Սիրտըս ջահել է նորից…
Արտաքին տեսք
Տրիոլետներ
Ա.
Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս սիրում է կրկին,
Երգըս — մի վարդ քո կրծքին,
Սիրտըս ջահել է նորից:
Սերըս թաքուն բոլորից,
Սուր է մեխված իմ կրծքին,
Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս սիրում է կրկին…
Ա.
Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս սիրում է կրկին,
Երգըս — մի վարդ քո կրծքին,
Սիրտըս ջահել է նորից:
Սերըս թաքուն բոլորից,
Սուր է մեխված իմ կրծքին,
Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս սիրում է կրկին…