան. Հայաստան.
Ծիծաղին թերևս աստեղաց վառարան,
Ի վերայ մարմանդոց քոց վարից հրաշական
Իսկ թէ լան ո՛չ գիտեմ: Կամ բացեայ տարական Հայաստան:
Յանձնեցի քեզ զծնօղս, զընտանիս, զգերդաստան,
Յանձնեցի սքամած, ի լաց յողբ անպայման,
Լան արդեօք տակաւին, թէ արևօվք քո խնդան Հայաստան
Թէ արևն ելանէ` կամ նորա յանդիման,
Թէ գիշերն տարածէ` անկանիմ իմ վարան.
Ե՞րբ տեսից կողկողեմ ի հայրենիս զայս վայրկեան, Հայաստան,
Ծխաված իմ հեծեծ ի մորմոք հառաչման,
Թխպագին քան ամրոց` ի բարձունս վերանան
Ո՛չ գիտեմ բերե՞ն ամպք քեզ ցաւոցս զայս գուժան, Հայաստան
Սիրախումբ քոյդ զաւակք որք ի քեզ զօրանան
Ի դասուց, որոց ես կամ օտար, զուրկ միայն
Ոհ յիշե՞ն զիս արդեօք, թէ վաղուց մոռացան, Հայաստան,
Ոչ լսեմ զ<ձ>այն երգոց` զոր ի դաշտ քո
Գա՞ն արդեօք յայդ կուսէ թռչնակաց ինչ երա
Զի տացես ինձ ոչ լուր ի վայրեաց սիրական,
Զայս տեսին ո՛չ աչք իմ, որքան աստ կամ մնամ Հայաստան.
Զիմ սիրոյ զիմ հոգւոյ առ քեզ միշտ զեռանդեան
Ա՛ռ վերջին զայս կտակ` զոր շրթունք իմ քեզ տան,
Կաց դու ինձ, որպէս ես քեզ սիրով անբաժան: Հայաստա՛ն: