Սիւն լուսոյ և ամպ հովանի, սուրբ կոյս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Սիւն լուսոյ և ամպ հովանի, սուրբ կոյս

Մովսես Խորենացի


* * *


Սիւն լուսոյ և ամպ հովանի, սուրբ կոյս,
Որ ցօղեցեր ի մեզ ցզօղն երկնային,
զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:
Անկէզ մորենի և սրովբէ հողեղէն, սուրբ կոյս,
Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ,
զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:
Անիծից լուծիչ և քաւիչ մեղաց, սուրբ կոյս,
Որ զանտանելին էից ի գիրկս քո բարձեր,
զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս: