«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/127»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 19. Տող 19.


<center>X</center>
<center>X</center>
Հանկարծ լըռությունն ինձ ուշքի բերավ,
Հանկարծ լըռությունն ինձ ուշքի բերավ,
{{տող|260}}Աչքիս առջևից հըրաշքը թըռավ։
{{տող|260}}Աչքիս առջևից հըրաշքը թըռավ։
Պատարագն արդեն վերջացրել էին։
Պատարագն արդեն վերջացրել էին։

02:55, 24 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Դեպի երջանիկ մի ուրիշ աշխարհ,
Անհայտ ու հեռու, անծանո՜թ, օտա՜ր...
Եվ էն աշխարհը հըրաշալի էր.
Ո՛չ սուգ կար էնտեղ, ո՛չ վայելք, ո՛չ սեր,
Ոչ կարելի էր կորցընել մի բան
Եվ ոչ ունենալ քաղց ագահության.
Ինչպես գերեզման և ունայնություն՝
Լուռ էր ու դատարկ, անփառք ու անհուն.
Ինչպես հայացքը մեռելի աչքի՝
250 Մի միտք ուներ միշտ առանց հուզմունքի,
Հողեղեն մարդուն անհայտ խորհըրդով
Հավիտյան սառած, խաղա՜ղ, անվրդով...
Ու անշարժ կանգնած, դալուկ ու լռիկ,
Ըստվերնե՞ր էին, անմարմին մարդի՞կ,
Տըժգույն, անարև, աղոտ լուսի մեջ
Աղոթում էին անձայն ու անվերջ,
Աղոթքն էլ սակայն ոչինչ չէր խընդրում.
Ո՛չ ազատություն, ո՛չ մահ, ո՛չ խրնդում...

X

    Հանկարծ լըռությունն ինձ ուշքի բերավ,
260 Աչքիս առջևից հըրաշքը թըռավ։
Պատարագն արդեն վերջացրել էին։
Դագաղը շարժվեց, թընդաց ահագին
Սասանիչ երգը մահվան սարսափի,
Էն լացն ու կոծը, օրհներգը մահի,
Որով մեռելին հրաժեշտ են տալիս
Դեպի գերեզման ճամփու դընելիս,
Երբ ծառս է լինում վիշտը մայրական
Դեպ գահն արարչի—ղըրկողը մահվան,
Արձակում ցասկոտ իր ճիչը ետին
270 Ու թույլ, հուսահատ ընկնում է գետին։

121