Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սոխակը վանդակում
(Ռուսերենից)
Ինչո՞ւ, ի՜մ սոխակ,
Չես ուտում կերդ.
Ինչո՞ւ չես ասում
Անուշ երգերդ:
— Երգում էի ես
Սաղարթում դալար,
Ոսկե վանդակում
Լուռ եմ միալար:
Դալար ճղնիկը
Ասում է՝ ապրի՜ր.
Ոսկե վանդակը
Ասում է՝ մեռի՜ր:
Ընկերս ճյուղքից
Ինձ է ափսոսում,
Ձագերից զրկված
Ես երգ չե՜մ ասում:
— Բաց կանեմ, սոխա՜կ,
Դուռը վանդակիդ.
Թևիդ տուր, թռի՜ր,
Հասիր ձագերիդ:
|
|