Jump to content

Սոխն ու սխտոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սոխն ու սխտոր
Երգ, որը երգվում է երբ բոլորը իրար ձեռքը բռնելով պտտում են Տրնդեզի խարույկի շուրջ ու երգում։ Ամեն տան առաջին «Ջան լե լե լե»-ից հետո կանգ են առնում, ձեռքերը բաց թողնում, և կապված այն մարմնի մասից որ նշվում է, մարմնի այդ մասը գետնին են տալիս՝ իբր սոխ ու սխտոր են ծեծում։ Հետո նորից ելնում են, ձեռքերը բռնում, պտտում ու երգում։ Երգը կարելի է ցանկացածի չափ շարունակել՝ մարմնի տարբեր անդամները նշելով։ Հատկապես օգտագործվում է Իրանի հայ սկաուտների կողմից Տրնդեզին։

Սոխն ու սխտոր


                                                                                                                
Ինչո՞վ ծեծեմ սոխն ու սխտոր,
Վայ լե լե լե լե,
Ջան լե լե լե։
Արմունկով ծեծեմ սոխն ու սխտոր,
Վայ լե լե լե լե,
Ջան լե լե լե։

Ինչո՞վ ծեծեմ սոխն ու սխտոր,
Վայ լե լե լե լե,
Ջան լե լե լե։
Ծունկով ծեծեմ սոխն ու սխտոր,
Վայ լե լե լե լե,
Ջան լե լե լե։

Ինչո՞վ ծեծեմ սոխն ու սխտոր,
Վայ լե լե լե լե,
Ջան լե լե լե։
Քթով ծեծեմ սոխն ու սխտոր,
Վայ լե լե լե լե,
Ջան լե լե լե։

․․․․․․