Jump to content

Սպասումից հոգիս խռով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սպասումից հոգիս խռով

* * *


Սպասումից հոգիս խռով, աչքս ճամփին ծովացած
Հարցնում եմ ծաղիկներին, թիթեռներին, զեփյուռին.
Արդյոք կգա՞ իմ նազելիս, արդյոք արևն իմ մո՞տ է.—
Ու ամենքը միաբերան՝ «Ուշ է, չի՛ գա, հեռո՜ւ է»...

Նախանձո՛ւմ եք, չարախոսնե՛ր, ես զգում եմ, նա մոտ է.
Ապա ինչո՞ւ, դալուկ ծաղկունք, այդպես շիկնել, վառվել եք.
Գիտեմ՝ նրա վառքի շողքն եք արտացոլում հրաշեջ...
Խենթ թիթեռներ, ինչո՞ւ արբած, ուշագնաց կմարիք.
Գիտեմ, գիտեմ՝ նրա գինով, բուրմունքից եք հրակիրք...
Թափառ-զեփյուռ, ի՞նչ խենթաբար կըշշնջաս հոգեզմայլ,
Գիտեմ՝ կուռքիս գեղությունը կձոներգես լուսափայլ...

Ու արյունս մրրկվում է նրա հուշիկ քայլերից,
Ախ, նա եկավ, ահա եկավ՝ բարի, չքնաղ ամենից։