Jump to content

Սուտասան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

36. ՍՈՒՏԱՍԱՆ

Ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը սաղ իրա երկրումը շառ ա գոռալ տալի, թե՝ «Ո՛վ կարենա մի էնթավուր լավ սուտ ասի, որ ինքը հավան կենա, նրան մի ոսկե խնձոր կտա»:

Գալիս են, ամեն գհից վեր են կենում գալիս՝ է՛լ թագավորի տղա, է՛լ նազրի տղա, է՛լ վեզրի տղա, մախլաս՝ ո՛վ ասես գալիս ա սուտ ասում: Թագավորը ոչ մինին էլա չի հավանում:

Վերջը գալիս ա մի խեղճ քյասիբ, օրեն հացի մուրուցկան. մի եքա բղուղ վեր ա ունում, գալի թագավորի կուշտը։

— Ա՛յ մարդ, խի՞ ես էկե,— հարցնում ա թագավորը։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էկել եմ փողս ուզեմ. էս բղղովը մին ոսկի ես պարտ՝ տո՛ւ։

— Սո՛ւտ ես ասում,— ասում ա թագավորը,— ես քեզ զատ չեմ տալու։

— Սուտ եմ ասում՝ ոսկե խնձորը տո՛ւ, ոնց որ խոստացել ես։

Թագավորը նոր ա գլխի ընկնում, թե բանը ընչումն ա, խոսքը փոխում ա.— Չէ՛, ղո՛րթ ես ասում,— ասում ա։

— Ղորթ եմ ասում՝ մի բղուղ ոսկիս տո՛ւ։

Թագավորը տենում ա, որ չէ՛, Սուտասանը տարավ, էլ ձեն֊ծպտուն չի հանում, սուս ու փուս վեր ա ունում ոսկե խնձորը տալի նրան։