Jump to content

Սիրելի Ա—ին (Ես չե՛մ մոռացել քեզ, բարեկա՛մ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 115 ]

ՍԻՐԵԼԻ Ա—ԻՆ

Ես չե՛մ մոռացել քեզ, բարեկա՛մ,
Եվ հիշում եմ քեզ կրկի՛ն, կրկի՛ն,
Ինչպես անցորդը թափառական
Հիշում է միշտ իր անցած ուղին։—
5 Սիրով է հիշում նա ուղին հին,
Գուցե թախիծով, սակայն երբեք
Նա չի՛ ցանկանա կրկի՛ն, կրկի՛ն
Թողնել հեռուներն ու դառնալ ետ...
Երբ անցած ուղին հուշով անշեջ
10 Խոցում է, ինչպես կարոտի նետ,—
Խեղդո՛ւմ է նա այդ կարոտն իր մեջ,
Որ երրե՛ք, երբե՛ք չդառնա ե՛տ...

1929. 27 XI. Երևան