Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԻՐԱՍՊԱՍՈՒՄ ԴՈՂ Է
Սիրասպասում դող է...
Ես մեծ առաձգականություն ունեմ,
Քանի որ ո՛չ վաղը, ո՛չ երեկը
Ինձ չի ախտորոշում,
Իսկ հոգուս դողէրոցքը
Սարսռում է ժամանակի մատուցած կորստից...
Ոչ երեկ և ո՛չ էլ վաղը
Չի՛ եղել և չի լինելու
Ախտահանումը իմ ծեքծեքող հոգու ալեբախումների...
Եվ մոլորակի՝ հոգեվարք հիշեցնող
Ամեն մի թրթիռը ինձ հուշում է,
Որ ոչ երեկ և ոչ էլ վաղը
Չի՛ հղել ու չի՛ լինելու քո շուրթերի բալհամբույրը...
Սիրասպասում դող է...
6.08.2001
Երևան
|
|