Սոխակ (Սմբատ Շահազիզ)
Արտաքին տեսք
Սոխակ
Սոխակն երգեց և մոռացավ
Քաղցր քունը գիշերի.
Նա ողջ գիշերն արտասվեցավ,
Որպես սիրտը սիրողի։
5
Եվ նա չասաց. ինչո՞ւ համար
Չկա ոչինչ պատասխան,
Եվ նա գիտեր դորա պատճառ.
Սերը չէ ինքնահավան։