Ստվերը
Արտաքին տեսք
Որպես սրբազան, հմայիչ ստվեր
Հոգուս մատրան մեջ շրջում ես դու միշտ․
Քո գոյությունից ես գոհ, անձնվեր՝
Հսկում եմ թախծով
Աչերիդ՝ ծով-ծով․․․
Նայում եմ թախծով
Աչերիդ՝ ծով-ծով,
Հե՞ր դու ինձ համար մի լուռ ուրվական,
Ես՝ տեսիլների վշտահար գերի,
Քեզ համար մինչ մահ և՛ կամ, և՛ չկամ․․․
1908 թ. 29 հունվարի