Վանեցոց աղոթքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղարիբ մշեցի Վանեցոց աղոթքը

Ռափայել Պատկանյան

Վանեցի մոր երգը
ՎԱՆԵՑՈՑ ԱՂՈԹՔԸ


     Տե՛ր, ողորմյա՛, Հայոց ազգին,
Տո՛ւր զորություն մեր թույլ բազկին,
Հալածե՛ դու անգութ տաճկին,
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։

     Շնորհյա մեզ մեկ քաջ զորավար,
Ժողվիլ հային միագումար,
Մարտնչեցնել կրոնի համար.
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։

    Թող դադարի մեր գերությունը,

Հառնե հայի ազգությունը,
Վերջանա մեր հեգությունը,
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։

    Հիշյա զմեզ Տե՛ր այս անգամը,
Ունայն չանցնի պատեհ ժամը,

Հայքս ալ ազգաց լանք[1] անդամը,
Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։

     Տե՛ր, թե այժմ ալ չես ողորմիլ,
Ա՛լ հայիս մեկ բան չի օգնիլ,
Մեզ կըմընա ջուրը ընկնիլ.

Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։

    Ապա՝ թըշվառ եղբայր հայեր,
Ձեռքերս առնունք մեկ մեկ սուսեր,
Դրոշակ բանանք, փըչենք փողեր,
Տերըն խըղճաց ի վերա մեր։

  1. Ըլլանք բառի համառոտած ձևը (կազմողներ):