Սիրերգ (Մեծարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սիրերգ

Միսաք Մեծարենց

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին...։

Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբույր՝ լույսէն, որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տոն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբույրնէր կու գան հովէն ու ծովէն ։

Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարավ միակ համբույրին...։
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։