Jump to content

Սուրբ Մեսրոպ/Տեսիլքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ո՜Վ ՀՐԱՇԱԼԻՔ, ո՜վ հաւատքի աննիւթական հուր,
Ո՜վ զարմանագործ զօրութիւն,
Ո՜վ բոցեղէն բժժանք[1], ո՛վ անլոյծ խորհուրդ,
Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մէջ Մեսրոպին,
Իր աջ ձեռքո՛վն լուսագիծ՝
Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ
Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...։
Յանկարծ՝ Սուրբը մեծ Տեսիլքէն ցնորաշարԺ՝
Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի,
Փետուր գրիչն եւ տախտակն ի ձեռին,
Հրաշքին տակ արտասուելով,
Որմին առջեւ անհունօրէն ծնրադրեց...։

Տողատակեր

[խմբագրել]
  1. բժժանք ― դեղ կամ իր, որ եթե մարդ կրեր՝ ազատ կմնար հիվանդությունից, աչքով տալուց։ Հին բուժական միջոց կախարդության և վհուկության