Jump to content

Սև էծիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սև էծիկը

Սև էծիկը


(Մանկական ասելուկ)


Ուլիկ-ուլիկ,
Ուլ-մուլ ուլիկ,
Կանաչ խոտին
Ծուլ֊մուլ ուլիկ...
Մեր չալ էծի
Բալիկն ես.
Քաչալ էծի
Թոռնիկն ես...
Անգնի—մանգնի,
Դարի ծերին
Կանգնի,
Ոտով քարը թոլ արա,
Պոչով հողը ծուլ արա,
Մեկել հանկարծ մոլորվի,
Մինչև ձորը գլորվի...
Մըէէէ՜, մըէէէ՜...


(Այծարածի տաղերից)


ճակատդ պեծիկ,
Այ իմ սև էծիկ,
Միրուքդ է ձիգ,
Ծերը գեղեցիկ,
Պոզերըդ որ կան՝
Կյանքիդ են պաշտպան,
Արի՛, ցիկ-ցիկ-ցիկ,
Ալ իմ սև էծիկ
—Մըկըկըկաա՜, մըկըկըկաա՜...

Կանաչ խոտի գերին ես դու,
Միշտ քու փորի խերին ես դու,
Ծլած արտի սերին ես դու,
Սուր քերծերի ծերին ես դու
Արի ցիկ-ցիկ-ցիկ,
Ա՜յ կրակի պեծիկ.
— Մըկըկըկաա՜, մըկըկըկաա՜...

Աչքերդ կրակ,
Մի-մի վառ ճրագ,
Ոտներդ բարակ,
Վազում են արագ,
Պոչդ անհանգիստ՝
Տմբ-տմբան է խիստ.
- Արի՛, ցի՜կ-ցի՜կ-ցի՜կ,
Ա՜յ իմ սև էծիկ.
— Մըկըկըկաա՜, մըկըկըկաա՜...

Մկկա՛ էդ սասիդ մատադ,
Կմկմա՛, էդ նազիդ մատաղ,
Էդ քու ձենը բարձր ու զիլ՝
Քեզ միշտ լսել՝ ո՞վ չի ուզիլ.
Արի, ցիկ-ցիկ-ցիկ,
Ջա՜ն, կրակի պեծիկ...
— Մըկըկըկա՜, մըկըկըկա՜.