Jump to content

Սիրո երգի կորած տողն ես...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սիրո երգի կորած տողն ես...

Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես[1] հոգուս համար։

Դու մի՛ֆ[2] դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն —
Հի՜ն կարոտի վերջին դողն ես հոգուս համար...


  1. մոխրագես — ալեխառն մազերով:
  2. միֆ — առասպել` ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատյերացումներն ու ըմբռնումները. փխբ. չիրականացված` իբրև առասպել հիշվող բան: