Jump to content

Սլացք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՍԼԱՑՔ


Իմ օրը դարի հեւքով է բացվում,
Դարերի աչքով նայում աշխարհին:
Դուք իմ սլացքում որոնեք երգն այն,
Որ երակներում եռացող արյան
                Նվագի տակ է
Միշտ ծնունդ առնում,
Եվ սուրբ հայրենյաց սիրո պահանջով
Դարիս խորհուրդը երկինք է տանում: