Jump to content

Վաղը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԱՂԸ


Արշալույսներին արեւը մուտք է,
ես ներս եմ մտնում
ուզած օրվա մեջ։
Բայց, ափսոս, երկար չի տեւում օրը,
ինչպես որ կյանքը -
սիրո համեմատ՝ անասելի կարճ։
Ես որոնում եմ քեզ ամենուրեք,
Ես քեզ փնտրում եմ իմ կյանքի բոլոր
վայրկյանների մեջ։
Քայլում-փնտրում եմ։ Եվ թեկուզ արդեն
ես համոզվել եմ, որ չեմ հասնելու
ոչ մի ժամանակ,
ինչ որ մի ներքին, քաղցր մղումով
        դեռ վռազում եմ
ու սպասում եմ, թե երբ կհասնեմ։
Սա ամեն օրվա կրկնությունն է։
Արշատույսներին արեւը մուտք է,
ես ներս եմ գալիս
եւ հեռանում եմ ես այդ նույն դռնով՝
մայրամուտներին։

Ես հեռանում եմ, որ վերադառնամ -
Վաղը անպայման հանդիպելու ենք...