Jump to content

Սոխակի վիշտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սոխակի վիշտը
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 253,
տ. ― էջ 482, ծ. ― էջ 624



ՍՈԽԱԿԻ ՎԻՇՏԸ


Մի օր տեսավ օտար թըռչուն՝
Սոխակ կուլար կուց-կուց արուն,
— Ինչո՞ւ, ասավ, սոխա՛կ սիրուն,
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն.
5 Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն
Տըխուր կուլաս չոր թըփերուն,
Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
Էդ ճըռվռան քո երգերուն,
Հապա ինչո՞ւ դու օրն ի բուն,
10 Էս լուս ու մութ առավոտուն,
Էս շատ անուշ զով հովերուն
Ախ ու վախով կուլաս արուն։
— Ի՞նչ կըխոսես, օտար թըռչուն,
Խենթ ու խելառ դու ցընորուն.
15 Ձմե՛ռ նստեց մեր սարերուն,
Կըտրեց ջըրիկ աղբյուրներուն,
Կըտրեց հոտիկ ծաղիկներուն,
Կըտրեց ձենիկ իմ ձագերուն,
Ի՞նչպես չըլամ կուց-կուց արուն։
20 Էլի ասավ օտար թըռչուն.
— Հերիք դու լաս, սոխա՛կ սիրուն,
Հերիք դու լաս կուց-կուց արուն,
Էլի կուգա քեզ նոր գարուն,
Արև ծագե էս վայրերուն,
25 Հալին ձյուներ մեր սարերուն,
Բացվին ջըրեր աղբյուրներուն,
Ու շուրջ առած քո ձագերուն
Բարև կուտաս ծաղիկներուն։

1910