Jump to content

Սպասում (Թորոս Թորանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


ՍՊԱՍՈՒՄ

Կայարանի ժխորին մեջ
Ես, զսպված փոթորիկ,
Լուռ կսպասեմ դեմքի մը, որ
Իմ շրթներուս
Ծարավին դեմ
Պիտի բացվի,
Հավերժահոս աղբյուր մ’ինչպես
Կուրծքին վրա
Հազարամյա
Արևախանձ դաշաերու…

Օ, սպասում անպատմելի…
Հիմա դեմքիս ակոսները կը լեցվին
Տխրության հետ,
Բերկրանքով մը անմեկին…

Վայրաշարժի սույլ մը վերջին…
Կարծես դարեր,
Դարեր ամբողջ
Սա րոպեին կը սպասեի,

Կառաշարի պատուհանեն
Ձեռք մը փոքրիկ, սիրտի հանգույն,
Արյունի տեղ սիրով հորդուն,
Ափերուս մեջ կը տրոփե…


Ահա կանցնինք մենք մայթերեն
Որպես գարուն...
Ու կը գրենք սիրս հեքիաթ մը նորանուն
Տրոփին տակ մեր սիրտերուն է։

Պեյրութ